Օրվա լրահոսը
Արցախին գովազդն է պակասում
Որպեսզի Ղարաբաղը ներդրողների համար գրավիչ դարձնեն, պետք է երկիրը արտերկրում պատշաճ ներկայացնել: ԼՂՀ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Ավագյանը չի բացառում, որ Արցախը կարող է էլեկտրաէներգիա արտահանող պետություն դառնալ: Առաջիկայում Լեռնային Ղարաբաղում կկառուցվի շուրջ 15 հիդրոկայան: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ներդրողներ արդեն կան՝ միայն մնում է այդ ծրագիրը կյանքի կոչել: Փոխնախարարը վստահեցնում է, որ Արցախի տնտեսության զարգացման
ԲԱՆԿՈՄԱՏԻՑ ՓՈՂ ԳՈՂԱՆԱԼԸ ՀԵ՞ՇՏ Է
Ըստ «Արմենիան քարդի» գործադիր տնօրեն Շահեն Հովհաննիսյանի, վերջերս մեր բանկոմատներից կատարված գողությունների հետեւանքով դրանց սպասարկող բանկերը չեն տուժել: «Յունիբանկ», «Կոնվերս բանկ», «ՎՏԲ» եւ «Անելիք» բանկերի՝ Երեւանում եւ մարզկենտրոններում տեղակայված բանկոմատներից նախորդ ամիս միջազգային հանցավոր մի խումբ կարողացել էր կեղծ պլաստիկ քարտերով իրականացնել ավելի քան 80 միլիոն դրամի չափով գումարի կանխիկացման գործարքներ: Հանցավոր խմբի բացահայտումից հետո
«Այսօրվա հայ հանդիսատեսը «փչացած» է»
Ասում է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի թատերախմբի վարիչ Հովհաննես Թեքգյոզյանը: – Պարոն Թեքգյոզյան, ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում 40-րդ թատերաշրջանում: – Թատերաշրջանը՝ սկսած սեպտեմբերի 13-ից մինչեւ մյուս տարվա հուլիսի վերջը, նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Հրաչյա Ղափլանյանի 85-ամյակին: Լինելու են բազմաթիվ միջոցառումներ, նշելու ենք Արթուր Ութմազյանի 60-ամյակը, Վլադիմիր Մսրյանի 75-ամյակը, Պերճ
ԿԼԱՎԵՍԻՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ՝ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Առաջին անգամ հայի մեկնաբանմամբ Վերադարձի դասական երաժշտության երկրորդ փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 30-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում եւ հոկտեմբերի 3-ին՝ Կամերային երաժշտության տանը դասական երաժշտության սիրահարներին սպասվում է անակնկալ: «Առավոտի» հետ զրուցած մասնագետները չհիշեցին որեւէ հայ կլավեսինահարի, որը երբեւէ Հայաստանում հանդես եկած լիներ մենահամերգով, եւ ահա վերջապես Վերադարձի փառատոնի շրջանակներում իր արվեստն է ցուցադրելու Երեւանի
ԶԼՄ-ներն՝ ըստ ԵՊՀ-ի
Համալսարանը փորձել է հետազոտության միջոցով պարզել, թե ինչ է մտածում մամուլն իր մասին: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ջանքերով, արդեն երկրորդ տարին է, համակարգվում եւ վերլուծվում են Մայր բուհի մասին լույս տեսած եւ եթեր հեռարձակված գրեթե բոլոր նյութերը: Հետազոտության նպատակն է պարզել, թե որ տեսանկյունից կամ ինչ համատեքստում են լրատվամիջոցներն անդրադառնում ԵՊՀ-ին, ծանոթանալ
ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՎԵԼՈՐԴՆԵՐԸ»՝ ԳՅՈՒՂԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ
Այս բուհի ազատված երեք դասախոսները պատրաստվում են իրենց ոտնահարված իրավունքները վերականգնել դատարանում: Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ագրարային համալսարանի նախկին դասախոսներ Արմեդա Խաչատրյանն ու Սվետլանա Պետրոսյանն ազատվել են աշխատանքից, սակայն մինչ օրս համալսարանից նրանց չի պատճառաբանվել, թե իրենք հատկապես ո՞ր չափանիշներին չեն համապատասխանել: Օրերս ռուսաց լեզվի գործազուրկ դասախոսներն այցելել էին «Առավոտի» խմբագրություն եւ հանգամանալից ներկայացրել
