Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի երկրորդ տուրի հանդիպումները։ Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» հանդիպեց «Դինամո-2000»-ին։ Դինամոյականները միայն առաջին 20 րոպեներին կարողացան արժանի դիմադրություն ցույց տալ հանրապետության թիվ մեկ թիմին։ «Փյունիկը», հստակ կատարելով արգենտինացի մարզիչ Օսկար Լոպեսի հրահանգները, շուտով ամբողջովին տիրեց նախաձեռնությանը, որը կարճ ժամանակ անց վերածվեց նյութականի։ 24-րդ րոպեին

Գումարած նախագահական ժամկետը

Գումարած նախագահական ժամկետը Եվ այսպես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրությունները ԼՂՀ Ազգային ժողովի կողմից նշանակված են օգոստոսի 11-ին եւ հարկ է սպասել, որ հայ հասարակայնության կողմից հետաքրքրությունն այդ ընտրությունների հանդեպ օրեցօր կաճի: Եւ դա հասկանալի է: ԼՂՀ ներքաղաքական իրավիճակն այսօր բոլորովին նման չէ երեք տարի առաջվա իրավիճակին: Այն իրավիճակում իսկապես դժվար էր ընտրություններից՝ որպես իշխանության

ՑԵՊԿԱԼԵՆԿՈՆ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ

ՑԵՊԿԱԼԵՆԿՈՆ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ Օդեսայում կայացավ նորարարական պարարվեստի փառատոն։ Այն կազմակերպել էր Օդեսայի «Սվիտլո» հասարակական կազմակերպությունը՝ մասնակից երկրների Բաց հասարակության ինստիտուտների հովանավորությամբ։ Նորարարական արվեստում կերտվողների համար Օդեսան միանգամից դառնում է հոգեհարազատ, իսկ հայ մասնակիցներիս՝ «Կռունկ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Նելլի Կարապետյանի, մենապարող Մհեր Բաբայանի, Պարի միջազգային խորհրդի հայաստանյան ներկայացուցիչ Նաիրա Կիլիչյանի եւ ինձ համար

Վարդագույն ակնոցներով

Վարդագույն ակնոցներով Վանաձորի տեղական հեռուստատեսությամբ օրերս կազմակերպած հեռուստառեպորտաժը՝ ԶԼՄ-ների մասնակցությամբ (մայիսի 3-ի՝ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ), ցույց տվեց, որ Վանաձորի իշխանություններն արդեն նախընտրական «հոգեվարքի» մեջ են: Ուղիղ հեռուստառեպորտաժի ընթացքում իշխանություններին ոչ հաճո ԶԼՄ-ներին ուղղված հեռախոսահարցերը (որոնք անցան նույնիսկ տարրական էթիկայի սահմանները) «սադրված» տեղական իշխանությունների կողմից, պարզ ապացույց էին քննադատության հանդեպ տեղական իշխանությունների ծայրահեղ անհանդուրժողականության։

ՏՆՕՐԵՆԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ

ՏՆՕՐԵՆԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ Մեծամորի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Սպարտակ Կարապետյանը իր դպրոցի քիմիայի ուսուցչուհի Անահիտ Սահակյանին ընդամենը երկու ամսվա ընթացքում երեք անգամ աշխատանքից ազատելու հրաման է տվել։ Տնօրենի նման հատուկ վերաբերմունքը տիկին Սահակյանը, որը նաեւ Մեծամորի համայնքի ավագանու անդամ է, բացատրում է նրանով, որ ինքը տարբեր ատյանների բողոքել է տնօրենի կատարած չարաշահումների

Մանր ձեռնարկությունները կայուն պետության

Մանր ձեռնարկությունները կայուն պետության գրավականն են «Ի՞նչ անել կամ ի՞նչ չանել մանր եւ միջին ձեռնարկատերերին չխանգարելու համար»։ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ Ամուր հեռանկար ունեցող ցանկացած պետության համար կարեւորագույն գործոն է կայուն փոքր եւ միջին գործարարության առկայությունը։ Այս փաստը լավ են հասկանում մեր ղեկավարները, Ազգային ժողովի պատգամավորները։ Համենայնդեպս, տարբեր մակարդակի ամբիոններից հնչում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացման

ՓԱԿ ՇՐՋԱՆ

ՓԱԿ ՇՐՋԱՆ Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Սերժ Ստեփանյանի հետ հարցազրույց անելու մեկ ամսից ավելի գործադրած մեր ջանքերը դատապարտված էին ձախողման: Պատճառաբանությունը հետեւյալն էր` դիսպանսերում ստուգումներ է իրականացնում առողջապահության նախարարությունը, եւ ինքը ոչ մի լրագրողի չի կարող ընդունել: Առողջապահության նախարարից համապատասխան թույլտվություն չունենալու պատճառաբանությամբ մեր հարցերին պատասխանելուց հրաժարվեց նաեւ տուբերկուլյոզի վերահսկման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Մարինա Սաֆարյանը:

ԻՆՉՊԵՍ ԵՆ «ՏԵՐ ԿԱՆԳՆՈՒՄ»

ԻՆՉՊԵՍ ԵՆ «ՏԵՐ ԿԱՆԳՆՈՒՄ» ԵԿՄ V համագումարում Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան, իր խոսքում Ռուբեն Գեւորգյանին էլ անդրադարձավ. «Մեր Ծաղիկ Ռուբոն խորհրդարանում վեր կացավ մի երկու անգամ «Հոկտեմբերի 27»-ին տեր կանգնեց՝ ի՜նչ արեցին այդ տղայի գլխին, ինչե՜ր սարքեցին»։ Ինչպես ԱԺ-ում, այդպես էլ ԵԿՄ նախորդ համագումարում Ռուբեն Գեւորգյանն այնպես է կառուցում իր խոսքը, որ միայն կռահել

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ «Ընտրական օրենսգրքում» կատարվելիք փոփոխությունները, որոնց քվեարկությունը թերեւս տեղի ունենա այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, տեղիք տվեցին անուրախ խորհրդածությունների։ Մի կողմից՝ ճիշտ են ընդդիմադիր կուսակցությունները, որ չեն ցանկանում, որպեսզի ընտրական հանձնաժողովներում կառավարության փոխարեն այժմ էլ նախագահը նշանակի ներկայացուցիչներ՝ 5 հոգու կամ 3-ի, ինչպես վերջին տարբերակում է։ Նախագահական ընտրություններից ամիսներ առաջ նման քայլը խիստ ակնհայտ

ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ

ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբում 13 կուսակցությունների առաջնորդների ասուլիսի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը հայտարարեց, որ «27»-ի ոճրագործության «պտուղներից» օգտվել է միայն Ռ. Քոչարյանը: Նա փաստորեն ուղղակի մեղադրանք ներկայացրեց իշխանություններին, որոնց թողտվության պատճառով է հնարավոր դարձել ոճրագործության իրականացումը. համենայն դեպս չեն կանխել հանցագործությունը: «Եթե չեն իմացել՝ շատ վատ է, որովհետեւ Նաիրի Հունանյանը

Վաղուց ընտրված թիրախ

Վաղուց ընտրված թիրախ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը: Եւս մի քանի դատական նիստ ու, թերեւս, մեկ-երկու շաբաթից դատավարությունն առաջին ատյանում ավարտվի: Իսկ երեկ կայացած նիստում ամբաստանյալի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը հանդես եկավ երեք միջնորդությամբ: Դրանցից մեկը վերաբերում էր 2001թ. նոյեմբերի 22-ին ՀՀ Գլխավոր դատախազության Քրեական վարչության

ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ

ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ Ըստ էության, քիչ կան Հայաստանում քաղաքական ուժեր եւ գործիչներ, որոնց այսօրվա խոսքը չէր տուժի եւ արժեզրկվի, եթե համեմատեինք տարիներ առաջ իրենց իսկ ասածի հետ։ Եվ ԵԿՄ-ն էլ բացառություններից չէ։ Օրերս կայացած ԵԿՄ V համագումարում եւ 1999 թ. դեկտեմբերին ԵԿՄ IV համագումարում ելույթ ունեցողների ցանկը գրեթե աննշան փոփոխություններ էր կրել, փոխարենը՝ շատ անգամ

ԿԴԱՏԱՊԱՐՏՎԻ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ

ԿԴԱՏԱՊԱՐՏՎԻ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ Կդատապարտվի նաեւ «27»-ի գործը Փաստ է, որ եթե դատարանն, այնուամենայնիվ, ապացուցված համարի ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին առաջադրած անհեթեթ՝ «ակնհայտ սուտ մատնության նախապատրաստություն», մեղադրանքը, որի հիմնական «թիրախները» նախագահ Ռ.Քոչարյանն ու նախարար Ս.Սարգսյանն էին, ապա «27»-ից անջատված մասով եւ ոճրագործության հնարավոր կազմակերպիչների ի հայտ բերելուն ուղղված դեռեւս ընթացող նախաքննությունը ստիպված կլինի ինքնըստինքյան

ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՀՈՂ

ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՀՈՂ Նախագահական ընտրություններին մնացել է երեք ամսից փոքր-ինչ ավելի ժամանակ: Համաձայն ԱԺ որոշման՝ ԼՂՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա ս. թ. օգոստոսի 11-ին: Պարզ է, այս ընթացքում իշխանությունները պետք է տեսնեն իրենց գլխի ճարը: Որ այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն ձեռնարկված են, հասկանալի դարձավ ԱԺ ապրիլի 30-ի նիստից հետո: Խորհրդարանի ծառայությունը հանրապետության նախագահին այս

«ԱՎՏԱՐԻՏԵՏՆԵՐԸ»՝ ԲԱՆԱԿՈՒՄ

«ԱՎՏԱՐԻՏԵՏՆԵՐԸ»՝ ԲԱՆԱԿՈՒՄ Գիշերվա ժամը 3-ին ԼՂՀ Մարտակերտի N զորամասի մարտական հենակետերում հակառակորդի սահմանը խախտելու ենթադրությամբ տագնապ եւ մարտական դրություն է հայտարարվում: Տագնապալի գիշերն անցնում է եւ առավոտյան պարզվում, որ անհանգստության պատճառն անհիմն է, սահմաններում ամեն ինչ խաղաղ է, միայն կենդանիներն են խախտել անդորրը: Շարքային Օնիկ Ոսկանյանը զինվորական կացարանից դուրս գալիս նկատում է, որ ժամապահ Քերոբ

ՎԱԽԸ ՇԱՏ ՀԻՆ Է. ԱՅՆ ԳԱԼԻՍ Է 37 ԹՎԻՑ

ՎԱԽԸ ՇԱՏ ՀԻՆ Է. ԱՅՆ ԳԱԼԻՍ Է 37 ԹՎԻՑ Հարցազրույց ՊԱԿ-ի սպայի հետ -Ի՞նչն է փոխվել ՊԱԿ-ի կառուցվածքում անկախության տարիների ընթացքում։ Պահպանվե՞լ են արդյոք գաղտնի գործակալները։ Ինչպե՞ս եք դուք ընդունում այն փաստը, որ 70 տարի ՊԱԿ-ը այլախոհությունը հետապնդող եւ վերացնող ուժային կառույց էր։ – ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ ԱԱՆ դարձած նախկին ՊԱԿ-ի խնդիրների եւ կառույցների

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ Հատվածներ վեպից «Մարդու իսկական ճակատագիրը գտնվում է այլ աշխարհում, արցունքների այս հանցավոր հովտից այն կողմ»: ՔՈՐԼԻՍ ԼԱՄՈՆԹ «Հիշողություն…. մարդուն կենդանուց տարբերող ամենակարեւոր հատկանիշներից մեկը, որից զրկված են միայն խելագարները: Եվ երանի նրանց, քանի որ չեն կարող զգալ այն անփարատելի թախիծն ու հիասթափությունը, որը հաջորդում է բոլոր տեսակի հիշողություններին՝ անցյալը նորից ետ

«Երգարվեստը համրացել է»

«Երգարվեստը համրացել է» Երգչուհի Նազիկ Աղաջանյանը թեեւ չաշխատեց մայրաքաղաքում, բայց երգեց պատմություն դարձած Միության հանրապետություններում, հատեց երկաթե ճամբարի սահմանը եւ բարձրարվեստ կատարումով գրավեց գերմանացի ու ֆրանսիացի երաժշտագետներին։ -Երգչուհի Նազիկ Աղաջանյանը 33 տարի բեմում է։ – Լավ թվով սկսեցիք զրույցը՝ Քրիստոսի տարիքն է։ 33 տարի, կարծեք թե շատ է, բայց դեռ ինչքան բան կա անելու… –

ՖԱԴԵՅ ՏԱՃԱՏԻՉԸ «ՎԱՀԱԳՆԻ» ԴԱՏԱՎՈ՞Ր

ՖԱԴԵՅ ՏԱՃԱՏԻՉԸ «ՎԱՀԱԳՆԻ» ԴԱՏԱՎՈ՞Ր «Վահագն» համահայկական մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքների մասին լրագրողներին տեղեկացնելու համար հավաքված մրցութային հանձնաժողովների նախագահները կարծես այնքան էլ տրամադրված չէին խոսելու. չգիտեին ինչից սկսել, ինչ ասել եւ ինչու, երբ «ամեն ինչ գրված էր» ու բաժանված լրագրողներին։ Բայց քանի որ եկել էին, ստիպված պիտի ինչ-որ բան խոսեին։ Շատ կցկտուր պատմեցին, որ արդեն ընտրվել

