Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ-ն կրկին հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 15-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:   Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

ՀՀ ՊՆ-ն, փաստացի, հաստատում է՝ Բաքվի հետ հուշագիր ստորագրվել է՝ տարածքներ հանձնելու մասին, սակայն նշում՝ պետական գաղտնիք է. «Փաստինֆո»

ՀՀ ՊՆ-ն, փաստացի, հաստատում է, որ Բաքվի հետ հուշագիր են ստորագրել ու Սյունիքում տարածքներ հանձնել Ադրբեջանին, սակայն ավելացնում՝ պետական գաղտնիք է։ Հիշեցնենք, որ Արա Այվազյանը հուլիսի 26-ին «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, ինքը կամ Արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված ապատեղեկատվության` օգոստոսի 15-ին ժամը 18։10-ի սահմաններում Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։   «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք

Գյումրիի քաղաքապետը, ենթադրաբար, ավտոբուսը վարել է առանց համապատասխան վարորդական իրավունքի. «Փաստերի ստուգման հարթակ»

Օգոստոսի 1-ին Գյումրի քաղաքի հանրային տրանսպորտը համալրվեց նոր ձեռք բերված էլեկտրական ավտոբուսներով։ Այս մասին հայտնել էր Գյումրիի քաղաքապետարանը՝ իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակելով։ Ըստ տարածված տեսանյութին կցված հաղորդագրության, էլեկտրական ավտոբուսները ձեռք են բերվել ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Դաշինք հանուն կայուն ու կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում։ Տեսանյութում երևում է, որ Գյումրիի Վարդանանց հրապարակում քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը վարել

Արցախցի Արման Ավանեսյանը դարձել է Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Ղրղըզստանի Չոլպոն-Աթա քաղաքում ընթացող Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում 98կգ քաշային Արման Ավանեսյանը (մարտական սամբո) դարձել է արծաթե մեդալակիր։ Սրտանց շնորհավորում ենք մեր փոխչեմպիոնին՝ մաղթելով նորանոր հաջողություններ։   Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին «Peugeot»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել չգործող ջրատարը

Օգոստոսի 15-ին, ժամը 14:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված

Հուլիսն ամենախոնավն էր վերջին 57 տարիների դիտարկումների պատմության մեջ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի իրականցված դիտարկումների համաձայն՝ այս տարվա հուլիս ամսին դիտված տեղումների քանակն ավելի քան 190%-ով գերազանցեց տվյալ ամսվա նորման։ Հուլիսին դիտված տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 84․4մմ, որն իր մեծությամբ յոթերորդն է սկսած 1935 թվականից և ամենաշատն է 1965 թվականի հուլիսից հետո։ Անձրևներ դիտվեցին ամսվա բոլոր տասնօրյակներին։ Տեղումների քանակը

«Plug and Play Germany GmbH» կազմակերպությունը «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհային մրցույթի հաղթող. ԲՏԱՆ-ը պայմանագիր է ստորագրել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհային մրցույթի հաղթող կազմակերպության հետ պայմանագրի կնքման արարողությունը: Մասնակցության հայտ է ներկայացրել 4 միջազգային կազմակերպություն,մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել «Plug and Play Germany GmbH» աքսելերատորը: Մրցույթի համար նախատեսված բյուջեն կազմում է 336,000,000 (երեք հարյուր երեսունվեց միլիոն) ՀՀ դրամ: 26 շաբաթյա ծրագիրը

Լեւոն Արոնյանը պայքարն ավարտեց «մաքուր» 4-րդ տեղում

Սենթ-Լուիսում ավարտվեց արագ շախմատի Grand Chess Tour հեղինակավոր մրցաշարը, որտեղ հաղթանակի համար տրվում էր 2, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր։ Հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եզրափակիչ տուրում սեւ խաղաքարերով քայլերի կրկնությունով միավորը բաժանեց Ալիռեզա Ֆիրուզջայի հետ ու 10,0 մավորով պայքարն ավարտեց «մաքուր» չորրորդ հորիզոնականում։ Մրցանակային եռյակը 11,0-ական միավորով բաժանեցին Յան Նեպոմնյաշչին, Ալիռեզա Ֆիրուզջան եւ Մաքսիմ

Իսրայելի ԱԳՆ-ն Հայաստանում, Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին զգոնության կոչ է անում

