Օրվա լրահոսը
Կապիկի ծաղիկը նորություն չէ, սակայն ԱՀԿ-ն ահազանգում է, քանի որ վերջին մեկ տարվա մեջ գրանցվել է 18000-ից ավելի դեպք․ Հովակիմ Զաքարյան
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Կապիկի ծաղիկը (Mpox) նորություն չի։ 1970-ական թվականներից պարբերաբար գրանցվել են այս վիրուսի դեպքեր, հիմնականում Աֆրիկայում, քանի որ վիրուսի բնական տերերը Աֆրիկայում տարածված փոքր կապիկների մի քանի տեսակներ են։ Վիրուսը պատկանում է կարգաբանական նույն ընտանիքին, ինչ բնական ծաղիկի վիրուսը, որն այլևս չի հանդիպում բնության մեջ։ Ինչո՞ւ է ԱՀԿ հիմա ահազանգում։ Քանի
«Քիչ հավանական եմ համարում, որ մատուցվելիք ծառայության դիմաց ռուսական կողմը շահագրգիռ լինի դրդելու Ալիևին դիմել նոր լայնածավալ ռազմական գործողությունների»․ Արման Մելիքյան
Aravot.am-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։ -Կկարողանա արդյո՞ք Գուրգեն Արսենյանն արդյունավետ աշխատել որպես ՌԴ-ում ՀՀ դեսպան՝ հաշվի առնելով նրա՝ որպես պատգամավոր հակառուսական տարրեր պարունակող հայտարարությունները, դիրքորոշումը։ – Նախ անհրաժեշտ է հստակ սահմանել, թե դեսպանի աշխատանքի արդյունավետությունը որ տեսանկյունից պետք է գնահատվի։ Եթե ելնենք նրանից, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը
Մարալիկ քաղաքում ավտոմեքենա է այրվել
Օգոստոսի 17-ին, ժամը 12։59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցում՝ նախկին շուկայի տարածքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Հ․) խցիկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։05-ին,
Ճանապարհատրանսպորտային պատահարներին տարեկան զոհ է դառնում 300 և ավելի մարդ, վիրավորվում՝ չորս հազարից ավելի
1861 թվականին ներքին այրման շարժիչի գյուտը հնարավորություն տվեց մարդկությանը` մտածելու տեղափոխման նոր միջոցների մասին: Եվ մեկ դար էլ չէր անցել, որ մարդկանց ու բեռների տեղափոխման բեռը դարերով կրած ձիերից մնաց միայն ավտոմեքենայի շարժիչի հզորության չափման միավոր ձիաուժը: Գիտատեխնիկական առաջընթացն իր հետ բերեց նաև լուծում պահանջող խնդիրներ: Մեքենաների աճը ստիպեց, որ Ճանապարհային երթևեկության կանոնակարգումը դառնա պետական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-18-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային ո՞ր բաժիններն են աշխատում այսօր
Այսօր աշխատում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային հետևյալ բաժինները` Երևանում՝ Շենգավիթի, Արաբկիրի, Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Կենտրոն 1, Աջափնյակի, Դավիթաշենի, Նուբարաշենի, Կոտայքի մարզում՝ Աբովյանի, Եղվարդի Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի, Արմավիրի, Արարատի մարզում՝ Արտաշատի, Մասիսի, Արագածոտնի մարզում՝ Աշտարակի։ Երևանում և մոտակա անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։ Նույն ձևաչափով ծառայություններ կմատուցվեն նաև
Փակ է լինելու դեպի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը
Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 19-ին` առավոտյան ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ը փակ է լինելու դեպի նշված բնակավայրեր տանող ավտոճանապարհը։ Հետիոտնային անցման համար նախատեսված կամուրջը փակ կլինի միայն օգոստոսի 19-ին: Հրատապ առաջացած կարիքների
Փամփուշտով համրիչ (թզբեհ) պատրաստելու ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14-ամյա երեխան հիվանդանոց է տեղափոխվել․ Shamshyan.com
Օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ փամփուշտով համրիչ (թզբեհ) պատրաստելու ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Ձախ դաստակի 3-րդ մատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Տեղում պարզվել է, որ այդ
Մենք այս պահին պատմական հանգրվանում ենք՝ ավելի խաղաղ, ապահով և բարեկեցիկ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու հնարավորությամբ. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-11-ն անցկացվելիք «Երևան երկխոսություն» համաժողովին ընդառաջ իր ուղերձում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Գլոբալ հարաբերությունների փոփոխվող պատկերը, միջազգային իրավունքի քայքայումը, բազմակողմ համակարգի ճգնաժամը լուրջ մարտահրավերներ են ներկայացնում: Ժողովրդավարությունը բախվում է բարդությունների: Խաղաղության և անվտանգության ոլորտում համագործակցության նվազումը սպառնում է խարխլել համաշխարհային կարգի
Իրանի հարվածի ձգձգումը կարող է կապված լինել այդ գործողության մասշտաբայնության հետ․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Տարբեր երկրների հետախուզական ծառայությունները, գրեթե ամենօրյա ռեժիմով, կանխատեսումներ են անում Իրանի` Իսրայելի ուղղությամբ մասշտաբային հարվածների մասին: Չնայած այն հանգամանքին, որ որոշ շրջանակներ իրանական հարվածի ձգձգումը կապում են գաղտնի ռեժիմով բանակցությունների հետ, առավել հավանական է, որ դրա հիմքում երկու այլ առանցքային գործոն
Արթուր Խաչատրյան․ Նիկոլ Փաշինյանի կապրիզը չի կարող գերակա լինել Արցախի հանրապետության ժողովրդի իրավունքների նկատմամբ․ «Հրապարակ»
Փաստացի, դեռ մինչեւ 2020 թվականը ՀՀ գործող իշխանությունը հետեւողական քաղաքականությամբ նպաստել էր ադրբեջանական օրակարգին՝ նսեմացնելով ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի դերն ու նշանակությունը, իսկ պատերազմից հետո, ինչպես «Հրապարակ»-ի հետ զրույցում հիշեցնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, Ալիեւն ասաց, թե «ինչպես պետք է լուծել հակամարտությունը»։ «Մինսկի խորհրդաժողով հրավիրելու որոշումը կայացվել էր 1992թ Բուդապեշտում եւ այնտեղ պետք
Հրդեհ է բռնկվել Արգավանդ գյուղում․ այրվել են կահույքի արտադրամասեր
Օգոստոսի 17-ին, ժամը 02:14-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս փողոցի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության
Գագիկ Մինասյան․ Նրանք կասեցրել են մեր պետության զարգացումը․ ես շատ կուզեի իմանալ՝ Վազգեն Սարգսյանի եղբայրն ի՞նչ կարծիք ունի այդ մասին․ «Հրապարակ»
Երկարատեւ ազատազրկման դատապարտված անձանց օրենքը թույլատրում է վաղաժամկետ ազատ արձակել կամ ՀՀ նախագահի հրամանագրով ներում շնորհել, եթե նրանք պատշաճ վարք են դրսեւորել: Սահմանադրության 135–րդ հոդվածի և «Ներման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1 մասով ՀՀ վարչապետը դիմում է ՀՀ նախագահին, եւ նախագահն է վերջնական որոշում կայացնում: Անցած տարի նախագահ Վահագն Խաչատուրյանը ներում է շնորհել 2 անձի:
Դոնատելլոյի «Տիրամայրը մանկան հետ» մարմարե հարթաքանդակը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի գլուխգործոցներից
Հայաստանի ազգային պատկերասրահի գլուխգործոցներից է ֆլորենտացի վարպետ-նորարար Դոնատելլոյի «Տիրամայրը մանկան հետ» մարմարե հարթաքանդակը։ Եվրոպական քանդակագործության զարգացման գործում առանցքային դեր ունեցող այս մեծանուն վարպետը ձևափոխել է հարթաքանդակի գեղարվեստական արտահայտչամիջոցները` ներմուծելով գեղանկարչությանը հատուկ տարրեր` ծեփվածքի հարթապատկերային մշակում և հեռանկարի առկայություն: Դոնատելլոն մի ամբողջ շարք ունի «Տիրամայրը մանկան հետ» թեմայով։ Այս օրինակում Տիրամայրը ներկայացված է «գորովանք» տիպի պատկերագրությամբ,
