Օրվա լրահոսը

Հարեւաններից ետ չմնանք

Հարեւաններից ետ չմնանք Ըստ լիբերալների, սա է այսօրվա կարեւորագույն խնդիրը «Պետք է ունենալ ոչ թե ձեւական, այլ իրական դեմոկրատիա»,- երեկ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի եւ «Արմատ» կենտրոնի կազմակերպած «Անվտանգության միջազգային համակարգերի զարգացման միտումները» թեմայով սեմինարի ժամանակ, կարծիք հայտնեց ԳԴՀ Ազատական-ժողովրդավարական կուսակցության Բունդեսթագի խմբակցության միջազգային քաղաքականության հարցերով խորհրդական Միխայիլ Լինկը։ Դիտարկումը վերաբերում էր հարավկովկասյան պետությունների՝ Եվրամիության

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ՈՒՄ ՎՍՏԱՀԵԼ»

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ՈՒՄ ՎՍՏԱՀԵԼ» Ասում է «Արդարության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանը 172 Վերջերս Երեւանի Շենգավիթ համայնքում հանրահավաքի ժամանակ դուք ասացիք, թե ազնիվ պայքար եք մղել, հետեւողական եք եղել առաջին եւ երկրորդ փուլերում, հիմա էլ պատրաստվում եք հաղթել երրորդ փուլում։ Չե՞ք գտնում, որ իրականում «Արդարություն» դաշինքը պահը բաց է թողել եւ ժողովրդի նման ակտիվացում (ինչպես եղավ

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՑ

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՑ Մեկ ամիս առաջ ճիշտ այս օրը Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո սկսված քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվեց՝ իշխանափոխությամբ: Այսօր՝ Վրաստանում նախագահական ընտրություններից շուրջ երկու շաբաթ առաջ, արդեն խոսվում է երկրում քաղաքական հետապնդումների մասին: Առաջին անգամ այդ մասին հայտարարեցին նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի կողմնակիցները՝ նկատի ունենալով վերջինիս զինակիցների ղեկավարած ձեռնարկություններում կատարված ստուգումներն ու պաշտոնանկությունները: Նոր

ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԸ

ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԸ Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի 2003 թ. ֆուտբոլային մրցաշրջանի դափնեկիրների մեծարման հանդիսավոր արարողությունը։ Մի քանի տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ էր, որ երկրի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների հաղթողներին ու մրցանակակիրներին մրցանակների հանձնումը կազմակերպվում էր մեկտեղ։ Ու այս լավ նախաձեռնության հեղինակն ու իրականացնողը հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան էր։ ՀՖՖ նախագահ

Տղամարդկանց ստրիպտիզը կթակի Հայաստանի դուռը

Տղամարդկանց ստրիպտիզը կթակի Հայաստանի դուռը Համոզված է հայ ստրիպ-պարողը «Մեր հասարակությունը, ցավոք, տղամարդկանց ստրիպ-ակումբը նույնացնում է գեյ-ակումբի հետ։ Իրականում դրանք տարբեր ուղղվածության գիշերային ակումբներ են»,- ասում է հայ ստրիպ-պարող Կ. Գ.-ն (մեր զրուցակցի խնդրանքով անունը չենք հրապարակում)։ Կ. Գ.-ն պատմեց, որ դեռեւս երկու տարի առաջ Երեւանում, Սարյան փողոցում հիմնադրվել էր տղամարդկանց ստրիպ-ակումբ, որը «այդպես էլ

ԴԱՐՁՅԱԼ ՆԺԴԵՀԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

ԴԱՐՁՅԱԼ ՆԺԴԵՀԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ Լ. Տեր-Պետրոսյանի «ՃպվՑՐ ՎպՐՑՉ» հռչակավոր արտահայտությունը ժամանակին «Ավրորայի» համազարկերի պես պայթեց նախկին կայսրության ողջ տարածքում։ Սակայն աստղաբաշխական 12-ամյա լիակատար պտույտից հետո պարզվեց, որ առաջին նախագահը թեթեւ լավատեսության բերումով շտապել էր եւ դեռ վաղաժամ էր դամբանականը կարդալ մի երկրի, որը ինքն իրեն, ինչպես ազգայիններն են ասում, իր արմատներին վերադառնալու տխուր ավանդույթներ ունի։ Եվ

