Օրվա լրահոսը

Ադրբեջանը շարունակում է ավերել Արցախում մշակութային հուշարձանները և խախտել միջազգային կոնվենցիաները, որոնք նաև ինքն է ստորագրել․ «Փաստերի ստուգման հարթակ»

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված է։ «Փաստերի ստուգման հարթակը» 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գրել էր Արցախի կորսված հուշարձանների մասին, իսկ 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո՝ Արցախի ոչնչացված ու կիսավեր մշակութային հուշարձանների մասին: Միջազգային արձագանք 2021 թ․ սեպտեմբերի 16-ին «Ռասայական

Քալիֆորնիա նահանգի Ծերակոյտի անդամները դիմել են Ճօ Պայտընի վարչակազմին՝ պահանջելով յաւելեալ մարդասիրական աջակցութիւն տրամադրել Արցախէն բռնի կերպով տեղահանուած հայերուն․ «Ասպարեզ»

Քալիֆորնիա նահանգի Ծերակոյտի անդամներ Էնթընի Փորթանթինօ, Սքաթ Ուիլք եւ Քալիֆորնիոյ, Հայաստանի եւ Արցախի առեւտուրի, արուեստի ու մշակոյթի փոխանակման յատուկ յանձնախումբի անդամ նահանգային օրէնսդիրները նամակով մը դիմեցին Սպիտակ տան՝ նախագահ Ճօ Պայտընի վարչակազմէն պահանջելով յաւելեալ մարդասիրական աջակցութիւն տրամադրելու Արցախէն բռնի կերպով տեղահանուած հայերուն եւ ապահովելու Ատրպէյճանի կողմէ ապօրինի կերպով բանտարկուած պահուող բոլոր հայ գերիներուն ազատ արձակումը։

Նպատակն էր` հարազատ գյուղն աշխարհին հայտնի դարձնելուն զուգահեռ Արցախում, ապա նաև Հայաստանում կազմակերպել բժշկական մեղրի արտադրություն․ «Հաթերք ֆուդ»-ի ներկայացուցիչ. «Ա1+»

«Հաթերք ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2018-ին՝ Արցախի Հաթերք գյուղում։ Նախաձեռնությունը հաթերքցի երիտասարդ բժիշկ Սամվելի Միրզախանյանն էր։ Նրա նպատակն էր հարազատ գյուղն աշխարհին հայտնի դարձնելուն զուգահեռ Արցախում, ապա նաև Հայաստանում կազմակերպել բժշկական մեղրի արտադրություն։ Մեղվաբուծությունը Միզախանյանների ընտանիքում պապից թոռ է փոխանցվել և ավելի քան 150 տարվա պատմություն ունի։ Աշխատանքում միշտ շեշտադրում են արել բարձրորակ արտադրանք ստանալու

Առնվազն 2007թ. դրությամբ, երբ վերջին անգամ եղել եմ այդ դիրքում, այն ՀՀ ԶՈՒ իրավազորության ներքո է եղել, իսկ իրենք թող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա. Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ փորձելով հերքել, ապատեղեկատվություն որակել իմ նախորդ գրառումը՝ արձանագրելով, որ Երասխում իբրև դիրքային փոփոխություն չի եղել։ Իհարկե, սա նույն ՊՆ-ն է, որը նույն ջանասիրությամբ հերքում էր Սև լճի, Կապան-Գորիս ճանապարհի և այլ տարածքների հանձնումը, սակայն պատրաստ եմ ՊՆ ներկայացուցչի հետ այցելել նշված մարտական դիրքի մոտակայք

Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացվող և ներկայումս ընթացքի մեջ գտնվող  ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Փարաքարում, որտեղ ծանոթացել է Փարաքարի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է:  Ծրագրի իրականացման արդյունքում Փարաքար բնակավայրը կունենա նոր դպրոց` 576 աշակերտ նախագծային հզորությամբ։ Դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև

ՔԿ-ն 125 հազար դոլարանոց ծառայողական մեքենա է գնել Արգիշտի Քյարամյանի համար. «Ազատություն»

Կառավարությունը շարունակում է թանկարժեք մեքենաներ գնել պաշտոնյաների համար։ Քննչական կոմիտեն 125 հազար դոլարով ծառայողական մեքենա է գնել կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար՝ այս տարվա արտադրության «Տոյոտա Լենդ Քրուզեր-300» ամենագնաց։ Ինչո՞ւ հանկարծ որոշվեց Արգիշտի Քյարամյանի համար գնել վերջին՝ 2024 թվականի արտադրության, 49 միլիոն դրամանոց ծառայողական մեքենա, երբ Հայաստանում անվտանգային, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան։ Քննչական

Փոքր Վեդիի մանկապարտեզում ծեծված երեխան ավագ խմբի սան էր

Երեխային ծեծի ենթարկելու տեսագրությունը մանկապարտեզի տնօրենը ստացել է WhatsApp-ով

Պարզվեց, հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին ԱԳՆ-ն տեղյակ չէր. Արա Այվազյան. «Ազատություն»

Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, ինքը կամ Արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։ «Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Մայրաքաղաքում անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով այս օրերին վարչական երեք շրջանում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքներ են իրականացվում: Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհներն ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով: Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն է շրջայցի ընթացքում ծանոթացել գործընթացի որակին և արագությանը: Տեղումների ծավալն ամսական հասնում է նորմի 150-200 տոկոսին, որի հետևանքով էլ գործընթացը

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՀՀ ՊՆ

Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը, չճշտված, սուտ և կեղծ լուրեր չշրջանառել, նմանօրինակ դեպքերում ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանման հետ: Վերջին օրերին նաև նկատվում

Փարիզում ՄՕԿ-ի պատվիրակությանն ընդունող հյուրանոցի անձնակազմը գործադուլ է հայտարարել

Օլիմպիական խաղերի ընթացքում այդ հյուրանոցում պետք է տեղավորվեին Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները։ Associated Press-ը վկայակոչել է Ֆրանսիայի CGT խոշորագույն արհմիութենական կազմակերպության տեղեկատվությունը, ըստ որի շենքի տարածքը միայնակ օգտագործելու համար ՄՕԿ-ը հյուրանոցին վճարել է 22 միլիոն եվրո։ Գործակալության աղբյուրի տեղեկություններով հյուրանոցի մի քանի տասնյակ աշխատակիցներ կարգախոսներով եւ ցուցանակներով դուրս են եկել միջանցքներ։   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Շիրակի մարզում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի առաջին փուլի անցկացումից մեկ տարի անց ֆինանսավորված բիզնես պլանների 70 տոկոսը կայուն եկամուտ ունեն

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները պարբերաբար մոնիթորինգային այցեր են իրականացնում Շիրակի մարզ, որտեղ 2022-2023 թվականներին անցկացվել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի առաջին փուլը։ Շիրակի մարզում 40 շահառուներից 12-ը հաճախել են մասնագիտական վերապատրաստման, 22-ը մասնակցել են բիզես կառավարման դասընթացների։ 22 շահառուից 17-ը ներկայացրել են բիզնես պլան և ստացել ֆինանսավորում։ «Մեկ տարի անց եկել ենք

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։ Կայանալու է նախարար Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, Արարատ Միրզոյանը կմասնակցի և ելույթով հանդես կգա Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին: Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների

Աշխատանքային փակ քննարկում է կայացել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար կազմի հետ այցելել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Վիլեն Գաբրիելյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության ոլորտներին վերաբերող մի

ՀՀ-ից ՌԴ ներկրված բանջարեղենի և մրգի գրեթե կեսը վերահսկողության չի ներկայացվել

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է այս տարի հաճախակի դարձած բուսական ծագման ոչ անվտանգ արտադրանքի արտահանման դեպքերով «Սպուտնիկ Արմենիա». Այս խնդիրները առցանց բանակցությունների ընթացքում քննարկել են «Ռոսսելխոզնադզորի»  և հայկական տեսչության ներկայացուցիչներ Յուլիա Շվաբաուսկենեն և Սոնա Ծառուկյանը: Հայաստանի բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ արտադրանքում բացահայտվում են ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտներ, արձանագրվել են նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների պարունակության գերազանցման փաստեր: Մինչև խախտումների

Օլիմպիական խաղերի բացումն առաջին անգամ կանցկացվի ջրում

Ամառային 33-րդ օլիմպիական խաղերի կազմակերպիչները պատմական որոշում են կայացրել․ առաջին անգամ օլիմպիական խաղերի բացման արարողությունը կանցկացվի ոչ թե ստադիոնում, այլ ջրում՝ Սենա գետի երկայնքով վեց կիլոմետրի վրա։ Յուրաքանչյուր երկրի պատվիրակություն կտեղաշարժվի հատուկ իր համար առանձնացված նավակով։ Բոլոր նավակները կահավորված են տեսախցիկներով, որպեսզի հնարավոր լինի վայելել ոչ միայն ընդհանուր տեսարանը, այլեւ մարզիկներին տեսնել մոտիկից։ Փարիզի օլիմպիական

Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից

2-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը կալանավայրից հայտարարություն է տարածել: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև: Արդեն տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ։ Դատական քննության մեկ տարվա ընթացքում ես գրեթե հանդես չեմ եկել հրապարակային հայտարարություններով՝ հուսալով, որ ամեն դեպքում ընթացող դատաքննությունը լույս կսփռի իրականության վրա։ Սակայն այն, ինչ տեղի է

Շիրակի դատախազի գրությունը թանկ նստեց գյումրեցիների վրա․«Բալասանյան դաշինքն» անակնկալի բերեց բոլորին

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը, որի ժամանակ էլ քվեարկության դրվեց Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի՝ ավագանու բոլոր խմբակցություններին ուղարկած առաջարկն առ այն՝ դիմել վարչական դատարան Վարդան Ղուկասյանի ու Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ ավագանու 24 որոշում անվավեր ճանաչելու պահանջով։ Արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Այն անցավ բավական բուռն քննարկմամբ։ Ավագանու ՔՊ խմբակցության