Իզմիրում անտառային հրդեհները մոտեցել են բնակավայրերին
Իզմիրում չի հաջողվում մարել անտառային հրդեհները։ Դրանք քամու միջոցով արագ տարածվում են ու մոտեցել են բնակավայրերին, մի շարք վայրերից մարդկանց տարհանում են։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք
«Շունը տիրոջը չի ճանաչում»․ «Հրապարակ»
Երբ երկրի կառավարությունը գերխնդիր է հռչակում սոսկ իշխանությունը պահելը, երկրում սկսվում են անցանկալի երեւույթները բազմանալ: Շատերն այս շրջանում դեժավյու են ապրում` Սովետական Միության կազմաքանդման ժամանակներին բնորոշ վիճակ է ստեղծվել երկրում: Եվ դա միայն Արցախի ու մեր սահմանների խնդրին չի վերաբերում, այլ բացարձակապես ամեն ինչի: Տպավորություն է` կարծես թե զրոյից սկսում ենք պետություն ստեղծել` բանակ, ոստիկանություն,
Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիա»-ն հրաժարվել է գրանցվել «Օտարերկրյա շահերի կրողներ ռեեստրում»․ Aliq Media
Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիա»-ն, որը միավորում է ավելի քան 300 լրագրողների, հրաժարվում է գրանցվել «Օտարերկրյա շահերի կրողներ ռեեստրում» («գործակալների ռեեստր»)։ Այս որոշումը կայացնելու համար կազմակերպությունում արտահերթ ժողով է տեղի ունեցել։ Օգոստոսի 14-ին կայացած նիստում «Լրագրողական էթիկայի խարտիա»-ի անդամները համաձայնել են Խորհրդի որոշմանը, ըստ որի՝ գրանցումից հրաժարվելու հետ մեկտեղ կազմակերպությունը շարունակելու է իր իրավունքների պաշտպանության իրավական
Որքանո՞վ է ազդեցիկ հայաստանյան ընդդիմությունը
Անկախ Բագրատ սրբազանի եւ նրա ղեկավարած շարժման հեղինակության աստիճանից՝ ակնհայտ է, որ քաղաքական պայքարը պետք է մղեն քաղաքական ուժերը: Հետեւաբար, արքեպիսկոպոսը, եթե իշխանափոխություն իրականացնելու նպատակ ունի, ապա կա՛մ պետք է հարի որեւէ քաղաքական ուժի (դրանց խմբի), կա՛մ ստեղծի իրենը, կա՛մ էլ մնա մեկնաբանողի, քարոզողի դերում: Իսկ որքանո՞վ են ընդդիմադիր կուսակցությունները Հայաստանում ազդեցիկ: Ընդդիմադիր բողոքների ժամանակահատվածում
Ինչ ունեցվածք ունի քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի եղբոր որդուն կալանքի տարած դատավոր Մասիս Մելքոնյանը․ «Ժողովուրդ»
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի մայիսի 22-ից, սակայն նա իր կարիերան սկսել է դեռ 1999 թվականից, երբ աշխատել է ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ՆԳ բաժնում՝ որպես ավագ տեսուչ-հերթապահ։ Մելքոնյանը 2023 թվականի՝ եկամուտների, անշարժ գույքի, շահերի և ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի
Արգելափակվել է ռուսական ծագման ցանց, որի թիրախը Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանն են․ Aliq Media
Վրաստանում «ռուսական օրենք»-ի դեմ բողոքի ակցիաների ժամանակ իշխող «Վրացական երազանք»-ին ոչ իրական վարքածով ռուսական ցանց է աջակցել: Այդ մասին նշված է Meta ընկերության (նախկին Facebook) օգոստոսի 15-ի հաղորդագրության մեջ: Meta-ն պնդում է, որ հեռացրել է 76 Facebook և 11 Instagram հաշիվներ, ինչպես նաև Facebook-ի 30 էջ՝ համակարգված ոչ իսկական վարքագծի համար: Ըստ Meta-ի՝ սա ռուսական ծագման ցանց
Սբ․ Հռիփսիմե եկեղեցին` Խնածախի կարևոր հուշարձանը
