Օրվա լրահոսը
ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԴԵՄ ԵՆ
Սփյուռքահայերի կարծիքը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին Երբ «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչ Ինգա եւ Անուշ Արշակյանների հրաշալի կատարումը ցածր միավորներ ստացավ հատկապես հայաշատ երկրներից, շատերը պնդում էին, թե այդկերպ հայկական Սփյուռքը հստակ դեմ արտահայտվեց Հայաստանի իշխանությունների ոչ հայանպաստ՝ ցեղասպանությունը ուրանալու քաղաքականությանը: Հիմա հրապարակվել են հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված երկու արձանագրությունները եւ թեման, բնականաբար, լայնորեն քննարկվում է նաեւ Սփյուռքում:
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հաղորդում, որի համաձայն, իբր «հայկական ռազմական ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել շփման գծի մերձակայքում եւ այլեւս չի կարողացել օդ բարձրանալ»: ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հերքել են այդ լուրը: «Այդ հաղորդումն իրականությանը չի համապատասխանում եւ սոսկ հերթական ապատեղեկատվություն է»,- «Արմինֆոյին» հայտարարել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
ՖՐԱՆԿՈՖՈՆ ՕՄԲՈՒԴՍՄԱՆՆԵՐ
Սեպտեմբերի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է Քվեբեկ, Կանադա՝ առաջին անգամ մասնակցելու Ֆրանկոֆոն օմբուդսմանների եւ հաշտարարների ընկերակցության 7-րդ համագումարին, որտեղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ հաստատության անդամակցումը կվավերացվի ընկերակցության գլխավոր ասամբլեայի կողմից: Գլխավոր համագումարը կանցնի «Օմբուդսմանր, քաղաքականությունը եւ արդարադատությունը. դեպի մարդու իրավունքների ազատ կիրառում» խորագրով: Այն կտեւի մինչեւ սեպտեմբերի 10-ը: Ըստ
Նողկալի սպանություն
ՀՀ ոստիկանության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 5-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 19 տանը հրդեհ է բռնկվել, իսկ ներսում 2 դիակ կա: Պարզվել է, որ նշված տան գույքը մասամբ այրված է եւ խառնված, առկա է ծխագոյացություն, իսկ տան խոհանոցում հայտնաբերվել են ամուսիններ՝ 1932թ. ծնված Սոկրատ
Հրդեհի զոհը՝ երեխա
ԱԻՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, Սյունիքի մարզում՝ Գորիսի Նոր Վանքի տափ թաղամասի թիվ 5 տնակում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է Վ. Գրիգորյանին պատկանող բնակելի վագոն-տնակը՝ 27 քմ մակերեսով: Իսկ տնակում հայտնաբերվել է 7-ամյա Լիաննա Գրիգորյանի այրված դին:
Պատահար՝ ճանապարհին
Երեւան-Սեւան ավտոճանապարհին «Ֆոլքսվագեն» մակնիշի 19ՏՍ690 պետհամարանիշի ավտոմեքենան գլորվել էր ձորը: Զոհեր ու վիրավորներ չկան:
Ավտոմեքենան բախվել է բեռնատարին
Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ Ապարան-Աշտարակ ճանապարհին, «ՎԱԶ-2106» մակնիշի 63 ՕԼ 233 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Եղիազար գյուղի 37-ամյա բնակիչ Հովհաննես Սարգսյան) բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ-130» մակնիշի 09 ՍՕ 334 պետհամարանիշի բեռնատարին: «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, Գեղաձոր գյուղի բնակիչ՝ 12-ամյա Ռուբեն Սարգսյանը ստացել է գանգուղեղի վնասվածք եւ տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Անօգնական վիճակում
Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, սեպտեմբերի 5-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 32 շենքի 38-րդ բնակարանի տարեց բնակիչը չի արձագանքում դռան զանգերին: Փրկարարները բացել են բնակարանի մուտքի դուռը, որտեղ հայտնաբերվել է 94-ամյա Նիկոլայ Հակոբյանը՝ անօգնական վիճակում: Ն. Հակոբյանին փրկարարները հանձել են շտապօգնության բրիգադին:
Ազատամարտիկի ընտանիքը՝ նոր հոգսերի առաջ
Անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին, 53 տարեկան հասակում, վիրահատությունից հետո իր մահկանացուն կնքեց ազատամարտիկ, ԵԿՄ անդամ, 2-րդ կարգի հաշմանդամ Գուրգեն Պողոսյանը: Արտաշատի շրջանի Շահումյան գյուղի բնակիչը՝ 4 երեխաների հայրը, կամավոր մեկնել էր ճակատ, մասնակցել մարտական գործողությունների, իսկ ԼՂՀ Մարտակերտի պաշտպանության ժամանակ ստացել կոնտուզիա: Նա պատերազմից հետո հիվանդության համար ստացել էր ամսական 57 000 դրամ գումար, որով
«ԱՔՍԱՆ» ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
ԱՄՆ դատարանի նախորդ ամսվա կայացրած որոշումը դժգոհության ու մտահոգության ալիք էր բարձրացրել ոչ միայն ԱՄՆ Հայ դատի հանձնաժողովում, այլեւ ցեղասպանության զոհերի հարազատների շրջանակում: Վերջին շրջանում «Առավոտին» բազմաթիվ քաղաքացիներ էին դիմում՝ ներկայացնելով իրենց տարակուսանքները: Ըստ նախնական պայմանավորվածության, ցեղասպանության զոհերի հարազատները հուլիսից օգոստոս շրջանում պետք է ներկայացնեին իրենց դիմումները, բայց Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանի որոշումը մեծ խուճապ էր
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ
Սեպտեմբերի 5-ին Սիսիանի թիվ 4 մանկապարտեզից 7 երեխա հոսպիտալացվել է՝ աղիքային երեւույթներով: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից: Նրանց փոխանցմամբ, այս մասին ահազանգը ստանալուն պես նախարարի ղեկավարությամբ կազմակերպվել է առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտյոմ Վանյանի եւ հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի այցը Սիսիան՝ համապատասխան
ԴԱՀԿ ՀՈՍՔԵՐԸ
ԴԱՀԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ, 2009 թվականի I կիսամյակում նկատելիորեն ավելացել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դատարաններից ստացվող կատարողական թերթերի քանակը: Նշված ժամանակահատվածում կատարողական վարույթների շարժը կազմել է 42 743 գործ՝ նախորդ կիսամյակի 31 հազարի դիմաց: 6 ամսվա կտրվածքով գրեթե եռակի աճել են նաեւ բռնագանձված գումարների ծավալները: Ծառայության ծանրաբեռնված աշխատանքի մասին վկայում է նաեւ հարկադիր
«Որ նորմալ տուն տան՝ կգնամ»
Ասում է իրացվող տարածքում բնակվող տան համար տարիներ շարունակ պայքարելուց հոգնած Մարիետա Մանուկյանը: Եզնիկ Կողբացու փողոցի թիվ 18 տան տարածքը հանուն պետական շահի 2005-ին իրացվել է, սակայն այդտեղ բնակվող Մարիետա Մանուկյանը, նրա եղբոր դուստրը՝ Արմինեն եւ վերջինիս դուստրը կտրականապես հրաժարվում են իրենց տունը լքել: Այս բնակարանի շուրջբոլորը ակտիվ շինարարություն է ընթանում, «Մակարետ» ընկերությունը բազմաբնակարան շենք
«ՑԱՆԵՔ ՈՍՊ, ՈԼՈՌ ՈՒ ԾԽԱԽՈՏ, ՈՉ ԹԵ ԿԱՐՏՈՖԻԼ»
Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը գտնում է, որ եթե գյուղացին թանկ ու պահանջարկ ունեցող գյուղմթերքներ ցանի՝ իրացման խնդիր չի ունենա: Այս տարվա եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով՝ հատկապես Շիրակի, Լոռու մարզերում գյուղացիները լուրջ վնասներ կրեցին: Շատերը վարկ էին վերցրել, հույս ունենալով բերքի իրացումից հետո այն մարել ու եկամուտներ ստանալ, բայց ստիպված եղան հողերը վաճառել՝ վարկի տակից դուրս գալու
ԶԳՈՒՇԱՑԵՔ ՀՆԱՑԱԾ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻՑ
Վրացի ֆիզիկոս Միխայիլ Քավիլաձեն հայտարարել է, որ Հայաստանում գործող ատոմային էլեկտրակայանը սպառնալիք է ներկայացնում նաեւ իրենց երկրի համար: Հղում անելով «Грузия Online»-ին, այս մասին տեղեկացնում է tert.am-ը: Ֆիզիկոսը նշել է, որ ատոմակայանը հնացել է, այդ պատճառով էլ վթարի հավանականությունը բավականին մեծ է: Իսկ ճառագայթների արտահոսքի դեպքում սպառնալիքի տակ կհայտնվի ամբողջ տարածաշրջանը, նաեւ Վրաստանը: Հիշեցնենք, որ
ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵԽՆՈՊԱՐԿԸ՝ «DigiTec»-ՈՒՄ
Այս տարի «DigiTec 2009» 5-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 2-4-ին: Երեկ ասուլիսում «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը կնպաստի, որպեսզի ստեղծվի գործարար միջավայր՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ, բացի այդ, ցուցահանդեսում ներկայացված ընկերությունները հնարավորություն կունենան նոր գործարար կապեր հաստատել: Նշենք նաեւ, որ, Կ. Վարդանյանի
