Օրվա լրահոսը

«Մեր խնդիրը ծագել է նրանից, երբ մենք վերցրել ենք Արցախի հարցն առանձին քննարկելու․ դրա համար էլ մոռանում ենք Արցախի մասին»․ Բագրատ սրբազանը՝ Վայքում

Բագրատ սրբազանը Վայքում բնակիչների հետ հարցուպատասխանի ժամանակ վստահեցրեց՝ Արցախ վերադարձի հարցն իրենց համար անհրաժեշտություն է այս փուլում՝ միջազգային երաշխիքներով։

Թալին համայնքի Զարինջա գյուղում 44-օրյա պատերազմի մասնակից Գրիգոր Հակոբյանի հիշատակին նվիրված այգի է հիմնադրվել

Հուլիսի 27-ը Թալին խոշորացված համայնքի Զարինջա գյուղի բնակիչների համար առանձնահատուկ օր էր։ Հատուկ էր և սպասված, քանի որ օրը նվիրված էր 44-օրյա պատերազմի մասնակից Գրիգոր Հակոբյանի հիշատակին։ Համայնքում կառուցվել է գեղեցիկ այգի, ինչպես նաև խաղահրապարակ փոքրիկների համար։   Ինչպես նշում էին համայնքի բնակիչներից շատերը, գյուղում սա նմանօրինակ առաջին դեպքն է, որը շատ կարևոր և մեծ

Էլինա Ավանեսյանը չկարողացավ ավարտին հասցնել եզրափակիչ հանդիպումը

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որին Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել, Ռումինիայի Յասսի քաղաքում ավարտված WTA մրցաշարի եզրափակչում վնասվածքի պատճառով Միրրա Անդրեեւայի հետ պայքարը անավարտ է թողել: Կորտում 2 ժամ 19 րոպե անցկացնելուց հետո, երբ հաշիվը եղել է 5:7, 7:5, 4:0, Ավանեսյանը ի վիճակի չի եղել շարունակել պայքարը: Մասնագետների գնահատմամբ, պատճառներից մեկը եղել է նաեւ այն,

Փարիզում Էլմիրա Կարապետյանին ընդամենը մեկ նիշ չբավարարեց եզրափակիչ մտնելու համար

Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ անդամը Փարիզում այսօր չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը: Օդամղիչ ատրճանակ 10 մետր մրցաձեւում Էլմիրա Կարապետյանը խոցեց 576 նիշ եւ 44 մասնակիցների մրցակցությունում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Էլմիրան ընդամենը մեկ նիշ զիջեց Չինաստանի ներկայացուցիչ Ցզյան Ռանսինին եւ տեղ չգտավ եզրափակիչ անցած լավագույն ութնյակում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Կիրանցում ադրբեջանցիները մեր բնակիչների ցորենի, գարու ցանքատարածքները հնձել են»․ Գառնիկ Դանիելյան

Ըստ պատգամավորի տեղեկությունների՝ հիմա էլ ասում են՝ հատուկ ռեժիմ է գործում գյուղում․ խմիչքի օգտագործումից սկսած մինչև երեկոները դուրս գալը մարդկանց համար խնդիրներ են առաջացնում։

Արցախցիները և իրենց փոքր բիզնեսները

Արցախյան փոքր բիզնեսին աջակցելուն ուղղված Shop in Armenia հարթակի շնորհանդեսի ընթացքում զրուցեցինք արցախցիների հետ, որոնք ներկայացնում էին իրենց ձեռագործ աշխատանքները: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը. Անուշ Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան սեպտեմբերի 25-ին: Հելյունագործ խաղալիքներ պատրաստում է դեռ Արցախից. «Ինձ համար այս աշխատանքը նախնական շրջանում միայն զբաղմունք էր և փորձնական էի պատրաստում: Սակայն այստեղ մինչ մշտական

Ադրբեջանը նեղացել է Ֆրանսիայից և բողոք է պատրաստում Միջազգային օլիմպիական կոմիտե դիմելու համար

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանը բողոք է պատրաստում Միջազգային օլիմպիական կոմիտե դիմելու համար, քանի որ Սենայի վրա լաստանավերով նավարկող օլիմպիական թիմերի շքերթի հեռարձակման ժամանակ «France-2» հեռուստաալիքի հաղորդավարների` Հայաստանի մասին ասել են. «Իհարկե, հայերը մեր բարեկամներն են, իսկ Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր է։ Անցյալ տարին

