Օրվա լրահոսը
ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԻՆ
Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված տնտեսագետները հայ մասնագետների հետ երեկ Երեւանում քննարկել են համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելու եւ դրա ազդեցությունը մեղմելուն ուղղված հարցեր: «Հայաստան, դիմակայելով համընդհանուր աղետին» ֆորումը նախաձեռնել է «Policy Forum Armenia» միջազգային կազմակերպությունը: Քննարկման մասնակիցները՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Հունգարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ այլ երկրների տնտեսագետներն ու ֆինանսական ոլորտի մասնագետները մասնավորապես քննարկել են, թե ճգնաժամը
ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆԸ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ
Կիրակի օրը առավոտյան, ժամը 8-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Եղվարդ-Աշտարակ ճանապարհին գտնվող «Արտյոմ-ՍՊԸ» գազալցակայանում ավտովթար է տեղի ունեցել՝ «Kia Forento» մակնիշի մեքենան հարվածել է գազալցակայանի պատին, ինչի պատճառով տեղում մահացել է Նոր Հաճընի բնակիչ՝ 40-ամյա Համլետ Մարգարյանը: Մեքենայի վարորդը՝ Արտակ Օհանջանյանն ու մնացած 3 ուղեւորները՝ Վիտալի Առաքելյանը, Վիգեն Շիրինյանը, Արմեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի
ՊԱՏԱՀԱՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿՈՒՄ
Ադրբեջանի զինված ուժերի ժամկետային ծառայողը գնդակահարել է հինգ ծառայակիցներին, որոնցից չորսը մահացել են: Ծանր վիրավորված հինգերորդ զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, կատարվածի պատճառը եղել է զենքի հետ անզգույշ վարվելը՝ զինվոր Օրխան Սաֆարովի կողմից: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՌՆԱԿ Է ՊԱՅԹԵԼ
Կիրակի լույս երկուշաբթի գիշերը վրացական ընդդիմադիր «Մաեստրո» հեռուստաընկերության շենքում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Գիշերը, ժամը 3-ին մոտ, երբ ուղիղ եթերում «Տեսախցիկ թիվ 5» հասարակական-քաղաքական հաղորդումն էր ընթանում, չարագործները շենքի վրա նռնակ են նետել: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան:
ԿԺԴՀ-Ն ՀՐԹԻՌ Է ԲԱՑ ԹՈՂԵԼ
Մայիսի 25-ին Հյուսիսային Կորեայի արձակած երկու փոքր հեռավորության հրթիռները ուղղված էին ամերիկյան հետախույզ-ինքնաթիռների կողմը, որոնք ուսումնասիրում էին ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումների ենթադրելի վայրը, հաղորդում է lenta.ru-ն: Իսկ արդյոք այդ հրթիռները հասե՞լ են նպատակակետին, թե՞ ոչ, չի հաղորդվում: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն իր հերթին դեռ չի կարողացել բաց թողնված հրթիռների բնույթը որոշել: ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումների հետ կապված,
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ
«Խաղաղ գործընթացում մենք Հայաստանի նախորդ վարչակազմի հետ (Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ) հասել ենք ամեն ինչի, բայց Հայաստանի այսօրվա վարչակազմի հետ ոչնչի չենք հասել: Ես որպես բանակցություններ վարող մարդ, չեմ կարող գլուխ գովել, թե առկա հարցերում անգամ չնչին առաջընթաց ենք գրանցել»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, հատուկ ընդգծելով,
