Օրվա լրահոսը

Ուկրաինան հաղորդում է Կուրսկում հարձակման շարունակման մասին. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Կիևը հայտնել է ռազմական գործողությունների ընթացքում անօդաչուների միջոցով ռուսական ռազմական օդանավակայաններին ամենախոշոր հարվածներ հասցնելու մասին։ Ուկրաինացի զինվորականներն իրականացրել են պատմության մեջ անօդաչուներով ամենամեծ հարձակումը ռուսական չորս ռազմական օդանավակայանների ուղղությամբ, չորեքշաբթի Reuters-ին հայտնել է ուկրաինական անվտանգության աղբյուրը։ Հարձակման նպատակը Ուկրաինային հարվածելու համար ռազմական ինքնաթիռներ օգտագործելու Ռուսաստանի կարողության խաթարումն է, պարզաբանել է աղբյուրը: Ուկրաինական զորքերը

Հայաստանում կփոխվի երիտասարդների տարիքային շեմը․ ի՞նչ է նախատեսում «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը

Հայաստանի Հանրապետությունում երիտասարդների տարիքային շեմը կփոխվի․ նախկին 16-30 տարեկանների փոխարեն երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները։ Նման փոփոխություն է նախատեսվում «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծով։ Ի դեպ, Հայաստանն առաջին անգամ է երիտասարդության ոլորտում օրենք ունենալու։ Այս օրենքի Նախագծի մշակումը ոչ թե կատարվել է ՀՀ կառավարության կողմից, այլ եղել է մասնակցային, ընդգրկվել են ոլորտի փորձագետներ, հասարակական կազմակերպություններ,

Փոխանակ մի քանի հոգու բռնեն, եթե օրենք են խախտել, տուգանեն, դատեն, որոշում են 2 մլն մարդու պատժեն. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունը որոշել է նվազեցնել ցամաքային սահմանով անձնական իրերի ներմուծման արժեքը՝ 500 եվրոյից սահմանելով  200 եվրո։ Կառավարության հիմնավորումը ուղղակի ֆանտաստիկ է։ Ասում են մի քանի հոգի անձնական իրերի անվան տակ ամեն օր ապրանք են ներմուծում ու բիզնեսով զբաղվում ու հաշվի առնելով սա՝ սահմանաչափը նվազեցրել են

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Բալահովիտում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Ուրալ»-ն ու «Volkswagen»-ը․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Բալահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» և «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ

«Հայաստանցիք, ղարաբաղցիք նույնն, տրա հետի մունք ուրուր հասկանումնք». 5-ամյա Մհեր

«Արցախի Հեռուստատեսություն». Արցախցի 5 տարեկան Մհերին աշխարհը ճանաչեց Արցախի շրջափակման օրերին, երբ ինքը տեսախցիկների առջև շարունակ շրջափակման դժվարություններն էր ներկայացնում։ Բռնի տեղահանումից հետո Մհերը Հայաստան է եկել՝ սրտում պահելով Արցախ վերադարձի երազանքը։     Արցախի Հեռուստատեսություն  

«Սրանք բոլորն օրակարգում են, ու բացառված չէ, որ Իրանը նման հարձակում կգործի»․ Իրանագետը՝ Իրանի՝ հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաների վրա հարձակման մասին

Իրան-Հայաստան զենքի մատակարարման գաղտնի պայմանագրի մասին խոսակցությունների առիթով ասաց․ «ՀՀ-ն ավելի շատ շահագրգռված է արևմուտքից զենք գնելու հարցում։ Եթե անգամ նման համագործակցություն լինի էլ, շատ ավելի լավ, բայց չեմ կարծում։ Բոլոր դեպքերում գուցե արտաքուստ ինչ-որ բաներ կան, որոնք մենք չգիտենք»։

Բահրեյնում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավորին

Օգոստոսի 13-ին Բահրեյնում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը (նստավայրը՝ Աբու Դաբի) իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային: Թագավոր Ալ Խալիֆան, ողջունելով դեսպան Գրիգորյանին, իր հարգանքի հավաստիքն է փոխանցել ՀՀ նախագահին և ՀՀ կառավարությանը։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպան Գրիգորյանը թագավորին է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման հարցերը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Լեւոն Արոնյանը մասնակցում է Grand Chess Tour-ին

