Օրվա լրահոսը
Համատեղ պայքար ահաբեկչության դեմ
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Ռուշայլոն։ Երեկ ՆԳ նախարարությունում կայացավ երկու երկրների համատեղ կոլեգիայի առաջին նիստը, որտեղ քննարկվեցին հարցեր՝ կազմակերպված հանցավորության պայքարի դեմ։ Ահաբեկչության դեմ պայքարը համարելով երկու երկրների առաջնային խնդիր, Վլ.Ռուշայլոն, երեկ լրագրողներին տված ասուլիսում, հիշատակեց կատարված ահաբեկչությունը, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունը, կադրերի նախապատրաստման եւ համատեղ համագործակցության հարցերը։ ՀՀ ՆԳ նախարար
ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ
Մեր զրույցի ընթացքում Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ «ՀԺԿ-ն նախագահի հրաժարականի հարց չի դնում»։
ԼԱՎ ԸՆԿԵՐՈՋ ՀԱՄԱՐ ԱՆԳԱՄ…
Հոկտեմբերի 27-ին ամենածանր վերքերով հիվանդանոց ընկած պատգամավոր Անդրանիկ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ հանրապետության նախագահը երբեւիցե հետաքրքրվե՞լ է նրա առողջությամբ։ Պարզվեց, որ ո՛չ նախագահը, ո՛չ նրա աշխատակազմից որեւէ մեկը պրն Մանուկյանի առողջությամբ չի հետաքրքրվել։ «Դեկտեմբերի վերջին,- ասաց պրն Մանուկյանը,- հանդիպեցինք Սերժ Սարգսյանի հետ։ Շատ շնորհակալ եմ իրենից, հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է առողջությունս, ինչո՞վ կարող է օգնել»։ Ի դեպ,
ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ
Մեր թերթի (2 փետրվարի) հրապարակումներից մեկում անդրադարձել էինք այն նյութին, որ Դավոսում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղարաբաղի խնդիրը Մեղրիի հետ փոխանակությամբ լուծելու վերաբերյալ։ Նույնիսկ ենթադրություն կար, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամանակ այդպիսի որոշում է ընդունվել՝ աջակցությամբ Օլբրայթի եւ Սեստանովիչի։ Քանի որ հայկական դիվանագիտությունն այս մասին լռում է, ենթադրությունների հիմք էին հանդիսացել Ալիեւի ետդավոսյան հայտարարությունները՝ հատկապես հետեւյալը.
ՄԻ՛ ԳՈՂԱՑԵՔ, ՆԱԽԱՐԱՐՆԵ՛Ր
Ի դեպ, թող նախագահն ու կառավարության անդամները գնան օդանավակայան եւ տեսնեն՝ քանի՞ մարդ է գնում Հայաստանից, քանիսն է նրանցից վերադառնում։ Ու իրենք էլ կհամոզվեն, որ մարդիկ զզվել են հա՛մ այս երկրից, հա՛մ իրենցից։
ԼԱՎ ԼՈՒՐ
Այն բանից հետո, երբ «ՄեդիաՌիսրջ» ընկերությունը իր հետազոտության արդյունքում եկավ այն եզրակացության, որ «A1+» հեռուստաընկերության հաղորդումները, ըստ հեռուստադիտողների, անկողմնակալ են եւ օբյեկտիվ, մնացած հեռուստաընկերությունները, որոնք, նույն հարցման համաձայն, այդքան էլ օբյեկտիվ եւ անկողմնակալ չեն, չցուցաբերեցին մեր ժողովրդին հատուկ նախանձ բնավորության հատկանիշները։ Հակառակը՝ բոլորը սրտանց շնորհավորեցին «A1+»-ի գործընկերներին հաջողության առթիվ։ Հավատո՞ւմ եք այդ լուրին։ ՎԱՏ ԼՈՒՐ
ԱՅՍ ԱՆԳԱՄ ԻՍԿԱՊԵՍ
ԱՅՍ ԱՆԳԱՄ ԻՍԿԱՊԵՍ Փետրվարի 2-ին ձերբակալվել է ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքի եւ սպառազինության գծով նախկին փոխհրամանատար, «Յուպիտեր» ՓԲԸ-ի ու «Ծիծեռնակ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Աբգարյանը (Ամուլյան)։ Նա կասկածվում է մաքսային եւ այլ փաստաթղթեր խաբեությամբ օգտագործելու միջոցով ԼՂՀ տարածք մարդասիրական օգնության անվան տակ ապրանքների ներկրման, հարկերը վճարելուց խուսափելու եւ մաքսանենգության մեջ։ Կասկածյալը մեկուսարանում հացադուլ է հայտարարել
