Օրվա լրահոսը
ՈՒԹ ՀՈԳԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ ավարտվեցին բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, որից հետո Հայաստանի հավաքականի 13 անդամներից պայքարը շարունակում է ութը: Կրկին իրեն գերազանց դրսեւորեց 54 կգ քաշային Ջոնիկ Տոնոյանը, որից ընդամենը 1 րոպե 52 վայրկյան պահանջվեց Թաիլանդի միակ պատվիրակ Տանավատ Պինկաեւին շարքից հանելու համար: Բավականին լուրջ փորձություն էր սպասվում 60 կգ
«Հովերի» հերթական ձեռնարկը
Երգչախումբը՝ Աննա Ազիզյանի «Զուգահեռ» խմբերգային ներկայացումով «Գոյ» թատրոն-լաբորատորիայի բեմում նախորդ շաբաթ «Հովեր» երգչախումբը հանդես եկավ կոմպոզիտոր Աննա Ազիզյանի «Զուգահեռ» խմբերգային ներկայացումով: Նշենք, որ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած կոլեկտիվը դեռեւս 2003թ. հանդես է եկել կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանի՝ ըստ Վարդան Այգեկցու առակների, խմբերգային բեմադրությամբ: Թե նախորդ, թե այս անգամ բեմադրիչն է Արթուր Մանուկյանը: Հետաքրքիրն այն է, որ
ՍԵՎԱԿՅԱՆ ՊՈԵՄՆ ՈՒ «ԿԱՐԻՆԻ» ՊԱՐԸ
Կամ ազգագրական թատրոնի գաղափարը Oրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմ բարձրացավ Պարույր Սեւակի հանճարեղ պոեմը՝ «Կարին» ազգագրական պարի եւ երգի համույթի յուրօրինակ կատարմամբ: «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» ներկայացման մեջ տարվեցին առկա իրավիճակի եւ խնդիրների զուգահեռները՝ մեր պետության եւ հասարակության ներկա մարտահրավերների ծիրում: Չնայած համերգի մասին որեւէ հայտարարություն չէր արվել՝ դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ
ՀՐԴԵՀ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ
Երեկ առավոտյան Թուրքիայի արեւմուտքում գտնվող Շեվքեթ-Յըլմազ քաղաքի համանուն՝ «Շեվքեթ Յըլմազ» հիվանդանոցում, որտեղ ավելի քան 50 հիվանդ է բուժվելիս եղել, հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ութ մարդ է զոհվել՝ 5 տղամարդ եւ 3 կին, նրանք խեղդվել են ծխից, կան վիրավորներ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, նահանգապետ Սահբետին Հարպուտլուն հայտնել է, որ մահացածները բուժում էին ստանում հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի
ՄԻ՛ՇԱ, ՀԵՌԱՑԻ՛Ր
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ երեկ Թբիլիսիում վերսկսվել է ընդդիմադիրների հանրահավաքը, որտեղ նրանք պահանջում են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը: Ըստ որոշ տեղեկությունների, ընդդիմադիրների քանակը տատանվում է 60-80 հազար մարդու շրջանակներում, կան նույնիսկ մինչեւ 100 հազարը հաշվողներ: Հիմնականում ցուցարարները հավաքվել են Վրաստանի տարբեր քաղաքներից ու շրջաններից: Հավանաբար, այնտեղ չի հասել Հայաստանի փորձը՝ շրջափակել մայրաքաղաքը հանրահավաքներից առաջ:
ՓԱՍՏԵՐ՝ ՍՏԻ ԴԵՄ
Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության, Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել Արսեն Մելիք-Շահնազարովի «Լեռնային Ղարաբաղ. փաստեր ստի դեմ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղեկատվական-գաղափարախոսական ասպեկտները» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ, ինչպես նաեւ Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի, ԱՊՀ երկրների ինստիտուտի, Համաշխարհային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի, Մոսկվայի միջազգային