«Վազգեն Ա» կրթահամալիրը օպտիմալացվեց

«Վազգեն Ա» կրթահամալիրը օպտիմալացվեց Բաժանվելով մի քանի մասի 1996-ին կրթության նախարարի, ապա Լոռու մարզպետի հրամաններով Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը վերակառուցվել է կրթահամալիրի, տնօրեն է նշանակվել Գագիկ Աթաբեկյանը: Ապա կաթողիկոս Գարեգին Առաջինի համաձայնությամբ այն անվանակոչվել է Վազգեն Առաջինի անվան: «Հայաստան» համահայկական եւ սոցներդրումների հիմնադրամների եւ Մայր Աթոռի միջոցներով կրթահամալիրը հիմնովին վերանորոգվել է: Երկրաշարժից տուժած եւ

ԼՂ-Ի ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ

ԼՂ-Ի ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ Հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ միաժամանակ խոստովանելով, որ Ղարաբաղի՝ Հայաստանին միավորվելու օրն իր կյանքի ամենաերջանիկ օրը կարող է լինել: «Ռեգնում» լրատվական գործակալությանն օրերս տված իր հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանն անդրադարձել է ՀՀ-ին ուղղակիորեն առնչվող քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական մի շարք հարցերի: Այդ հարցազրույցի, թերեւս, ամենաուշագրավ

«Գրանդ Հոլդինգը», փղիկը եւ փաթեթը

«Գրանդ Հոլդինգը», փղիկը եւ փաթեթը Երեկ «Ինթերնեյշընլ Մասիս տաբակում» «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի՝ լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման առիթը, ըստ գործարարի, չորրորդ իշխանությանը հաշվետվություն ներկայացնելն էր։ «Մասիս տաբակի» արտադրամասերում շրջելուց հետո Հ. Վարդանյանը ամփոփեց ավարտվող տարին։ Խոսելով ծխախոտի արտադրության մասին, գործարարը «Ինթերնեյշընլ Մասիս տաբակի» համար կարեւոր ձեռքբերում համարեց այս տարի ծխախոտի շուկայում առաջատար ընկերության՝ «BAC»

«ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼ»

«ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼ» Ինչպես անել, որ Նորվեգական խորհրդի կառուցած տներն իսկապես հասնեն կարիքավորներին Ներքին տեղահանված անձանց համար հստակ սահմանում չկա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Մասնագետները դժվարանում են ասել՝ ասենք, աշխատավայրի ռմբակոծության պատճառով իր բնակավայրից դուրս եկածը ներքին տեղահանվա՞ծ է, թե՞ ոչ: Իսկ եթե մարդը լքել է իր օջախը, բայց արդեն

ԴԱՀԿ-Ը «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ» ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է

ԴԱՀԿ-Ը «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ» ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է Երեկ արդարադատության նախարարության մամուլի պատասխանատու Արա Սաղաթելյանը հաստատեց «Առավոտի» տեղեկատվությունը, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ին հանձնել է իր որոշումը, որը ներկայացվել է որպես հայցի ապահովման միջոց: Հիշեցնենք, որ նախորդ օրը Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայցով դիմել էր տնտեսական դատարան: ԴԱՀԿ-ի այդ որոշումը պարտավորեցրել է «ԱրմենՏելին» վերականգնել հաստատագրված

Եվ դու՞, Պուտին

Եվ դու՞, Պուտին Երբ մեր հարեւան վրացիները հայերիս համար անհասկանալիորեն իրենցից հարյուրապատիկ (կամ գուցե հազարապատիկ) զորեղ ռուսների հետ «քյալլա» են տալիս՝ Վրաստանի սուվերենությանն առնչվող ինչ-ինչ հարցեր լուծելու համար, Հայաստանի քաղաքական կոչված դաշտում անմիջապես հայտնվում են խելոքներ, ովքեր իրենց ապահով օֆիսներում նստած՝ չարախնդում են նրանց վրա: «Այդ վրացիք դեռ պատասխան են տալու իրենց տուտուցության համար», հաճույքից