Սենթ-Լուիսում մեկնարկած Grand Chess Tour արագ շախմատի մրցաշարում հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը վերջին շրջանում անդամագրվել է ԱՄՆ շախմատի ֆեդերացիային, խաղացված վեց տուրից հետո  7,0 միավորով ընթանում է չորրորդ հորիզոնականում: Նա մեկ միավոր է զիջում երեք  առաջատարներին: Մրցաշարին, բացի Արոնյանից, մասնակցում են Յան Նեպոմնյաշչին, Ալիռեզա Ֆիրուզջան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Լենյեր Դոմինգեսը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի

Պարզվել են 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառները. մեղադրանք է ներկայացվել երեք բուժաշխատողի

2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 15:45-ին, «Հանրապետական ծննդատուն բժշ­կա­­կան կենտ­րոն» ՓԲ ընկերությունից հաղոր­դում է ստաց­­­­վել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկե­րութ­յունից տեղա­փոխ­ված 20-ամյա հղի կինը մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչա­կան վար­­­­չութ­յան Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վար­չա­­կան շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեա­կան վա­րույ­­թ՝

Էլինա Ավանեսյանը Ցինցինատիում հաղթեց կանադացուն

Թենիսիստուհի, աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը, որն արդեն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Ցինցինատիում (ԱՄՆ) մեկնարկած WTA 1000 Cincinnati Open մրցաշարի առաջին շրջանում երկու սեթում 6:4, 7:5 հաշվով պարտության մատնեց կանադացի Բյանկա Անդրեեսկուին: Դրա համար Էլինայից պահանջվեց 1 ժամ 50 րոպե: Երկրորդ շրջանում Ավանեսյանի մրցակիցը լինելու է Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Տևական ժամանակ է՝ ՀՀ իրավապահ համակարգը քաղաքական իշխանության պատվերով շարունակում է քաղաքական հետապնդումները՝ ապօրինի քրեական գործեր հնարելով. ՀՅԴ ՀԳՄ

Պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ  Հայաստանում չի հաստատվել հայոց պետականությունն ու անվտանգությունը երաշխավորող, ժողովրդավարությունը, մարդու հիմնական իրավունքներն ու ազատություններն ապահովող իշխանություն:

Ադրբեջանը ոչնչից չի հրաժարվել, պատրանքներով ապրել պետք չէ. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Վերադառնանք Զանգեզուրի հարցին. այստեղ, առաջին հերթին, հարկ է հիշել. Արևմտյան Զանգեզուրի հողերը Հայաստանին հանձնելը բացահայտ անարդարություն էր և՛ Ադրբեջանի՝ որպես պետության, և՛ ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ։ Եվ այս անարդարությունը պետք է շտկվի։ Եվ դա կարվի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս ընդգծել է, որ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ 1535 քրեական վարույթ է քննվել ՔԿ-ում

Ընթացիկ տարվա կիսամյակային ցուցանիշների ամփոփման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեում` ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննված քրեական վարույթների հատվածում արձանագրվել են  վիճակագրական ներքոհիշյալ ցուցանիշները։ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով Կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1535 քրեական վարույթ։ Հիշյալ քրեական վարույթներից 197-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 199 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 4-ն ավարտվել է եզրափակիչ

Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտներին՝ վերջիններիս խնդրանքով:       Նիկոլ Փաշինյանը ողջունել է աշակերտներին, զրուցել և պատասխանել է երեխաների հետաքրքրող հարցերին: Այնուհետև՝ Կառավարության ղեկավարն աշակերտներին հրավիրել է իր աշխատասենյակ, ապա նրանց հետ շրջել Կառավարության շենքում՝ նիստերի դահլիճում, հանդիպումների

ՀՖՖ-ն ստուգայց է կատարել «Հրազդան» մարզադաշտ Հայաստանի Պրեմիեր Լիգայի և գավաթի խաղարկության հանդիպումների անցկացման հնարավորության համար

«Փյունիկ ՖԱ-ն» դիմել է ՀՖՖ-ին «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում 2024/2025 մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր Լիգայի և գավաթի խաղարկության հանդիպումների անցկացման հնարավորության համար։ Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել ՀՖՖ համապատասխան ներկայացուցիչների ստուգայցը, որի հիման վրա կազմվել է մարզադաշտի ստուգման հաշվետվություն։ Հաշվետվությունն ու եզրակացությունն ուղարկվել են «Փյունիկ ՖԱ-ին»։ ՀՖՖ-ի համար առանձնահատուկ կարևորություն ունի երկրպագուների անվտանգության հարցը և ակումբին ներկայացված

