Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 27-ին երեկոյան ժամերին, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 29-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության
«Իսկ եթե չի ստացվում համաձայնության գալ, խզենք նախկին պայմանագրերը». Երեւանի քաղաքապետ
Այգիները, բացի վարձակալների բիզնես նպատակներին ծառայելուց, նաեւ մարդկանց հավաքատեղի են
Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը
Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
29-ամյա կնոջը դանակահարած տղամարդը ձերբակալվել է
Հուլիսի 27-ի գիշերը՝ ժամը 22.07-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել կտրած-ծակած վերքերով՝ 29-ամյա կին և ձեռքի կտրած-ծակած վնասվածքով՝ 58-ամյա տղամարդ: Ժամը 22.40-ին հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև 54-ամյա տղամարդու: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ
«Հայաստանի իշխանությունը չի հակադարձում Ալիեւին, քանի որ նրա հայտարարությունները համընկնում են այս իշխանության ծրագրերի հետ»
«Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը -Տիկին Ալավերդյան, օրերս Շուշիում անցկացված մեդիա համաժողովի ընթացքում Ալիեւը դարձյալ տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանին։ Նա խոսում է այսպես կոչված ադրբեջանցի «փախստականների» վերադարձի մասին։ Բայց տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների կողմից համարժեք հակադարձում չկա, ի՞նչ աշխատանք պետք է տարվի հայ փախստականների վերադարձի հարցը օրակարգում պահելու համար։ -Նախ, Հայաստանի կառավարությունը չի
ՔԿ-ն ներկայացրել է, թե ինչպես է նախապատրաստվել և իրականացվել քրեական հեղինակություն «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի սպանությունը
Հունիսի 11-ին Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է, 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 2 կազմակերպիչները կալանավորվել են
«Կանգնեցնում եմ յուրաքանչյուր հայ մարզիկի և հաջողություն մաղթում». Ալեքսիս Օհանյան
Ամերիկահայ գործարարը Ալեքսիս Օհանյանը «X»-ի իր միկրոբլոգում Փարիզից լուսանկար է հրապարակել օլիմպիական խաղերի մասնակիցներ Դավիթ Չալոյանի (բռնցքամարտիկ) և Երվանդ Մկրտչյանի (թեթևատլետ) հետ: «Ես այստեղ եմ. կանգնեցնում եմ յուրաքանչյուր հայ մարզիկի, որին գտնում եմ, և հաջողություն մաղթում»,- գրել է նա:
Վառելիքի, օդի ու թթվածնի պատերազմը. Հայաստանի անտառ տարածությունները
«Բա ի՜նչ անեմ, ձմռան ցրտից պաշտպանվելու համար ուրիշ տարբերակ կա՞»։ Այսպես սկսվեց մեր խոսակցությունը Տավուշի մարզի բնակիչ Վաչե պապի հետ։ Հոկտեմբերի կեսերից սկսած բնակարանը տաքացնելու խնդիր է առաջանում, միեւնույն ժամանակ պետության կողմից սահմանված տարեկան վառելիքի քանակությունը մի քանի անգամ ավելի պակաս է, քան անհրաժեշտությունը կա։ Երկրի կանաչ շնչուղիները Հայաստանի Հանրապետությունում 90-ականներից սկսած անտառահատումների քանակությունը աճել
Քաղաքը պետք է հին ավտոմեքենաներից եւ նրանց կմախքներից մաքրենք եւ ազատենք. Տիգրան Ավինյան
Այլ տարածքներ են տեղափոխվել 31 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքներ ու ավելի քան 80 այլ իրեր
Երևանը պետք է հետևություններ անի և հասկանա Արևմուտքի իրական մտադրությունները. չինական մամուլ
Ռուսաստանն ակնհայտորեն դժգոհ է այս գործակցությունից»
«Երևանի այգիների տարբեր վարձակալության պայմանագրեր տարիներ շարունակ խնդրահարույց են եղել»
Անհրաժեշտ է վարձակալների հետ քննարկել այն հանգամանքը, որ այգիների տարածքները վերջիններիս բիզնես նպատակ լինելուց բացի, նաև մարդկանց զբոսանքի համար են:
