Օրվա լրահոսը

ՆԱ ԻՐՈ՞Ք ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀ ԷՐ ԸՆՏՐԵԼ

Փորձենք առանձնացնել որոշ առարկություններ, որ գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի ընկերները (հետագայում նրանց կանվանենք ընդդիմախոսներ) ունեն գործի բացահայտված հանգամանքների վերաբերյալ։ Ինքնասպանության դրդապատճառն է համարվում, որ Արծրուն Մարգարյանը գտնվել է հոգեկան երկարատեւ լարվածության վիճակում (դեպրեսիայի մեջ), իր համար ոչ ցանկալի փաստերի առջեւ է հայտնվել եւ այլ ելք չգտնելով՝ ինքնասպանություն է գործել։ Թե ինչ փաստեր էին դրանք՝ կարելի է

ԿԱՐԵՎՈՐԸ ՀՈԳԻՆ Է

ԵԿՄ վարչության նիստում վարչապետ Արամ Սարգսյանի ելույթը չափից դուրս հանպատրաստից էր. «Եթե ես իմանայի, որ ելույթ եմ ունենալու, անպայման կոստյում-փողկապով կգայի եւ գրավոր տեքստ կունենայի։ Բայց ոչինչ»,- ասաց վարչապետը։ Երկրապահներն էլ, թե՝ «ոչինչ, ըտենց լավ ա»։ ՄԻ՛ ԲԱՐԿԱՑԻՐ Վարչապետը ոգեւորված երկրում իր հայտնաբերած ներքաղաքական, տնտեսական խնդիրների առատությունից՝ բողոքի ու ջղայնության հնչերանգով էր խոսում։ Երկրապահները չդիմացան

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ

Հիմա խմբագիրս կասի՝ էլի՞ քո կոմունիստները։ Բայց այս պարագայում կրկին մեղավորը ես չեմ, այլ խորհրդարանական կոմունիստները։ ԱԺ երկրորդ գումարման 3-րդ նստաշրջանը բացվեց ոնց որ պետքն էր. հնչեց հիմնը, մինչ այդ պատգամավորները գրանցվեցին՝ 107 պատգամավոր։ Ի դեպ՝ հիմնի մասին. նիստի աշխատանքներին հետեւում էի խորհրդարանի բուֆետում, իսկ այստեղ բարձրախոսը չափազանց բարձրախոս է, եւ հիմնի վերջին ակորդների հետ

ԵՐԿՐԱՊԱՀԻ ԱԶԱՏԱԳՐԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ս. Դեմիրճյանը եւ «Հանրապետական» կուսակցության նախագահ Ա. Մարգարյանը ավելորդ անգամ եւս հիշեցրին, որ «Միասնություն» դաշինքը միասնական է ու համագործակցելու է «Երկրապահի» հետ։ Հենց դա ասելու համար էլ նրանք Ծաղկաձոր էին եկել։

ԼԱՎ ԼՈՒՐ

Երեկ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, դիմեց վճռաբեկ դատարանին։ Մինչդեռ կարող էր, չէ՞, սրբագրել մասնավորապես Սերժ Սարգսյանի պատվի եւ արժանապատվության դեմ գործած իր մեղքերը եւ մեկ առ մեկ հերքել։ Նախ, որ չպե՛տք է տարանջատվեն ՆԳ եւ ԱԱ նախարարությունները։ Պիտի հերքվեր Ռազմիկ Մարտիրոսյանի հարցազրույցը, որը դեմ էր տարանջատմանը եւ հերքվեր նաեւ Էդվարդ Եգորյանի

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ

Երեկ «Առավոտը» ստացավ ՀՀ առաջին նախագահի գրասենյակի հաղորդագրությունը, որում ասված է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը 1999 թ. հոկտեմբերի 28-ից հետո որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել, ուստի պատասխանատու չէ իբր թե իր անունից հնչող հրապարակումների համար»։ Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին «A1+»-ի «Այբ-Ֆե» ծրագիրը, առանց հստակ վկայակոչության, ՀՀ առաջին նախագահին էր վերագրում ինչ-ինչ դատողություններ։ 9 ՏԱՐԻՆ ԿԴԱՌՆԱ՞ 8 «Հայծխախոտ»

ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկ տարի առաջ, փետրվարի 8-ի գիշերը դադարեց բաբախել ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սիրտը։ Նախաքննական մարմնի վարկածով՝ նա ինքնասպանություն էր գործել։ Սակայն գործի նման բացահայտումը կասկածելի է ոչ միայն Արծրուն Մարգարյանի մերձավորների եւ բարձրագույն հրամանատարական կազմի համար։ Վերջերս՝ հունվարի 26-ին, այս դեպքը սպանություն որակեց ներքին զորքերի նախկին հրամանատար, ամբաստանյալ Վահան Հարությունյանը,

ԳՐԱՆՏՆԵՐ ԿՈՒԳԱՆ ՀՈՎԵՆ ՈՒ ԾՈՎԵՆ. ՆԱԵՎ՝ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԵՆ»

Մինչեւ վերջերս դրամաշնորհներ (գրանտներ) էին ստանում Հայաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք, բնականաբար, շարժում էին հայրենի իշխանությունների բարի նախանձը։ Երեկ Սահմանադրական դատարանը քննության էր դրել ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցությանն ուղղված դրամաշնորհի համաձայնագիրը, որը հաստատ հակառակ ազդեցությունը գործեց։ Ըստ այդ համաձայնագրի՝ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարությանը կտրվի 371.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Որքան էլ կատակով նկատենք,

Հերթական ջախջախիչ բարոյական հաղթանակ

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյո՞ք գրիպը նոսրացրել է նախագահի աշխատակազմի շարքերը։ Պարզվեց, որ շարքերը կուռ են եւ խիտ։

ԱՍՈՒՄ, ԽՈՍՈՒՄ Է ԳԵՂԱՄՅԱՆԸ

Իսկ «Միասնությունն» առայժմ պասիվ է Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներում ընդարձակ հարցազրույցներով, հարց ու պատասխաններով հանդես է գալիս «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ղեկավար Արտաշես Գեղամյանը։ Ի թիվս այլ գեղամյանական ոգեշնչումների, դաշինքի ղեկավարը խստորեն դատապարտում է Ազգային ժողովի իր գործընկերներին՝ խորհրդարանական մեծամասնությանը, մեղադրելով վերջինիս անգործության եւ քաղաքական կամքի ու վճռականության պակասի մեջ։ Մի փոքրիկ հատված Գեղամյանից.

ՄԻՆՉ 98-Ը ԵՎ ՀԵՏՈ

«Միասնություն» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը «Առավոտի» խնդրանքով այսպես գնահատեց երկրի վիճակը Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ եւ հետո.«93-ից 95-ի վերջը ժողովրդի վիճակը շատ ծանր էր։ Բայց ոչ այս աստիճանի։ 96-ի սկզբին ստաբիլացում նկատվեց, իսկ 97-ի նման լավ տարի չեմ հիշում նաեւ բիզնեսի ծաղկման առումով։ 98-ի իշխանափոխությունից երկրի վիճակը, բնական է, մի փոքր վատացավ։ Իսկ

ՀՅԴ-ն

Անցած շաբաթ վերջնականապես պարզվեց, որ այն շոշափելի գումարները, որոնցով Սփյուռքի դաշնակցականները պահում են իրենց հայաստանցի կուսակցական ընկերներին ու կառույցներին, ներդրումներ են Հայաստանի տնտեսության մեջ: Եվ դա ճիշտ է. այդպիսի ինվեստորներով Հայաստանը շատ մոտ ապագայում կդառնա միջազգային թմրաբիզնեսի բանուկ խաչմերուկ: Արամ Սարգսյանը Ազգային փրկության գործում իր խոշոր ներդրումն է կատարել նաեւ գլխավոր դեմոկրատը: Նա առաջարկել է

