Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Առաջին փուլով տեսախցիկներ կտեղադրվեն 50 նախակրթարաններում

Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու համար:

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի բակում. տարհանել են բուժառուներին

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին, մարվել՝ 20։51-ին։ Այրվել են բակում կուտակած կենցաղային իրեր, մասամբ ջերմահարվել 1-ին և 2-րդ հարկերի պատուհանների շրջանակները:

Դավիթ Չալոյանը Փարիզում «վրեժխնդիր եղավ» մեծբրիտանացուց

Գյումրեցի մարզիկը «վրեժխնդիր» եղավ Եվրոպական խաղերում նրանից կրած պարտության դիմաց։

Ամենահամարձակ մտահղացումները հաճախ անելանելի վիճակից են ծնվում․ արցախցի երիտասարդ գործարար. «Ա1+»

Լենա Մաթևոսյանը Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասանուհի է։ Սիրած մասնագիտությանը զուգահեռ նաև հոբբի ուներ՝ հետաքրքրված էր բնական քաղցրավենիքի և բուսական թեյերի պատրաստմամբ։ «Զբաղվում եմ յոգայով և վաղուց հետաքրքրված եմ բուսակերությամբ։ Երևի թե հենց այդ կետից է ծագել բուսական քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվելու գաղափարը։ Բուսակերությանն անցնելուն զուգահեռ նախապատվությունը սկսեցի տալ բնական ու բուսական քաղցրավենիքին ու թեյերին, որոնք ոչ

Հրանտ Բագրատյան․ «Եթե Նիկոլը Մինսկի խմբի վերացմանը համաձայնեց, դա նշանակում է համաձայնել Հայաստանի վերացմանը»

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում խոսեց Արեւմուտքի հովանավորությամբ եւ հորդորով Ադրբեջանից նոյեմբեր ամսին Հայաստանին արված հրավերի, Նիկոլ Փաշինյանի՝ այդ հրավերն ընդունելու եւ Բաքու հնարավոր մեկնելու վտանգների մասին։ «Բաքվում Էրդողանն ու Ալիեւը փորձելու են Փաշինյանի հետ պայմանավորվել, թե ինչ է հետագայում հանձնելու եւ ավելին՝ սովորեցնել Փաշինյանին, որ նա իրեն համապատասխան ձեւով պահի։ Այսինքն, պահի

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում հասարակության տարբեր շրջանակների կողմից երեխայի նկատմամբ տեղի ունեցած ֆիզիկական բռնության դեպքի արդարացման դրսևորումները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հասարակության տարբեր շրջանակներ հրապարակային խոսքով փորձ են անում արդարացնել հուլիսի 26-ին Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ տեղի ունեցած ֆիզիկական բռնության դեպքը։ Այս մասին վկայում են Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված սոցիալական մեդիայի մշտադիտարկումը և վերլուծությունը։ Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ բռնության ցանկացած

Վազգեն Ոսկանյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով կերկարաձգվի

«Հյուսիսային տերեւաթափի» գործով դատական նիստին դատարանը քննարկեց մեղադրյալների կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը

Մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը չկալանավորվեց. «Ազատություն»

«Ազատությունն» իր տելեգրամյան ալիքում տեղեկացնում է. Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծելու համար ձերբակալված դաստիարակը 3 օր անազատության մեջ մնալուց հետո չկալանավորվեց։ Դաստիարակը ձերբակալվել էր, երբ համացանցում տարածվեց ծեծի տեսանյութը։ «Ազատության» տեղեկություններով՝ ծնողները բողոք չեն ներկայացրել իրենց երեխային մահճակալում ծեծած դաստիարակի դեմ: Եթե քննչականը գործը դատարան տանի ու մեղքն ապացուցվի, նրան սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։

Խոշոր ներդրում՝ Գյումրու ամենահյուրընկալ փողոցում․ 3 ռեստորաններ՝ նույն հասցեում

Գյումրու ամենակոլորիտային փողոցում ՝ Ռուսթավելիում,  կամ, ինչպես գյումրեցիներն են ասում՝  14-ում, որտեղ գտնվել են ալեքպոլյան աղաների սրճարանները (դրանք հայտնի էին ղայֆախանա անվամբ), և որտեղ միայն սև աղացած գարուց սուրճ են խմել ու լուրջ խոսակցություններ ծավալել, զրուցել քաղաքի անցուդարձից, գործարքներ կնքել, անգամ խնամախոսություններ կատարել, գործարարներ Արման Սահակյանի ու Վարդան Սիրմակեսի ներդրմամբ 2,5 տարի առաջ բացվել է