«Մի օգնիր ինձ, աշխատիր ինձ հետ». Shop in Armenia

«Երեք հատ սպա ունենք տանը այդ պատճառով Արցախից ամենավերջիններից ենք եղել, որ դուրս եկանք»,- ասաց Արցախից  տեղահանված Լուսինե Գրիգորյանը։

Էդմոն Մարուքյանն արձանագրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է նաեւ հրադադարի հաստատման չորրորդ առաջարկը՝ Իրանի կողմից, ինչի մասին Հայաստանի իշխանությունը լռել է

Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է բացահայտել 44-օրյա պատերազմի մանրամասները: Youtube-յան եթերում նա հիշում է, որ պատերազմի ընթացքում հրադադար հաստատելու մասին եղել են բազմակողմ տարբեր հայտարարություններ, որոնց մեջ ամենաէականը, թերեւս, հոկտեմբերի 25-ին Իլհամ Ալիեւի արած հայտարարությունն է այն մասին, որ իրենք պատրաստ են համաձայնության գալ հրադադարի հարցում, բայց Հայաստանը, նրա վարչապետը պետք

Վարսենիկ Մանուչարյանը ՕԽ-ում չհաղթահարեց որակավորման փուլը, բայց բարելավեց իր լավագույն արդյունքը

Փարիզում մեկնարկած 33-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականից առաջինը պայքարի մեջ մտավ լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը: Հանդես գալով 100 մետր բատերֆլյայ ոճում՝ մեր մարզուհին իր լողահերթում եզրագիծը հատեց երրորդը՝ 1.01,24 արդյունքով: Սակայն ընդհանուր պայքարում նա զբաղեցրեց 26-րդ տեղը եւ չընդգրկվեց կիսաեզրափակիչ մտած 16 լավագույնների մեջ: Մրցելույթից հետո Վարսենիկը օլիմպիական խաղերում հավատարմագրված Հայաստանի լրագրողներին ասել է,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 27-ին երեկոյան ժամերին, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 29-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության

«Հանուն ճշմարտության ակտիվ պայքարողներին չեզոքացնելու ձևը գտել են․ զինվորական վարժանքների են տանում»․ Բագրատ սրբազանը՝ Վայքում

Բագրատ սրբազանն ասաց՝ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը ակտիվ, հայրենիք ունեցող մարդկանց զինվորական վարժանքների են հրավիրել։

Նիկոլ Փաշինյանը շատ հարցերում ձգտում է նմանվել տխրահռչակ Սահակաշվիլուն. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանը շատ հարցերում ձգտում է նմանվել տխրահռչակ Սահակաշվիլուն։ Հատկապես հակառուսականության ու սեփական երկիրը «փուռը» տալու հարցերում (նաև Զելենսկուն է կապկում)։ Կյանքը ցույց է տալիս, որ դրսից իջեցրած հրահանգներ կատարողները վնասում են սեփական երկրներին։ Սահակաշվիլին կուլ տվեց արևմտյան խայծն ու թշնամացրեց Վրաստանը Ռուսաստանի հետ։ Արդյունքում եղան ոչ

«Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալը կարող է նվազեցնել ԱՄՆ գործող վարչակազմի առերեւույթ շահագրգռությունը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի արագ ստորագրման հարցում»

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։ – ԱՄՆ-ում ընտրապայքարը, վերջին զարգացումները եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքանո՞վ եք փոխկապակցված համարում, քանի որ տեսակետ կա, որ ԱՄՆ-ում ցանկանում են, որ մինչեւ ընտրությունները ստորագրվի այդ պայմանագիրը՝ մանավանդ որ, ԱՄՆ-ից հայտարարություններ հնչեցին ծանր փոխզիջումների մասին։ – Միացյալ

Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը

Հարգելի՛ քաղաքացիներ, Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

«Ցույցեր ցրելու սցենարներ խաղարկելով ՀՀ ԶՈՒ կարողությունները չեն մեծանում»

«Գնահատել, թե կոնկրետ ի՞նչ ազդեցություն կունենա այս քայլը ՀՀ ԶՈՒ-ի կարողությունների վրա, այս փուլում բարդ է, քանի որ ավելի շատ տպավորություն է, որ այս ամենը մեծ քաղաքական բաղադրիչ ունի»,- «Առավոտի» զրուցակից՝ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ ՀՀ ԶՈՒ-ում ԱՄՆ ներկայացուցիչ ունենալու եւ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին: – Հուլիսի 15-24-ը կայացան հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր 2024» զորավարժությունները.