ՍՈՎԱ՞Ծ ԵՆՔ ՄՆԱՑԵԼ
Ինչպես հաղորդում է «Նոյյան տապան» գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական «Սաբահ» օրաթերթին, «Հայ-թուրքական գործարար խորհրդի» համանախագահ Քաան Սոյաքն ասել է, թե Սփյուռքը նվազեցրել է ֆինանսական աջակցությունը Հայաստանին, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա: «Հայերն էլ մեզ պես են: Սոված մնալու դեպքում որեւէ զիջման չեն գնա: Նույնիսկ ավելի ազգայնական կդառնան: Ցեղասպանության հարցը կսկսեն ավելի ուժեղ
ԹՈՒՐՔԻԱՆ ՄՐՑԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԺԳՈՀ Է
Թուրքիայի հավաքականը Հայաստան էր ժամանել առնվազն հինգ մեդալ նվաճելու վճռականությամբ: Սակայն նրանց այդ ցանկությունը, հնարավոր է, չիրագործվի: Դրա պատճառը, նրանց գլխավոր մարզիչ Մալիկ Բեյլարօղլու խոսքերով, մրցավարությունն է: «Ցավոք, մրցավարներն իրենց աշխատանքը բարեխղճորեն չեն կատարում,- ասում է նա:- Մենք դժգոհ ենք: Սակայն հայկական կողմը դրա հետ կապ չունի: Կամ մրցավարներն են ցածր մակարդակի, կամ էլ մեզ
Մայիսի 26
ԽՈՅ (21.03-20.04)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գործընկերների կողմից արված կատակներին հումորով վերաբերվեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԿՇԵՌՔ
ԳՏԵ՞Լ ԵՍ, ԱՐԴՅՈՔ, ՔՈ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Թեստ՝ սիրահարների համար Դժվար է գտնել երջանկության սահմանումը, սակայն այն փաստը, որ մենք բոլորս էլ ձգտում ենք հնարավորինս երջանիկ լինել՝ ակնհայտ է։ Այս թեստը սիրահարներին կօգնի պարզել իրենց հարաբերությունները, իսկ նրանք, ովքեր դեռ չեն սիրահարվել, մաղթում ենք գտնել իրենց երջանկությունը. Եվ այսպես՝ 1. Ճի՞շտ է այն պնդումը, ըստ որի՝ եթե 2 հոգի երջանիկ են, ապա
Պուգաչովան չի հավանել Հայաստանն ու Իսրայելը
Իսրայելում հրաժեշտի համերգի դահլիճի փոփոխության եւ ամսաթվի տեղափոխման, ինչպես նաեւ այդ ամենին մամուլում հաջորդած մեծ աղմուկի պատճառով՝ Ալլա Պուգաչովան պահանջել է անհապաղ զննել բոլոր համերգային դահլիճները, որտեղ նա պետք է ելույթ ունենա «Սիրո մասին երազներ» շոու-ծրագրով։ Ըստ tert.am-ի, Պուգաչովայի գրասենյակի տնօրեն Ելենա Չուպրակովան նոր է վերադարձել Երեւանից։ Ինչպես պարզվել է, այստեղ նույն վիճակն է, ինչ
Փինկն ու Քերրին ընկերներ են
Վերջակետ է դրվել հանրահայտ երգչուհի Փինկի ու նրա ամուսին, մոտոարշավորդ Քերրի Հարթի ամուսնական կյանքի պատմությանը: Զույգերից յուրաքանչյուրն իր ներկայացուցչի միջոցով մամուլի համար հատուկ հայտարարություն է տարածել՝ կապված իրենց ամուսնալուծության հետ: Հայտարարության տեքստում մասնավորապես ասվել է. «Անկախ այն բանից, որ բաժանվում ենք, մեր միջեւ թշնամանք չկա, մենք շարունակելու ենք միմյանց հետ շփվել ու մնալ լավ ընկերներ:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏԵՐԸ ԴԺՎԱՐ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԵՆ
Մուլֆիլմերը՝ որպես երեխաների դաստիարակության բաղկացուցիչ «Մուլտֆիլմերն ուղղված են բարու եւ չարի, լավի եւ վատի հասկացմանն ու տարբերակմանը»,- «Առավոտի» հետ զրույցում մուլտֆիլմերի ազդեցության մասին ասում է ԵՊՀ անձի մասնագիտական գործունեության գիտահետազոտական լաբորատորիայի լաբորանտ, հոգեբան Դիանա Սարգսյանը: Ի՞նչ ազդեցություն են ունենում մուլտֆիլմերը երեխայի հոգեբանության, զարգացման, աշխարհայացքի ճիշտ ընկալման վրա: Մուլտֆիլմերը կարո՞ղ են ունենալ դաստիարակչական բնույթ: Դիանա Սարգսյանը