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՆԵՇԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ՉԷ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՆԵՇԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ՉԷ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ արդյո՞ք ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը հոկտեմբերի 27-ից հետո իր գործընկերների հետ շփվելիս ստիպված չէ հոգեբանական խոչընդոտներ հաղթահարել, պրն Մանուկյանը պատասխանեց. «Հիմա շատ քիչ պատգամավորների հետ եմ շփվում։ ԱԺ միայն դեկտեմբերի 27-ին եմ գնացել։ Իմ ընկերների հետ եմ շփվում։ Երբ ես վիրավոր էի, փորսող շարժվում էի դեպի դահլիճի
«Տխուր լինելու աստիճան ծիծաղելի միտք»
Հայաստանյան օրենքներն արգելում են դրսից ֆինանսավորվող կուսակցությունների, քաղաքական կազմակերպությունների գործունեությունը հանրապետությունում։ Սակայն նույն այս հանրապետությունում վաղուց է գործում չգրված, բայց «սրբությամբ» իրագործվող մի օրենք, այն է՝ «Մենք բոլորս օրենքից դուրս ենք»։ Հակոբ Պարոնյանը դեռ նախանցյալ դարում է ասել՝ «Այս երկրի մեջ ամեն օրենք իր հակաօրենքն ունի»։ Իսկ ՀՀ այսօրվա արդարադատության նախարարը խոստովանում է, որ «Օրենքները
ԱՆՁԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ Պետրոս Մակեյանին խնդրեցինք մեկնաբանել դատախազությանը հղված իրենց դիմումների պատասխանները եւ ներքաղաքական որոշ իրողություններ։ Ռոբերտ Քոչարյանի գործի ոդիսականը Անցած տարվա դեկտեմբերի 2-ին «Հայրենիք» դաշինքը դիմել էր գլխավոր դատախազին 1998-ին նախագահի թեկնածու գրանցվելու փուլում Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած տեղեկանքների հիմքերի օրինականությունը պարզելու խնդրանքով։ Դեկտեմբերի 16-ին գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԵՐՄԻԴՈՐԻ 9-Ը
Ընդհանրապես, պետք է նշել, որ մամուլի հարցում նախագահ Քոչարյանը ավելի հանդուրժողական վերաբերմունք ունի: Մասնավորապես, «Առավոտի» բազմաթիվ հրապարակումներ բացասաբար են անդրադառնում պրն Քոչարյանի գործունեությանը, բայց մենք առայժմ չենք զգացել նախագահական շրջանակներից որեւէ ճնշում կամ, առավել եւս, հետապնդում:
А МНЕ ЛЕТАТЬ ОХОТА!
Օր չի լինում, որ աշխարհի որեւէ ծայրում երկու, լավագույն դեպքում՝ մեկ ինքնաթիռ չվթարվի։ Իսկ վթարվում են գերազանցապես «Բոինգ» եւ «Էյրբաս» ֆիրմաների ինքնաթիռները։ Հայաստանը «Բոինգ» չունի, սակայն 98 թվականին «Հայկական ավիաուղիները» վարձակալել են «A-310» «Էյրբաս» ընկերության ինքնաթիռ։ Այն մոտ 16 տարեկան է եւ կարող է շահագործվել եւս 5-6 տարի։ Որքանո՞վ հայ ուղեւորները կարող են օգտվել այդ
ՆԱԽԱԳԱՀ ԿԸՆՏՐՎԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԵՐԻՆ
Էդվարդ Եգորյանի մահից հետո «Ժողովրդավարական հայրենիքի» ղեկավարի պաշտոնը տեւական ժամանակ թափուր է մնացել։ Սակայն հունվարի 29-ին կուսակցության քաղխորհրդի նիստում համագումարի նախապատրաստման կազմկոմիտե է ձեւավորվել։ Առայժմ փորձում են ճշտել «Ժողովրդավարական հայրենիքի» անդամների թվաքանակը։ Ըստ ամենայնի, համագումարը, որտեղ կուսակցության նոր նախագահ կընտրվի, կկայանա մարտի երկրորդ կեսին։ ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴՈՒ ԴԵՄ Զինված ավազակախումբը Ստեփանակերտում հարձակվել է Սուրեն Առուշանյանին
ծժ ձԹժՀժծ- ծժ ԿըթԿծշլ!