«Ես առողջություն չունեմ, եթե կարելի է՝ ինձ թողեք տուն». «Հյուսիսային տերեւաթափի» գործով մեղադրյալ

Ես կարող եմ ապացուցել,  որ 90-ականներին Շուշիի բարձունքները գրավել ենք ես՝ իմ ջոկատով,  անկախության բանակի Մալխասյան Արթուրը եւ Սերգեյը՝ օղորմածիկ. Սերգեյ Մկրտչյան

«Չկա հաղթանակ` չկա վերջ: Սա մեր ամբողջ կյանքի փոփոխությանը միտված պայքար է»․ Բագրատ սրբազանը ներկայացրեց առաջիկա անելիքները

Նաիրա Կարապետյանն էլ հայտնեց, որ նպատակ կա ստեղծել շարժման կանանց ուժեղ ու անվախ թեւ։

«Կա այդ ճանապարհը՝ Արցախը հետ բերելու եւ պատմական արդարությունը վերականգնելու, մենք պետք է իրար կողքի կանգնենք»․ Նաիրա Կարապետյան

«Արցախը որեւէ ընդհանուր բան չի ունեցել Ադրբեջանի հետ, Ադրբեջանի ներկայիս հանրապետությունն անկախացել է, երբ Արցախն արդեն անկախ է եղել»։

Ավագանու անդամ. «Մայրաքաղաքում ամեն քայլափոխի աղբ է»

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ՖԲ գրառումը. «Մեկ շաբաթ առաջ քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ թեև հայտարարվեց, որ աղբահանության խնդիր այլևս չենք ունենալու, բայց Երևանը շարունակում է աղբի մեջ մնալ։ Այսօրվա գործակարգավարական նիստի ժամանակ հենց իրենք խոստովանեցին, որ, փաստացի, ստել են՝ այս անգամ որպես պատճառաբանություն բերելով վարորդների պակասը։ Իսկ մինչ քաղաքային իշխանությունն իր

«Սուտ է, երբ ասում են՝ ադրբեջանցիները դուրս են գալու մեր ինքնիշխան տարածքից: Անմիջական վտանգը կախված է ե՛ւ Ջերմուկի, ե՛ւ մեր պետության գլխին»

«Ջերմուկում բոլորն էլ ուղղակիորեն ասում էին, որ գրեթե ոչ մի առեւտուր տեղի չի ունենում, որովհետեւ մարդկային հոսքը չափազանց պակասել է»։

Նորայր Նորիկյան. «Իրավասու մարմինները չեն ձեռնարկել համապատասխան քայլեր, որի արդյունքում խախտվել է դեպքի վայրը, էական նշանակություն ունեցող ապացույցները վերացվել կամ թաքցվել են»

Օրերս հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ զինվորական դատախազին՝ 2023թ․ հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում թվով 15 զինծառայողների զոհվելու գործով հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրավասու մարմինների կողմից թույլ տրված առերևույթ հանցավոր արարքների համար քրեական հետապնդում հարուցելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Տուժող կողմն իր տարակուսանքն է հայտնել այն մասին, որ

Օգոստոսի 5 ին պարզ կլինի` Ավետիք Իշխանյանը վիրավորե՞լ է ՔՊ- ական Տրդատ Սարգսյանին, թե՞ ոչ

Երեւանի քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայրում այսօր կայացավ ՔՊ-ական նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի՝ ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գործով նիստը: Երկուսուկես ժամ տևած նիստի ընթացքում հայցվոր կողմը ներկայացրել է իր բավականին երկար փաստարկների ցանկը` Ավետիք Իշխանյանի մեղավորության մասով։ Aravot.am ի հետ զրույցում Ավետիք Իշխանյանի շահերի ներկայացուցիչ Զարուհի Նախշքարյանն ասաց, որ ի պատասխան այդ երկար ցանկի,

«Ավերել, ոչնչացրել են, հիմա ասում են՝ սա պատմական հնարավորություն է: Նվաստացումը պատմական հնարավորությո՞ւն է մեզ համար»․ Բագրատ սրբազանը՝ Արարատ Միրզոյանին

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանին հուլիսի 30-ին կայանալիք հանդիպմանը՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Հերթական խաբեությունը պետք է լինի»։

Արարատ Միրզոյան. «Հայաստանը և Կիպրոսն առաջիկա ամիսների ընթացքում փոխադարձաբար դեսպանություններ կբացեն երկու երկրների մայրաքաղաքներում»