Երևանի գլխավոր հատակագծի մասին հանրային քննարկումներն՝ առանց հանրային մասնակցության
Հայտարարության մեջ նշված գերատեսչություններից գլխավոր հատակագծին առնչվող որևէ փաստաթուղթ հնարավոր չէր ստանալ։
Արցախից տեղահանվածները վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք կունենան. Ռուզան Մարտիրոսյան
2024թ հունվար-հուլիս ծնվել է 271 երեխա, դա ավելին է, քան ամբողջ 2023թ. ընթացքում ծնված երեխաների թիվն էր՝ 159 երեխա:
21-րդ դարի Բելառուսում դեռեւս շարունակում է պատժի տեսակ մնալ մահապատիժը
Քաղաքական հետապնդումների պատճառով Հայաստանի Հանրապետությունում ապաստանած օտարերկրյա քաղաքացիների մարդու իրավունքների վիճակի մասին ՀՔԱՎ-ի պատրաստած զեկույցում նշվում է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրավական պաշտպանություն է տրամադրել եւ շարունակում է տրամադրել ոչ ժողովրդավար պետությունների իշխանությունների կողմից թվով 130 օտարերկրա քաղաքացու։ Ներկայացնում ենք մի հատված զեկույցից: Բելառուսի Հանրապետությունը իր պետության գլխավոր դատախազության միջոցով, երաշխավորելով արտահանձման ենթակա անձի իրավունքների
Հակաարևմտյան քարոզչության բազմաթիվ նյութերից մեկն է, բայց Արևմուտքում կշարունակեն Ալիևին համարել «հուսալի գործընկեր» և կոչ կանեն ՀՀ-ին ու Ադրբեջանին գնալ «ցավոտ զիջումների».
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Զանգեզուրի միջանցքի համար շատ լուրջ պայքար է ընթանում. ո՞ր ճանապարհն է ընտրելու Երևանը», – այս վերնագրով ռեպորտաժ է հրապարակել ադրբեջանական «Baku TV» քարոզչական ալիքը։ Տեսանյութում ասվում է, որ «Արևմուտքը շահագրգռված չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ։ Տարածաշրջանում պատերազմական իրավիճակի ստեղծումը բխում
«Այնքան ենք ցույց անելու՝ մինչեւ հետ բերեն անձնագրայինը». Չարենցավանի քաղաքացիներ
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին իրազեկել են օգոստոսի 5-ին ժամը 15։00-ին Չարենցավանում գտնվող «Գանգրահեր տղայի» հուշարձանի հարակից տարածքում կազմակերպվելիք նստացույցի անցկացման մասին։
Երևան-Դիլիջան-Իջևան ճանապարհին վթարի հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր
Հուլիսի 27-ին, ժամը 16-ի սահմաններում, Երևան-Դիլիջան-Իջևան ճանապարհի 99-րդ կմ-ին իրար են բախվել «Սուզուկի» և «Ինֆինիտի» մակնիշի մեքենաներ: «Սուզուկիի» վարորդը, 5 ուղևորները և «Ինֆինիտիի» 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Ինֆինիտիի» 74-ամյա ուղևոր Ֆրիդա Ղ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
««Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո Վրաստանն առանց Արևմուտքի ռազմական օգնությա՞ն է մնում». JAMnews
«Երբեմն մեզ անվանում են ֆաշիստներ, ահաբեկիչներ, նման հռետորաբանությունը չի նպաստում գործընկերությանը». Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշեր
Սխալի մշակո՞ւյթ
Մեր զրուցակիցն է «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը – Պարոն Մարտիրոսյան, օրերս TV-ներից մեկում ներկայացրիք ձեր տեսակետը մշակույթի մասին՝ բերելով, անկեղծ ասած՝ պարզունակ օրինակներ, ասենք՝ հանգուցյալի դագաղը տանից դուրս հանելիս երեք անգամ պտտեցնելը եւ այլն, եւ այլն։ Ձեր ելույթից հետո մեզ մոտ առաջացան հարցեր, որոնց պատասխանն ուզում ենք ստանալ ձեզնից։ Ի վերջո, ինչո՞ւ պետք է
Fitch-ն անփոփոխ է թողել 2024թ.-ին ՀՀ տնտեսության աճի կանխատեսումը և բարելավել 2025թ․-ի կանխատեսումը
Fitch Ratings գործակալությունն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6%, 2025 թվականին՝ 5,5%, իսկ 2026 թվականին՝ 5,1%։
Վրաերթի ենթարկված 78-ամյա հեծանվորդը մահացել է