Հաղթանակներ եւ կորուստներ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց սիրողական բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությունը: Տասներեք քաշային կարգերի հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշելու համար ՄՀՀ-ի մարզասրահում տեղադրված օլիմպիական երկու ռինգերում պայքարում են աշխարհի 42 երկրների 301 մարզիկներ: Առաջնության բացման արարողությունը, ինչպես սպասվում էր, կազմակերպված էր բարձր մակարդակով, ինչի մասին իրենց հիացմունքն են արտահայտել ինչպես ԱԻԲԱ-ի ընտանիքի, այնպես էլ բոլոր պատվիրակությունների
«Միկան» շրջանցեց «Բանանցին»
Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի հանդիպումները, որոնք բոլորն էլ արդյունավետ ելք ունեցան: Կապանի «Գանձասարը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ, «Կիլիկիան» 3:2 հաշվով պարտության մատնեց «Արարատին», Գյումրիում «Շիրակը» 0:4 խոշոր հաշվով զիջեց «Միկային», իսկ «Փյունիկը» հարազատ հարկի տակ դժվարին հաղթանակ տարավ «Ուլիսի» նկատմամբ՝ 3:2: Հաղթանակից հետո «Միկան» մրցաշարային աղյուսակում շրջանցեց
ԾՐԱԳԻՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԵՑ
Հայ պատանի ծանրորդները Թաիլանդից տուն են վերադառնում օլիմպիական երկու ուղեգրով եւ թիմային գավաթով Թաիլանդում ավարտվեց ծանրամարտի աշխարհի անդրանիկ պատանեկան առաջնությունը, որտեղ, մեդալներից բացի, խաղարկվում էին 2010 թվականին Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի ուղեգրեր: ՄՕԿ-ի որոշմամբ Չանգ Մայի առաջնությունը միակ վարկանիշային մրցաշարն էր, որի ընթացքում ազգային ֆեդերացիաները հնարավորություն ունեին վաստակելու տղաների եւ աղջիկների առավելագույնը երկուական
Ինչպես որ կա
ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը՝ հմայիչ եւ ինքնաբավ Ժենյա Ավետիսյանը վերջին 15 տարում ընդամենը 3 դեր է ստացել: Մենք չսպասեցինք մինչեւ մայիսի 29-ը՝ սայաթնովյան վարդատոնի առիթով ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ կայանալիք գրական-երաժշտական երեկոյից հետո սիրված դերասանուհու հետ հարցազրույց վարելու պահին: Ցանկացած դեպքում հաճելի է զրուցել մի արվեստագետի հետ, որը տոհմիկ սունդուկյանցի
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑԻ ԱՐԱՄ ԻԼՅԻՉԻՑ
Անկեղծանում է ալտահար Մաքսիմ Նովիկովը Ալտահար Մաքսիմ Նովիկովը կրկին Երեւանում է: Անցյալ տարի հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ այստեղ իրեն շատ լավ է զգում, որովհետեւ կան ստեղծագործելու բոլոր պայմանները: Հավելենք, որ Մաքսիմը Երեւանում համագործակցում է Ա. Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի կազմում ընդգրկված երաժիշտների հետ (Արմինե Գրիգորյան, Կարեն Շահգալդյան, Կարեն Քոչարյան): Տրիոն դասական երաժշտության
Ամեն տարի հնչում է վերջին զանգը եւ երբեք չի կրկնվում
