Օրվա լրահոսը
ՈՒՂԵՂՆԵՐԻ «ԱՐՏԱԿԱՐԳ» ԼՎԱՑՈՒՄ-1
«Էդ մարդն անընդհատ հայտարարում էր սուտ, կեղծ «տվյալներ». մարտի 1-ին ԱԺ հատուկ նիստում Տիգրան Թորոսյանի այս մեղադրանքի հասցեատերը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Սակայն նույն հաջողությամբ այդ պնդումը կարելի էր անել նաեւ Ռոբերտ Քոչարյանի մասին: Մարտի 1-ի մասին ճշմարտության խեղաթյուրումը, հանրության «ուղեղների լվացումը» իշխանության տարբեր օղակների եւ իշխանական լրատվամիջոցների կողմից սկսվել է առաջին օրից ի վեր: Մեր
ԺՈՐԱ ՍԱՓԵՅԱՆՆ ԷԼԻ ԿԴԻՄԻ ԵԴ
Բա որ ընդդեմ ՀՀ-ի այս մի գործն էլ շահի՞ 2008թ. հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկել էր ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի փուլը: Այդ շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախընտրական առաջին հանդիպումներից մեկն անցկացրեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ հունվարի 27-ին: Հենց այդ հանդիպումն էլ դարձավ ՀՀ առաջին նախագահի կողմնակիցների, նրա շտաբի ակտիվիստների, վստահված
ՆԻԿՈՅԱՆԸ ՉԻ ԿԱՍԿԱԾՈՒՄ
Մարտի 1-2-ի խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է իր վերջնական զեկույցում անդրադառնալ ՀՀ ՔՕ 300 հոդվածի՝ «պետական իշխանության յուրացում», փոփոխման հարցին: Ինչպես «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը, անհրաժեշտ է փոխել հոդվածի ձեւակերպումը՝ քրեական գործողությունների եւ քաղաքական շարժառիթների սահմանազատման նպատակով: Ս. Նիկոյանի խոսքով, այդ հարցը քննարկվել է նաեւ ԵԽԽՎ Հայաստանի գծով
ԴՈՒ ԼՈԻՅՍԻ ՄԵՋ, ԵՍ՝ ՄՈՒԹԻ…
Այդ տարիներին մենք տատիկիդ հետ վարձով էինք ապրում Վարդաշենում: Մի անհարմար, խոնավ ներքնահարկում էլ ծնվեց քո մայրիկը՝ Շահանեն՝ մեր առաջին երեխան: Այդ տարվա աշունը զարմանալիորեն տաք ու երկար էր, եւ Պոպլավոկի լճակի ջուրը մի տեսակ ներամփոփ էր, ներանձնացած, ինչպես սովորաբար լինում է ձմռանը սպասող աշնան ջուրը: Մայրիկդ Տիգրանիկի տարիքին էր՝ հինգ տարեկան, այսօրվա պես հիշում
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ տասնութերորդ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ Չնայած Աշոտին երբեւէ չէի խնդրել, որ աշխատավարձիս հաշվով միջնորդի ու Դարբինյանին համոզի, ինքը միանգամայն ինքնուրույն միջնորդել ու համոզել էր, ու Դարբինյանն էլ համոզվել էր՝ պայմանով, որ նոր աշխատավարձից հետո, սեպտեմբերից սկսած, միայն հոդվածներ եմ գրելու. այսինքն, եթե Տաթեւիկը չլիներ, ես դույն թվականի սեպտեմբերի մեկից սկսած՝ ճարահատյալ իսկական
Խոստացան, բայց չկատարեցին
Երեկ Ծաղկաձորում կայացավ լեռնադահուկային սպորտի՝ Հայաստանում առաջին անգամ անցկացվող օլիմպիական վարկանիշային մրցաշարի հանդիսավոր բացումը: Նախորդ օրը հրավիրված մամուլի ասուլիսում «Առավոտը» հետաքրքրվել էր. «Ծաղկաձորը Երեւանից բավականաչափ հեռու է: Բոլոր լրատվամիջոցները չէ, որ ի վիճակի են սեփական միջոցներով լրագրող եւ լուսանկարիչ գործուղել՝ մրցումները լուսաբանելու: Ֆեդերացիան այդ մասին մտածե՞լ է»: Մի որոշ ժամանակ պատասխան չհնչեց: Միմյանց հետ, մարզաձեւի
«ՆՊԱՏԱԿԸ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՈՐԱԿԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՆ Է»
