Օրվա լրահոսը

«Բռնակցում» բառը կհանվի Հայոց պատմության նոր դասագրքից

«Բռնակցում» բառը գրված էր 1828 թ. իրադարձությունների նկարագրության վերնագրում, բովանդակությունում արտացոլված էին իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 19-րդ դարում»

Բժշկական կենտրոններից մեկի խախտումները չարձանագրելու դիմաց առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձը 1 մլն դրամ կաշառք է պահանջել և ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա.-ն բժշկական կենտրոններից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց հիշյալ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ Ք. Ա.-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերը նշված բժշկական

ՀՀ-ում Կանադայի դեսպանը Կապանում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատակիցներին

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները Կապանում հանդիպել է Եվրոպական միության դիտորդական առաքելության աշխատակիցներին. տեղեկանում ենք X միկրոբլոգում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրառումից: «ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները Կապանում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության թիմին, որը ՀՀ-ում Կանադայի դեսպանության հյուրերին հակիրճ ներկայացրեց ԵՄ առաքելության՝ տեղում իրականացվող աշխատանքը»,-նշված է

Կարեն Գիլոյանը չարձագանքեց Սերգեյ Կոպիրկինի դիտողությանը

Էջմիածնում հարգանքի տուրք մատուցվեց 1827 թվականի Օշականի ճակատամարտի հերոսների հիշատակին

Արթիկում բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են 20 բնակչի

Օգոստոսի 16-ին, ժամը 02։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի շքամուտքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 7 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։ Հրդեհը մեկուսացվել

Ժողովրդից շատ բան է կախված։ Պետք է ազգային գաղափարախոսության շուրջ ձևավորվի համաժողովրդական համախմբում. Ալյոշա Գաբրիելյան. «Ապառաժ»

Ազգային հենքով ձևավորված նոր իշխանության օրոք կարելի կլինի լուծել պետության ինքնիշխանության ու անկախության բարելավման, անվտանգության ապահովման խնդիրները։

Ադրբեջանի քաղհասարակությունը, որը մասնակցել է Արցախի բլոկադայի պրոցեսներին՝ հայտարարել է, որ պատրաստվում է COP 29-ին Հայաստանի դեմ զեկույցներ ներկայացնել. Ինգա Զարաֆյան. «Հրապարակ»

«Ադրբեջանում ազատ կարծիք արտահայտելու խնդիր ունեն բոլորը, Բաքուն, հստակ կարող ենք արձանագրել, սահմանափակում է մարդկանց խոսքը»

Էլինա Ավանեսյանը շարունակում է հաղթել Ցինցինատիում

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որը ներկայում WTA վարկանիշային դասակարգման աղյուսակի 60-րդ համարն է, Ցինցինատիում ընթացող $ 3 211 715 մրցանակային ֆոնդով մրցաշարի երկրորդ շրջանում 1 ժամ 36 րոպեում առավելության է հասել նույն վարկանիշային ցուցակի 11-րդ հորիզոնականը զբաղեցնող լատվիացի Ելենա Օստապենկոյի նկատմամբ: Հաջորդ փուլում Էլինան ուժերը կչափի իր նախկին թիմակից, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովայի հետ: Աշոտ

Գուրգեն Արսենյանը դադարեցրել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը

Քաղաքական զսպվածության սկզբունքը սահմանափակում է ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու, հրապարակային քննարկումներում հանդես գալու դիվանագետի հնարավորությունները

ԿԳՄՍՆ-ն իր այդ կոշտ քաղաքականությունը ներդրեց, իրավիճակը վատացավ, ու նահանջեցին. Սերոբ Խաչատրյան. «Հրապարակ»

Արդյունքում այս 2 բուհերը տուժեցին, որովհետեւ այդ բուհեր դիմողների ակադեմիական մակարդակը ցածր էր

Արարատի մարզում մեքենան գլխիվայր հայտնվել է չգործող ջրատարում. մայրն ու նրա 3 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Աննա Ս.-ն իր վարած «Peugeot 307» մակնիշի ավտոմեքենայով Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել չգործող ջրատարում: Վթարի հետևանքով Աննա Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ

Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Զվերեւին

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ցինցինատիում ընթացող Masters մրցաշարից: Մեր հայրենակիցը երկրորդ շրջանում 3:6, 2:6 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւին: Հանդիպումից հետո Զվերեւը հայտարարել է. «Մեր խաղը շատ նման է: Երկուսս էլ բարձրահասակ ենք ու լավ ենք խաղում հետեւի գծում: Մեր դիմակայություններում շատ բան վճռում է մարզավիճակը, որով մենք մոտենում ենք տվյալ