ծժ ձԹժՀժծ- ծժ ԿըթԿծշլ! «Առավոտին» հասած լուրերով, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահները կրակել են մի «Նիվայի» վրա, որը չենթարկվելով ազդանշանային զգուշացումներին՝ փորձել է շրջանցել նրանց։ Միջադեպը տեղի է ունեցել պրն Խաչատրյանի Ծաղկաձոր ուղեւորվելու ճանապարհին։ Հետագայում պարզվել է, որ «Նիվայի» ղեկին է եղել նախագահի աշխատակազմի պաշտոնյաներից մեկը, մեքենայում՝ նրա կինն ու երեխաները։ Որեւէ մեկը վնասվածք չի
ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ «ՊԱՇՏՊԱՆ» ԷԻՆ ԽԱՂՈՒՄ
ՄԵղադրող Զելիմ Թադեւոսյանը նախագահող դատավոր Ռ. Թովմասյանին հանձնեց «ՀՀ» պաշտոնաթերթի այն համարը, որում հերքվել էր դատախազության հաղորդագրության այն մասը, ըստ որի «Աղվան Հովսեփյանը Հենրիկ Խաչատրյանի առանձնասենյակից դուրս է եկել»։ Վանո Սիրադեղյանն այդ կապակցությամբ ասաց. «Դա հերքում չի։ Դա հարցազրույց է»։ Վ. Սիրադեղյանի պաշտպան Վանյա Սուքիասյանը հանդես եկավ հայտարարությամբ, ուր մասնավորապես ասվում էր. «Երբ ամբաստանյալ Վ.
Բոլորս էլ օրենքից դուրս ենք
Իհարկե, ոչ դաշնակցությունը, ոչ ՀՀԿ-ն, ոչ էլ ԵԿՄ-ն Հայաստանի օրենքներով չեն գործում։
«ԱՏԻԿԱ ԺՈՂՈՎԸ ԿՈՐՈՇԵ»
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Բենո Թոնդյանն «Առավոտի» հարցին, թե արդյոք ՀՅԴ նոր բյուրոյի ընտրության մեջ արտահայտվելո՞ւ է հայաստանակենտրոնության գաղափարը, որի մասին այսքան տարի խոսվում է, պատասխանեց. «Մեր մոտեցումը միշտ եղած է հետեւյալը. ժողովը կկայանա՝ իր որոշումները կառնե եւ այդ որոշումներուն գործածության հարմար անձեր կընտրե։ Հիմա, որ որոշումները տակավին չեն կայացած՝ որեւէ կանխատեսում, թե ինչպիսի կազմ կըլլա
ՍԱՌՑԱԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Կիրակի կառավարության նիստերի դահլիճում ՀՅԴ 28-րդ ընդհանուր ժողովի բացման հանդիսավոր արարողությունն իրոք սառցալեռան գագաթը ցուցադրելու տպավորություն էր թողնում։ Բուն ընդհանուր ժողովը՝ քննարկումները, ընդհանուր ձեւակերպումներից ձերբազատված ելույթները հետագա 10 օրերի ընթացքում կհնչեն օտար ականջներից հեռու՝ Ծաղկաձորում։ Ընդհանուր ժողովի բացման արարողությանը ներկա վարչապետից, կառավարության անդամներից եւ քաղաքական գործիչներից արժե առանձնացնել մեկին՝ ազգային անվտանգության նախարարին, քանզի վերջինս սովորաբար
ԵՍ ՁԵԶ ՑՈՒՅՑ ԿՏԱՄ
Երբ 1997-ին ՀԱՀ եթերից ցածր որակի պատճառաբանությամբ հանվել էր Ցվետանա Պասկալեւայի հաղորդումը, լուրեր տարածվեցին, թե հաղորդումը փակվել է նախագահական ապարատի եւ անձամբ Տեր-Պետրոսյանի հրահանգով։ Այն ժամանակ վարչապետ եւ արդեն նախագահ դառնալու հավակնություն ունեցող Քոչարյանին պաշտպանող մամուլի միջոցների, կուսակցությունների՝ հատկապես դաշնակցության բարձրացրած ի պաշտպանությանը եւ աղմուկին միացավ նաեւ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։ 1997-ի դեկտեմբերին Փարիզում զրուցելով հայաստանցի
ՄԱԽԱԹԸ ՊԱՐԿՈՒՄ ՉԵՍ ԹԱՔՑՆԻ
