Օրվա լրահոսը
Թերթ գնելու փոխարեն՝ հաց են գնում
Երեկվա դրությամբ Գյումրիում փակվել է թերթի վաճառքով զբաղվող 5 կրպակ: Կրպակավարները կամավոր կամ հարկադրաբար աշխատանքից ազատման դիմում են գրել: Այս մասին տեղեկացնում է «7 օր»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, կրպակավար Վերա Հակոբյանին կանչել են մայրաքաղաք եւ ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել: Կրպակավարների շրջանում պտտվող լուրերի համաձայն՝ մի քանի կրպակ էլ կփակվի առաջիկայում: Նրանց հավաստմամբ, առեւտուրը կրճատվել
Գազ չենք ստանա, բայց՝ կօգտագործենք
Վրաստանում գազատարի վրա կատարվող աշխատանքների պատճառով, այսօրվանից մինչեւ ապրիլի 26-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս առնչությամբ «ՀայՌուսգազարդից» «Առավոտին» տեղեկացրին, որ նշված ժամանակահատվածում որեւէ խնդիր չի լինի եւ Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահեստավորված գազի հաշվին` առանց սահմանափակումների:
ԲԵՌՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԿԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Երկաթուղում պարբերաբար տեղի ունեցող վթարները վկայում են այն մասին, որ հայտարարված ներդրումների ծավալները իրականությանը չեն համապատասխանում: Վերջին 3 ամսվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԵ) միջոցով բեռներ տեղափոխող ընկերությունները պարբերաբար ընկնում են տհաճ պատմությունների մեջ: Երկաթուղու շարքից դուրս եկած շարժակազմի եւ հնամաշ ռելսերի պատճառով՝ բեռներով բարձված վագոնները դուրս են գալիս երկաթգծից՝ վնասներ պատճառելով ներկրողներին ու արտահանողներին: Երեկ
Ինսուլին չեն տալիս
Գրեթե մեկ ամիս է՝ շաքարախտով հիվանդները չեն կարողանում պոլիկլինիկաներից ստանալ իրենց համար կենսական նշանակություն ունեցող ինսուլին դեղամիջոցը, որը նրանց է տրամադրվում անվճար՝ պետպատվերի շրջանակներում: Մայրաքաղաքի մի շարք պոլիկլինիկաներում բազմաթիվ հիվանդներ ժամերով հերթ են կանգնում, սակայն բժիշկները դեղը բոլորին չեն բաժանում: «Առավոտին» դիմած մի խումբ հիվանդների հավաստմամբ՝ բժիշկները դեղ չտալը այսպես են պատճառաբանել.«Ճգնաժամ է, բյուջեում կրճատումներ
ԽՄՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉ ԴԵՂ ՊԱՏԱՀԻ
Մեր երկրում դեղերը հայերեն մակնշում չունեն եւ վաճառվում են նաեւ առանց բժշկի դեղատոմսի, ինչն էլ «նպաստում» է, որպեսզի սպառողը ինքնաբուժմամբ զբաղվի: Նախորդ տարվանից ներկրվող մի շարք պարենային եւ ոչ պարենային ապրանքատեսակներ՝ օրենքի պահանջով, պարտադիր հայերեն մակնշմամբ են վաճառվում: Այսինքն՝ հայաստանցի սպառողը կարողանում է ծանոթանալ տվյալ ապրանքի պարունակությանը, պիտանելիության ժամկետին, բացի այդ՝ արտադրողի մասին տեղեկություններ է
Քրեական գործ՝ սուտ ցուցմունք տալու համար
Չխուսափեց պատասխանատվությունից Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության վարորդ-ոստիկան Լեւոն Խաչատրյանին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու փաստը, որն առաջացրել է մարդու մահ: Լ. Խաչատրյանն իրեն ամրակցված «Սամանտ» մակնիշի ոստիկանությանը պատկանող ավտոմեքենայով 2008 թվականի հուլիսի 7-ին, ոչ աշխատանքային ժամին՝ գիշերվա 1-ին, Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկում խախտել է ճանապարհային երթեւեկության
ՎԿԱՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու համար ամբաստանյալներ Ա. Արզումանյանին եւ Ս. Սիրունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքի ապացույցների հետազոտումը: Արդեն հարցաքննվել է 10 վկա, որոնցից 8-ը հրապարակային դատավարության ընթացքում հաստատել է նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, նախաքննական ցուցմունքներից
«ԵՐԵՎԱՆԸ ԱՅԼԱՆԴԱԿՎԵԼ Է»
Կարծում է 1992-1996 թվականներին Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր մարմնի նախագահ աշխատած Վահագն Խաչատրյանը: – «Երեւանի մասին» օրենքը բավարար հնարավորություն տալո՞ւ է ընտրված ավագանուն աշխատել հանուն Երեւանի եւ ոչ թե հանուն այս կամ այն շահի: – Դա առաջին հերթին կախված է նրանից, թե ինչպիսին կլինի ավագանին: Օրենքի թերությունների, գուցե նաեւ առավելությունների մասին կարելի է երկար խոսել,
ՄՈՌԱՑԵ՛Ք ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ոստիկանությանը կից Հասարակական խորհրդի երեկվա նիստում Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաստատել է լուրերը, որ ապրիլի 21-ի երեկոյան ոստիկանություն բերման են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանի եւ Աշոտ Աղաբաբյանի թիկնապահները՝ հետեւյալ պատճառով. «Խախտումը տեղի է ունեցել իմ աչքի առջեւ՝ 19:40-ին: 3 «ջիփ» մակնիշի մեքենաներ, բարձր տրամադրությամբ, հյուրերին ցույց տալու համար, որ իրենք հնարավորություն ունեն, լսել
Դատական «թայմ-աութ»
Երկ քաղաքական գործերով 4 դատավարություններն էլ հետաձգվեցին Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթանում էին «Յոթի» գործից անջատված մասերով միանգամից երեք դատավարություններ, որոնք երեքն էլ հետաձգվեցին: Դրանցից մեկը՝ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործի դատաքննությունը, շարունակվում էր Շենգավիթ համայնքի 1-ին ատյանի դատարանի շենքում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատական այս նիստը մինչեւ ապրիլի 27-ը
«ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ» ԴԵՌ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Մեկ-մեկ հիշեցնենք, որ հասարակությունը չմոռանա «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրելու, վերլուծելու, նաեւ դրա պատասխանատուներին ի հայտ բերելու նպատակով այս պահին մեր հանրապետությունում գործում են երեք տարբեր խմբեր: Նախ, խորհրդարանում ձեւավորվեց ժամանակավոր հանձնաժողովը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, այնուհետեւ ընդդիմության նախաձեռնությամբ եւ նույն նպատակով ստեղծվեց «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնաժողովը, եւ, վերջապես, անցյալ
ՀՅԴ-Ի ՈՉ ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՅԴ ղեկավարները երեկ բավական կոշտ քննադատության ենթարկեցին ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքները՝ խուսափելով ուղղակի քննադատել այն նախաձեռնող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Երեկ բացելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» խորհրդաժողովը՝ ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը խորհրդանշական բնաբան ընտրեց. «Կապված վերջին զարգացումների հետ՝ այսօր առավել քան ճիշտ է հնչում հետեւյալ խոսքը. «Նա,