Իսրայելի ԱԳՆ-ն Հայաստանը և մի շարք այլ երկրներ պոտենցիալ վտանգավոր է համարում իսրայելցիների համար: Խոսքն Իրանին սահմանակից պետությունների մասին է` Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Թուրքմենստանը։ Իսրայելի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել նշյալ երկրներում խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են իրենց համար վտանգ ներկայացնել և զգոն լինել Իրանից հնարավոր սպառնալիքների դեպքում։ Նախազգուշացումը տարածվել է Իրանի

Երեւանում մթնոլորտի որակը՝ նախորդ շաբաթվա ընթացքում

Երևանում մթնոլորտային օդի որակը. օգոստոսի 8-14-ը (2024թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 8-13-ը, ◾️Շենգավիթում և Նոր-Նորքում օգոստոսի 10-ին և 11-ին, ◾️Արաբկիրում օգոստոսի 11-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Նոր-Նորքում օգոստոսի 10-ին և 14-ին, ◾️Արաբկիրում օգոստոսի 10-ին, 11-ին և 14-ին, ◾️Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցել։

Օդի աղտոտվածության մակարդակը ՀՀ երեք քաղաքներում

Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. օգոստոսի 4-10-ը (2024թ․) ◾️Հրազդան քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ օգոստոսի 6-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ օգոստոսի 4-ին և 5-ին։ ◾️Վանաձոր քաղաքում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ-ում Կանադայի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց բարձրաստիճան դիվանագետին Սյունիք այցելելու համար ու շնորհավորեց ՀՀ-ում Կանադայի դեսպանություն բացվելու, ինչպես նաև պարոն Թըրների՝ առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Մարզպետը համոզմունք հայտնեց, որ դեսպանության բացմամբ երկու բարեկամ երկրների կապերն ավելի կամրապնդվեն ու համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն։ Դեսպանի

Ամուսնուն մեղադրանք է ներկայացվել՝ իր կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ինքնասպանության հասցնելու համար

2024 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 15:45-ին, Գեղարքունիքի մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ իր կինը հրազենով գլխին կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված

Գյումրիում կբացվի Լոզանի համալսարանի մասնաճյուղ․  այն կգործի երկրագիտական թանգարանին ու պոլիկլինիկային տրամադրված Գյուլբենկյանի հիվանդանոցի նախկին շենքում

Գյումրու  պատմական կենտրոնում գտնվող Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը, որը 2018 թվականին նորօրյա իշխանությունը տրամադրել էր Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին, այնուհետ շենքի կեսն էլ հատկացվել  էր թիվ 1 պոլիկլինիկային, այժմ ծառայելու է որպես  Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ։  Այսօր ավագանին հավանություն տվեց այդ շենքը Գյումրի համայնքին նվիրաբերելու ու Լոզանի հյուրընկալության դպրոցին փոխանցելու նախագծին։ Լոզանի  համալսարանի

«Տանն ամենաշատը արծարծվող թեման Արցախ վերադարձն է». «Ա1+»

«Ա1+».  Նարինե Ավանեսյանը նախ Շուշիի իր բնակարանն է կորցել, ապա նաև զրկվել մանկության ու պատանեկության ամենահավատարիմ ու ամենահոգատար ընկերոջից, զրկվել հայրական տնից, ակնհայտության մեջ թողել հոր գերեզմանն ու հայրենիքը։ «Շուշիում և Ստեփանակերտում ամեն ինչ կորցրել եմ… բայց նյութականն այլևս տեղ չունի մեր կյանքում ՝ համեմատած նրան, որ հայրիկիս ու եղբորս եմ կորցրել, իրենց արյամբ պահված

Սպանություն Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ (լուսանկար)

2024 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 09:50-ին,  Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական

Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Հիմա դեռ դատարանի ամբողջական որոշումը չունենք  մեր ձեռքի տակ, երբ կունենանք ու կծանոթանանք որոշմանը, նոր կկարողանանք դիրքորոշում հայտնել՝ ինչ փոխվեց. փաստաբան

«Թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ տեղաշարժեր չեն լինի՝ անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում». դեսպան Ֆլեյք

Ermenihaber. Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հանդիպում է ունեցել մամուլի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող իրադարձություններին՝ դեսպանը նշել է, որ այնտեղ հրադադարի հաստատման համար ԱՄՆ աշխատում է այդ թվում Թուրքիայի հետ։ Նա մասնավորապես նշել է. «Մենք հատկապես ողջունում ենք Թուրքիայի դերը։ Հրադադարից հետո մնայուն խաղաղություն ենք ուզում։ Դրա լուծումը կլինի 2 պետության ստեղծման սկզբունքով»։

«Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու համար․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ հիշյալ ՊՈԱԿ–ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական,