«Դիահերձումների գործով» երկրորդ անգամ են դիմում Սահմանադրական դատարան

2022 թվականին, երբ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրեց պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, մի փաստարակ բերվեց, Հայաստանում ախտաբանաանատոմիական բժշկական օգնության եւ սպասարկման տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեն քառասունինը գործող կազմակերպություններ, որից քառասունը հիվանդանոցներ են, իսկ մյուս ինն

Ի՞նչ կլինի, եթե Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու փորձ արվի․ Էդգար Ղազարյանը՝ վտանգների մասին

Էդգար Ղազարյանը, ցույց տալով, որ սարի հետևում Նախիջևանն է, ասաց․ «Այնտեղ տեղակայված է Ադրբեջանի զինված ուժերի Նախիջևանի համազորային բանակը։ Զորամիավորման կազմն ու տեխնիկան մեծացրել են, դրա կազմում կա տանկային գումարտակ, որի խնդիրը Երևանի վրա գրոհն է»։

Հուլիսի 29-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Դալարիկ, Արգինա և Շենիկ գյուղերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Դալարիկ, Արգինա և Շենիկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Պահանջում է առողջապահության նախարարին կայացնել կրկնակի մրցույթ անցկացնելու մասին որոշում

2025 թվականի հունվարի 22-ին նշանակված նիստին կստանա՞նք պատասխանը Բուժաշխատող Անուշ Պողոսյանը ՀՀ վարչական դատարան դիմելով՝ խնդրել է անվավեր ճանաչել Էթիկայի հանձնաժողովի անդամների մրցութային ընտրությունն իրականացնող հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 11-ի թիվ 4 որոշումը եւ պարտավորեցնել ՀՀ առողջապահության նախարարին կայացնել կրկնակի մրցույթ անցկացնելու մասին որոշում։ Նա եւ ներկայացուցիչը դատարանին հայտնել են, որ ՀՀ առողջապահության նախարարությունն իր

«Սեղանին է դրված նաև այս տարածքը հանձնելը»․ Բագրատ սրբազանը՝ Տիգրանաշենից

Նա ահազանգեց՝ բացառված չէ, որ բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերել նաև անկլավների հարցերով։

Մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը հանդես է եկել հիմնական ելույթով: Միջոցառման նպատակն էր բարելավել երիտասարդ կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։ Մասնակցել է Շիրակի մարզից 25 կին: Իր ելույթում Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնորդության

Դավիթ Սարգսյան․ Ես ու շատերը պատրաստ ենք զրկանքների դիմանալ՝ հույս ունենալով, որ մի օր Արցախ կվերադառնանք․ «Հրապարակ»

Վերջին օրերին Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի համայնքապետերի խափանման միջոցը մեկը մյուսի հետեւից փոխվեց, տնային կալանքը փոխարինեցին վարչական հսկողությամբ։ Հիշեցնենք, որ համայնքապետերն անազատության մեջ հայտնվեցին վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից եւ շարժմանն աջակցելուց հետո: Զրուցել ենք Ստեփանակերտի համայնքապետ Դավիթ Սարգսյանի հետ, ում նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել, որով, ի թիվս այլ սահմանափակումների, արգելվում

Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում. «Fitch»

Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում. այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշային գործակալությունը։ Երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը գնահատվում է որպես բարդ գործընթաց՝ հաշվի առնելով Ադրբեջանի պահանջները Հայաստանի նկատմամբ (արտատարածքային միջանցքի և Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ)։ Սակայն «Fitch» գործակալությունը հակամարտության սրացում չի ակնկալում՝ նույնիսկ հաշվի առնելով, որ ադրբեջանական զորքերը դեռևս մնում են