«Անձնագրերի գործը» կուղարկվի դատարան
Թե ինչպես Վրաստանի քաղաքացիները Հայաստանի քաղաքացի դարձան Արամ Պետրոսյանը 2003թ. նոյեմբերի 19-ից մինչեւ 2005թ. սեպտեմբերի 14-ը աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի անձնագրային բաժանմունքի պետ: Նրա նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարուցել էր քրեական գործ: Օրեր առաջ կազմվեց նրա մեղադրական եզրակացությունը, եւ գործը շուտով կուղարկվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Արամ Պետրոսյանը
ՍՈՑԱՊԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԻՄԵԼ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Կասկածելով իր նախկին աշխատակցին՝ փաստաթուղթ կեղծելու մեջ Մեր թերթում անդրադարձել էինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջազգային կապերի պետի թափուր տեղի համար՝ Քաղծառայության խորհրդի փետրվարի 2-ին կազմակերպած մրցույթին («Առավոտ», 16.09.2008): Ինչպես տեղեկացրել էինք, մրցույթում հաղթել էր Հասմիկ Պողոսյանը, որը, սակայն, եռօրյա ժամկետում չէր նշանակվել պետի պաշտոնին: Հ. Պողոսյանը դիմել էր վարչական դատարան եւ հաղթել:
Պասիվանալու իրավունք չունենք
Ըստ ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեծ խաղասեղանի առջեւ խաղում է թույլ խաղաքարտերով: «Որեւէ ոչ արտաքին, ոչ ներքին ազդակ չի կարող ընդդիմության համար պասիվացնող կամ կասեցնող դառնալ: Մեր հասարակության ներսում առկա բազում հարցերի պատասխաններն իշխանությունը չի տվել, ուստի ընդդիմությունը չի կարող, իրավունք չունի եւ հասարակությունն էլ չի թողնի, որ ընդդիմությունը պասիվանա»,- երեկ
ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԳՆԱՀԱՏՎԵՑ
Տիգրան Ուրիխանյանը վիրավորված է Սերժ Սարգսյանից, որը չի արդարացրել իր անձնական եւ անանձնական հույսերը «Արտախորհրդարանական ուժերի ժամանակը սպառվել է»,-հայտարարում է Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Նա գտնում է, որ արտախորհրդարանական կուսակցությունները «մանր-մունր ու խեղճ լինելով» (ի դեպ՝ օբյեկտիվորեն նկատում է նաեւ, որ այդպիսի մի կուսակցության ղեկավար էլ ինքն է)՝ կյանքի եւ քաղաքական զարգացումների տրամաբանական
Սենատորները նեղել են նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուին
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ պետք է որոշում կայացներ Ջեյմս Ջեֆրիին Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում հաստատելու հարցով: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, չորեքշաբթի օրը Ջեֆրին հյուրընկալվել էր Սենատում՝ պատասխանելու ամերիկացի օրենսդիրների հարցերին, որոնց զգալի մասը հայ-թուրքական հարաբերություններին ու Հայոց ցեղասպանությանն էր վերաբերում: Պատասխանելով հանձնաժողովի նիստը նախագահող՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահության նախկին թեկնածու Ջոն
ԱՐՅՈՒՆ ՉԷՐ, ԱՅԼ ԲԵՆԶԻ՞Ն
«Մարտի 1»-ի տեսանյութում մարդո՞ւ այտոսկր չէր, այլ խոճկորի, իսկ մեքենայի տակ գցողն էլ ոչ թե ոստիկան էր, այլ քաղաքացիակա՞ն անձ: Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում քննարկման նյութն ընդդիմության՝ «մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանրային հանձնաժողովի» պատրաստած տեսանյութն էր, որն ԱԺ հանձնաժողովին էր տրամադրել «ՀԺ»-ի թղթակիցը: ԱԺ