Բնական աղետ՝ Հնդկաստանում եւ Բանգլադեշում
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Հնդկաստանի եւ Բանգլադեշի տարածքում մոլեգնած «Այլա» արեւադարձային ուժեղ փոթորիկը երեկվա դրությամբ խլել է մոտ 120 մարդու կյանք, որոնցից 29-ը՝ Հնդկաստանում, 89-ը՝ Բանգլադեշում: Հզոր պտտահողմի մեջ են ընկել տեղի 330 հազար տներ, որոնք ամբողջությամբ ոչնչացվել են: Միլիոնավոր բնակիչներ մնացել են անտուն, իսկ մոտ 500 հազարը տեղավորվել է ժամանակավոր կացարաններում: Տեղի իշխանությունները փորձում
Ներկառավարական գզվռտոց՝ Ուկրաինայում
Ուկրաինայի պաշտպանության նախարար Յուրի Յեխանուրովը վարչապետ Յուլյա Տիմոշենկոյից գրավոր պահանջել է, որ անձնապես ներողություն խնդրի՝ ՊՆ-ի ղեկավարությանը հրապարակայնորեն կոռուպցիայի մեջ մեղադրելու համար: Ինչպես գրում է ուկրաինական «Պրավդա Ուկրաինի» թերթը, որի մոտ է հայտնվել վարչապետին նախարարի գրած նամակի պատճենը, Յեխանուրովը նաեւ պահանջել է աշխատանքից ազատել հսկիչ-վերստուգիչ վարչության (ԿՌՈՒ) ներկայիս պետ Նիկոլայ Սիվուլսկիին: Նախարարը պնդում է, որ
Թուրք-ադրբեջանական սիրաբանություններ
«Ես ժամանել եմ Ադրբեջան որպես իմ հայրենիք»,- ադրբեջանցի գործընկերոջ հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ «Թուրքիայի ուղերձն է Հայաստանին. մենք պետք է կարգավորենք տարածաշրջանի հակամարտությունները, այդ թվում՝ ղարաբաղյան խնդիրը, Ադրբեջանի գրավյալ տարածքները պետք է ազատագրվեն»,- երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին գրում է tert.am-ը,
Քննաշրջանը կվերահսկվի՞
Թե՞ նորից կգործեն քննական հայտնի «գնացուցակները» Շուտով ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերում կընթանան տարեվերջյան ավարտական քննությունները: «Առավոտը» փոքրիկ հարցախույզ կատարեց մի քանի բուհերի ուսանողների շրջանում եւ հայտնաբերեց, որ ուսանողներից շատերն արդեն տարբեր տեղեկություններ են տարածում «քննական գնացուցակների» մասին: Քանի որ շատ ուսանողներ իրենք էլ օգտվում են այս գնացուցակից, չցանկացան նշել իրենց անունները՝ պարզապես փոխանցելով
ԹԻՎ 18 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Դպրոցի ազատամարտիկ փոխտնօրեն Սմբատ Ուռումյանը կալանավայրում է հայտնվել տնօրենի հետ անհամաձայն լինելուց հետո: Արցախյան ազատամարտի վետերան Սմբատ Ուռումյանը 2008 թվականի նոյեմբերից կալանավորված է: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է. «18 հատուկ դպրոցի փոխտնօրեն՝ 55-ամյա Սմբատ Ուռումյանը դրդել է նույն դպրոցի սաներ՝ 14 եւ 17 տարեկան Լեւոն Ա.-ին եւ Մեհրաբ Բ.-ին զբաղվել մուրացկանությամբ եւ հավաքած գումարը
«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՍՐԲԱԳՐԵԼ»
Չնայած անցյալի դառը էջերին, հայ եւ թուրք լրագրողներն արդեն գիտեն, որ «թուրքերը մարդակեր չեն, հայերն էլ դավաճան չեն»: Օսման Օքքանը եւ Ֆեթհիյե Չեթինը՝ Հրանտ Դինքին նվիրված ֆիլմի շնորհանդեսի ժամանակ: «Միանգամայն ճիշտ է, որ թուրքական մամուլը հիմնականում անդրադառնում է հայ-թուրքական հարաբերություններին, երբ ինչ-որ կարեւոր իրադարձություն կամ դրա ակնկալիք կա: Այլ փուլերում, երբ կարծես որեւէ կարեւոր իրադարձություն