Քաղաքական ուժերը գնահատում են

Քաղաքական ուժերը գնահատում են Հավատարիմ մնալով իրենց ոճին Խ. Հարությունյանը՝ կոալիցիոն Այն, որ նախագահ Քոչարյանը կոալիցիոն ուժերին ակնարկել է, թե կարող է առաջանալ լրացուցիչ ուժեր ներգրավելու խնդիր, ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը դիտարկում է իբրեւ «քաղաքական ամրության անհրաժեշտ պաշարի պակաս»։ Ընդ որում, ստեղծված իրավիճակը Խ. Հարությունյանը տրամաբանական է համարում, նկատի ունենալով կոալիցիայի ոչ գաղափարականությունը։ Այդուհանդերձ, ՄԱԿ-ի՝

ՀՀԿ-Ն ԿԱՐՈՂ ԷՐ ԹԵԼԱԴՐԵԼ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՀՀԿ-Ն ԿԱՐՈՂ ԷՐ ԹԵԼԱԴՐԵԼ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ Ասում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը: – Պարոն Աբրահամյան, կոալիցիոն պայմանավորվածությունների շրջանակում նշանակված նախարարները, փոխնախարարներն ու մարզպետներն արդեն անցել են փորձաշրջանի ժամկետը: Դուք, որպես նրանց աշխատանքը համակարգող նախարար, ինչպե՞ս եք գնահատում նորեկներին: Արդյո՞ք վերջիններս ունեն բավարար պատրաստվածություն: Հատկապես որ մամուլում եղան հրապարակումներ, թե նրանցից

ՄԻՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ

ՄԻՇՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, վիրահայ համայանքի առաջնորդներից մեկի՝ Վան Բայբուրդյանի համոզմամբ, դա են պահանջում նաեւ վիրահայության շահերը: – Պարոն Բայբուրդյան, լինելով անկուսակցական գործիչ, Դուք միշտ իշխանությունների կողքին եք լինում: Ինչո՞ւ: – Ես երբեք ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, բացառությամբ կոմունիստական կուսակցության, որի գործունեությունը Վրաստանում 1991-ին դադարեց: Ես ընտրվել եմ Վրաստանի խորհրդարանի անդամ

ԵԹԵ ՓՈՂ ՈՒՆԵՍ…

ԵԹԵ ՓՈՂ ՈՒՆԵՍ… Լոնդոնի «Չելսիի» գործադիր տնօրեն Փոլ Սմիթը հերթական անգամ հաստատել է, որ Ռոման Աբրամովիչը պատրաստ է մեկ խաղացողի համար վճարել 100 միլիոն ֆունտ, եթե գտնի, որ այդ ֆուտբոլիստի համար արժե այդքան վճարել։ Սակայն, հասկանալի է, Աբրամովիչը նման խելագար գումարներ հենց այնպես ծախսելու մտադրություն չունի։ «Եթե այսօր Պելեն շուկա դուրս գա, մենք, հնարավոր է,

«Կգան նոր ժամանակներ»

«Կգան նոր ժամանակներ» Հույս է հայտնում կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը Դեկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի կանադահայ ճանաչված դիրիժոր Նուրհան Արմանը։ Համերգը «21-րդ դարի հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակներում է։ Ստամբուլում ծնված դիրիժորը նշեց, որ այլ կերպ կդասավորվեր իր՝ երաժշտի կյանքը, եթե 1971-ին իրեն չշնորհվեր Դիսնեյի հիմնադրամի կրթաթոշակ եւ չհայտնվեր ԱՄՆ-ում՝ ուսումը

ԿԱՄԵՐԱՅԻՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻՑ

ԿԱՄԵՐԱՅԻՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻՑ Դեկտեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի Ամանորի տոնական համերգը։ Ծրագրում Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան է՝ ըստ Շիլլերի «Ձոն ցնծության» ստեղծագործության։ Համերգի մենակատարներն են Նունե Բադալյանը, Նարինե Անանիկյանը, Ռուբեն Նուրիջանյանը, Վահան Մակվեցյանը։ Կմասնակցեն նաեւ ՀՊԿՆ-ի կամերային եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախմբերը, փողային եւ հարվածային կազմերը։ ՀՊԿՆ-ն վերջերս է

Եվս մի «անկախ հանձնաժողով»