Եթե Մալաթիա-Սեբաստիա 1-ին ատյանի դատարանի շենքի անմխիթար վիճակը չլիներ, այստեղ ընթացող դատավարությունը կարող էր դասվել օրինակելի դատաքննությունների շարքին։ Պատճառն, իհարկե, ոչ թե դատարանի օրինապահությունն էր կամ էլ քրեական գործի օրինականությունը։ Պատճառը թաքնված էր ամբաստանյալի անձի մեջ, որը յուրացրել էր քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերի նրբությունները եւ թույլ չէր տալիս դատարանին շեղվել դրանից։ Աշոտ Բլեյանի նկատմամբ դատավարության
«ՕԼԵԳԻ ԵՐԳԸ»
2000 թվի հունիսի 23-ին պաշտոնապես դադարում են ԼՂՀ երկրորդ գումարման ԱԺ լիազորությունները։ ԱԺ-ի գործունեության 4 տարիների ընթացքում օրենսդիր այս մարմնի հասցեին շնորհակալական խոսքեր չեն հնչել։ Ավելին, վերջերս «Երկրապահների» երկրորդ համագումարում ԼՂՀ ԱԺ-ն համարվեց գործադիր իշխանության կցորդ, մեռյալ մարմին, որը մինչեւ իր լիազորությունների ավարտը իրեն էլի կխայտառակի եւ այլն։ ԼՂՀ խորհրդարանի նախագահ Օլեգ Եսայանը ԱԺ-ի հասցեին
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ, որով միավորման կոչ է արել Արցախի պատերազմի վետերանների եւ «Երկրապահ» միությանը։ Նրա կարծիքով, սա կարեւոր է մանավանդ հիմա, երբ Ղարաբաղի խնդրի կարգավորումը վճռորոշ փուլ է թեւակոխել։ Սամվել Բաբայանը պատրաստակամություն է հայտնել կասեցնել իր քաղաքական գործունեությունը՝ այդ նպատակին հասնելու համար։ ՎԱՏ ԼՈՒՐ Դեկտեմբերի կեսերին «Ար» հեռուստաընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանին
ՀԱՅԵ՛Ր, ԲԱԶՄԱՑԵՔ, ԲԱԶՄԱՑԵ՛Ք ՀԱՅԵՐ…
Երեկ Կինոյի տանը կայացել է մտավորականների հերթական հավաքը, որի մասնակիցներից մեկը հետեւյալ առաջարկն է արել. ազգային գաղափարախոսության ծրագրերում կետ ավելացնել, ըստ որի Սփյուռքում ապրող բոլոր հայերին պետք է «ազգի կողմից պարտադրել եւ հանձնարարել, որ նրանք ամեն մեկն ունենան 8-10 երեխա։ Շատ ծիծաղելի է հնչում, այո՛։ Ես որ առաջին անգամ ըտենց բան մտածեցի՝ ասի, կարող ա
ՀՐԱՄԱՆ ՉԻ ԵՂԵԼ
Հրանտ Պապիկյանն իր վերջին խոսքում հայտարարել էր, թե Արծրուն Մարգարյանի ոտքին չկրակելու այլընտրանք չուներ, քանզի վերջինս ինքնասպան կլիներ՝ չէր ցանկանում կատարել Լեւոն Տեր-Պետրոսյանի բանավոր հրամանը Ներքին զորքերը պատրաստականության բերելու վերաբերյալ, որն իրեն փոխանցել էր Ռոմեն Ղազարյանը 1998-ի հունվարի 20-ի առավոտյան։ Այս առնչությամբ նախկին նախագահի անվտանգության վարչության պետ Ռոմեն Ղազարյանի մերձավորներն «Առավոտին» փոխանցեցին նրա պատասխանը. «Եթե
Տեռորիզմը քաղաքական ենթատեքստ ունեցող հանցագործություն է
Տեռորիզմը բարդ քաղաքական-իրավական երեւույթ է, որը ներառում է երեք բաղադրատարր՝ ա) տեռորիստական ակտ, բ) տեռորիստական խումբ, գ) տեռորիստական «գաղափարախոսություն» («դոկտրին»): Տեռորիստական ակտը կարող է շոշափել ինչպես ներպետական, այնպես էլ միջպետական հարաբերություններ։ Տեռորիստական խմբերը կարող են լինել տարաբնույթ՝ տարբեր ուղղություններ դավանող։ Տեռորիստական ակտ կատարողները պլանավորում են իրենց գործողությունները, ստանում ղեկավար ցուցումներ։ Տեռորիստական «գաղափարախոսությունները» («դոկտրինները») նախատեսում են