«Կարս» ռեստորանի շուրջ

«Կարս» ռեստորանի շուրջ Վստահության չարաշահում «1989թ. հայրս՝ Մերուժան Մելքոնյանը Երեւանում հիմնել է «Կարս» կոոպերատիվը։ 1995թ. այն վերագրանցվել է որպես անհատական ձեռնարկություն՝ Երեւան քաղաքի Թեւոսյան 2 հասցեում։ Այդ հասցեում, մեր ընտանիքի միջոցներով կառուցվել է ռեստորանի շենք։ Այնուհետեւ հայրս ձեռնարկել է լրացուցիչ շինարարական աշխատանքներ, ինչի համար 14.12.98թ. ռեստորանի հիմնական շենքը գրավ է դրել «Հայկապ» բանկում եւ ստացել

ՔԻԼԼԵՐԱՅԻՆ ՍԱՌՆԱՍՐՏՈՒԹՅԱՄԲ

ՔԻԼԼԵՐԱՅԻՆ ՍԱՌՆԱՍՐՏՈՒԹՅԱՄԲ Գիշեր ու զօր անընդհատ շեշտվում է, որ ապրում ենք վատ ժամանակներ, անցումային շրջան։ Ինչպիսի կեղծ անվանումներ էլ որ տան ժամանակներին կամ մեղքը բարդեն ժամանակի վրա, աբսուրդ է, քանզի չկան վատ ժամանակներ, այլ կան վատ մարդիկ, որոնք իրենց գայլային նկրտումների համար երկարաձգում են մռայլ իրականությունը, եւ եթե կա օբյեկտիվորեն ինչ-որ անցումային շրջան, ապա այն

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՆԱՅԱՆ ՏԱԿԱՌ Է

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՆԱՅԱՆ ՏԱԿԱՌ Է Կրթության եւ գիտության համակարգերին պետբյուջեից այս տարի հատկացվել է ընդամենը 29 մլրդ 455 մլն դրամ։ Մինչդեռ այդ համակարգերը տարբեր միջազգային կազմակերպություններից տարեկան միլիոնավոր դոլարներ են ստանում, որոնց ծախսման արդյունավետությունը նույնիսկ կրթական համակարգի պատասխանատուների համար է կասկածելի։ Գումարները ինքնանպատակ են ծախսվում ԿԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Լեւոն Մկրտչյանի առաջին հանձնարարականներից մեկը

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ 1997 թվականին Հայաստանում ծավալվեց կոշտ բանավեճ ղարաբաղյան պրոբլեմի լուծման երկու տարբերակների շուրջ, որոնք պայմանական կոչվում էին «փաթեթային» եւ «փուլային» (դրանց էության մասին՝ ստորեւ)։ Տնտեսական վեճերը ի վերջո հանգեցին ակնհայտ ներքաղաքական պայքարի, որի արդյունքում 1998 թվականի մարտին հանրապետության նախագահ Լեւոն Տեր172Պետրոսյանը ստիպված էր պաշտոնաթողություն խնդրել։ Սակայն այդ վեճերը հիմնականում ընթանում

Կանայք ընդդեմ եւ հանուն

Կանայք ընդդեմ եւ հանուն «Հայաստանում կանայք պաշտպանված են Սահմանադրությամբ եւ Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի կանանց իրավունքների մասին կոնվենցիան»,- եռօրյա աշխատանքային հանդիպումների ընթացքում նման եզրակացության է հանգել ամերիկուհի ֆեմինիստուի Լինդա Բերգը։ Տիկինն ամերիկյան ամենախոշոր ֆեմինիստական կազմակերպության՝ Կանանց ազգային կազմակերպության (ԿԱԿ) քաղաքական տնօրենն է։ Հայաստանում է գտնվում ԱՄՆ դեսպանատան հրավերով՝ հայ կանանց հիմնահարցերը լուսաբանելու առաքելությամբ։ Հայաստանում կանանց

ՄԵՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, վստահաբար կարելի է ասել, պրոֆեսիոնալ է: Շատ խոսել ու ոչինչ չասել, սիրահոժար պատասխանել բոլոր հարցերին ու այդպես էլ չպատասխանել՝ փայլում է պարոն Մնացականյանը այս հատկանիշներով: Նա երեկ «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» շրջանակներում պետք է խոսեր եւ հանրությանը ներկայացներ մեր տնտեսության չհաշվառված, այսինքն ստվերային մասի վերաբերյալ թվային տվյալներ,

ՋՈՒՐՆ ԱՊՐԱՆՔ ԴԱՐՁՆԵԼԸ՝ ՍԽԱԼ ԴԵՂԱՏՈՄՍ

ՋՈՒՐՆ ԱՊՐԱՆՔ ԴԱՐՁՆԵԼԸ՝ ՍԽԱԼ ԴԵՂԱՏՈՄՍ Աշխարհը դեմ է առել ջրի սակավության ճգնաժամին։ Տնտեսության համաշխարհայնացման ժամանակակից ընթացքը սրում է միջավայրային խնդիրները եւ իրական (իսկական) լուծումները պետք է ունենան հիմնականում այլ բարոյական հիմքեր։ Այսօր 31 երկիր անբավարար ջրի խնդիր ունի եւ ավելի քան 1 միլիարդ մարդ՝ խմելու մաքուր ջրի պակաս։ 2025 թվականին աշխարհի բնակչության 2/3-րդը ջրի սակավության

ՀԱՈՒ-ի «շերեփը» թղթից է

ՀԱՈՒ-ի «շերեփը» թղթից է Հայտնի է, որ «Հայկական ավիաուղիները» համագործակցելով բելգիական VG ավիաընկերության հետ, մայիսի 29-ից A-330 օդանավով կսկսի իրագործել Երեւան-Լոս Անջելես-Երեւան ուղիղ չվերթը։ Չվերթի բացման պատճառով կփակվեն ՀԱՈՒ-ի Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան եւ Երեւան-Ամստերդամ-Երեւան չվերթերը։ Ու մինչ ՀԱՈՒ-ի օդաչուական կազմը «սգում» է առանց այդ էլ աշխատանքային փոքր ծավալի էլ ավելի կրճատման համար (15 ժամանոց թռիչքը, ասում են,

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿԱՆՉՈՒՄ Է «SOS»

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿԱՆՉՈՒՄ Է «SOS» ԿԲ172ն ոչ միայն ֆինանսական ներդրումների կարիք է զգում, այլ նաեւ ինտելեկտուալ Վերջին ամիսների ընթացքում շատ է խոսվել ու գրվել թե՛ առանձին բանկերում, թե՛ ամբողջ բանկային համակարգում ստեղծված լուրջ խնդիրների մասին: Շատերն են գնահատում իրավիճակը որպես ճգնաժամային, բանավիճելով միայն դրա խորության շուրջ: Միայն Կենտրոնական բանկը համաձայն չէ այդ գնահատականների հետ, նա

Ամեն ինչ եվ կյանքը՝ կեղծ շքեղություն

Ամեն ինչ եվ կյանքը՝ կեղծ շքեղություն Հիշում են, որ անցյալ տարի այս ժամանակ թութը արդեն հասած էր: Անցյալ ու այս գարնան միջեւ միակ տարբերությունը, ասում են, դա է: Մեկ էլ այն, որ քաղաքը, մարդկային զանգվածները, մարդիկ առանձին-առանձին արդեն մկանները թուլացրել են, անղեկ դարձել ու մեկ-մեկ պատահական ակտիվանում են, էմոցիա դրսեւորում՝ ծափահարում կամ սուլում, երբ մի

ՕՊԵՐԱՅԻ ՇԵՆՔԸ…8230 ՏԵՂՈՒՄ ԿՄՆԱ

ՕՊԵՐԱՅԻ ՇԵՆՔԸ…8230 ՏԵՂՈՒՄ ԿՄՆԱ Մի պահ պատկերացնենք. միգուցե ճիշտ կլինի Օպերայի եւ բալետի համերգասրահի շենքը տեղափոխե՞լ Ազատության հրապարակից կամ ընդհանրապես հանե՞լ է պետք…8230 շատ տեղ է զբաղեցնում…8230Երեւանի քաղաքապետից սկսած մինչեւ բոլոր պետական այրեր՝ առաջարկվում է օրակարգային այս հրատապ հարցին շուտափույթ լուծում գտնել: Ամեն հարմար առիթով Երեւանից ու երեւանցու մոռացված կերպարի մասին գանգատվող ժամանակակից հուշագիրները կենդանի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930