ՇԱՐԺՄԱՆ ՀԱՋՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
ՀՀ առաջին նախագահը երեկ խոստացավ այդ օրը հրապարակել Շարժման հետագա պայքարի ռազմավարությունը: Երեկ Հյուսիսային պողոտայում, հակառակ իշխանությունների հարուցած խոչընդոտներին եւ ՀՀ ոստիկանապետի՝ օրերս հնչեցրած սպառնալիքներին, համատեղվեցին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած «չարտոնված» հանրահավաքը եւ Կենտրոնի թաղապետի թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի՝ համայնքի բնակիչների հետ նախընտրական վերջին հանդիպումը: Իհարկե, մինչեւ զանգվածային հրապարակային միջոցառումը սկսվելը ոստիկանությունը լուրջ
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Երեկ Հյուսիսային պողոտայում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարճ խոսեց. «Պետության կյանքում երկրորդական ընտրություններ չկան, բոլորն էլ կարեւոր են, եւ, թերեւս, ամենակարեւորը տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններն են, որովհետեւ ՏԻՄ-ը ժողովրդին ամենամոտ իշխանությունն է: Ժողովուրդը շատ հաճախ եւ որպես օրենք իշխանությունների մասին դատում է ՏԻՄ-ի՝ իրենց նկատմամբ վերաբերմունքով: Տեղական ինքնակառավարումն ունի
Ընկած թուղթը
/հատված/ Առանց թեզանիքների, ուսերի մոտ դիզված ժանյակներով, սեւ, մինչեւ ծնկները հասնող պարեգոտի վրայից ծիրանի քղամիդ հագած, ոտքերին սրածայր, կարմիր կոշիկներ, լայն ժպիտից շողշողացող դեմքով՝ հյուրերին դիմավորելու դուրս եկավ թագադիր ասպետ իշխան Սահակ Բագրատունին: Նա ուսերին թափված երկար, ալիքավոր, շագանակագույն մազեր ուներ ու կարճ գանգրացած մորուք: – Ուշանում ես, սիրելի փիլիսոփա, շատ ես ուշանում,- ասաց իշխանն
Մարզական խճանկար
«Փյունիկը» նվաճեց վերնագավաթը Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» վեցերորդ անգամ նվաճեց Հակոբ Տոնայանի անվան վերնագավաթը՝ «Հրազդան» ստադիոնում երկրի գավաթակիր «Բանանցին» հաղթելով նվազագույն՝ 1:0 հաշվով: Մեկական «արծաթ» եւ «բրոնզ» Չեռնոգորիայի Հերցեգ Նովի քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի 10-18 տարեկանների պատանեկան առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էր 23 հոգի: Մրցաշարում մեր հանրապետությունից գերազանց հանդես եկան ՖԻԴԵ-ի վարպետ Սամվել
«ԿՈԱԼԻՑԻՈՆ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԱՍԻՍՈՒՄ Քաղաքապետի թեկնածուները յուրովի են հասկանում կուսակցական դառ նալու իմաստը Հոկտեմբերի 12-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում համայնքապետի հերթական ընտրություններ են: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է չորս թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սաշա Հակոբյանը, ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանն ու Դմիտրի Նազարյանը, որը երկար տարիներ ՀՀԿ անդամ է եղել, սակայն սեպտեմբերի 22-ին դիմում է գրել կուսակցությունից
«Պարարվեստը դառնում է սպորտաձեւ»
Ասում է համառուսաստանյան պարային օլիմպիադայի նախագահ Անդրեյ Կակաուշինը Երեկ մեկնարկեց Հայաստանի առաջին պարային օլիմպիադան, որի աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 28-ին: Այդ շրջանակներում «Թեքեյան» մշակութային կենտրոնում պարարվեստի հայազգի եւ արտասահմանցի գործիչները երեկվա խորհրդաժողովի ընթացքում քննարկեցին ոլորտում առկա խնդիրներ: Օլիմպիադան կանցկացվի «Միկա» սպորտային համալիրում, որին կմասնակցեն ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից 100-ից ավելի պարային խմբեր: Հայաստանի առաջին պարային օլիմպիադան կկայանա