Մրցաշրջան 2008-ում միջազգային մրցումներում բոլոր մարզաձեւերից մեր հանրապետության ներկայացուցիչների նվաճած 103 մեդալից 63-ը բաժին հասավ ծանրորդներին, որից 60-ը ձեռք է բերվել տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, 3-ը՝ Պեկինի օլիմպիական խաղերում: Նման դեպքերում հաջորդ տարվա համար ներկայացվող պահանջները մեծանում են: 2009 թվականին Հայաստանի ծանրորդներն ի՞նչ նոր խնդիրներ են դրել իրենց առջեւ: «Առավոտի» հարցերին պատասխանում
Պատրա՞ստ ենք մշակութային ինտեգրմանը
Արվեստագետների տարաբնույթ կարծիքները Աշխարհում ընթանում է արվեստների եւ մշակույթների ինտեգրման գործընթաց, որի նպատակն է առանց սահմանների մշակութային կապերի ձեւավորումը, գլոբալացման դեմ ազգային մշակույթների գերակայության հաստատումը: Պատրա՞ստ ենք ինտեգրվելու համաշխարհային այս գործընթացներին՝ պահպանելով մեր ազգային առանձնահատկություններն ու նկարագիրը: «Առավոտն» այս առիթով փոքր հարցախույզ անցկացրեց: Արմեն Մազմանյան, բեմադրիչ.- Ե՛վ այո, ե՛ւ ոչ: Նկատեմ, որ վերջերս սեքսուալ ինտեգրման
ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ԿԴԻՄԱԿԱՅԻ ԳԼՈԲԱԼ ՃԳՆԱԺԱՄԻՆ
Տնօրեն Կամո Հովհաննիսյանի դիտարկումները Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, ամփոփելով 2008 թվականը, արդյունավետ է գնահատում իրենց կոլեկտիվի աշխատանքը, ասում է, որ ողջ տարին լարված աշխատել են: Ունեցել են պրեմիերաներ. 2 բալետ՝ Էդգար Հովհաննիսյանի «Վարդանանք», Պիացոլա՝ «Տանգո», Ա. Բաբայանի «Սպիտակ» թատերականացված սիմֆոնիան, Ա. Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան, համատեղ ներկայացումներ՝ «Մադամ Բաթերֆլայը»՝ ՀՊՖՆ-ի հետ, «Ծիծեռնակը»՝ Ղ. Սարյանի
ԶԻՄԲԱԲՎԵՈՒՄ ԶՐՈՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ Մոտ ժամանակներս Զիմբաբվեում շրջանառության մեջ է դրվելու թղթադրամ՝ 100 միլիարդ զիմբաբվեական դոլար արժողությամբ, հաղորդվում է lenta.ru-ն: Հունվարի 15-ի կուրսով՝ այդ թղթադրամը հնարավոր կլիներ փոխանակել ԱՄՆ 300 դոլարի հետ: Սպասվում է, որ թղթադրամի թողարկումից հետո այն արժենալու է ավելի քիչ, քանի որ գնաճը Զիմբաբվեում շարունակում է գերազանցել աշխարհի բոլոր ռեկորդները: Կառավարության տվյալներով՝
Հայերը բռնվեցին Ամերիկյան լրատվամիջոցներն այս օրերին պատմում են Ջորջիա նահանգում բացահայտված մի հանցախմբի մասին, որի անդամները չորս հայ երիտասարդներ են՝ Կարեն Խալաթյանը, Արա Ավտունին, Բորիս Թումասյանն ու Էդմոնդ Ալեքսանյանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ վերջիններս ընդամենը մի քանի ամսվա ընթացքում մտել են Ջորջիա նահանգի Ալֆարետա քաղաքի պատմության մեջ՝ որպես կեղծված կրեդիտ քարտերի միջոցով կատարված ամենամեծ կողոպուտի հեղինակներ:
Գողացվում են
«Արշակունյաց փողոցում գտնվող Հայոց մեծերի Պանթեոնի մուտքից անհետանում է ահա այս արգելապատը: Գնալով մետաղյա պատը նոսրանում է, իսկ քաղաքային իշխանությունները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում: Այգու ամբողջ երկայնքով շրջելով՝ երեւում է, որ պատի նոսրացումը շարունակական բնույթ է ունեցել: Վտանգ կա, որ արգելապատը գողացողը վաղը կարող է այգուց այլ բան էլ գողանալ, վնասել այնտեղ ամփոփված մեր մտավորականների
ՀԻՇԵԼ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼ
Հրանտ Դինքի հիշատակին Արդեն երկրորդ տարին է, որ հունվարի 19-ը ինձ համար սգի օր է: Չնայած այս անգամ ճակատագր ի բերումով բանտում եմ գտնվում, սակայն դպրոցական ընկերս՝ Կ. Պոլսի «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 2007թ. հենց այդ օրը թիկունքից ստորաբար սպանվեց, եւ ես Հրանտ Դինքի հիշատակը վառ պահելու համար ուզում եմ կրկին նրան հիշել: Լինելով նույն հող
Համաչա՞փ էին, արդյոք, ոստիկանների գործողությունները
Ինչ կա-չկա Եվրոպական դատարանում Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների մշակույթի խթանման» համատեղ ծրագրի միջոցներով, ՀՀ դատավորների միության խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների՝ թվով հինգերորդ ժողովածուն: Այն խմբագրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան, դոցենտ Դավիթ Ավետիսյանը: Նշենք, որ ի տարբերություն նախորդ ԵԴ վճիռների ժողովածուների,
ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆ SMS-ՆԵՐ ԷՐ ՈՒՂԱՐԿՈՒՄ
Իրական պատմություն՝ իրական հետեւանքներով Գայանե Սարգսյանն ուշագնաց եղավ, երբ ամուսնուց անցյալ տարվա մարտին առաջին անգամ ստացավ SMS հաղորդագրություն: Հաղորդագրությունն այսպիսի բովանդակություն ուներ. «Տեղ հասա: Ես լավ եմ»: Գ. Սարգսյանը ուշագնաց լինելու հիմքեր ուներ. ամուսինը՝ Սարոն, փետրվարին մահացել էր: Հետեւաբար, հանգուցյալը չէր կարող հաղորդակցվել: Հանգուցյալ ամուսնու յոթի արարողությունը կատարել էին: Ամուսինը մեծ շրջապատ ուներ, մտերիմ ընկերներ:
Աստղագիտության տարին ՀՀ-ին չի շրջանցի
2009 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հռչակվել է Աստղագիտության միջազգային տարի, եւ ողջ տարվա ընթացքում նախատեսված բազմաթիվ գիտական ծրագրերի մեջ ընդգրկված է 135 երկիր: «Առավոտը» փորձեց պարզել, թե մենք, որ այդքան հպարտանում ենք աստղագիտության բնագավառում մեր ձեռքբերումներով՝ Վիկտոր Համբարձումյան, «Բյուրականի» աստղադիտարան, Գրիգոր Գուրզադյան, Գառնիի տիեզերական հետազոտությունների լաբորատորիա եւ այլն, ընդգրկվա՞ծ ենք, արդյոք, այդ ծրագրերում: Գիտության պետական կոմիտեի
ԹԵՍՏԵՐԻ «ՊԼՅՈՒՍՆԵՐՆ» ՈՒ «ՄԻՆՈՒՍՆԵՐԸ»
Աշակերտական դիտարկումներ «Առավոտը» նախորդ համարներում բազմիցս անդրադարձել է հանրակրթական դպրոցներում ընթացիկ ստուգումների անցկացման, թեստային համակարգի արդյունավետության վերաբերյալ տարբեր թեմաների: Ինչպես ցանկացած նորամուծություն, այնպես էլ միասնական թեստային համակարգը, որը ՀՀ կրթական դաշտ ներմուծվեց վերջին 2-3 տարիների ընթացքում, բազում տարաձայնությունների եւ քննարկումների առիթ դարձավ: Կան որոշ մասնագետներ, որոնք պնդում են, թե այս նոր համակարգն ավելի համահունչ է
Չվերթը շահութաբե՞ր չէ
Ուղեւորները զրկված են Երեւանից Բեյրութ եւ հակառակ ուղղությամբ մեկնելու հնարավորությունից Ամսից ավելի է, ինչ «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել է Երեւան-Բեյրութ, Բեյրութ-Երեւան ուղղություններով թռիչքները, ինչը հասարակության շրջանում դժգոհությունների առիթ է դարձել: Նշենք, որ նախկինում յուրաքանչյուր ուրբաթ օր «Արմավիան» իրականացնում էր ուղիղ չվերթ՝ Երեւանից Բեյրութ ուղղությամբ: Չվերթների դադարեցումից դժգոհություններն ավելի հաճախ հնչում են Լիբանանի հայկական գաղութի կողմից: Լիբանանահայ
ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՍԻՐՈՒՄ Է «ԱԼԵՔՍԵՐՎԻՆ»