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Արմեն Քոլոյանը համապատասխանում է գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ պահանջներին. Հանրային հեռարձակողի խորհրդի որոշումը

Արմեն Քոլոյանը համապատասխանում է կիրառելի իրավական ակտերով սահմանված՝ մրցույթին մասնակցելու և Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ պահանջներին`

Վերապատրաստման դասընթացներն ուղղված էին գրադարանային ոլորտում շարունակական կրթության ապահովմանը

Վերապատրաստվել են Հայաստանի տարբեր մարզերի գրադարանների շուրջ 50 աշխատակիցներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ԱՍՀ նախարարության 2025թ․ բյուջետային հայտը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը. քննարկվել է ԱՍՀ նախարարության 2025 թ․ բյուջետային հայտը։ Նիստի ընթացքում նախարարի տեղակալները մանրամասնել են աշխատանքի և զբաղվածության, հավասար հնարավորությունների, սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության ու ժողովրդագրության ոլորտներում նախատեսվող բարեփոխումները, դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ծախսման ուղղությունները և այլն։

«Կարոյի միակ նպատակը Արցախը կրկին ազատ ու անկախ տեսնելն է, Թաղավարդում եղբոր հիշատակին հուշաղբյուր կառուցելը»

«Ապառաժ». «Ամեն տարի «տանկիստի օրը» հայրս քեֆ էր կազմակերպում մեր տանը՝ հրավիրում մարտական ընկերներին, մեր հարազատներին ու հարևաններին։ Շատ կենացներ չէր սիրում ասել, բայց ամեն սեղան նստելիս անպայման խմում էր հայրենիքի համար զոհված, ինչպես նաև ապրող հերոսների կենացը։ Ամեն անգամ, երբ եղբայրներով կամ ընկերներով հավաքվում էին մեր տանը, վերհիշում էին Արցախյան ազատամարտի օրերը, իսկ մենք

Արամ Խաչատրյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է տուժողի ծանոթը

 ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Արամ Խաչատրյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը, պարզվել մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Գ.Ա.-ն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ

Չկարողանալով բնակվելու տեղ գտնել՝ հաստատվեցին Գյումրու նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում

««Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտում արդեն ադրբեջանցիներ կային։ Հասկացա, որ պետք է հեռանամ»

Սևանա լճի մակարդակն իջել է 1 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով

🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 22-28-ը. (2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը հուլիսի հուլիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (28.07.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 49 սմ-ով։ ☑️Արփա-Սևան ջրատարով հուլիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը

«Չենք վհատվում, մեծ բեմերի օրերը դեռ կգան»

Ապառաժ. Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնն իր գործունեությունը շարունակում է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում։ Արցախում կենտրոնը ուներ 250 սան, իսկ հիմա նրանց թիվը 9 է։ Ցավոք, սաների մի մասը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, իսկ մի մասը հաստատվել է Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Ինչպես տեղեկացնում է մշակութային կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Հովսեփյանը, կենտրոնի գործունեությունը շարունակելու նպատակը

Բաքուն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը

Փաստն այն է, որ ադրբեջանական ողջ բանակը ղեկավարել է թուրքական կողմը՝ Բախտիյար Էրսայի գլխավորությամբ և Ադրբեջանը որևէ կերպ չի կարող հերքել այդ պարզ իրողությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ եկեղեցականներն իրենց ծառայությամբ կնպաստեն Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը

Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն ավարտած նորաօծ յոթ քահանա հայրերին: Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ եկեղեցականները,  քառասնօրյա պատրաստության շրջանն անցնելով,  պատրաստ են իրենց նվիրյալ ծառայությունը բերելու Հայ Եկեղեցու անդաստանում։ Նորին Սրբությունը,

Երանի մեր երկրում գտնվեին գոնե 3-4 հոգի, որոնք ի վիճակի կլինեին ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը. Սամվել Ֆարմանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ լռելն անհնար է… Ի՞նչն է պատճառը, որ տարիներ տևող այսքան մեծ ու անդադար աղմուկի մեջ, չնայած ստեղծված բարդագույն իրավիճակին ու հնարավոր էլ ավելի բարդ հեռանկարներին, այդպես էլ ասպարեզ չի բերվում իրավիճակի հաղթահարման իրատեսական այլընտրանքային քաղաքական ծրագիր, իսկ «մեղավորի» դերում այդ նույն քաղաքական աղմկարարների կողմից, ինչպես միշտ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031