«ՓՈՔՐ ԴԵՐԵՐԳԵՐ ՉԿԱՆ»
Օպերային թատրոնի մեներգչուհի Լիլիթ Գրիգորյանը կարծում է, որ աննշան դերերգեր չեն լինում Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, Հայաստանում 2000թ. անցկացված վոկալիստների հայ-գերմանական առայժմ առաջին ու վերջին միջազգային մրցույթի երկրորդ մրցանակակիր Լիլիթ Գրիգորյանի հետ «Առավոտի» հանդիպման առիթը Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի բեմադրությունում նրա ստացած փոքր դերերգն է: Մասնագետների փոխանցմամբ՝ երգչուհու հյութեղ մեցցո- սոպրանոն ժամանակին գրավել է նույնիսկ
Ինչպես դիմագրավել քարոզչական պատերազմներին
«Հարեյան publishing» լրատվական ընկերության ղեկավարի նկատառումները «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը ԱՄՆ-ի «Հարեյան publishing» լրատվական ընկերության (կենտրոնակայանը՝ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում) տնօրեն Արմեն Հարեյանն էր, որն անդրադարձավ ինտերնետում քարոզչական պատերազմին: Նա նշեց, որ նկատել է, թե արտասահմանցիները Հայաստանի մասին լուրեր ստանում են ինտերնետից, բայց երբ դրանք փնտրում ես, օրինակ՝ google-ի news համակարգում, պարզվում է, որ բոլոր
«ՄԵՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ «ՀԱԲՌԳԵԼ» ԵՆ»
Ասում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահը Երեկ Փաստաբանների պալատում ասուլիս էին հրավիրել «Պիցցա դի Ռոմայի» աշխատակիցներ՝ մեղադրյալներ Գեւորգ Սաֆարյանի եւ Անուշ Ղավալյանի փաստաբանները՝ Արա Զաքարյանը, Արթուր եւ Դիաննա Գրիգորյանները: Հիշեցնենք, որ «Պիցցա դի Ռոմայի» տնօրեն Գ. Սաֆարյանն ու մատուցողուհի Ա. Ղավալյանը մեղադրվում են հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու եւ ընկերության առեւտրաշրջանառությունը քիչ ցույց տալու համար: Փաստաբան
Ախուրյանի «էլիտարը»՝ գարշահոտության մեջ
Գյուղի Գերմանա-հարավսլավական թաղամաս մտնելու համար անհրաժեշտ է առնվազն հակագազ կրել: «Արդեն 10 տարի է՝ մաքուր օդ չենք շնչել, կեղտաջրերը կենտրոնական փողոցն ու նկուղներն են լցվում, գյուղապետն էլ ձմեռը ասֆալտապատ կարգին փողոցը քանդեց, իբր թե կոյուղու խողովակներ է անցկացնում, սակայն այդպես էլ կիսատ թողեց: Մի՞թե էդքան դժվար է 50 ընտանիքի հարց լուծելը: Վարչապետն էլ թեեւ րոպեն
ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ «ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ
Մինչ հոգեկան հիվանդներն իրենց հասանելիք դեղը չստանալու պատճառով տառապում են, նախարարությունն ու դեղ ներմուծողը «աճպարարություններ» են անում: Արդեն սովորույթ է դարձել այն, որ Հայաստանում խիստ անհրաժեշտ դեղերը պարբերաբար դեֆիցիտ են դառնում: Հիվանդները խնդրի առաջ են կանգնում անգամ այն դեպքում, երբ տվյալ դեղամիջոցը տրամադրվում է պետպատվերի շրջանակում, եւ պետությունը պարզապես պարտավոր է միջոցներ հայթայթել՝ այդ դեղամիջոցը
ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ԲՈԼՈՐԻ ՇԱՀՆ Է