Հարցի լուծումը իմ եւ ժողովրդի պատկերացմամբ նույնը չէ. Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյան

Ի պատասխան մարզպետին՝ քաղաքացին ասաց, որ պետք էր էլեկտրոնային տարբերակը կիրառության մեջ լիներ՝ նոր տեղափոխություն կատարվեր։

Դուք հայապահպանության առաջնագծում եք. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Ավարտվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին

Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։ ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։ Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում,

Վերաքննիչ դատարանի որոշմամբ Աննա Մակարյանը չի ենթարկվի կարգապահական տույժի. ՀՔԱՎ

Աննա Մակարյանն աշխատում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում։ Նախորդ տարի՝ 2023թ-ի հունվարին  Մակարյանն ու ամուսինը որոշել էին երեխա որդեգրել։ Սակայն գործընթացը չէր անցել ինչպես պլանավորած էր, քանի որ վերջինիս աշխատավայրում արհեստածին խոչընդոտներ էին առաջացել։ Մակարյանն ուզում էր մի քանի օր այցելել մանկատուն, շփվել երեխայի հետ։ Քանի որ երեխայի

Գևորգ Պապոյանն այցելել է «Ալեքս Տեքստիլ» ընկերություն

Նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 26-ին այցելել է «Ալեքս Տեքստիլ» ընկերություն։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Նախարարը «Ալեքս Հոլդինգի» ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է արտադրամասերով, ծանոթացել արտադրական հզորություններին, ներդրված նորագույն տեխնոլոգիաներին, ոլորտի զարգացման առաջիկա ծրագրերին և նախաձեռնություններին։ Գևորգ Պապոյանը կարևորել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերությանն ուղղված աջակցությունն ու խթանումը, քանի որ այն էապես նպաստում է

Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում

Այս իշխանությունների օրոք պետական պարտքի թռիչքաձև աճի ու կառավարման ձախողումների վերաբերյալ նախկինում արտահայտած լուրջ մտահոգություններս հետևողականորեն դառնում են իրողություն։ Կարևոր որոշ փաստեր ու գնահատականներ ներկայացնեմ հերթով։ 1․ 2024 թվականի առաջին կեսին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը կիսով չափ նվազել է։ Մասնավորապես՝ առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության միջին ցուցանիշը 13,9 տոկոս էր, որից հետո էապես նվազել է՝

Թումոյի AI նախագիծն արժանացել է հեղինակավոր Tools Competition-ի գլխավոր մրցանակին

Ուրախ ենք տեղեկացնել, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արժանացել է հեղինակավոր Tools Competition-ի 2023-24-ի գլխավոր մրցանակին՝ կրթության ոլորտում արհեստական բանականության ինտեգրման ուղղությամբ կենտրոնի ակնառու աշխատանքի համար: Այս մրցույթում, որն անցկացվում է այնպիսի առաջատար կազմակերպությունների աջակցությամբ, ինչպիսիք են OpenAI-ը, Bill and Melinda Gates Foundation-ը, Schmidt Futures-ը և Ballmer Group-ը, այս տարի ավելի քան 1900 ընդունված հայտերից

Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում

26 հուլիսի, 2024, Երևան. Sevan Startup Summit-ը ամենամյա վրանային բիզնես ֆորումը կրկին իր շուրջ է համախմբել նորարար ստարտափների, ձեռներեցների, ներդրողների և մենթորների ամբողջ աշխարհից: Team Telecom Armenia-ն դարձել է այս միջոցառման տեխնոլոգիական գործընկերը՝ նպատակ ունենալով ոգեշնչելու երիտասարդ տաղանդներին և ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց: Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ելույթ ունեցավ

Էլինա Ավանեսյանը Ռումինիայի մրցաշարում կպայքարի հաղթողի կոչման համար

Հայաստանի հավաքականի ապագա անդամը հաղթողի կոչման համար հանդիպելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Միրրա Անդրեեւայի հետ, որին ավելի վաղ մեկ անգամ պարտվել է։

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 

Յունիբանկն առաջարկում է Փարիզի Օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով  Visa Classic և Visa Gold քարտեր: Յունիբանկի բազմարժութային քարտերը հնարավորություն են տալիս գործարքներ կատարել դրամով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով: Քարտապանը Յունիբանկի մոբայլ  հավելվածում կարող է հեշտությամբ փոխարկել միջոցները հաշիվների միջև  և արտասահմանում կատարվող գնումների դիմաց վճարումները կատարել համապատասխան արժույթով:  Դա հատկապես հարմար է այն հաճախորդներին, ովքեր

Երեխային բռնության ենթարկած մանկապարտեզի աշխատակիցն ազատվել է աշխատանքից

«Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց»։

Ով է բարեգործը, մեկենասը, հովանավորը եւ կամավորը

Հասունացել է Բարեգործության մասին օրենքում փոփոխություններ անելու ժամանակը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031