ՋԱՅԼԱՄԱՑ ԱՇԽԱՐՀ

«Ապատեղեկատվական գրոհ» է որակել «Հայոց աշխարհ» թերթի փետրվարի 3-ի «Ով վճարում է, նա էլ պատվիրում է» հրապարակման հեղինակը մասնավորապես իմ ստորագրությամբ լույս տեսած մի հոդված։ Եվս մեկ անգամ «Հայոց աշխարհը» կանխավայելում է երանությունը՝ «պատկերացրեք ինչ կլինի, եթե… բացահայտվի ողջ ճշմարտությունը, հաստատվի, որ իսկապես Վ. Սիրադեղյանը պարտակել է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի հանցագործությունները, մասնակից եղել սպանությունների որոշումներ

ԼԱՎ ԼՈՒՐ

ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանն «Առավոտի» նախորդ համարում հրապարակված իր հարցազրույցի «Դուք լսե՞լ եք, որ որեւէ պաշտոնյա, նախարար առանց կաշառքի պաշտոնի նշանակվի։ Ես չեմ լսել» հարցադրման առնչությամբ լրացուցիչ ճշգրտեց, թե այնուամենայնիվ նկատի է ունեցել միայն որոշ նախարարների։ Լավ է, որ կան նախարարներ, որոնք կաշառքով չեն նշանակվել։ ՎԱՏ ԼՈՒՐ «Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահ Հովհաննես Թոքմաջյանը երեկ «Համաձայնություն»

ՓՈԽԱՏԵՂՈՒՄ

ՀԱՀ-ի կալանավորված փոխտնօրեն Հարություն Հարությունյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ժորա Խաչատրյանը փետրվարի 1-ին զբաղվածությունը վկայակոչելով հրաժարվել է պաշտպանությունից։ Այժմ Հարություն Հարությունյանը պայմանագիր ունի փաստաբան Ռուբեն Ռշտունու հետ։ ԿՆՇԱՆԱԿԻ «ԻՐ ՄԱՐԴԿԱՆՑ» Ճշտված լուրերի համաձայն, 2000 թվի փետրվարի 14-ից ՀՀ պետական եկամուտների նախարարությունում կադրային որակավորում (ատեստացիա) է նախատեսվում։ Ատեստավորումը պետք է կատարվի նախարարությունում մեկ տարուց ավել աշխատանքային ստաժ

ԸՆԴՀԱՏՎԱԾ ԼՈՂ

ԸՆԴՀԱՏՎԱԾ ԼՈՂ Ականատեսների վկայությամբ, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն ամեն առավոտ տեւական ժամանակ լողանում է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնի լողավազանում։ Ընդ որում, նրա լողի անվտանգությունը եւ օտար մարդկանց ներսուդուրս անելն աչալուրջ հսկում են Արմեն Խաչատրյանի թիկնապահները։ Ի դեպ, ԱԺ նախագահն առժամանակ կզրկվի այս բավականությունը վայելելու հնարավորությունից, քանի որ մեկնում է Թաիլանդ խիստ կարեւոր առաքելությամբ՝ նա փորձելու

Քաղաքական վերնախավի շրջանակից դուրս գտնվողի դիտարկումները

Նրա համոզմամբ, Վազգեն Սարգսյանը շատ լավ հասկացել էր այս համակարգի կործանարար դերը՝ որ այդ շրջանակը գործում է բացառապես ինքնապահպանման բնազդով եւ հաստատ որոշել էր այդ համակարգը քանդել (ավելի ուշ ներկա լրագրողուհիներից մեկը հեգնախառն հետաքրքրվեց, թե Վազգեն Սարգսյա՞նն էր Իսագուլյանին տեղեկացրել իր այդ մտադրության մասին եւ ստացավ՝ «Սա բացառապես մեր դիտարկումների արդյունքն է։ Սա վերլուծությունն է այն ամենի, ինչ այդ մարդիկ պատրաստվում էին անել եւ ասում էին» պատասխանը)։

ԴԵՍՊԱՆԸՆԿԱԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՉԴԱՐՁԱՆՔ…

Մինչ իրանցիները զայրանում են հայաստանյան լրատվամիջոցների վրա եւ փորձ անում քաղաքացիական սովորական վեճը տեղափոխել քաղաքական, միջպետական հարաբերությունների ոլորտ, Հայաստանի հելսինկյան կոմիտեն փորձեց ԱԳՆ-ից ճշտել Այգեստան 9 փողոցի 2ա տան նկատմամբ նախարարության դիրքորոշումը։ Ինչո՞ւ ԱԳՆ-ից, որովհետեւ հարցն առնչվում է Իրանի դեսպանատան ներկայացուցիչներին, որոնք զբաղեցնում են այդ տունը։ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունը օրեր առաջ պաշտոնական գրությամբ