Հայկական հոգու փառատոն
Այս տարի արդեն երրորդ անգամ Հայաստանից դուրս ապրող հայերի եւ հայերի բարեկամերի նախաձեռնությամբ անցկացվում է հայկական միջազգային «Կարոտ» փառատոնը: Արմեն Ջիգարխանյան, Նիկիտա Սիմոնյան, Նիկոլայ Ռիժկով, Ջովանի Գույաթա. ահա ոչ լրիվ կազմը փառատոնի կազմակերպիչների: Ըստ նախաձեռնության հեղինակների, այս փառատոները ոչ միայն ազգային մշակույթի ցուցադրության պատեհ առիթ են, այլ նաեւ՝ հայերի միասնականության եւ համախմբվածության մասին ազդարարելու բացառիկ
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ «ՔՑԵՑԻՆ»
Մարզպետարանի եւ «Դվին» կոնցեռնի պայմանավորվածությունից տուժել են գյուղացիները Ապրել խաբվա՞ծ, թե՞ համբերել, սպասել: Սա խնդիր է Լոռու մարզի գյուղական համայնքների բնակիչների համար: Ցանքի ժամանակն անցնում է, իսկ գյուղացիները սպասում են պարարտանյութի եւ ցավով նշում, որ իրենք վաղուց արդեն վճարել են այդ պարարտանյութի համար: Գյուղացիները նշում են, որ եթե բերքը մշակեն առանց պարարտանյութի, ապա ակնկալիք բերքի
Եվ դարձյալ իշխանափոխություն
Խոստանում է Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրված ՀԱԿ-ը՝ իր նախընտրական ծրագրում «Առավոտը» մայիսի 7-ին «Երեւանյան իրավահարաբերություններ» հոդվածում անդրադարձել է մայրաքաղաքում ավագանու ընտրությունների համար առաջադրված կուսակցությունների նախընտրական ծրագրերի այն դրույթներին, որոնք վերաբերում էին քաղաքի բնակիչների իրավունքներին: Այդ ժամանակ Հայ ազգային կոնգրեսը դեռ չէր հրապարակել իր նախընտրական ծրագիրը: Այսօր, երբ ձեռքի տակ ունենք նաեւ ՀԱԿ-ի ծրագիրը, անդրադառնանք, թե
ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԹԱՂԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Սեփականատերը՝ հարեւան սեփականատիրոջ դեմ Մայրաքաղաքի Գայի 16 հասցեում է գտնվում Նազիկ Ղարիբյանի սեփականություն հանդիսացող քարե շինությունը: Դեռեւս 1998թ. նախ վարձակալության հիմունքներով, ապա սեփականության իրավունքով, Երեւանի քաղաքապետի որոշմամբ Ն. Ղարիբյանին է հատկացվում Նոր Նորքի 3-րդ զանգվածի թիվ 7 շուկայի հարեւանությամբ գտնվող հիշյալ շինությունը: Սակայն հարեւան սեփականատեր Վ. Գեղամյանն անցյալ տարվա հունիսին, առանց քաղաքաշինական փաստաթղթերի, սկսում
Ջոլին դեռ չի դիմել մեզ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ամենեւին էլ դեմ չէ, որ հոլիվուդյան դերասանների ընտանիքը՝ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը հայ երեխա որդեգրեն: Նշենք, որ օրերս ամերիկյան Examiner.com կայքէջը տեղեկություն էր տարածել, համաձայն որի Ջոլին մտադիր է երեխա որդեգրել Հայաստանից: Հոլիվուդյան աստղերի ծանոթներից մեկը լրատվամիջոցներին ասել է նաեւ, որ նրանք Հայաստանն են ընտրել, քանի որ այստեղ
84-ամյա կնոջը տանում-բերում են
Վերջերս «Առավոտին» էր դիմել 84-ամյա Լենա Թադեվոսյանը, որին վրդովեցրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների վերաբերմունքը: Տիկին Լենայի պատմելով՝ 166 օր է, չի կարողանում իր 55 տարվա տունը սեփականաշնորհել, այնինչ դիմում տալու օրը քաղաքապետարանը նրան վստահեցրել էր, որ 40 օրվա ընթացքում գործերը կկարգավորեն: Մենք այս ամսվա 19-ին «Դիմումով չեն զբաղվում» հրապարակումով անդրադարձել էինք այդ խնդրին: Քաղաքապետարանի իրավաբանական