Եվս մի «անկախ հանձնաժողով» «Եկել եմ ձեզ ասեմ՝ ես մարդ եմ սպանելու»,- դեկտեմբերի 3-ին այցելելով մեզ՝ հայտարարեց Արթիկի բնակիչ, «Աղաց» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանը: Ի՞նչն էր հոգեկան այդպիսի վիճակի հասցրել ինժեներ Ս. Սահակյանին: 1998 թ. Ս. Սահակյանը եւ տեխնիկական գիտությունների դոկտոր Ժան Դավիդյանը մշակել են Մանթաշի ջրամբարից սնվող ջրատարների վրա փոքր ՀԷԿ-երի կասկադ կառուցելու ծրագիր:

ԲԱՆԱԿԻՑ ԽՈՒՍԱՓԱԾՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԵՆ

ԲԱՆԱԿԻՑ ԽՈՒՍԱՓԱԾՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒՑԵՆ Հարցազրույց պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի հետ – Արդեն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքը երբվանի՞ց է գործելու։ Բանակը եւ պաշտպանության համակարգը, անշուշտ, նախապատրաստվելու կարիք ունեն։ Ի՞նչ է արվում այս ուղղությամբ։ – Ես առիթ եմ ունեցել ներկայացնել այլընտրանքային ծառայության հետ կապված մեր խնդիրները եւ շեշտել եմ պաշտպանության նախարարի

«Մարդ բժշկի ձեռքը չընկնի»

«Մարդ բժշկի ձեռքը չընկնի» Ժողովրդական այդ ասույթի հիմքում առողջապահության ոլորտի կոռուպցիան է Երեկ ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի մոտ առողջապահության ոլորտի պատասխանատուները, բուժհաստատությունների տնօրենները, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները քննարկում էին առողջապահության ոլորտում պետպատվերի եւ համավճարների շրջանակներում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Պրն Եսայանը գտնում է, որ պետություն-բուժհիմնարկ հարաբերություններում լրիվ անտեսված է հիվանդը, որի համար պետությունը տվյալ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ՝ ԿԱՎԱՏՆԵՐԻ ՏԱՆԻՔ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ՝ ԿԱՎԱՏՆԵՐԻ ՏԱՆԻՔ Ինչպես են վանաձորցի կանանց վաճառում Արաբական Միացյալ Էմիրություններ՝ սեռական շահագործման նպատակով: 34-ամյա Նարինեին հանդիպեցինք Վանաձորի ծայրամասերից մեկում գտնվող իր բնակարանում: Երբ Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձավ, ոչ ոք նրան չընդունեց: Ստիպված՝ վարձեց մի սենյականոց բնակարան ու հիմա երկու անչափահաս որդիների հետ այնտեղ է ապրում: Տանն ընդամենը մանկական մի աթոռ էր ու սեղան: Նստում

Հերթական քողազերծված տարբերա՞կ

Հերթական քողազերծված տարբերա՞կ Այս անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկին անդրադարձել է ադրբեջանական «Զերկալոն»՝ իր 18.12. 03թ. համարում: Այդ տարբերակի վերաբերյալ իր «պեղումների» մասին ներկայացնում է թերթի մեկնաբան Ա.Ռաշիդօղլին. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած հերթական այցից հետո, վերջիններս հանդես եկան մի շատ հետաքրքիր հայտարարությամբ, որին քչերն ուշադրություն դարձրին, թեեւ հատկապես այդտեղ էր «թաղված

Վրաստանում բախվեցին աշխարհաքաղաքական շահեր

Վրաստանում բախվեցին աշխարհաքաղաքական շահեր ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ, Վրաստանում երկու գերտերություններ «մահվան գոտեմարտ» մղեցին: Երեկ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի նախաձեռնությամբ քաղաքական ամենատարբեր սպեկտորի գործիչներ եւս մեկ անգամ առիթ ունեցան անդրադառնալու Հարավային Կովկասի հիմնախնդիրներին, բայց այս անգամ արդեն նոր իրողությունների համատեքստում: Իհարկե, նոր իրողությունը մեր տարածաշրջանում՝ առաջին հերթին Վրաստանում, արդեն տեղի ունեցած իշխանափոխությունն էր, նաեւ ՌԴ-ում