ԱԴՐԲԵՋԱՆԻ՞Ն ԵՆ ՀԱՄՈԶՈՒՄ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ ղարաբաղյան խնդրին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ պետքարտուղարը, մասնավորապես, ասել է. «Մենք նաեւ հավաստիացրել ենք Ադրբեջանի կառավարությանը, որ մենք ակտիվացնելու ենք մեր ջանքերը՝ լուծելու համար Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի
ՓՈՔՐ ՍԵՂԱՆԻԿՆԵՐԻՑ՝ ՄԵԾ ՀԱՐԿԵՐ
Մայրաքաղաքի «Ֆիրդուսի» տոնավաճառի առեւտրականները երեկ «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին, որ խիստ կրճատվել են առեւտրի ծավալները, ինչի հետեւանքով իրենք չեն կարողանում վճարել ոչ տեղի վարձը, ոչ էլ հարկայինի գումարը: Բացի այդ, առեւտրականների ներկայացմամբ, իրենք ապրանքների ձեռքբերման համար վարկ են վերցրել «Արդշինինվեստբանկից» եւ հիմա շատերը չեն կարողանում փակել վարկի տոկոսները: Տոնավաճառի աշխատակիցներից մեկի խոսքերով. «Բանկի տոկոսներն ու
ՀՍԿՈՒՄ ԵՆ, ՈՐ ՑՈՒՑԱԿՆԵՐ ՉՄՏՆԵՆ
Շիրակում նպաստառուների ցուցակները ստուգելուց ու կարգի բերելուց հետո «Փարոս» ստացող մարդկանց թիվը նվազել է: Շիրակի մարզպետարանի սոցիալական բաժնի պետ Ռաֆիկ Փոթինյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նպաստառուների պակասելու պատճառն այն է, որ շատերը, բավականին մեծ եկամուտներ ունենալով, թաքցրել են այն ու, չքավոր ձեւանալով, ընդգրկվել ցուցակում: Այդ ապօրինությունը հայտնաբերել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: «Պետական
ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՄՐՑՈՒՅԹ
Օրերս Հայաստանի երաժշտական ընկերության «Արեւ արտ» ցուցասրահում բացվեց «Ազատություն» խորագրով քանդակագործության ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայ քանդակագործներ Գեւորգ Մշեցու, Գարեգին Դավթյանի, Լեւոն Թոքմաջյանի, Աշոտ Բաղդասարյանի եւ այլոց վերջին տարիների աշխատանքները: Ցուցահանդեսի ընթացքում «Արվեստ. 21-րդ դար» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ մրցույթ, որի ընթացքում ներկայացված քանդակագործները գնահատեցին մեկը մյուսի աշխատանքները, որոշելով տվյալ օրվա լավագույն երեք ցուցանմուշները: «Արվեստ. 21-րդ
Ապրիլի 22
ԽՈՅ (21.03-20.04)- Զվարճանալու փոխարեն մտածեք աշխատանք գտնելու մասին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Վարձահատույց լինելու ժամանակն է: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սպորտով զբաղվելը կօգնի լիցքաթափվել: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հաճելի հեռախոսազանգը ձեզ կզարմացնի: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կենտրոնացեք միայն աշխատանքի վրա: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մի մոռացեք ընկերներին: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21. 12)- Հետեւեք ձեր առողջությանը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)-
«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՆՑԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ
Ապրիլի 21-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Փյունիկ» – «Ուլիս» թիմերի պատասխան հանդիպումը, որը 1-0 հաշվով շահեցին փյունիկցիները, եւ անցան եզրափակիչ: Առաջին խաղը նույնպես ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով՝ 3-1 հաշվով: Մյուս կիսաեզրափակիչ զույգի՝ «Բանանց»-«Միկա», պատասխան խաղը կանցկացվի ապրիլի 22-ին: Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1-1:
ՀՈՒՄՈՐԻ ԻՆՉՊԻՍԻ՞ ԶԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՔ
Հավանաբար, քչերն են խոստովանում, որ հումորի զգացում չունեն։ Իսկ այդպե՞ս է դա իրականում, թե՞ ոչ։ Որպեսզի ձեզ համար պարզ դառնա այդ հարցի պատասխանը, առաջարկում ենք ներքոշարադրյալ կատակային թեստը։ Յուրաքանչյուր հարցի անհրաժեշտ է պատասխանել «այո» կամ «ոչ»։ Եվ այսպես. 1. Դուք սիրո՞ւմ եք ծիծաղել։ 2. Կարողանո՞ւմ եք անհարմար իրավիճակներից հումորով դուրս գալ։ 3. Համաձա՞յն եք այն
Սնահավատությունը՝ միստիկ մտածողության արդյունք
Մոգական հիմք ունեցող սնահավատություններն իրականում տրամաբանական բացատրություն չունեն «Չեմ կարծում, որ շատ սնահավատ եմ, բայց կան բաներ, որոնց նկատմամբ որոշակի նախապաշարումներ ունեմ: Դրանք հիմնականում այն երեւույթներն են, որոնք սերնդեսերունդ փոխանցվել, հասել են մեզ: Օրինակ, տատս թույլ չէր տալիս, որ գիշերով տունը ավլենք: Ասում էր՝ «խերը» տնից հանում եք: Գիտեմ, որ դժվար թե դրանից մեր տան
ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋ ԵՐԵՎՈՒՅԹ Է
Իսկ սեռական դաստիարակությունը՝ անհրաժեշտություն Այն պահից սկսած, երբ երեխան սկսում է տարբերել «ապերիկին» ու «քույրիկից», նրա մոտ սեռերի տարբերությանը վերաբերող հարցեր են ծագում: Տարիների ընթացքում այդ հարցերը շատանում են, բայց եթե ծնողները սկզբում հաճույքով պատասխանում էին, թե ինչո՞ւ են, ասենք, Մարինեի մազերը երկար, իսկ Սերգեյինը՝ կարճ, ապա հետագայում, երբ այդ հարցերն ավելի ինտիմ բնույթ են
ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՀԱՅԻՆ
Ամերիկահայ Քրիստ Հովույանը ապրիլի 18-ին Իտալիայի Մարոստիկա քաղաքում ստացել է «Ումորիստի ա Մարոստիկա» ծաղրանկարի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակը: Այս փառատոնը համարվում է ամենահեղինակավորն իր տեսակի մեջ: Նշենք, որ Քրիստ Հովույանը գլխավոր մրցանակի է արժանացել ե՛ւ 2005, ե՛ւ 2007 թթ.: Մարոստիկան հայտնի է որպես շախմատի քաղաք, եւ ամեն 2 տարին մեկ քաղաքի գլխավոր հրապարակում շախմատ են
Հանդես են գալիս Մալթայում
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ հանրապետության կանանց հավաքականը մեկնել է Մալթա, որտեղ հանդես է գալու եվրոաֆրիկական երրորդ գոտու որակավորման մրցաշարի կանանց թիմային «Fed Cup» մրցաշարում: Մեր ընտրանու մրցակիցները լինելու են Ֆինլանդիայի, Եգիպտոսի, Ալժիրի, Հունաստանի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի, Մոլդովայի, Նորվեգիայի եւ Մալթայի հավաքականները: Մալթայում Հայաստանը ներկայացնելու են Լյուդմիլա Նիկոլյանը, Աննա Մովսիսյանը,
Առջեւում Չեխիան է
Վանաձորում ավարտվել է սիրողական բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են մայրաքաղաքի, ինչպես նաեւ հանրապետության յոթ մարզերի 10 բռնցքամարտիկներ: Տասնմեկ քաշային կարգերում ծավալված պայքարից հետո հանրապետության չեմպիոնի կոչում նվաճել են. 48 կգ քաշային կարգ՝ Հովհաննես Դանիելյան (Երեւան), 51 կգ՝ Արթուր Մովսիսյան (Երեւան), 54 կգ՝ Դերենիկ Գիժլարյան (Էջմիածին), 57 կգ՝ Ազատ Հովհաննիսյան (Մասիս), 60 կգ՝ Արա