Խոզի գրիպով հիվանդը հուշարձան կունենա
Մեքսիկայի Լա-Գլորիա գյուղում կկանգնեցվի խոզի գրիպով առաջինը վարակված 5-ամյա Էդգար Էռնանդեսի արձանը: Այս մասին գրում է Panorama.am-ը՝ հղում անելով «ԱսոշիԷյթիդ փրես»-ին: Ինչպես հայտարարել է քանդակագործը, իր ստեղծագործությունը պետք է հույսի աղբյուր ծառայի: Հուշարձանը կկանգնեցվի գյուղական այգում:
ՉԾԱՌԱՅԱԾ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԾԱՌԱՅԵԼ ԵՆ
Թեպետ բանակային կյանքի դժվարություններով չեն անցել Ըստ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հ/կ-ի՝ կառավարության 17 տղամարդ պաշտոնյաներից զինվորական ծառայություն են անցել միայն 6-ը: Օրինակելիներն են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Մնացած նախարարները, հ/կ-ի տվյալներով,
Կառավարությունը նյարդային անկման մեջ է
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, խոշոր հարկատուների «գլխին» հարկային տեսուչ նշանակելու գաղափարը «բացարձակ հիմարություն եւ մաքուր անհեթեթություն է»: Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը պատգամավորների շրջանում, մեղմ ասած՝ խառնաշփոթ առաջացրեց: Բանն այն է, որ վերջիններիս մտահոգել էր օրինագծի հատկապես այն կետը, ըստ որի՝ Պետեկամուտների կոմիտեն կարող է խոշոր տնտեսվարողներին
ՀԱՐԿԱՅԻՆԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻՆ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՊԱՏԺԵԼ
Այս մասին բարձրաձայնում է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Դեռեւս մեկ տարի առաջ Գյումրիում մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Գյումրիի հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանը Սպիտակում աշխատելու տարիներին (նա Սպիտակում եւս զբաղեցրել է նույն պաշտոնը) կեղծ տեղեկանք է տրամադրել «Ախթամար» արտադրական կոոպերատիվի սեփականատիրոջը, զրոյացնելով նրա՝ պետությանը ունեցած 9,5 մլն դրամի պարտքը:
«Հաճելի չէ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի գզվռտոցը»
Ասում է ՀԺԱՄ խորհրդի նախագահ Վահրամ Մկրտչյանը՝ հավելելով, որ դեմ է նաեւ ՀԱԿ-ի ցուցակին: – Վերջերս կայացած համագումարում որոշում ընդունվեց Երեւանի ավագանու եւ քաղաքապետի առաջիկա ընտրություններում չսատարել որեւէ ուժի: Ինչո՞ւ, որեւէ մեկը ՀԺԱՄ-ականների «սրտովը չի՞»: – Ընտրություններն ընթանում են համամասնական ընտրակարգով. սատարել որեւէ կուսակցության՝ կնշանակի պատրաստակամ լինել լուծարման կամ դաշինք կազմելու եղանակով միավորվել այդ ուժի
«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ» ՈՒՆԻ ՇԱՏ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԹԻՄ
Վստահեցնում է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող մագիստրոս, իրավաբան Պապին Թոխյանը: – Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը, ընտրողները ինչպե՞ս են ընդունում ՕԵԿ անդամներին: – «Օրինաց երկիրը» Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է բավականին ակտիվ, քանի որ մենք ընտրողներին ասելիք ունենք, շատ լավ պատկերացնում ենք քաղաքի խնդիրները եւ գիտենք դրանց լուծման ուղիները: Ես հետեւում
ԱՊՕՐԻՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԻ ՓԱՍՏ
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի թիվ 1 հիվանդանոցին կից տարածքում երեկ բացվեց նոր պուրակ, որտեղ հետագայում տեղադրվելու է Մխիթար Հերացու կիսանդրին։ Թեեւ հանրապետականները պնդում էին, թե միջոցառումը քարոզարշավի շրջանակներից դուրս է, այդուհանդերձ հնչեցին ՀՀԿ-ի քարոզչական կարգախոսները: Ըստ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի՝
Հայաստանի հարցը կքննարկվի հունիսի 24-ին
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն կներկայացնեն՝ ինչպես են Հայաստանում գործում ժողովրդավարական հաստատությունները: Հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում նախատեսված են Հայաստանի վերաբերյալ քննարկումներ: Առայժմ դեռ շրջանառության մեջ չէ քննարկվելիք փաստաթուղթը: Այն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից հետո: Նիստը նախատեսվում է հունիսի սկզբին: Հայաստանի վերաբերյալ քննարկման նախօրեին՝ հունիսի 23-ին, ԵԽԽՎ պատվիրակները կընտրեն
ՀՅԴ-Ն ԿԲԱՑԱՌԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ
Խոստանում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը – Դուք հայտարարել էիք, թե իշխանությունները տանում են ընտրությունները պասիվացնելու քաղաքականություն: Որոշակիացրեք, թե ի՞նչ հիմք ունի Ձեր այս պնդումն այն պայմաններում, երբ ընտրարշավի մասնակից գրեթե բոլոր ուժերն ամենօրյա հանդիպումներ են ունենում, ու դրանք լուսաբանվում են: – Մի քանի հաստատումներ անեմ, որ ավելի պարզ լինի:
ԳԱԶԱՆ ԵՆ, ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ՉԵՆ
Իշխանությունների մասին ասում է ՀՀ առաջին նախագահը Եվս երկու օր, եւ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավային մարաթոնը կավարտվի: Հայ ազգային կոնգրեսն այս փուլը կավարտի եւս մեկ համայնքային հանդիպմամբ՝ Նոր Նորքի զանգվածում, եւ քարոզարշավը կեզրափակի մայիսի 29-ին՝ համապետական հանրահավաքով: Իսկ երեկ Կոնգրեսը հերթական բազմամարդ հանդիպումն ունեցավ՝ այս անգամ Էրեբունի համայնքի բնակիչների հետ, Ազատամարտիկների զբոսայգում: Միջոցառման մեկնարկից առաջ
ՀՐԱՊԱՐԱԿԵՔ ԿԱՇԱՌՔԻ ՈՂՋ ՑՈՒՑԱԿԸ, ԽՆԴՐԵՄ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ «Հայացք» ակումբում հայտնեց, թե տեղեկություններ ունեն, որ մայիսի 31-ի քվեարկությունից առաջ արդեն գումարներ են խոստանում. «Տարբեր տեղեր, ի դեպ, տարբեր են խոստանում: Էդ էլ թող կաշառք վերցնողներն իմանան, թե ինչի են մի տեղ քիչ տալիս, մյուս տեղում շատ են տալիս: Գոնե բացահայտ անեն՝ մարդիկ իմանան, թե որտեղ
ՀԱԿ-Ը ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ «Հայացք» ակումբում հայտնեց, որ ՀԱԿ լիազոր ներկայացուցիչը դիմել է ԿԸՀ-ին՝ անձնագրերի վրա դրոշմակնիքներ դնելու առաջարկով, սակայն այն մերժվել է: Հիշեցնելով, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների անձնագրերը կնքվում էին, պրն Մուսինյանը նշեց, որ այդպիսով որոշ չափով սահմանափակվում էր բազմակի քվեարկությունը մեկ անձի կողմից. «Դա օրենքի կոպտագույն խախտում


















