Ատիկա ՀՀ պարտականութիւնն է, ո՛չ Միացեալ Նահանգներու, ո՛չ Եգիպտոսի եւ ո՛չ ալ Քաթարի. «Հայրենիք»

Բանտարկեալներու Մոռացման Խայտառակութիւնը.«Հայրենիք»

ՀՀ-ն պատրա՞ստ է ընդունել Ադրբեջանի նախապայմանները. ԱԳՆ-ն այս և այլ հարցերի վերաբերյալ ոչինչ «չի պատասխանել». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԳՆ-ին գրավոր հարցում է ուղարկել, որով խնդրել ենք ներկայացնել, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ինչ փուլում են գտնվում, արդյոք այս պահին երկխոսություն ընթանում է, թե ոչ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ երկու նախապայման է առաջ քաշել՝ ԵԱՀԿ համանախագահության լուծարում և ՀՀ Սահմանադրության փոփոխություն: «Ժողովուրդ» օրաթերթը նաև հարցադրում էր կատարել, թե

Արդյոք ռուսական բանակի հզորության մասին պնդումները չափազանցաված չէին

Երբ անցած տարվա հունիսին «Վագներ» կոչվող մասնավոր ռազմական ընկերությունը, չհանդիպելով ՌԴ կանոնավոր բանակի լուրջ դիմադրությանը, անցավ Վորոնեժի եւ Լիպեցկի մարզերով եւ հայտնվեց Մոսկվայից 200 կիլոմետր հեռավորության վրա, շատերի մոտ դա տարակուսանք առաջացրեց: Անձամբ ինձ խիստ տարօրինակ էր թվում, որ պետության մեջ անարգել գործում էր «մասնավոր» բանակ, որը ղեկավարում էր, մեղմ ասած, քրեական հակումներ ունեցող անձնավորություն,

Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հայկական կողմը Նախիջևանի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:

Ապատեղեկատվության ծավալի մեծացումը խոսում է հնարավոր սադրանքի նախապատրաստման մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 16֊ին ժամը 03։20֊ի սահմաններում հայկական կողմը Նախիջևանի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը

Տիկի՛ն պետքարտուղար, ես արդեն գնացել եմ այնպիսի քայլերի, որ հավանաբար շատ քչերը կանեին. Սերժ Սարգսյանը՝ Հիլարի Քլինթոնին. Գաղտնազերծում – 3

Դուք Թուրքիայի հետ պայմանավորվել եք ավտոմեքենա գնել, սակայն Թուրքիան հիմա ասում է, որ չի տա ձեզ այդ մեքենան, մինչև իր ընկերոջ տունն էլ չգնեք: Այդ կերպ նրանք գնում են զուգահեռ երկու թիրախների ուղղությամբ,- Հիլարի Քլինթոն։

«Իմ քայլը» հիմնադրամը, որը միլիարդավոր դրամների մուտքեր է ունենում տարբեր բիզնեսներից, հայտնի և անանուն բարերարներից, սահմանված ժամկետում չի ներկայացրել տարեկան հաշվետվությունը. «Ժողովուրդ»

Սա կարելի էր համարել ոչ էական իրադարձություն, եթե նմանատիպ այլ դեպքերում պետական ողջ ապարատը հարձակում չսկսեր այլոց, բնականաբար՝ ընդդիմադիր անձանց նկատմամբ։

«Ուկրաինական կողմի ծրագիրն է ընդարձակ տարածք գրավելը, բայց սահմանից շատ չհեռանալը». Ի՞նչ հետևանքներ կթողնի Ռուսաստանի տարածքում ուկրաինական բանակի առաջխաղացումը. «Ամերիկայի ձայն»

Փորձագետներն անդրադարձել են Ռուսաստանի տարածքում ուկրաինական բանակի առաջխաղացման հետևանքներին։ Ուկրաինական բանակի առաջխաղացումը Ռուսաստանի Կուրսկի մարզում շարունակվում է, և Կրեմլը սկսել է այդ ուղղությամբ ռազմուժ կենտրոնացնել անգամ Կալինինգրադի մարզից։ Այս մասին, մասնավորապես, հայտնել է ռուսաստանյան այդ էքսկլավին սահմանակից Լիտվայի պաշտպանության նախարար Լաուրինաս Կաշյունասը՝ Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։ «Նկատել ենք, թե ինչպես են նրանք՝

«Մեզ միայն խաղաղություն էր հարկավոր, մնացածը մենք կկարողանայինք ապահովել, թեկուզ շրջափակման մեջ»․ Ամուսնուն բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կորցրած կինը աշխատելու մասին մտածել չի կարող. «Ա1+»