«Ալեքսերվ» մասնավոր ընկերությունն իր առեւտուրն իրականացնում է հարկայինի ստորաբաժանումներում, իսկ տարածքներն էլ նրան տրամադրվել են անվարձահատույց: ՀԴՄ ժապավենների համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Ալեքսերվ» ընկերությունն առաջիկա 3 տարիներին լինելու է Հայաստանում ՀԴՄ-ների թղթի միակ մատակարարը: Ուշագրավ է, որ, չգիտես ինչու, այս ընկերությունը դարձել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «աչքի լույսը»: Կոմիտեն «Ալեքսերվին» անվարձահատույց տարածքներ է
Կոնգրեսի ստվերային կառավարությունն ուրիշ է
ՀԱԿ-ում ապագա նախարարների ցուցակ չեն կազմում Դեռ անցյալ տարեվերջին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի համաժողովում, երբ անդրադարձ եղավ Կոնգրեսի ներկազմակերպչական խնդիրներին՝ ՀԱԿ կառույցների ամրապնդմանը զուգահեռաբար կարեւորվեց նաեւ ստվերային կառավարություն կամ, այսպես ասած՝ իշխանություններին այլընտրանք ստեղծելու գաղափարը: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե այդ գործընթացը սկսված է եւ գտնվում է աշխատանքային ակտիվ
ԵԽԽՎ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԿՈՆՅԱԿ ՄԻ ԽՄԵՔ, ԲԱՅՑ…
Առաջարկում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որը 2000-ի փետրվարից մինչեւ 2001-ի ապրիլը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ էր: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանն օրերս ասուլիսում պնդել էր. «Եթե ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները նստեին այլ երկրների պատվիրակության անդամների հետ մի բաժակ սուրճ, թեկուզ մի բաժակ էլ կոնյակ խմեին ու այդպիսով
ՆՈՐ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՀՔԾ-ԻՆ
Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, անդրադառնալով ՀՔԾ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի հայտարարությանը, թե՝ մարտի 1-ի ցերեկը իրավապահների ներկայությամբ ավտոմատով զինվողը ՀՀ ՊՆ զորամասի վարորդ է, իսկ ավտոմատը շարասյան ավագինն է, ով զենքը հանձնել է վարորդին ու գնացել բնական կարիքները հոգալու, շնորհակալություն է հայտնել ՀՔԾ քննիչին՝ «սեփական կամքով ընդունելու համար», որ մարտի
Ինչո՞ւ են պատժում դատավորին
Ըստ դատախազության՝ ոչ արդարացման դատավճիռների համար ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին դատավոր Ռուբեն Ափինյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով: Մամուլում այս նախաձեռնությունը պայմանավորել էին այն հանգամանքով, որ այս դատավորը «Մարտի 1»-ի գործերով արդարացման երկու դատավճիռ է արձակել: Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի «Առավոտին» տված պարզաբանման համաձայն՝ վարույթ հարուցելու խնդրանքի պատճառը հետեւյալն
ԴԱՏ ՉԱՐԵՑԻՆ, ԲԱՅՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԾԵԾԵՑԻՆ
Ոստիկանները կրկին իրենց տարերքի մեջ էին Ինչպես եւ կանխատեսվում էր, երեկ հերթական՝ արդեն 5-րդ անգամ հետաձգվեց «Յոթի» գործով նշանակված դատական նիստը: Երեկ այն տեւեց ընդամենը մի քանի րոպե, այնպես, որ ամբաստանվող յոթնյակը չհասցրեց անգամ բառ ասել, հայտարարություն անել: Հակառակ սպասվածի՝ որեւէ հայտարարությամբ կամ միջնորդությամբ հանդես չեկավ նաեւ մեղադրող կողմը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստը շատ արագ
ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ
ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը տպավորություն ունի, որ համազեկուցողները կարող են վերանայել իրենց մոտեցումները: – Պարոն Ռուստամյան, վերջին շրջանում կարծիքներ են հնչում, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը լավ չի աշխատում, Դուք՝ որպես պատվիրակության անդամ, կիսո՞ւմ եք այս կարծիքը: – Թյուր կարծիք կա, որ Եվրախորհուրդը պատվիրակության միջոցով է պատկերացում կազմում,
ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ «ՇՓՈՒՄՆԵՐԸ»
Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջեւ հավաքված մարդիկ՝ «7»-ի գործով ամբաստանյալների հարազատները, ընկերներն ու համախոհները հայտնվեցին ոստիկանների շրջափակման մեջ: Իրավապահները որոշեցին, որ այդ քաղաքացիներն իրավունք չունեն շարժվելու դեպի քաղաքի կենտրոն, եւ հավաքվածների նկատմամբ ուժ գործադրեցին: Կարդացեք
Ինչո՞ւ է ամայանում Հին Թաղերը
ԼՂՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը դարերի պատմություն ունի: Գյուղի տարածքում հայտնաբերված խեցեգործական առարկաներից շատերը շուրջ 5000 տարեկան են: Բազմաթիվ հին գերեզմանոցները, տարբեր նշանակության շինությունների, սրբատեղիների փլատակների մնացորդները վկայում են, որ մարդն այստեղ բնակվել է անհիշելի ժամանակներից: Գյուղի կենտրոնում դեռեւս կանգուն եկեղեցիներից մեկի արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է հայոց ՌՃԵ (1105) թվականին: Մյուս՝
Բաց նամակ՝ Համմարբերգին
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն երեկ բաց նամակ է հղել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պրն Համմարբերգ, այս տարվա դեկտեմբերի 19-ին Երեւանում սկսվեց մարտի մեկի դեպքերի հետ կապված շինծու ու քաղաքական դատավարությունը՝ այսպես կոչված «7-ի գործը»: Մինչ այդ տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքական դատական «ներկայացումներ», որոնց ընթացքում,
Հանրագիտարան գնելու փող ունեն
«Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը լույս է ընծայել «Դպրոցական մեծ հանրագիտարանի» 2-րդ հատորը: Այս հատորով ամբողջացան հանրագիտարանի՝ ճշգրիտ եւ բնական գիտությունների, աշխարհագրության, առողջապահության եւ էկոլոգիայի ոլորտները: «Հանրագիտարանը ոչ թե հրամցնում ենք, այլ ժողովուրդը գնելու ցանկություն ունի. արդեն գրքի փող ունենք: Թեեւ տպաքանակը քիչ է՝ 3000 օրինակ, առնվազն 10 000-ի փոխարեն, բայց սպառման միտում կա»,- ասաց «Հայկական հանրագիտարան»
ՀՄԱՅԻՉ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԳԱՂՏՆԻՔԸ
Տղամարդկանցից շատերը, հանուն իրենց արտաքինի՝ պատրաստ են ամեն ինչի: Ոմանք իրենց աշխատանքով ծանրաբեռնված լինելով հանդերձ, հաճախ հրաժարվում են ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել, փոխարենը նախընտրում են այդ ժամանակահատվածում հաճախել մարզադահլիճ: Սպորտը օգտակար է առողջությանը, բայց սպորտով զբաղվող տղամարդկանց մի մասը դա անում է կազմվածքը գեղեցկացնելու եւ կանանց գրավելու համար: Փոքր-ինչ հիասթափեցնելով տղամարդկանց՝ նշենք, որ արտասահմանյան


















