Համեմատությունը հօգուտ «նախկինների» է
Բայց արդյոք Հրանտ Բագրատյանի ներկայացրած տվյալները չե՞ն վիճարկի «ներկաները» Ընդհանրապես, տնտեսական քաղաքականության 1993- 1996-ի եւ 1996-1999-ի՝ Հրանտ Բագրատյանի համեմատական վերլուծությունը, որ նա հրապարակեց երեկ «Համաձայնություն» կենտրոնի սեմինարի ժամանակ, արժեր տպագրել ամբողջությամբ։ Բավական խոսուն էին նրա մեջբերած թվերը։ Եվ առավել հետաքրքիր է, թե այդ ամենին ինչ պիտի հակադրվի։ Սակայն Բագրատյանի վերլուծության միայն գրավոր տեքստը 14 համակարգչային
ՄԻ ՕԳՏԱԳՈՐԾԻՐ, ՈՐ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԵՍ
«Վահան Հարությունյան եւ մյուսներ» քրեական գործով դատաքննության նիստերը թեեւ հանգամանորեն լուսաբանվում են, թեեւ մանրամասն վերապատմվում են տրված ցուցմունքներն ու արված հայտարարությունները, հարցերն ու միջնորդությունները, այսուհանդերձ դատարան մուտք չունեցողներն անհաղորդ են մնում դահլիճում տիրող մթնոլորտին, «խոհանոցային» ուշագրավ դրվագներին, դահլիճում տարբեր շահագրգռություններ ունեցողների փոխհարաբերություններին։ Ամենաարտառոցն արդեն իսկ բացահայտ նկատելի եռակողմ դաշինքն է պետական մեղադրողների, Վահան Հարությունյանի եւ
ԱՐՏԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մի ճանաչված էքստրասենս երեկ խոստացավ դատի տալ «Առավոտին»։ Պատճառն այն է, որ թերթը հանդգնել է մեկ այլ էքստրասենսի հետ զրուցել։ Դատի տվողը գտնում է, որ «Առավոտի» զրուցակիցը ի՛ր էներգիան է խլել։ Նա ասում է, որ դատարանում կապացուցի այդ։ ԶԼՄ ո՛չ գործող օրենքը, ո՛չ պատրաստի օրենքի նախագիծը, համենայնդեպս, նման հայցի գիտափորձնական հանգուցալուծումը չեն տալիս։ Պարզ չէ,
Ռոբերտ Քոչարյանը
Եվս մի խոշոր դիվանագիտական հաղթանակ տարավ Հայաստանի նախագահը՝ Մոսկվայում եւ Դավոսում հանդիպելով Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ: Այդ հանդիպումներով նա սրբագրեց բոլոր նախորդ ապաշնորհ իշխանությունների դիվանագիտական անբարենպաստ քայլերը՝ ընդհուպ մինչեւ 1918 թվականին դաշնակցական կառավարության կողմից կնքված Բաթումի պայմանագիրը: Շատ հնարավոր է, որ պրն Քոչարյանի այդ պատմական հանդիպումներից հետո Հայաստանին են միացվելու ոչ միայն Արցախը, այլեւ
«ԴՈՒՔ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՀԱԿԱԴՐՎԵ՞Մ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ»
Հարցազրույց Դավիթ Վարդանյանի հետ Երկրի քաղաքական գնահատականի վերաբերյալ մեր հարցին ԱԺՄ վարչության անդամ, պատգամավոր, նախագահին առընթեր վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Վարդանյանը պատասխանեց մի փոքր հեռվից սկսելով. «Մեր հանրապետությունը գտնվում է մի խոր փոսում, որտեղ ելքերը դժվար են երեւում։ Շատ բան կախված է մեր ժողովրդի մենթալիտետից։ (…) 90-91 թվականին, երբ մեր ժողովուրդը նոր էր ոտք


















