Արցախցի Ժենյան փոքրիկ դստեր ու թոշակառու ծնողների հետ Երևանում է հաստատվել։ Ամուսնուն բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կորցրած կինը աշխատելու մասին մտածել չի կարող՝ երեխան շատ փոքր է։ Ընդամենը 11 ամիս տևեց Սերգեյ և Ժենյա զույգի ամուսնական համատեղ կյանքը։ Բավականին ուշ տարիքում էին հանդիպել, որոշել իրար հետ կյանքը կապել։ «Հետպատերազմական ծանր օրերին իմ կյանքում հայտնվեց Սերգեյը,

Հենրիխ Մխիթարյանը մեկնարկում է Իտալիայի առաջնությունում

Օգոստոսի 17-ին «Ջենոա»-«Ինտեր» եւ «Պարմա»-«Ֆիորենտինա» հանդիպումներով մեկնարկում է Իտալիայի «A» սերիայի 2024/2025 թթ․ առաջնությունը։ Մասնագետների գնահատմամբ, Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» այս մրցաշրջանում եւս համարվում է չեմպիոնության գլխավոր հավակնորդը։ Դրա վկայությունը ոչ միայն այն է, որ ակումբի չեմպիոնական կազմը ամբողջությամբ պահպանվել է, այլեւ այն, որ «Ինտերը», այսպես ասած, «կետային» ուժեղացում է ստացել՝ ձեռք բերելով որակյալ նորեկների, ի

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության դասագրքի օգտագործումը դպրոցներում և սադրիչ է որակում դասագրքի գլուխներից մեկի վերնագիրը` «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»

Մոսկվան հուսով է, որ Հայաստանի իշխանությունները մատների արանքով չեն նայի ընդհանուր անցյալը խեղաթյուրելու փորձերին և թույլ չեն տա, որ դպրոց մտնի պատմության 8-րդ դասարանի դասագիրքը, որում խեղաթյուրվում են Հարավային Կովկասում XVIII դարի վերջի – XIX դարի սկզբի իրադարձությունները: Ըստ «Սպուտնիկ Արմենիայի», Ռուսաստանի ԱԳՆ-ում սադրիչ են որակել դասագրքի գլուխներից մեկի վերնագիրը` «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»` նշելով,

ՔՊ-ում քննարկվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտում կատարվող բարեփոխումները և տարվող աշխատանքները

Օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտում կատարվող բարեփոխումները և տարվող աշխատանքները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Եկեք չմոռանանք իրենց հողից վտարված Լեռնային Ղարաբաղի հայերի մասին․ Օլիվյե Դըկոտինյի

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հիշեցրել է հայերի` Արցախ վերադարձի իրավունքի մասին․ «Եկեք չմոռանանք իրենց հողից վտարված Լեռնային Ղարաբաղի հայերի մասին, որոնց վերադարձի իրավունքը հաստատել է Արդարադատության միջազգային դատարանը»,- գրել է նա։

Փյունիկը 1-0 հաշվով հաղթեց Օրդաբասիին

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Փյունիկը 1-0 հաշվով հաղթեց Օրդաբասիին՝ դուրս գալով հաջորդ փուլ:

Կուսակցությունն իր նվիրյալ թիմակիցների, համակիրների շնորհիվ առաջիկայում ստանձնելու է ավելի մեծ պատասխանատվություն. «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր»  կուսակցությունը երեք տարեկան է։ Արցախյան պատերազմից հետո երկրի առջև ծառացած նոր և խորացող մարտահրավերի ֆոնին կուսակցության հիմնադրումը մեզ համար պատասխանատվություն է, պատասխանատվություն հայրենիքի և հայ ժողովրդի նկատմամբ՝ բացառիկ նվիրումով և պրոֆեսիոնալիզմով։ Այս կարճ, բայց հագեցած ժամանակահատվածում կուսակցությունը ունեցավ և’ հաջողություններ, և’ ձախողումներ, որոնք մեզ դարձնում են ավելի ուժեղ, ավելի խոհեմ, ավելի պատասխանատու։ Վստահ

Դավիթ Տոնոյանին դիմավորեցին մեկուսարանի մոտ հավաքված հարազատները, ընկերներն ու համախոհները

Կալանքից ազատ արձակված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին դիմավորեցին մեկուսարանի մոտ հավաքված հարազատները, ընկերներն ու համախոհները, հայտնում է «Sputnik Արմենիա»–ի թղթակիցը: Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին և կատակով առաջարկեց իր հետ գնալ իրենց տուն: Նախկին նախարարը խոստովանեց, որ կալանքի ընթացքում երազել է ոտքով գնալ մինչև տուն, որը գտնվում է մեկուսարանից 500 մետր հեռավորության վրա:

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում․ վիրավորների մեջ են վարչական ղեկավարը, նրա որդին ու մայրը. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 15-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Թալինի բաժնում, Ազգային անվտանգության ծառայության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թլիկ գյուղում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031