Հուլիսի 27-ին, ժամը 16-ի սահմաններում, «ԴԱՖ» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդին՝ 78-ամյա Էդիկ Թ.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Անտառային հրդեհների հիմնական պատճառը մարդկային անզգուշությունն է»
Արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները՝ վերածվելով հրկիզող ոսպնյակների:
ՊԵԿ-ը հասանելիություն է ստացել քաղաքացիների բանկային հաշիվներին. ինչ ռիսկեր են կանխատեսում փորձագետները. JAMnews
ՊԵԿ-ը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է առևտրային բանկերից՝ Կենտրոնական բանկի միջոցով:
ՀՀ ՊՆ-ն հերքում է, թե հայկական զինված ուժերի կվադրոկոպտերը փորձել է հետախուզական թռիչք իրականացնել Լաչինի շրջանում
Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, թե համապատասխան ստորաբաժանումները հատուկ տեխնիկական միջոցներով որսացել են ԱԹՍ-ն և այն հեռացրել տարածքից։
Ըստ «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմի տրամադրած տվյալների՝ հուլիսի 23-ի դրությամբ ՔԿՀ-ում պահվում էր 180 օտարերկրացի, այդ թվում՝ ապաստան հայցողներ
Անդրադարձ է կատարվել նաև ազատությունից զրկված օտարերկրացի անձանց տրամադրվող թարգմանությունների հետ կապված խնդիրներին, որոնք հանգեցնում են վերջիններիս հետ աշխատելու դժվարությունների, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական աշխատանքի և բժշկական ծառայության մատուցման համատեքստում: «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները տիրապետում են ռուսերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներին, սակայն հաղորդակցությունն այլ լեզուներով՝ ինչպիսիք են օրինակ չիներեն, թուրքերեն, արաբերեն և այլն, շարունակում է մնալ խնդրահարույց:
Մինչև 2023 թվականն այս հատվածը ամենաակտիվ ադրբեջանական շինհրապարակներից էր, իսկ հիմա շարժն անգամներով նվազել է. Տիգրան Աբրահամյան
Ավելի պարզ ասած, ակնհայտորեն, պատերազմից անմիջապես հետո, Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարավորություն կտրվի Արցախն ամբողջությամբ օկուպացնել, հակառակ դեպքում որոշ մեգապրոյեկտներ լրիվ այլ կերպ կպլանավորվեին ու կիրացվեին:
Շատ կարևոր է, որ իշխանությունները ամենաբարձր մակարդակով ներկա գտնվեն արարողություններին, որովհետև թե՛ Մյուռոնօրհնեքը և թե՛ Մայր Տաճարի վերաօծումը ոչ թե զուտ եկեղեցական արարողություններ են, այլ ազգային-եկեղեցական են
Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոս-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան լարված հարաբերությունները չպետք է խոչընդոտեն Եկեղեցի-Պետություն՝ սահմանադրությամբ անքակտելիորեն ամրագրված բնականոն հարաբերությունների զարգացմանը, որը պարտադիր է ազգային-հոգևոր նշանակության օրեցօր ավելացող առանցքային հիմնախնդիրների միասնաբար լուծման տեսակետից։
Իրանի նախագահի առաջին տեղակալ է նշանակվել Մոհամմադռեզա Արեֆը
Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2001-2005թթ.՝ նախագահ Մոհամմադ Խաթամիի օրոք:
Ջրաշխարհի մոտակայքում թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ծառին, կան տուժածներ
Շտապօգնության աշխատակիցները վարորդին հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ Լ. Հ.-ին (ծնված 1969 թ.) և Ա. Գ.-ին (ծնված 1979 թ․) տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն։
Արձագանքներ Էրդողանի «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն կերպ կարող ենք մտնել Իսրայել» հայտարարությանը
«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Նա պարզապես պետք է հիշի, թե ինչ տեղի ունեցավ այնտեղ և ինչով ավարտվեց», – գրել է Իսրայել Կացը X սոցիալական ցանցում:


















































