Օրվա լրահոսը

ԴՈԼԱՐԱԴՐԱՄԱՅԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

Չե՞ք լսել՝ դոլարը թանկացել է Այս օրերին տագնապ են ապրում Արցախի բանկերը, մանավանդ՝ «Արցախբանկը»: Դոլարի կուրսի կտրուկ աճ է արձանագրվել՝ մոտ 30%: «Արցախբանկ» ՓԲԸ տնօրեն Պ. Գրիգորյանը անհանգստություն է հայտնում այդ առթիվ, նշելով, որ տարադրամի այդպիսի կտրուկ տատանումներն ավելի շատ ազդում են բանկերի գործունեության վրա, քան թե հասարակ ժողովրդի կյանքի: Սակայն այս երկու օրվա ընթացքում

Ինչու էր ԶԼՄ-ներին «սիրում» ոստիկանը

Համազգեստը վստահելի է դարձրել «գնորդին» ՀՀ հատուկ քննչական ծառայության (քննիչ Վարդան Հարությունյան) կողմից ոստիկանության նախկին մայոր Զաքար Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվեց: Զաքարյանը մեղադրվում է խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ: Մայորն աշխատել է Երեւանի ՆԳՎ պետավտոտեսչության բաժնում, ապա «Կենտրոն» բաժնում՝ որպես պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեսուչ: Ըստ

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է Անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին մայրաքաղաքի Իսահակյան փողոցում գտնվող Արմեն Ավետիսյանի սեփական տան տարածք մտան դիմակավորված, զինված անձինք: Նրանք «սկոչելով» տանը գտնվող անձանց բերանները, աչքերը, կողոպտեցին տունը: Մաքսային ծառայության նախկին պետի բնակարանից նրանք տարան $280 հազարի ոսկեղեն: Ասում են, որ գողացվել են նաեւ ադամանդյա իրեր, հսկայական գումար: Հարուցվեց քրեական գործ: Վարույթն իրականացնում է

«Օդնոկլասնիկի գործն» էլ կտեղափոխվի

Երեւանի քրեական դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, փետրվարի 19-ից սկսվել եւ դեռ չի ավարտվել «Օդնոկլասնիկ» սրճարանում անցյալ տարվա սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը: Նախորդ դատական նիստերին տուժող Աբել Միքայելյանն ու տուժողի իրավահաջորդ, սպանված Անդրանիկ Բաբայանի կինը չներկայացան: Ինչպես տեղեկացրել ենք, վկա՝ «Ռադիոլուրի» նախկին խմբագիր Արթուր Սահակյանը գտնվում է ԱՄՆ-ում:

ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ Է ՄՈՒԾԵԼ

Օրեր առաջ Արաբկիրի համայնքի Ն. Տիգրանյան 7/69 բնակարանի բնակիչ Աշոտ Մխոյանի բնակարան ներկայացավ հարկայինի աշխատակիցը՝ գույքահարկի համար: Ինչպես ամեն տարի, 6 անձից բաղկացած Մխոյանի ընտանիքն այս անգամ էլ իրենց երկուսենյականոց բնակարանի համար վճարեց պահանջված գումարը: Նշենք, որ բնակարանի կոմունալ բոլոր ծախսերը հոգում են Մխոյանները, եւ չի պատահել, որ որեւէ խնդիր ծագեր այդ հարցում: Սակայն հավաքագրողն

Զգաստացնում է «Փոխարժեքի շտկումն անհրաժեշտ միջոցառում էր Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման եւ ճգնաժամի հետեւանքների մեղմացման համար, սակայն պատասխանատու մարմինները պետք է ուժեղ եւ անկախ, իսկ Հայաստանի իշխանությունները զգաստ լինեն՝ գների չհիմնավորված աճից խուսափելու համար»,-երեկ ասուլիսում հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը: Նա նշել է, որ հարկային ու մաքսային մարմինները պետք է կարողանան