Համատեղ պայքար ահաբեկչության դեմ

Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Ռուշայլոն։ Երեկ ՆԳ նախարարությունում կայացավ երկու երկրների համատեղ կոլեգիայի առաջին նիստը, որտեղ քննարկվեցին հարցեր՝ կազմակերպված հանցավորության պայքարի դեմ։ Ահաբեկչության դեմ պայքարը համարելով երկու երկրների առաջնային խնդիր, Վլ.Ռուշայլոն, երեկ լրագրողներին տված ասուլիսում, հիշատակեց կատարված ահաբեկչությունը, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունը, կադրերի նախապատրաստման եւ համատեղ համագործակցության հարցերը։ ՀՀ ՆԳ նախարար

ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ

Մեր զրույցի ընթացքում Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ «ՀԺԿ-ն նախագահի հրաժարականի հարց չի դնում»։

ԼԱՎ ԸՆԿԵՐՈՋ ՀԱՄԱՐ ԱՆԳԱՄ…

Հոկտեմբերի 27-ին ամենածանր վերքերով հիվանդանոց ընկած պատգամավոր Անդրանիկ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ հանրապետության նախագահը երբեւիցե հետաքրքրվե՞լ է նրա առողջությամբ։ Պարզվեց, որ ո՛չ նախագահը, ո՛չ նրա աշխատակազմից որեւէ մեկը պրն Մանուկյանի առողջությամբ չի հետաքրքրվել։ «Դեկտեմբերի վերջին,- ասաց պրն Մանուկյանը,- հանդիպեցինք Սերժ Սարգսյանի հետ։ Շատ շնորհակալ եմ իրենից, հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է առողջությունս, ինչո՞վ կարող է օգնել»։ Ի դեպ,

ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ

Մեր թերթի (2 փետրվարի) հրապարակումներից մեկում անդրադարձել էինք այն նյութին, որ Դավոսում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղարաբաղի խնդիրը Մեղրիի հետ փոխանակությամբ լուծելու վերաբերյալ։ Նույնիսկ ենթադրություն կար, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամանակ այդպիսի որոշում է ընդունվել՝ աջակցությամբ Օլբրայթի եւ Սեստանովիչի։ Քանի որ հայկական դիվանագիտությունն այս մասին լռում է, ենթադրությունների հիմք էին հանդիսացել Ալիեւի ետդավոսյան հայտարարությունները՝ հատկապես հետեւյալը.

ՄԻ՛ ԳՈՂԱՑԵՔ, ՆԱԽԱՐԱՐՆԵ՛Ր

Ի դեպ, թող նախագահն ու կառավարության անդամները գնան օդանավակայան եւ տեսնեն՝ քանի՞ մարդ է գնում Հայաստանից, քանիսն է նրանցից վերադառնում։ Ու իրենք էլ կհամոզվեն, որ մարդիկ զզվել են հա՛մ այս երկրից, հա՛մ իրենցից։

ԼԱՎ ԼՈՒՐ

Այն բանից հետո, երբ «ՄեդիաՌիսրջ» ընկերությունը իր հետազոտության արդյունքում եկավ այն եզրակացության, որ «A1+» հեռուստաընկերության հաղորդումները, ըստ հեռուստադիտողների, անկողմնակալ են եւ օբյեկտիվ, մնացած հեռուստաընկերությունները, որոնք, նույն հարցման համաձայն, այդքան էլ օբյեկտիվ եւ անկողմնակալ չեն, չցուցաբերեցին մեր ժողովրդին հատուկ նախանձ բնավորության հատկանիշները։ Հակառակը՝ բոլորը սրտանց շնորհավորեցին «A1+»-ի գործընկերներին հաջողության առթիվ։ Հավատո՞ւմ եք այդ լուրին։ ՎԱՏ ԼՈՒՐ