Անդրեյ Արեշեւ․ Եթե հայ ժողովրդի սուվերեն ընտրությունն այնպիսին լինի, ինչպիսին ուկրաինական ժողովրդի չակերտավոր ընտրությունն էր, ապա ե՛ւ Երեւանը, ե՛ւ Մոսկվան այդ ընտրության համար կփոշմանեն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի զրուցակիցը ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւն է։ – Խնդրում եմ մեկնաբանել Հայաստանին եւ Ադրբեջանին մոսկովյան բանակցային հարթակ հրավիրելու մասին ՌԴ ԱԳՆ ուղերձը։ – Դա Ռուսաստանի վաղեմի դիրքորոշման արտահայտությունն է, ինչպես հիշում եք, ռուսական կողմի միջնորդությամբ եւ մասնակցությամբ որոշ ժամանակ գործեց միջկառավարական հանձնաժողովը, որի նիստերը ժամանակի ընթացքում դադարեցին, եւ գործընթացը՝ մի կողմից, Ադրբեջան-Հայաստան փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովի

Ո՞րն է ԱԳ նախարարի ծախսած 3.8 միլիոն դրամի աղբյուրը, զրո դրամ ունեցող ավագանու անդամը որտեղի՞ց է ՔՊ-ին 1 մլն դրամ նվիրաբերել․ Infocom.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս տարվա մայիսի 31-ին հրապարակել է տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կուսակցության նվիրատուների ցանկում կան 80 հայտարարատու անձինք՝ պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամներ։ Համադրելով այս անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում և կուսակցության հաշվետվությունում առկա տվյալները՝ ստացել ենք մի շարք գլուխկոտրուկներ, որոնք առաջարկում ենք լուծել միասին։ Մինչ գլուխկոտրուկներին անցնելը՝

Ձյունիկ Աղաջանյան․ Մեր երկրի կառավարման ղեկին նստած անձը եւ նրան շրջապատող խմբակը հայտնվել են թակարդում և մեր ժողովրդին են խցկում այդ թակարդի մեջ․ «Հրապարակ»

Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հրապարակ»-ին ասում է՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո, թուրքական հարյուրամյա երազանքի եւ պանթուրքական հեռահար ծրագրերի իրականացման համար որոշիչ հանգամանք է, պետք չէ զարմանալ, որ Թուրքիան ամեն քայլի կգնա եւ գնում է՝ դրան հասնելու համար: «Ադրբեջանի միջոցով այն դարձել է չարաբաստիկ խաղաղության պայմանագրի հանգրվանային քայլերից մեկը: Դրան

Փոխադարձ զիջումները ծանր գին ունին, որոնք սակայն կը նպաստեն, որ տարակարծութիւններու պատճառ դարձած հարցեր լուծուին. «Հայրենիք»

Քաղաքական սակարկութիւններուն մէջ փոխադարձ զիջում հասկացողութիւնը գործադրելի կ՛ըլլայ, երբ կողմերը պատրաստ են զիջումներու, որպէսզի սեղանին դրուած խնդիրները եւ հարցերը լուծուին։ Փոխադարձ զիջումները ծանր գին ունին, որոնք սակայն կը նպաստեն, որ տարակարծութիւններու պատճառ դարձած հարցեր լուծուին եւ ամբողջական հանգուցաքակում տեղի ունենայ՝ նպաստաւոր պայմաններու ստեղծմամբ։ Այս բովանդակութեան մէջ ալ պէտք է շեշտել, որ միակողմանի զիջում կը նշանակէ

ԱՄՆ պետքարտուղարություն. «Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ». «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին՝ հայ-ամերիկյան զորավարժությունների ու Բաքվից հնչած արձագանքի, ինչպես նաև այս նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայանալիք ընտրություններից հետո Հայաստանի հարցում ԱՄՆ քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունների մասին: Արձագանքելով զորավարժություններին և Ադրբեջանից հնչած հայտարարություններին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը շեշտել է, որ «Միացյալ Նահանգները երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ, որի օրինակն է Կանզաս [նահանգի]

Արմեն Աշոտյան․ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսվեց, որպեսզի Փաշինյանի ռեժիմին տրամադրվեն քարոզչական փամփուշտներ՝ գեոպոլիտիկ շրջադարձը շարունակելու համար․ «168 ժամ»

«168 ժամ»– Չտեսնել Փարիզը և մեռնել Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին Բրյուսելի որոշումը կանխատեսելիորեն քարոզչական և տեղեկատվական օպերացիաների թրենդային թեմա դարձավ Հայաստանում: Այդ որոշումն իրոք երկար սպասված էր և դեռևս նախորդ իշխանությունների քաղաքական օրակարգի մաս էր Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Ավելին, 2017թ. նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որին մասնակցում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031