ԿԱՊԱՆՈՒՄ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿՈՒՄ Է

Կապանով անցնող «ռեյսավիկ» վարորդները մարմնավաճառների համար «աշխատանք» են ապահովում «Սեքսի մեջ մարդիկ պիտի ազատ լինեն: Կինը ասում է՝ գիտես, ես քեզ համար պոռնիկ չեմ, որ ուզում ես ինձ հետ էդ ձեւով լինես, դե, ինքն էլ տղամարդ ա, ձանձրանում ա ու գնում ընկերուհու մոտ, դե, էն էլ շուռի-մուռի ա գալիս եւ այլն: Պապական ասացվածք կա՝ կինը

Գնաճի մակարդակով ռեկորդակիր ենք «Մենք որդեգրել ենք «լողացող փոխարժեքի» քաղաքականությունը: Սակայն կարող են լինել հարցեր, որոնք հնարավոր է հետագայում խնդրահարույց դարձնեն գնաճի կառավարումը: Մենք կարող ենք որոշակի սահմանափակումներ մտցնել փոխարժեքի տատանումների մեջ: Բոլոր երկրներն էլ էական տատանումների մեջ սահմանափակումներ մտցնելու կողմնակից են»,- լրագրողների հետ հանդիպմանը՝ արտարժույթի փոխարժեքի հնարավոր տատանումների եւ գնաճի վերաբերյալ նման կարծիք հայտնեց

ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ «ԼՈՂԱՑՈՂ ԿՈՒՐՍԻՑ» ՇԱՀԵՑԻՆ

Վախենալով, որ առաջիկայում ապրանքներն ավելի կթանկանան, մարդիկ խուճապահար՝ արկղերով ձեթ ու պարկերով ալյուր եւ շաքարավազ են գնում: Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը նախօրեին դեռ չէր հասցրել պաշտոնապես տեղեկացնել, որ դրամն արժեզրկվում է, երբ հանրապետության գրեթե բոլոր խանութներում արդեն ապրանքների վրա նոր գնապիտակներ էին փակցնում: Մինչ Ա. Ջավադյանը հայտարարում էր, որ առավելագույն գնաճը կլինի 8-9%-ի սահմանում,

«Կաշառք եմ տվել»

Քաղաքացին այդպես էլ չի հասկացել, թե ինչու է ԴԱՀԿ-ն նրանից գումար բռնագանձել «2009թ. փետրվարի 25-ին, ժամը 11-ին Կարեն Հեքիմյանը ԴԱՀԿ աշխատակից Մանուչարյանի պահանջով ԴԱՀԿ-ին է վճարելու չհիմնավորված 16500 դրամ, որը Կ. Հեքիմյանը որակում է որպես կաշառք՝ իշխանությունների կողմից կազմակերպված ռեկետի արտահայտություն». օրերս նման հայտարարություն էր տարածել Կարեն Հեքիմյանը, համանման մի դիմում էլ հղել է Մարդու

ԸՆԴԴԵՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՅԻՆ ԱՖԵՐԻՍՏՆԵՐԻ

Խորհրդարանի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը երեկ «Առավոտ» զանգահարեց անասելի վրդովված: Նրա խոսքը փոխանցում ենք առանց խմբագրական միջամտության: Վրդովմունքի առաջին պատճառը «Զանգահարել եմ, որ իմ զայրույթը հայտնեմ նախ այս դոլարային ավանտյուրայի առնչությամբ: Փաստորեն արդեն հերթական՝ որերո՛րդ անգամ ապացուցվում է, որ ֆինանսատնտեսական մեր կյանքը հանձնել ենք ֆինանսական աֆերիստներին: Ամեն անգամ հեռուստատեսությամբ կայունության մասին ինչ-որ բաներ են ճամարտակում,

ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԷԻՆ, ՀԻՄԱ ԷԼ ԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, թե ՀՀ կառավարությունը սպասում էր, կանխատեսում էր վերջին շրջանի զարգացումները: Ըստ վարչապետի, իրավիճակը կառավարության կողմից այսօր էլ վերահսկվում է: «Tert.am»-ի մատուցմամբ, վարչապետի ուշագրավ հայտարարություններից մեկն էլ այն էր, որ մեկ դոլարի համար 360-380 դրամ լողացող փոխարժեքը պահպանվելու է: Խոսելով մարտի 3-ին Կենտրոնական բանկի կողմից դրամի

«Որեւէ սխալ բան չեմ ասել»

Շարունակում է պնդել Գագիկ Մինասյանը Ընդամենը 1 օր առաջ այն բանից, երբ սեւ շուկայում դոլարը վաճառվեց 400-ից բարձր գնով՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պնդում էր, թե դրամը կարող է փոքր-ինչ արժեզրկվել դոլարի նկատմամբ, եւ «Առավոտի» հարցին, թե դրամի փոխարժեքը կարող է հասնել 430-ի՝ պատասխանեց. «Որեւէ կանխատեսումի մի հավատացեք»: Մարտի 2-ին

«ՅՈԹԻ» ԴԱՏՆ ԷԼԻ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դատավորը դահլիճից հեռացրեց երկու քաղբանտարկյալների Երեկ «Յոթի» գործով դատավարությունը մեկնարկեց 30 րոպե ուշացումով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ազդարարեց, որ դա պայմանավորված է եղել Սուրեն Սիրունյանին մեկուսարանից ուշ բերելու պատճառով: Ավելի ուշ պարզվեց, որ Սիրունյանին ուշ էին դատարան բերել նրա վատառողջ լինելու պատճառով՝ բարձր ջերմություն ուներ: Դատավորը, որն այլեւս ոչ

«ԿԱՐԵՎՈՐԸ ՈՐԱԿՅԱԼ ԵՎ ՃԻՇՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ Է»

Որպես ստեղծված տնտեսական վիճակից ելք առաջարկում է ԱԺ տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը: – Ըստ որոշ կանխատեսումների, սոցիալ-տնտեսական իրավիճակը մեր երկրում կարող է հասնել 1993 թվականի իրավիճակին. դուք այս չարագուշակ կանխատեսումների իրականացումը հնարավոր համարո՞ւմ եք: – Ընդհանրապես վիճակների նկարագրության առումով չեմ կարող պնդել, թե լրիվ նմանություն կլինի, բայց որոշակի վերապահումներով՝ այո, հենց

«ՅՈԹԻ» ԳՈՐԾԸ «ՊԼԱՆ ԿՈՆՍՊԵԿՏ» Է

Երեկ, «Յոթի» գործով ընթացող դատական նիստի ժամանակ, երբ մեղադրող Կորյուն Փիլոյանը անդրադառնալով քաղբանտարկյալների պաշտպանների կողմից գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի ինքնաբացարկի վերաբերյալ հերթական միջնորդությանը՝ ասաց, թե՝ քաղբանտարկյալներն ու նրանց պաշտպանները ի սկզբանե որդեգրել են դատական նիստերը ձգձգելու մարտավարությունը, քաղբանտարկյալներն ափերից դուրս եկան: Մասնավորապես, Մյասնիկ Մալխասյանը մեղադրողի այդ հայտարարությանն այսպես արձագանքեց. «Պարոն Փիլոյան, ինձ թվում էր, որ

ԿԱՐՄԻՐ «ԱԿՑԻԱ»

Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում գործում է «Կարգին խանութը»՝ ՀՀ շարքային քաղաքացիների համար: Մայրաքաղաքի Գ. Նժդեհի փողոցում գործող «Նորմալ խանութը» սպասարկում է «սովորական մարդկանց»: Հայաստանում շատ քչերն են իրենց համարում «սովորական մարդ»: Հետեւաբար, վտանգ կար, որ «սովորականները» խանութ չեն մտնի եւ առեւտուր չեն անի: Խանութի տերերը մտածել են այդ մասին նույնպես. նրանք մի կանչող գովազդով հարցը

ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ

Երեւանյան բուհերից յուրաքանչյուրն ունի մամուլի իր օրգանը: Թերթի խմբագիրների հավաստմամբ՝ այստեղ լուսաբանվում են բոլոր միջոցառումները, ուսանողական արշավներն ու այն ամենը, ինչ կապված է բուհի մշակութային կյանքին: Սակայն որքանո՞վ են այդ թերթերը հասանելի դարձնում ուսանողների ձայնը կամ բարձրացնում բուհի հետ կապված հիմնախնդիրներ՝ հարցի պատասխանը բոլոր խմբագրություններում գրեթե նույնն է: Լաուրա Կարակելյանը 2001 թ.-ից խմբագրում է 52

Գրականագետն ընդդեմ ոչ գրական լեզվի

«Երեւանը դարձել է բարբառախոս հայերի հավաքատեղի»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը: Նրա խոսքով, հայկական եթերը ողողված է կիսագրագետ խոսքով. «Դժբախտաբար, մեր լեզուն այսօր շատ է ոտնահարվում, եւ ոտնահարվում է ոչ թե սովորական կենցաղային փողոցային խոսակցականի մեջ, քանի որ փողոցն իր օրենքներն ու տրամաբանությունն ունի, այլ հետեւյալ կերպ՝ տակի, ցածր շերտը

«ՓԱԿ ԱՉՔԵՐՈՎ» Ո՞Վ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿՏԵՍՆԻ Լինարեսում ընթացող շախմատի գերմրցաշարի ավարտից անմիջապես հետո մասնակից ութ գրոսմայստերներից վեցը՝ Վիշվանաթան Անանդը, Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Վասիլի Իվանչուկը, Թեյմուր Ռաջաբովը եւ Վան Յուեն, կմեկնեն Ֆրանսիա, որտեղ մարտի 14-26-ը անցկացվելու է մեկ այլ հեղինակավոր գերմրցաշար՝ «կույր» եւ «արագ» շախմատների՝ 216 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդ ունեցող «18th Amber Blindfold

Մարտի 4

ԽՈՅ (21.03-20.04)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ վաղուց հուզող հարցերի պատասխանները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր

Մեղքերը մեծ կամ փոքր չե՞ն լինում Հասարակությանը մշտապես հետաքրքրող բազմաթիվ հարցեր կան, որոնց ճշմարիտ պատասխանները կարող են տալ քչերը: Հավանաբար, շատերին է հետաքրքիր, թե կա՞ն մեծ եւ փոքր մեղքեր, արդյոք մեծի համար նախատեսվա՞ծ է մեծ պատիժ, փոքրի համար՝ փոքր: Հետաքրքիր է նաեւ այն, թե ինչո՞ւ է միայն քահանային տրված մեղքերի թողության իշխանությունը: Այս եւ այլ

«Էլ ինչո՞ւ եմ ամուսնանում»

Հայ տղամարդիկ պատրաստ չեն անհրաժեշտության դեպքում կնոջ փոխարեն ստանձնել տնային գործերը: Հայ տղամարդիկ պատրա՞ստ են՝ պետք եղած դեպքում կատարել իրենց կանանց տնային պատասխանատվությունները, ասենք՝ աման լվանալ, ճաշ եփել, տուն մաքրել կամ լվացք անել: Քանի որ ներկայումս շատ է խոսվում հայ ազգի՝ եվրոպական կենցաղի այս կամ այն բաղադրիչները յուրացնելու մասին, այս հարցերի շրջանակներում «Առավոտը» հարցախույզ անցկացրեց

ԲԱԶՄԱԿՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ Է

Ասում են կանայք, իսկ տղամարդիկ համոզված են, որ այդ դեպքում չեն լինի վեճեր ու բաժանումներ Եթե տղամարդը պաշտոնապես ունենում է մեկից ավելի կին, դա կոչվում է բազմակնություն կամ պոլիգինիա: Երեւույթն ընդունված է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մոտ՝ ոչ միայն մահմեդականների, ինչպես ոմանք կարծում են: Որքնով է բազմակնությունը ընդունելի Հայաստանում՝ «Առավոտը» հարզախույզ արեց միջին տարիքի քաղաքացիների շրջանում:

Տղաները՝ Բուդվա, աղջիկները՝ Սանկտ Պետերբուրգ

Մարտի 6-ից 17-ը Չեռնոգորիայի Բուդվա ծովափնյա քաղաքում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական 10-րդ առաջնությունը, որին մասնակցելու նախապատրաստվող 35 երկրի 310 շախմատիստից 139-ը կրում է գրոսմայստերի կոչում: Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացված է լինելու յոթ հոգով: Նրանք են՝ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը, Զավեն Անդրիասյանը, Արտաշես Մինասյանը եւ միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանը: Ըստ

ՀԱՕԿ-Ն ՈՒ «ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը 2009-ԻՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Երեկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը սպորտում մեկ տարի ժամկետով համագործակցության պայմանագիր ստորագրեցին: Հայաստանի առաջատար օպերատորի՝ լրատվամիջոցներին բաժանած մամուլի հաղորդագրության համաձայն, այդ նպատակով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 2009 թվականին հատկացնելու է 100 մլն դրամ: Այն նպատակաուղղվելու է օլիմպիական մարզաձեւերի զարգացմանը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նշանակալի ներդրում

Նինոն գոհ է Սահակաշվիլուց

Ըստ պարուհու, նախագահը մեծ արվեստասեր է Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը տեղեկացրեց, որ մարտ-նոյեմբեր ամիսներին ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարարությունը, աջակցությամբ Հայաստանում Վրաստանի դեսպանության, անցկացնում են «Վրաստանի մշակույթի սեզոններ»: Ազգային օպերային թատրոնում բալետային բեմականացումներով հանդես կգա Թբիլիսիի ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող Զ. Փալիաշվիլու

Ի՞ՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՄԱԿԱՆՈՒՆՆԵՐԸ

Ըստ մասնագետների, դրանք պատմում են՝ ով ով է Մականունն այժմ որոշ շրջանակներում դարձել է կերպարի կերտման պարտադիր պարագա: Դրանք հաճախ ավելի են բնորոշում մարդուն, քան որեւէ այլ բնութագրիչ: Այս համոզմանը յուրաքանչյուր ոք կարող է հանգել՝ մի պահ հայացք նետելով Հայաստանի քաղաքական վերնախավի, գործարարների շրջանակներում գտնվող անձանց եւ այլ բնագավառներում գործող մարդկանց «ածական» անունների վրա: Մականունների

ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ Երեկ Մադրիդում սկսվեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցն Իսպանիա: ՌԴ նախագահի եւ Իսպանիայի վարչապետ Սապատերոյի հանդիպման գլխավոր թեման է լինելու միջազգային անվտանգության նոր ճարտարապետության կերտումը, որը հիմնվելու է Ռուսաստան-ԵՄ եւ Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցության վրա: Բացի այդ, նախատեսվում է մի շարք երկկողմանի պայմանագրերի ստորագրում, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքով իսպանական ռազմական բեռների դեպի

Ներողություն խնդրողներին կարող են դատել Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ թուրքական դատարանն իր երեկվա վճռով հնարավորություն է տվել քրեական վարույթ սկսել 1915-17 թվականների իրադարձությունների համար հայերից ներողություն խնդրելու ինտերնետային արշավի նախաձեռնողների եւ դրան միացողների դեմ: «Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ՝ Անկարայի Շինչան արվարձանի դատարանը բեկանել է դատախազության հունվարի 26-ի որոշումը, համաձայն որի՝ ինտերնետային արշավի փաստով մեղադրանքներ առաջադրելը կհակասեր խոսքի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031