Սա մի մեջբերում է թիվ 100 դպրոցի 11 «բ» դասարանի «վերջին զանգի» երեկվա հանդեսից Երեկ Տիկնիկային թատրոնի լեփ-լեցուն դահլիճում, գեղեցիկ ձեւավորված բեմի վրա կայացավ թիվ 100 դպրոցի 11 «բ» դասարանի «վերջին զանգի» հանդիսությունը: Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը՝ «Կարծես հեքիաթն ավարտվում է, եւ սկսելու ենք նոր հեքիաթ: Ես հաստատ վստահ եմ, որ նոր հեքիաթ
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Թուրք-ադրբեջանական եղբայրությունը վտանգված է Օրեր առաջ ավարտվեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան: Առաջին հայացքից Թուրքիայի վարչապետի այցի նպատակն առավել քան ակնառու է: Ադրբեջանն անհանգստացած է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման միտումից, առավել քան ագրեսիվ՝ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումից: Պաշտոնական Բաքուն բացատրություն է պահանջել Անկարայից, վերջինին մեղադրել դավաճանության մեջ, երբեմն էլ հակաթուրքական տրամադրություններ տարածել երկրի ներսում:
«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը շատ ժամանակ կպահանջի»
Հարցազրույց «Մուսավաթ» կուսակցության Մեջլիսի նախագահ, Ատլանտյան համագործակցության ադրբեջանական ընկերակցության նախագահ Սուլհադդին Աքպերի հետ – Ո՞ր երկիրը` Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան, ավելի կշահի հայ-թուրքական սահմանի բացումից, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից։ – Կասկածից վեր է, որ երկու պետությունների միջեւ սահմանի բացումից ավելի կշահի Հայաստանը։ Այս դեպքում Հայաստանը, հակամարտության կարգավորման հարցում նույնիսկ կես քայլ չնահանջելով, կհասնի հետեւյալին.
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ»
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա բարդ եռանկյունու միայն մեկ կողմն է: Այսօր փորձ է արվում մոտենալ հակասությունների գրեթե դասական դարձած կառույցին մյուս գագաթից՝ հայ-թուրքական ուղղությունից: Այսպես թե այնպես, հարաբերությունները փոխկապված են, հետեւանքները՝ փոխազդեցիկ: Սակայն ի՞նչ սպասելիքներ ու մտավախություններ են կապված քաղաքական այս «նոր եռանկյունաչափության» հետ, որքանո՞վ են դրանք հիմնավոր, ի՞նչ ազդեցություններ՝ եռանկյունու տիրույթից դուրս: Հայաստանում եւ
70 հեկտար, 283 հազար ծառ
Սյունիքի մարզի անտառների վերականգնման, ապօրինի անտառահատումների բացը լրացնելու համար մարզի բոլոր տարածաշրջանների անտառտնտեսությունները անցած տարի ծառատունկ են կազմակերպել անտառներում: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի անտառային տնտեսությունը 27 հեկտարի վրա 120 հազար սոճի է տնկել: Գորիսի անտառտնտեսությունը 125 հազար ծառ է տնկել: 25 հետկար տարածության վրա, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հացենի, սոճի, կաղնի է աճում: 8
Կբացվի՞ ընդունման կետ
«Առավոտը» տեղեկացրել է, որ Երեւանի կոնյակի գործարանի ղեկավարությունը հանդիպել է Արմավիրի մարզի խաղողագործությամբ զբաղվող համայնքների ղեկավարներին եւ խոստացել նախատեսվածից 500 տոննա ավելի խաղող մթերել: Անցած հանգստյան օրերին գործարանի տնօրեն Վահե Գրիգորյանը համանման հանդիպում է ունեցել Տավուշի մարզում: Ուսումնասիրվել են Բերդավանի գինու գործարանի արտադրական տարածքը, հնարավորությունները, այս ձեռնարկության միջոցով ընթացիկ տարում տարածաշրջանի այգեգործներից խաղող ընդունելու հնարավորությունները:
ՈՒՍՈՒՑԻՉ, ԴԻՎԱՆԱԳԵՏ, ԱՐԵՎԵԼԱԳԵՏ, ԶԻՆՎՈՐ
Լոռու մարզում եւս 4000 երեխա հրաժեշտ տվեց դպրոցին Լոռու մարզի 3723 շրջանավարտների հետ 2009 թվականին մեծ կյանք կմտնեն նաեւ Ալավերդի քաղաքի 10 հանրակրթական դպրոցների 207 շրջանավարտներ: Մայիսի 23-ին քաղաքի բոլոր դպրոցներում տոնական բարձր տրամադրությամբ, հրաժեշտի ջերմ խոսքերով անցավ «վերջին զանգ» արարողությունը: Միջոցառման բարձր տպավորության հետ ուրախացնող էին նաեւ շրջանավարտների՝ մեծ կյանքի նկատմամբ ունեցած ընկալումները, ակնկալվող
Գոյություն ունի «ցմահների խնդիր»
81 դատապարտյալ առաջարկել է Մայիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով կիրականացվի համաներում: Մինչ այդ ճշտվում է «համաներման տակ ընկնողների» հնարավոր ցանկը: Մասնավորապես, ասվում է, որ համաներումը կտարածվի «Մարտի 1-ի» գործով մեղադրյալների, նաեւ՝ տնտեսական եւ ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտվածների վրա: Հայտնի է, որ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներկայումս գտնվում է 81 ցմահ ազատազրկման դատապարտված: Նրանցից 40-ը
ԵՐԿՈՒՍԻՆ՝ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Հանցավոր խմբի պարագլուխները ոստիկաններ էին Ամբաստանյալները, ի տարբերություն մեր ճաղավանդակների, «թաքնվում» էին ապակեպատ խցում: Մեղադրող Գալինա Կարպովան՝ միջնորդության պահին: Մեր հայրենակիցները՝ տուժողներ: Դատավոր Պյոտր Շտունդերը հրապարակեց դատավճիռը: Օրեր առաջ Մոսկվայի քաղաքային դատարանում ավարտվեց 7 հոգուց բաղկացած բանդայի դատավարությունը: Նրանք կատարել էին 10 սպանություն եւ 18 ավազակային հարձակում: Խմբի անդամների մեջ կան ոստիկանության նախկին եւ ներկա
Հովհարային անջատումներ
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Մալաթիա-Սեբաստիա Բ1 թաղամասում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են տեղի ունենում: Գիշերը ժամը 24-ից հետո բնակիչները մնում են առաց լույսի: Երեկ այս մասին «Առավոտին» դժգոհեցին այդ թաղամասի որոշ բնակիչներ: Նրանց ներկայացմամբ, հոսանքի անջատումների համար էլեկտրացանցի պատասխանատուները ոչ նախապես զգուշացնում են, ոչ էլ որեւէ բան են պարզաբանում: «Օրումեջ հոսանքը ժամերով անջատում են: Հիմա
Չարբախի շները հազում են
Երեկ «Առավոտի» խմբագրություն էին դիմել իրենց շների առողջությամբ անհանգստացած Չարբախի բնակիչներ, որոնց խոսքերով՝ թաղամասի բոլոր շներն արդեն մեկ շաբաթից ավելի հազում են եւ ժամանակ առ ժամանակ՝ փսխում: Բնակիչների կարծիքով, շների ինքնազգացողությունը վատացել է օրերս «Նաիրիտում» տեղի ունեցած պայթյունի արդյունքում մթնոլորտ արտանետված թունավոր նյութերի պատճառով: Արդյո՞ք շները կթունավորվեին «Նաիրիտի» արտանետումներից՝ «Առավոտը» փորձեց ճշտել անասնաբույժներից: Մեզ հետ
Խոզի գրիպը Ռուսաստանում է
Ռուսաստանում հայտնաբերվել է խոզի գրիպով վարակված 2-րդ մարդը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Նշենք, որ վիրուսով վարակված տղամարդը օրերս ՌԴ է եկել Դոմինիկյան Հանրապետությունից: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Բժիշկների հսկողության տակ է գտնվում նաեւ հիվանդի կինը: Բարեբախտաբար, մեր երկրում այդ հիվանդության ոչ մի դեպք


















































