Օրվա լրահոսը

Ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ 20-ամյա վարորդը զոհվել է

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս բերել, մոտեցրել շտապօգնությանը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

Ահազանգ բռնության մասին. «…հետո հասկացա, որ չգիտեմ ինչ ասել՝ ոստիկան կանչեք, որ ձեր ոստիկանների՞ն բռնեն»

Մոտեցա կողքին կանգած էն հսկող ոստիկաններին, ասում եմ՝ անօրինական է, մարդկանց ծեծելը անօրինական է, գնացեք դադարեցրեք, ինչո՞ւ են այդ տղաներին ծեծում, ինչին ոստիկանը ասում է՝ ուրեմն դեպք է եղել, ու գնում է մնացած ոստիկանների մոտ, ովքեր կանգնած նայում էին այդ ամենին:

Մաեստրո Չեքիջյանը երևույթ է, որի մասին պետք է իմանան բոլորը. հայ ուսանողուհու ֆիլմի շրջագայությունը շարունակվում է

Օրերս Թուրքիայի Կինալիադա կղզում տեղի ունեցավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի կառավարման բաժնի ուսանողուհի, պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանի «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի կյանքին ու գործունեությանը: Միջոցառումը կայացավ Պոլսո Հայոց Պատրիարք Տեր Սահակ

Լեռնային Ղարաբաղի հայերը Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքների կրողներ են՝ սկսած վերադարձի իրավունքից․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին, պատասխանելով Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի մեկնաբանություններին, X-ում սոցիալական ցանցում գրել է․ Պարոն դեսպան, իրավաբանորեն «լավ տղաներ» չկան, ինչպես դուք եք ասում։ Լեռնային Ղարաբաղի հայերը Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքների կրողներ են՝ սկսած վերադարձի իրավունքից։ Իսկ Դատարանի որոշումները պարտադիր են։

Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի 6 տարվա ղեկավարը 3 տարի է՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի 6 տարվա ղեկավար, Լինսի հիմնադրամի շինարարական ծրագրերի ղեկավար Արտաշես Թումանյանը արդեն 3 տարի է Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է, հասկանում ես, որ նախկինների դեմ պայքարը մտել է եզրափակիչ փուլ։

«Այնքան բան ունենք ձեզ ասելու, ցնցված ենք»․ Բագրատ սրբազանի այցը Վայոց ձոր շարունակվում է

Գյուղի բնակիչները սրբազանին ջերմ ընդունելության էին արժանացնում եւ հրավիրում իրենց տուն։

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է և երկկողմանի փակ է: Գործում է այլընտրանքային ավտոճանապարհ (գրունտային)՝ Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասով: ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արաբկիրում կոյուղագծերը լցվում են տների բակ․ թե կատարած ի՞նչ աշխատանքի դիմաց են պարգևատրվել` անհասկանալի է. Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը բնակիչներից ստացված ահազանգի հետքերով Արաբկիրում էր։ Արամ Խաչատրյան 10 և 12 շենքերի կոյուղագծերը ինչ-որ տեղ խցանված են ու լցվում են հարակից տների բակ։ Անասելի է գարշահոտությունը, վստահաբար, համաճարակի բուն է էս հակասանիտարական վիճակը, էպիդեմիոլոգիական բավական վտանգավոր վիճակ է։ Քաղաքապետարանն ասել է, որ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի

Ավտոմեքենան դուրս է բերվել գետից

Հուլիսի 28-ին, ժամը 13:45-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «RAF» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է որ «RAF» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Զ.)

Մարդաշատ ու գունեղ Գյումրի․ կոլորիտային քաղաքի տոնն է

Այսօր Գյումրին անասելի մարդաշատ է․ ուրույն դիմագիծ ու յուրահատուկ բնավորություն ունեցող այս քաղաքը նշում է իր տոնը։ Քաղաքին ուղղված շնորհավորանքներում Գյումրին  բնութագրում են միստիկ, խորհրդավոր, ցավին կուլ չգնացող,  թասիբով ու հումորով քաղաք։ Դեռ երեկվանից Հայաստանի տարբեր ծայրերից, նաև արտերկրից եկել էին Գյումրի՝  «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին մասնակցելու՝ Թաթա Սիմոնյանի մենահամերգը լսելու ու հանգստյան օրերը Գյումրիում անցկացնելու։

Արմեն Գրիգորյանը 2023 թ.-ին գնել է 11 միլիոն 500.000 դրամ արժողությամբ նոր մեքենա. 168.am

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը հերթական վկայումն է, թե ինչպես է 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո նկատելիորեն բարելավվել թավշյա իշխանությունների սոցիալական վիճակը։ Այսպես, 2024 թվականին ներկայացրած 2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Արմեն Գրիգորյանը պահպանել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում 2020 թվականին գնված անշարժ գույքը, որը տնօրինում

«Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հուլիսի 28-ին, ժամը 13:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցում նկատել է փլուզում: Պարզվել է, որ Աճեմյան 2 հասցեում գտնվող «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է, իսկ շինության ներսում՝ երկրորդ հարկում, փլուզվել է մեկ

Դեբետ, Աղստև, Արփա, Եղեգիս, Ողջի, Որոտան և Վաչագան գետերի մակարդակը նորմայի սահմաններում է

Հուլիսի 28-ի ժամը 15։00-ի դրությամբ, Հանրապետությունում եղանակային իրավիճակով պայմանավորված, պոտենցիալ սողանքավտանգ հատվածներում, գետերի ափամերձ հատվածներում Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն իրականացնում են ուսումնասիրություններ և շրջայցեր։ Սողանքային երևույթներ չեն արձանագրվել, Դեբետ, Աղստև, Արփա, Եղեգիս, Ողջի, Որոտան և Վաչագան գետերի մակարդակը նորմայի սահմաններում է։ Արձանագրվել է գետի վարարումից տուժած տարածքի 1 դեպք: Աշխատանքները շարունակվում են։   ՀՀ Ներքին

Հայաստանի երկու մարմնամարզիկներն էլ օլիմպիական խաղերի եզրափակչում են

Սպորտային մարմնամարզության Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ հենացատկորդ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը (օղակներ) Փարիզում ընթացող ամառային 33-րդ օլիմպիական խաղերում հաղթահարել են որակավորման փուլը, մտել եզրափակիչ եւ կպայքարեն ոսկե մեդալի համար: Այսօր Հայաստանը մարզիկ չունի: Վաղը` հուլիսի 29-ին, ռինգ կմտնի բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի մեր միակ մասնակիցը՝ +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը, որը 1|8 եզրափակչում կմենամարտի մեծբրիտանացի

Էրդողանն ապտակել է երեխային, որը չի համբուրել իր ձեռքը

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Էրդողանն իր հայրենի Ռիզե շրջանում ապտակել է երեխային, երբ վերջինս չի համբուրել իր ձեռքը։ Իսկ իր հետ գրկախառնված երեխային գումար է տվել։  

Սայաթ-Նովայի ծառերը հատեցին, հիմա «գեղազարդ» Գուլիվերի հեքիաթի Լիլիպուտիան է, ամենախոնավ ու զով «հուլիսյան վաղաժամ տերևաթափով». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը 2021-ին Երևանի կանաչապատ տարածքների հարցը քննարկել էինք քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, կար պարզ ցուցում՝ երևանցին չպետք է կրի քաղաքային իշխանության և վարձակալների միջև տարաձայնությունների բացասական հետևանքները։ Հետևապես, Կոմիտասի պուրակը առաջին նկարի վիճակի բերեցինք։ Հետագայում, երեք նոր քաղաքապետեր չկարողացան քաղաքի սրտում մի փոքրիկ պուրակի խնդիր լուծեն, արդյունքում ունենք ավերակ

Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակված 55 քաղաքացին տարհանվել են

Հուլիսի 28-ին, ժամը 12:37-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Փրկարարները տարհանել են 55 քաղաքացու, որոնցից 46-ը՝ անչափահաս: ՀՀ Ներքին

Grid Dynamics Armenia այցի շրջանակներում քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում համագործակցության մի շարք հնարավորություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող հերթական հանրաճանաչ ընկերություններից մեկի՝ Grid Dynamics-ի հայաստանյան գրասենյակ։ Ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Միհրան Մինասյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել նորաբաց գրասենյակում, խոսել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության առաջնահերթություններին ու հեռանկարային ծրագրերին։ Նշվել է, որ Grid Dynamics Armenia-ն համագործակցում է

Սրբազան պայքարի համակիրներն այցելել են Ֆերդինանդ Ղազարյանի անվան ճեմուղի

Սրբազան պայքարի էջից տեղեկանում ենք՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Ջերմուկում սրբազան պայքարի համակիրներն այցելեցին պետական-հասարակական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի անվան ճեմուղի: Սրբազան Հայրը, Ջերմուկի բնակիչները, երիտասարդներն ու պետական-հասարակական գործիչները միավորվել են հանուն մեկ նպատակի։

Բագրատ սրբազանը Ջերմուկում է․ «Հուսամ, որ Ջերմուկում առիթ կլինի շատերին հանդիպելու»

Այսօր նախատեսվում է, որ Բագրատ սրբազանը քայլերթ կիրականացնի Ջերմուկ քաղաքում եւ կզրուցի մարդկանց հետ։