Երկու քայլ առաջ, մեկ քայլ ետ
Երեւանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի գնահատմամբ, օգոստոսի 31-ից հետո հայ-թուրքական հարաբերություններում նկատվող զարգացումները կարելի է բնորոշել այսպես՝ «երկու քայլ առաջ, մեկ քայլ ետ»: Երեկ տեղի ունեցած ասուլիսում պարոն Դեմոյանը պարզաբանեց, որ «մեկ քայլ ետը» վերաբերում է ադրբեջանական կողմին ինչ-որ կերպ սիրաշահելու եւ դրական ազդակներ ուղարկելուն»: Հ. Դեմոյանի խոսքերով. «Մինչեւ օգոստոսի 31-ը Թուրքիան գտնվում էր
ԳՆՈՒՄ ԵՆ, ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Փլուզված ճանապարհների պատճառով հողատարածքներից զրկված գյուղացիները մտավախություն ունեն, որ կառավարությունը Գ. Սարգսյանը ծանոթանում է շինաշխատանքներին: Նոր ճանապարհի համար Սեւանա լճի ափամերձ գոտում 200-ից ավելի ծառ կհատվի: Մարզպետ Ա.Ղուլարյանը տիկին Մանիկին համոզում է, որ տան պատերի ճաքերը սողանքների եւ նոր ճանապարհի հետ կապ չունեն: իրենց կրած վնասը միայն մասամբ կփոխհատուցի: Այս օրերին Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում
ԿՀԱՆՁՆՎԻ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
18 տարեկան Մունեւեր Քարաբուլութի սպանության մեջ մեղադրվող Ջեմ Ղարիպօղլուն մտադիր է սեպտեմբերի 25-ին հանձնվել Հայաստանի ոստիկանությանը: Այսպիսի հաղորդում է հայտնվել ինտերնետային Timeturk կայքի էջերում: Հիշեցնենք, որ 18-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է այս տարվա մարտին Ստամբուլի թաղամասերից մեկի աղբարկղում: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը»՝ Analitika.at.ua-ն, միանգամից կասկածանքի տակ է հայտնվել նրա երիտասարդ երկրպագուն՝ հայտնի ձեռնարկատիրոջ որդի
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԻ ԵՂԵԼ
Սեպտեմբերի 3-ին «Առավոտը» հղում անելով «Panorama.am» լրատվամիջոցին՝ «Օրանժ Արմենիային» դատի՞ են տվել» վերնագրով լուր էր հրապարակել: Արձագանքելով այդ հրապարակմանը, «Օրանժ Արմենիայից» հայտնեցին, որ իրենց ընկերության եւ «Իմմոբիլիարե» ընկերության միջեւ երբեւէ չի ստորագրվել անշարժ գույք գտնելու ծառայությունների մատուցման մասին պայմանագիր. «Իսկ այն փաստաթուղթը, որի մասին հիշատակում է կատարվել հոդվածում, վերաբերել է առեւտրային գաղտնիքի պահպանմանը: Ինչպես հասկանում
Այս երկրում ինչ-որ կարեւոր բա՞ն է փոխվել
Մարտի 1-ի հանձնաժողովը երեկ Տիգրան Աբգարյանի բաճկոնն էր զննում եւ որոշեց նաեւ ստուգել ՊՆ պահեստները: Մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը երեկ հանպատրաստից նիստ էր հրավիրել, ընդ որում, հանձնաժողովի անդամներին եւս նիստի մասին տեղեկացվել էր գրեթե վերջին ժամվա ընթացքում: Նիստ անցկացնելու նպատակը բացատրեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Նրա ասածից պարզ դարձավ, որ հանձնաժողովը չի ուզում իր
ՊԱՏԻԺԸ ՆՈՒՅՆԸ ԿԼԻՆԻ
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկում է լրագրողի եւ պաշտոնյայի հանդեպ բռնություն իրականացնողներին պատժել հավասարաչափ: «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը եւ Հեղինե Բիշարյանը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» իրենց օրենսդրական նախաձեռնությունը նախորդ շաբաթվա վերջում ներկայացրել էին ԱԺ կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովում՝ առաջին ընթերցման ընթացակարգով: Տիկին Բիշարյանը նշել էր, որ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴԻՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԱՆԴԱՏԻՑ
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ 20.30-ին «Առավոտի» հետ զրույցում պաշտոնապես հաստատեց այն լուրը, որը ողջ օրվա ընթացքում ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների հարցումների՝ չէր հերքում ու չէր հաստատում, այն է՝ որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի
«ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐՍ»
Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը»՝ Ստամբուլում ոչ այնքան վաղուց անցկացվել է ցուցահանդես, որ գերազանցել է հաճախելիության բոլոր ռեկորդները: «Սիրելի եղբայրս» ցուցահանդեսը՝ նվիրված Թուրքիայում հայերի կյանքին 20-րդ դարասկզբին, կազմակերպել էր պատմաբան եւ հրատարակիչ Օսման Կոկերը: Ցուցադրվել են դարասկզբի 500 փոստային բացիկներ եւ ներկայիս Թուրքիայի տարածքում երբեմնի ապրող հայերի մասին տեղեկատու տվյալներ: Երկու շաբաթվա մեջ ցուցադրությունը դիտել
ՄԱՀԱՑԵԼ Է ԳՐԻՇԱ ՍԱՐԿԻՍՅԱՆԸ
Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը սրտամկանի կաթվածից մահացել է գեներալ-մայոր Գրիշա Սարկիսյանը: Նա նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետն էր եւ նրա ամենավստահելի մարդկանցից մեկը: Գրիշա Սարկիսյանը մահացել է իր բնակարանում: Գիշերվա ընթացքում շտապօգնության մի քանի բրիգադ է ժամանել Սարկիսյանի բնակարան, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Գրիշա Սարկիսյանը 53 տարեկան էր:
ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԱՆԴԱՏԻՑ
Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որը մեղադրվում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ, երեկ հայտարարել է իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների անսկզբունքային դիրքորոշման եւ անհասկանալի քվեարկության հետեւանքով իմ եւ իմ ԱԺ պատգամավոր գործընկերների հետ կատարվածը հիմք է տալիս ինձ գալու այն եզրահանգմանը, որ ես այս խորհրդարանում այլեւս անելիք չունեմ եւ
Սխալների ուղղում
Իրավագետ Հրայր Թովմասյանն անդրադառնում է ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հայտարարությունների մեջ առկա իրավական անճշտություններին: ՀԱԿ-ը հայտարարությամբ մտահոգություն էր արտահայտել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում առկա այն պայմանի առնչությամբ, թե այդ փաստաթղթերը պիտի վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն այս կապակցությամբ հայտնել էր. «Միջազգային հարաբերությունների պրակտիկայում ընդունված չէ դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրությունները վավերացնել»: Իրավագետ Հրայր Թովմասյանը
ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՀՈՒՄ Է ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ
Ուստի՝ Հայ ազգային կոնգրեսի անդամ եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի ասելով, թուրքական խորհրդարանը կվավերացնի նախաստորագրված երկու արձանագրություններն էլ: – Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող համատեղ հայտարարության եւ կից երկու արձանագրությունների հրապարակումից հետո եւս մեկ անգամ հստակ դարձավ, որ այդ հարցում Հայ ազգային կոնգրեսի ներսում միասնական դիրքորոշում չկա: Ու թերեւս դրանով էր պայմանավորված Կոնգրեսի տարածած
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾՈՆ ԴԱՐՁՆԵԼ
Հարցազրույց նախկին Գերագույն խորհրդի ԱԺՄ-ական պատգամավոր Արամ Մայիլյանի հետ – 20 տարի առաջ, երբ պայքարում էինք հանուն անկախ պետության ու պետականության՝ արդյոք ա՞յս էինք ուզում: – Անկախությունը կապ չունի այն հասարակարգի հետ, որն այսօր գոյություն ունի Հայաստանում: Հարցի մեջ մեղադրանք եմ զգում՝ անկախությունն է մեղավոր: Անկախությունր մեղավոր չի, մեղավորը մեր պատմությունն է, մեր քաղաքական մտածելակերպը,
ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ, խուլիգանության մեջ մեղադրվող եւ կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանը, որը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, երեկ հայտարարել է բուժծառայությունից հրաժարվելու եւ սեպտեմբերի 8-ին, առավոտյան ժամը 10-ից անժամկետ հացադուլի դիմելու մասին: «Ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընկերներից, ՀԱԿ անդամներից եւ ՀՀ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, ովքեր հաշվի առնելով իմ առողջական վիճակը՝


















