Արգելված «Զարյա 3»-ը թույլատրելի դարձնելու առաջարկը ՆԳՆ-ինն է. «Ազատություն»

«Ազատություն». Տարիներ շարունակ արգելված «Զարյա 3» նռնակը Առողջապահության նախարարությունը դարձրել է թույլատրելի, քանի որ այն նոր է ընդգրկվել ոստիկանության սպառազինության մեջ։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով «Ազատության» հարցմանը, ընդ որում, գերատեսչությունը հարցմանը պատասխանել է ժամկետները խախտելով՝ 21 օր անց։ «Տրամաբանությունից դուրս է առաջին հերթին այն պատճառով, որ այդ հայտը եկել է հենց Ներքին

Վնասվել են դպրոցներ, մանկապարտեզ, բնակելի տներ․ ի՞նչ վնասներ է հասցրել երկրաշարժը Գեղարքունիքում

Օգոստոսի 12-ի երկրաշարժի էպիկենտրոնը Գավառագետի եւ Գեղամայի խզվածքային գոտում էր գտնվում։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։ Հարցին, թե տարածաշրջանում խոշոր երկրաշարժի վտանգ կա՞, Սոս Մարգարյանը պատասխանեց․ «Ես որեւէ կանխատեսում չեմ կարող անել մեր պետության ու հարակից երկրների համար։ Այս պահին մենք անհանգստանալու մեծ

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցումը դատապարտյալներին

Օգոստոսի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները, դիտաշտարակներում ծառայություն իրականացնելիս, ահազանգել են այն մասին, որ բնակելի տարածքի արգելագոտուն հարող տարածքում նկատել են կասկածելի շարժ։ Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ժամանել են նշված տարածք։ Իրականացված տեղազննության արդյունքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որին ամրացված է եղել լուսարձակող

«Հայ ժողովուրդը կորցրեց իր արժանի զավակներից մեկին». Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան մասին։  Հայ ժողովուրդը կորցրեց իր արժանի զավակներից մեկին, ով իր կյանքը նվիրեց հայկական կրթության ու մշակույթի պահպանմանը, ակտիվ գործունեություն ծավալեց ամերիկահայ համայնքային կյանքում:

Փուլ առ փուլ միակողմանի փակ կլինեն Մոսկովյան փողոցի առանձին հատվածներ

Օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն

«Փողոցում լոլիկ է աճում, իսկ դիտահորը ճանապարհից բարձր է տեղադրված». ավագանու անդամ

Քաղաքային բյուջեի միջոցների մսխման հերթական օրինակը

ՔԿ. Քաղաքացիներից խարդախությամբ խոշոր գումարներ են հափշտակվում

Զանգահարում են տարբեր քաղաքացիների և տեղեկացնում, թե իբր այլ երկրում գտնվող իրենց հարազատը դարձել է ավտոպատահարի պատճառ, և տուժողի բուժման համար անհրաժեշտ է գումար փոխանցել:

Ադրբեջանական ցինիզմի հերթական դրսևորումը. ներկայացվել է Երևանի «օրհներգը». «Գեղարդ»

Իրենց կեղծ բնորոշմամբ, «Իրևանի թուրքական հանրապետության» պետական օրհներգը, որի բովանդակությունը Երևանը «օտար ձեռքերից ազատելու և հետ վերադարձնելու» մասին է

Բայդեն. Կուրսկի վրա հարձակումն «իսկական դիլեմա» է Պուտինի համար

«Ազատություն». ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ մեկնաբանելով Կուրսկի վրա ուկրաինական ուժերի հարձակումը, ասել է, որ դա «իսկական դիլեմա է ստեղծում Պուտինի համար»։ «Մենք մշտական շփումների մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել»,- Նյու Օռլեան քաղաքում լրագրողներին ասել է Բայդենը։ Ռուսաստանի Կուրսկի մարզում արդեն 8-րդ օրը շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների

Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը եւս մեկ ամիս կմնա կալանքի տակ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031