Monument Watch – Տեղադրությունը Խնածախը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 109 կմ, խոշորացված համայնքի կենտրոն Տեղ գյուղից 17 կմ, իսկ Գորիս քաղաքից 28 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1380 մետր բարձրություն։ Գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձաններից է Սբ․ Հռիփսիմե եկեղեցին։ Պատմական ակնարկ Ստեփանոս Օրբելյանը գյուղը հիշատակում է Հաբանդ գավառի կազմում և հարկացուցակում
Հրդեհ Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում. այրվել են մեքենաներ
Այրվել են մեկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա՝ մասամբ, երկու «Toyota» մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն չի ցանկանում գաղտնազերծել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, հարցաքննել են, թե ոչ. «Ժողովուրդ»
Հարցմամբ նշված դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննությունը շարունակվում է։
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին հարցմանը
Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կարող են գալ համաձայնության և որտեղ կարող են գրանցել առաջընթաց»,- հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:
Հայաստանում արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող Արևմտյան Նիլ վիրուսը, մեկ մարդ մահացել է. «Ազատություն»
Ռիսկային խմբում են ուղեկցվող, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ ու տարեցները
Ոչ ոք չի կարող հաղթել հավատքով և աղոթող զինվnրին. Կարեն Ջալավյան (Քյոխ)
Երիտասարդաց միությունների անդամներին այցելեց Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը ( Քյոխ): Երիտասարդների համար մեծ պատիվ և ուրախություն էր հյուրընկալել հայրենիքի կյանքում անգնահատելի ավանդ ունեցող և նվիրյալ հայի: Հյուրը երիտասարդներին պատմեց իր դեպի Աստված դառնալու ճանապարհի, իր կյանքում և առավելաբար ծառայության ընթացքում տեղի ունեցած Աստծո հրաշքների, հավատալու և աղոթելու, հայրենիքը սիրելու կարևորության մասին, հավելելով. «Ոչ ոք
Վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Երևանի առաջարկին. Տոյվո Կլաար
«Վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը հրադադարի ռեժիմի խախտման մեղադրանքների հետաքննության հարցով երկկողմ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին», X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Սանահին կայարան թաղամասի թիվ 12 շենքի 16 բնակարանների բնակիչներին նախատեսվում է տրամադրել Բնակարանների գնման վկայագրեր
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այցելել է Ալավերդի համայնք
«Խորը կասկածներ ունեմ, որ նա կարող է այդ վստահությունը ձեռք բերել, որ իր հետ կարողանան խոսել գործընկերային կամ դաշնակցական մակարդակով»․ Վահագն Մելիքյանը՝ Գուրգեն Արսենյանի մասին
Վահագն Մելիքյանը Գուրգեն Արսենյանի՝ որպես դեսպան աշխատանքի հետ կապված ասաց․ «Եկեք առաջ չընկնենք, ճանապարհվել է, թող գնա, կտեսնենք կատարած աշխատանքը, կտանք նաև գնահատականներ»։
Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է. հայտնի են քվեարկության արդյունքները
Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Քվեարկության արդյունքներով ընտրվեցին՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանն ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներ Ջոն Հայրապետյանն ու Դանիել Մխեյանը: Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը և Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը: Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի


















