ՔԱՆԻ ԴԵՌ ՉՈՒՆԵՆՔ ԱՌՋԵՎԻՑ ՔԱՅԼՈՂ

ՔԱՆԻ ԴԵՌ ՉՈՒՆԵՆՔ ԱՌՋԵՎԻՑ ՔԱՅԼՈՂ Վերջին մեկ ամսվա ընթացքում ամենուր ծանոթ-անծանոթից նույն զարմացած հարցն եմ լսել, թե էս ի՞նչ եղավ, էս վրացիների չա՞փ էլ չկանք: Հարցնում են հուսահատ, թեւաթափ. այնքան հուսահատ, որ ուզում ես սփոփել, հուսադրել՝ ասելով, որ չէ, ի՞նչ եք ասում, կա՛նք, վրացիների չափ կանք, ուղղակի հասկանո՞ւմ եք, հանգամանքները… Բայց ակնհայտ է, որ չկանք

ՍՑԻԼԼԱՅԻ ԵՎ ԽԱՐԻԲԴԱՅԻ ՄԻՋԵՎ

ՍՑԻԼԼԱՅԻ ԵՎ ԽԱՐԻԲԴԱՅԻ ՄԻՋԵՎ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի առաջին ասուլիսի մի զգալի մասը նվիրված էր «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի խնդրին: «Նոյյան տապանի» թղթակցի խնդրանքով գնահատելով Հայաստանում խոսքի ազատության վիճակը՝ Վլադիմիր Պրյախինը վկայակոչեց «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության զեկույցը, որտեղ Հայաստանը 160 երկրների մեջ տեղ է գրավում 7-րդ տասնյակում. «Սա վատ ցուցանիշ չէ»: Հիշեցնենք, որ

«ԵՍ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

«ԵՍ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» Ասում է նկարիչ Շմավոն Շմավոնյանը 2004-ին նա պատրաստվում է մեծ ցուցահանդեսներով ներկայանալ ոչ միայն հայաստանցի, այլեւ ամերիկացի արվեստասերներին։ Շ. Շմավոնյանի նկարները «բաժանված» չեն շարքերի, որովհետեւ, հեղինակի կարծիքով, յուրաքանչյուր նկար նախորդի տրամաբանական շարունակությունն է։ Ի տարբերություն իր վրձնակիցների, Շ. Շմավոնյանը չի սիրում իր նկարները կուտակել, պահել։ Դրանք կամ նվիրում է, կամ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ «Ինձ խաբեց իմ ընկերուհին` Արմենուհին: Խոստացավ լավ վարձատրվող աշխատանք Արաբական Էմիրություններում: Ես էլ մեկնեցի: Այնտեղ ինձնից վերցրեց իմ անձնագիրը, ստիպեց մարմնավաճառությամբ զբաղվել, որպեսզի իր համար փող աշխատեմ»,- ասում է վանաձորցի Նարինե Կարապետյանը (հոդվածի մեջ «զոհերի» անունները փոխված են): Հայաստան հասնելուն պես Նարինեն իր հետ կատարվածի մասին տեղեկացրել է ոչ միայն

ԵՎՐՈՊԱՆ ԵՂԱՆԱԿ ԷՍՏԵՂԾՈՒՄ

ԵՎՐՈՊԱՆ ԵՂԱՆԱԿ ԷՍՏԵՂԾՈՒՄ Ֆուտբոլասերները տեղյակ են, որ Բազելում օրերս ՖԻՖԱ-ն անցնող տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Ֆրանսիայի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Զինեդին Զիդանին։ Ֆուտբոլային այս աստղը երրորդ անգամ է արժանանում այդ տիտղոսին։ Նրանից բացի, աշխարհում թիվ 1 ֆուտբոլիստ երեք անգամ դարձել է միայն Բրազիլիայի հավաքականի եւ այժմ նույն «Ռեալի» հարձակվող Ռոնալդոն, որը սակայն սկզբում խաղում

Ինչպես Նոյը

Ինչպես Նոյը Մեկ տարի՝ առանց Հրանտ Մաթեւոսյանի Անցյալ դարի հայ գրականության բախտն ուղղակի բերել է: Անցյալ դարի հայ գրականության ընթերցողները ուղղակի երես առած երեխաներ են՝ 21-րդ դարի հայ գրականության ընթերցողների համեմատ: Որովհետեւ նրանք ունեին պոեզիա, արձակ, քննադատություն՝ ժամանակի աղտ-աղարտի հետ մաքրված ոսկիով, սրանք ունեն նվնվոց ու թնկթնկոց: Նրանք ունեին իդեալ ու չափանիշ, սրանք լավագույնը, որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031