«Եթե մեր աշակերտները դպրոցներում սովորեն գրել լավ էսսեներ, իրենց հաղորդակցման կարողություններն ավելի բարձր մակարդակի վրա կլինեն»․ Արամ Փախչանյան

Դպրոցներում էսսե գրելու թեմայով Aravot.am-ը զրուցել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի հետ։ Հարցազրույցի սկիզբն՝ այստեղ – Պարոն Փախչանյան, Դուք էսսե պատրաստելը դիտարկում եք միա՞յն որպես հռետորական ունակությունների և հմտությունների ընդարձակման հնարավորություն, թե՞ կարելի է ավելի բարձր նպատակներ կապել դրա հետ. օրինակ՝ աշակերտի սեփական քննադատական մտածողության ձեռքբերում, աշակերտի մտահորիզոնի ընդլայնում կամ բնակչության ընդհանուր կրթվածության մակարդակի

Մուրացանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացին այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

Հուլիսի 27-ին, ժամը 17:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուրացանի փողոցի տներից մեկի բակում այրվում են ծառեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 18։13-ին։ Այրվել են

Նման իրավիճակում, առավել ևս COP 29-ից հետո, գերկարևոր է, որ Արևմուտքը վստահ լինի մեր՝ դեպի ԵՄ գնալու վճռականության մեջ. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Մինչև այսօր մեզ վրա հարձակումը կարողացել է զսպել Արևմուտքը: Ես համոզված եմ, որ այսուհետ էլ կարողանալու է… Արևմուտքն է նաև դիվանագիտական գործիքակազմին զուգահեռ զինում Հայաստանը: Սա փաստ է։ Բնականաբար այս փաստը մտահոգում է Ադրբեջանին, որ բացահայտ դրսևորվում է նոր սպառնալիքների տեսքով։ Նման իրավիճակում, առավել ևս COP 29-ից հետո,

Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունեց Լիբանանի դեսպան Արա Խաչատուրեանը եւ Քաթարի մօտ Լիբանանի հիւպատոս Շանթ Վարդանեանը

Անցնող օրերու ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Գոլոմպիայի մօտ Լիբանանի դեսպան Արա Խաչատուրեանը եւ Քաթարի մօտ Լիբանանի հիւպատոս Շանթ Վարդանեանը: Ողջունելով անոնց այցելութիւնը՝ Նորին Սրբութիւնը գնահատեց որպէս դիւանագէտներ անոնց բերած ծառայութիւնը Լիբանանին: Ան յիշեցուց, որ Լիբանանի գլխաւոր համայնքներէն մէկն է հայ համայնքը՝ իր պարտաւորութիւններով ու իրաւունքներով: Ուրախութեամբ հարկ է հաստատել , որ մեր

«Երբ մարդը չկա, նրա մասին մեծարումներն անիմաստ են». Էմմի Բեջանյան

Հուլիսի 27-ին «Զանգակ» գրատանը տեղի ունենեցավ հայ խորհրդային քանդակագործ և երաժիշտ, արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Բեջանյանի՝ նախկինում չցուցադրված արխիվային և ստուդիայի աշխատանքները, քանդակները ամբողջացնող գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված էին նրա կյանքից ուշագրավ և ջերմ պատմություններ։ Դավիթ Բեջանյանի դստեր՝ Էմմի Բեջանյանի խոսքով` գրքում ամեն ինչ հոր մասին է. «Գրքում ես ո՛չ գրող եմ, ո՛չ պատմող, ուղղակի

Բոլոր այն բարձրաստիճան օտարերկրյա պաշտոնյաները, որոնք այցելել են բռնազավթված Արցախ, կանաչ լույս են վառել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության համար․ Հովիկ Ավանեսով

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը հայկական մշակութային, պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը զուգահեռ ոչնչացնում է ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր։ Հերթական փաստը արձանագրվեց Հադրութի շրջանում։ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհը դարձավ Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Նույն ճակատագրին էր արժանացել նաև Շուշիի շրջանի հերոսական Քարինտակ

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը մեկնարկեցին օլիմպիական խաղերում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը Փարիզում մեկնարկեցին ամառային 33-րդ  օլիմպիական խաղերի որակավորման փուլում: Արթուրը հենացատկում վաստակեց 14.733, Վահագնը, որ հանդես եկավ օղակներում՝ 14.666 միավոր: Իսկ թե դա բավարա՞ր կլինի եզրափակիչ անցնելու համար, պարզ կդառնա ավելի ուշ, երբ իրենց մրցելույթները կավարտեն որակավորման փուլի վերջին մասնակիցները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիլիջանի Թբիլիսյան խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ

Հուլիսի 27-ին, ժամը 16:08-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում բախվել են «Infiniti» (վարորդ՝ Ա. Պ.,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031