ՎԱՆԱՁՈՐԻ «ԼՈՌԻ» ՍՏԱԴԻՈՆԸ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ
Ժամանակին ֆուտբոլը հանրապետության երրորդ քաղաքում առաջատար մարզաձեւերից էր: Վանաձորցի տարիքով մարզասերները հիշում են, որ «Լոռի» թիմի հանդիպումներին, որ անցկացվում էին համանուն ստադիոնում, տրիբունաներում ասեղ գցելու տեղ չէր լինում: Հիմա պատկերը միանգամայն հակառակն է: Ֆուտբոլը, որպես պրոֆեսիոնալ մարզաձեւ, աստիճանաբար ետին պլան մղվելով, գրեթե մոռացության է մատնվել՝ տեղը զիջելով սիրողական մակարդակից էլ ցածր սակավաթիվ խմբերին: Ստեղծված իրավիճակը,
Սարյանի կտավները՝ թելով կախված
Կամ ոչ մշակութային քաղաքականության հետեւանքները «Շատ ուրախ եմ, որ Երեւանը կառուցվում է եւ վերածվում մայրաքաղաքի: Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ՝ իմ գործերի համար»: Իր ապագա տան մասին այդպես է գրել մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը դեռեւս 1927-ին, եւ այն կառուցվել է Սուրբ Զորավոր եկեղեցու հարեւանությամբ: Արվեստանոցը նախատեսված
ՈՒՆԵՆՔ ՕՊԵՐԱՅԻՆ ՌԵԺԻՍՈՐՆԵՐ
Բայց նրանց ներուժը չի օգտագործվում Վ. Փոշատյանը (ձախից)՝ դերասաններ Ա. Ասլանյանի եւ Մ. Մխիթարյանի հետ, «Էտյուդ» ֆիլմի նկարահանման հրապարակում: Վերջին տարիներին խոսվում է այն մասին, որ օպերային թատրոնի ամենաթույլ տեղը ռեժիսուրան է, եւ քիչ են ծնվում վառ ու գունեղ օպերային բեմադրություններ: Ասվածը կապվում է Հայաստանում երաժշտական թատրոնի կամ օպերային ռեժիսորի մասնագիտության բացակայության հետ եւ նշվում
Բուհական ընթացիկ քննություններ
Երեւանի պետական համալսարանում ընթացիկ քննություններն անցկացվում են 1995թ.-ից: Մի քանի տարի որոշ ֆակուլտետներում հիմնական մասնագիտական առարկաները հանձնում էին երկու ընթացիկ քննությունով, իսկ ոչ մասնագիտականները՝ մեկ: 4 տարի է, ինչ բուհերում մեկ փուլով ընթացիկ քննություն չի լինում: Ընթացիկ քննությունները գնահատվում են 20 միավորանոց համակարգով (8-12՝ երեք, 13-17՝ չորս, 18-20՝ հինգ) եւ անցկացվում են գրավոր եղանակով: Ուսանողը
ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
Այլմոլորակայիններ գոյություն ունեն եւ նրանք բազմիցս շփման մեջ են մտել մարդկանց հետ, սակայն ԱՄՆ-ի եւ այլ երկրների իշխանությունները դա թաքցնում են: Երեկ ուֆոլոգների միջազգային կոնֆերանսում հայտարարել է ամերիկյան տիեզերագնաց Էդգար Միտչելը: 1971 թվականին Միտչելը «Ապոլլո 14» տիեզերանավով հասել էր Լուսին: Հետագայում նա դուրս է եկել NASA-ից եւ զբաղվում էր հոգեբանությամբ: Այժմ 78-ամյա տիեզերագնացը շարունակում է
ԵԱՀԿ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ԱՐՏԱՔՍԵՑԻՆ
Օրերս ԵԱՀԿ 2 խաղաղապահ ձերբակալվել է Հարավային Օսեթիայում: Այդ հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիի խոսքերով, դիտորդները մեքենայով ապօրինաբար անցել են Հարավային Օսեթիայի սահմանը՝ Ցխինվալիի շրջանում: Ըստ BBC-ի, Կոկոյտին դիտորդների գործողություններն անվանել է սադրիչ եւ խոստացել, որ արտգործնախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Անցած տարի Ռուսաստանը խոչընդոտել է Հարավային Օսեթիայում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ժամկետի երկարացմանը, պահանջելով, որ վերջիններիս

















