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր համաժողովում եւ անդրադարձավ, մասնավորապես, ղարաբաղյան խնդրին. «Ամիսներ առաջ այս շենքի պատերից ներս քվեարկության մասնակցած 146 երկրներից ընդամենը 39-ի «կողմ» ձայնով մի բանաձեւ ընդունվեց, որը որոշակի առնչություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի դրվագներից մեկի հետ: Խորն արմատներ ունեցող, ցավալի եւ արյունոտ զարգացումներ ապրած, խաղաղ հանգուցալուծմանը միտված
Սարգսյանը հանդիպել է Ռայսին
Չորեքշաբթի օրը Նյու Յորքի իր կեցավայրում Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին: Ինչպես փոխանցում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Ի պատասխան, պետքարտուղարը նշել է, որ Հայաստանը քաղաքական բարեփոխումներում արձանագրում է
Դատարանն ընդունեց իր մեղքը
Սպասե՞նք Գայանե Կարախանյանի հրաժարականին Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, անսպասելի եւ մեր դատական համակարգի համար բացառիկ որոշում է կայացրել՝ ընդունելով «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի եւ նրա պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: «Հասարակության մեջ բեկում է տեղի ունեցել: Դատարանը փորձել է հասկանալ, որ ինքը գործիք չէ, քաղաքական իշխանության
«ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ… ԿԵՆՏՐՈՆՈՎ»
Սա Կենտրոնի թաղապետի թեկնածու, Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանի նախընտրական կարգախոսն է, որին նա հավատում է անվերապահորեն: – Ընտրություններին մնացել է երկու օր: Ինչպիսի՞ն է նախընտրական մթնոլորտը համայնքում, ի՞նչ տրամադրություններ կան, ու որքանո՞վ են դրանք բարենպաստ Ձեզ համար: – Մթնոլորտը նույնն է, ինչ ցանկացած՝ համայնքային, թե համապետական ընտրություններից մի քանի օր առաջ: Իհարկե, այսօր թվացյալ
ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՉԻ ՏԱԼԻՍ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրության հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը կարծում է, որ զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հարցում հանձնաժողովը լուրջ առաջընթաց չի գրանցել: – Հոկտեմբերի 25-ին պետք է ներկայացնեք մարտյան դեպքերի ուսումնասիրման ձեր աշխատանքի արդյունքները: Ի՞նչ վիճակում են ձեր «բացահայտո ւմները», համագործակցությունն իրավապահ մարմինների հետ ինչ-որ բանի հանգեցրե՞լ է: – Կարծում եմ, անհրաժեշտություն կլինի երկարացնել հանձնաժողովի գործունեության
ԹԱՂԱՊԵՏԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, թե տպավորություն կա, որ իշխանությունը բոլոր այն տեղերում, որտեղ ընդդիմությունը կարող է հանրահավաք անել, որոշել է բարեկարգման աշխատանքներ իրականացնել՝ Ազատության հրապարակ, Մատենադարան: Այդ համատեքստում նա նաեւ նկատել է, որ եթե այդպես է, ապա ընդդիմությունը սիրով այնպես կանի, որ իշխանությունը, գոնե հանրահավաքների դեմն առնելու մղումով, բարեկարգի քաղաքը:
Վճիռը մնաց անփոփոխ
Դավիթ Մաթեւոսյանի «3 տարին» վերաքննիչը թողեց անփոփոխ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Համաժողովրդական շարժման ակտիվիստ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Դավիթ Մաթեւոսյանի բողոքը՝ ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման: Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը Դ. Մաթեւոսյանին մեղավոր էր ճանաչել մարտի 1-ի առավոտյան «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն


















