Արցախում ամփոփված հերոսների հարազատները պարբերաբար բարձրացնում են իրենց հարազատների շիրիմներին այցելելու կամ արտաշիրիմում կատարելու հարցը. «Ապառաժ»

 «Ապառաժ». 2020 և 2023 թվականների պատերազմներում նահատակված և Արցախում ամփոփված հերոսների հարազատներն անցած ամիսների ընթացքում պարբերաբար բարձրացնում են իրենց հարազատների շիրիմներին այցելելու կամ արտաշիրիմում կատարելու հարցը: Չնայած այս ցավոտ հարցը դեռ չի լուծվել, հարազատները նաև հետաքրքրվում են, թե արդյո՞ք դա դեմ չէ եկեղեցական կարգին: Հուղարկավորված անձի մասունքների արտաշիրիմում կատարելու կարգի մասին «Ապառաժ»-ը մեկնաբանություն է խնդրել

Արենիում հայտնաբերված հնագիտական նյութերը ներկայացնում են այն որպես գինեգործական մշակույթի ավանդական տարածք. կկայանա Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ը 2024 թ. սեպտեմբերի 14-15-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի Վայն գինեգործարանի բացօթյա տարածքում կազմակերպում են «Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը»: Ծրագրի նախաձեռնությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությունն է: Արենիում հայտնաբերված հնագիտական նյութերը` գինու արտադրամասերը, խաղողի մնացորդներն

Team-ը դարձել է Գիտության շաբաթվա գլխավոր գործընկերը

15.08.2024, Երևան․ Երիտասարդների շրջանում գիտության և տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը խթանելու համար Team Telecom Armenia-ն դարձել է համազգային գիտության շաբաթվա գլխավոր գործընկերը: Գիտութան շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել դրանց կարևոր դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդն ու 4 ուղևորները, բոլորն էլ 17-22 տարեկան, ձերբակալվել են

Օգոստոսի 13-ի կեսգիշերին Մասիս քաղաքի Արարատյան փողոցում ծառայություն իրականացնող պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի մեքենա: Ուղևորներից մեկը դրսևորել է կասկածելի վարքագիծ, և պարեկի հարցին` ունե՞ն չթույլատրվող իր կամ առարկա, նա հայտնել է, որ թմրանյութ ունի: Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդն ու չորս ուղևորները, բոլորն էլ 17-22 տարեկան, չորսը` Արտաշատ քաղաքի, մեկը` Շահումյան

Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցելու համար պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։ Պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի

Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 580 մեքենա, ձերբակալվել է 46 անձ

ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 14-ի երեկոյան, մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչությունների և ենթակա բաժինների, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Ոստիկանության զորքերի ծառայողներ և պարեկներ։ Ուժեղացված ծառայությունը մեկնարկեց Ոստիկանթյան պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգավորմամբ։ Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 580 տրանսպորտային միջոց, պահպանվող հատուկ

Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իշխանությանն ու ժողովրդին Անկախության 78-րդ օրվա առիթով: «Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Հնդկաստանի մեր բարեկամներին՝ Անկախության 78-րդ օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը և պատրաստ է նոր բարձունքների հասցնել երկկողմ հարաբերությունները»,- նշված է ուղերձում։

Սա արդեն քաղաքական տրագիկոմեդիա է․ Հայկ Մամիջանյանը՝ Արմեն Աշոտյանի գործի մասին

Սա արդեն քաղաքական տրագիկոմեդիա է․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ ինքը տրագիկոմեդիաներ չի մեկնաբանում։ «Մի պաշտոնյայի՝ փոքր ժամանակ հեծանիվ չունենալու, Արմեն Աշոտյանից վախենալու եւ ամենակարեւորը՝ ճշմարտությունից վախենալու տրագիկոմեդիա»,- ասաց Հայկ Մամիջանյանը։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ է անելու ԱՄՆ ներկայացուցիչը

Էդգար Ղազարյան․ «Եթե Ֆրանսիական համալսարանը պետք է լինի Ակադեմիական քաղաքում, Աբովյան փողոցում գտնվող Ագրարային համալսարանի մասնաշենքը ինչի՞ են տալիս Ֆրանսիական համալսարանին»

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ «Ակադեմիական քաղաք» կառուցելու իշխանության խոստմանը։ «Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ակադեմիական քաղաքի ինչ-որ ալբոմ է ցույց տվել։ Նախագիծը գերմանացիներն են արել։ Միլիոններով փող են վերցրել ու տպագրել են մի գունավոր ալբոմում։ Թերթում է այդ ալբոմը ու հիանում վիրտուալ տեսքով։ Հիմա կոնկրետ Հայաստանի բուհերը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031