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԻՍԿԱՊԵՍ

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԻՍԿԱՊԵՍ Փետրվարի 2-ին ձերբակալվել է ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքի եւ սպառազինության գծով նախկին փոխհրամանատար, «Յուպիտեր» ՓԲԸ-ի ու «Ծիծեռնակ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Աբգարյանը (Ամուլյան)։ Նա կասկածվում է մաքսային եւ այլ փաստաթղթեր խաբեությամբ օգտագործելու միջոցով ԼՂՀ տարածք մարդասիրական օգնության անվան տակ ապրանքների ներկրման, հարկերը վճարելուց խուսափելու եւ մաքսանենգության մեջ։ Կասկածյալը մեկուսարանում հացադուլ է հայտարարել

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՆԵՇԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ՉԷ

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՆԵՇԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ՉԷ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ արդյո՞ք ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը հոկտեմբերի 27-ից հետո իր գործընկերների հետ շփվելիս ստիպված չէ հոգեբանական խոչընդոտներ հաղթահարել, պրն Մանուկյանը պատասխանեց. «Հիմա շատ քիչ պատգամավորների հետ եմ շփվում։ ԱԺ միայն դեկտեմբերի 27-ին եմ գնացել։ Իմ ընկերների հետ եմ շփվում։ Երբ ես վիրավոր էի, փորսող շարժվում էի դեպի դահլիճի

«Տխուր լինելու աստիճան ծիծաղելի միտք»

Հայաստանյան օրենքներն արգելում են դրսից ֆինանսավորվող կուսակցությունների, քաղաքական կազմակերպությունների գործունեությունը հանրապետությունում։ Սակայն նույն այս հանրապետությունում վաղուց է գործում չգրված, բայց «սրբությամբ» իրագործվող մի օրենք, այն է՝ «Մենք բոլորս օրենքից դուրս ենք»։ Հակոբ Պարոնյանը դեռ նախանցյալ դարում է ասել՝ «Այս երկրի մեջ ամեն օրենք իր հակաօրենքն ունի»։ Իսկ ՀՀ այսօրվա արդարադատության նախարարը խոստովանում է, որ «Օրենքները

ԱՆՁԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ Պետրոս Մակեյանին խնդրեցինք մեկնաբանել դատախազությանը հղված իրենց դիմումների պատասխանները եւ ներքաղաքական որոշ իրողություններ։ Ռոբերտ Քոչարյանի գործի ոդիսականը Անցած տարվա դեկտեմբերի 2-ին «Հայրենիք» դաշինքը դիմել էր գլխավոր դատախազին 1998-ին նախագահի թեկնածու գրանցվելու փուլում Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած տեղեկանքների հիմքերի օրինականությունը պարզելու խնդրանքով։ Դեկտեմբերի 16-ին գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԵՐՄԻԴՈՐԻ 9-Ը

Ընդհանրապես, պետք է նշել, որ մամուլի հարցում նախագահ Քոչարյանը ավելի հանդուրժողական վերաբերմունք ունի: Մասնավորապես, «Առավոտի» բազմաթիվ հրապարակումներ բացասաբար են անդրադառնում պրն Քոչարյանի գործունեությանը, բայց մենք առայժմ չենք զգացել նախագահական շրջանակներից որեւէ ճնշում կամ, առավել եւս, հետապնդում:

А МНЕ ЛЕТАТЬ ОХОТА!

Օր չի լինում, որ աշխարհի որեւէ ծայրում երկու, լավագույն դեպքում՝ մեկ ինքնաթիռ չվթարվի։ Իսկ վթարվում են գերազանցապես «Բոինգ» եւ «Էյրբաս» ֆիրմաների ինքնաթիռները։ Հայաստանը «Բոինգ» չունի, սակայն 98 թվականին «Հայկական ավիաուղիները» վարձակալել են «A-310» «Էյրբաս» ընկերության ինքնաթիռ։ Այն մոտ 16 տարեկան է եւ կարող է շահագործվել եւս 5-6 տարի։ Որքանո՞վ հայ ուղեւորները կարող են օգտվել այդ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930