Օրվա լրահոսը

Երուսաղեմում ատելությունն աճում է նրանց դեմ, ով հրեա չէ, հուդայականություն չի դավանում. «Ազգ»

Երուսաղեմում ատելությունն աճում է նրանց դեմ, ով հրեա չէ, հուդայականություն չի դավանում: Սպառնալիքը կախված է պաղեստինցիների, արաբների, հայերի գլխին, որոնց դեմ համարյա ամեն օր բիրտ ուժ է կիրառվում, գրում է գերմանական taz-ի տեղի թղթակիցը հուլիսի 24-ին: Թերթն անդրադառնում է Հայկական թաղամասի պաշտպանությանը, ներկայացնում Հակոբ Ջրնազյանի հետ զրույցը, ապա նշում, որ ոստիկանության մերձակա հայկական պանդոկներից մեկի

«Մարդուն ո՞նց կարող ես պահել, իր աչքով տեսնում է թշնամուն՝ իր գլխավերեւում նստած,  ի՞նչ աջակցություն պիտի տաս կամ ո՞նց պիտի համոզես». Արտյոմ Երանոսյան. «Հրապարակ»

Մեր սահմանամերձ գյուղերը 2020-ից հետո հայտնվել են «կրակի առաջին գծում»` սահմանային միջադեպեր, հող հանձնել, անասուններ կորցնել, հողերը մշակելու անհնարինություն` թշնամու կրակոցների պատճառով, կեղծ սահմանազատում եւ այլն․ այս բոլոր արհավիրքներն առաջին հերթին նրանց են հանդիպում: Տավուշից հետո պակաս խոցելի վիճակում չէ նաեւ Գեղարքունիքի մարզը, որտեղ, ըստ լուրերի, հաջորդ «սահմանազատումն» է տեղի ունենալու: «Մարդիկ հեռացել են գյուղից:

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Արևորդի հասարակական կազմակերպությունը և Ucom ընկերությունը գործարկեցին մարզերում արևային կայանների տեղադրման նախագծի նոր փուլը։ Այս անգամ Ucom-ի աջակցությամբ 10,44 կվտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրել Նոյեմբերյանի պետական քոլեջի տարածքում։ Նոյեմբերյանի պետական քոլեջը Տավուշի մարզի միակ կենտրոնն է, որտեղ երիտասարդները կարող են ստանալ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն։ Տեղադրման աշխատանքների մեջ ներգրավվել

Լարված իրավիճակ Հրազդանում․ ցուցարար չարենցավանցիները պահանջում են, որ Կոտայքի մարզպետը գա անձնագրային բաժին

Ոստիկանները, դիմելով ցուցարարներին ասացին՝ ճանապարհը չի փակվելու։ Դիմելով ցուցարարներից մեկին, որը կանգնել էր փողոցում՝ պաստառը ձեռքին, ոստիկանության ծառայողն ասաց․ «Ասում եմ՝ դուրս արի ճանապարհից»։ Ցուցարարն ասաց՝ մի գոռա վրաս։ Բոլորը նկարահանվում է, պատասխան ես տալու»։ Ոստիկանության ծառայողն ասաց՝ ես պատասխան կտամ։

«ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն դե ֆակտո փակել են իրենց աչքերը, ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումը չեն տեսնում, չեն կասեցրել, Բաքվի վրա ճնշում չեն գործադրում». Ֆլորիան Քելլերմանն. «Ազգ»

«Արեւմուտքը հույս ունի, որ այն զոհաբերությունը, որ Հայաստանը կուլ տվեց՝ ԼՂ-ի համար չպայքարելով, այդ զոհաբերությունը կհանդարտեցնի հակամարտությունը, օրակարգային հարցերի մեջ մոռացության կմատնի էթնիկ զտումը»

Երթևեկության խախտումների փաստերով ավելի քան 515 հազար արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերիալ է», իսկ ՔՊ-ականներն՝ անձեռնմխելի. «Ժողովուրդ»

Նրանցից շատերի մեքենաները, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանի եւ այլ պատգամավորների, ունեն օպերատիվ համարանիշներ, որոնք պարեկները չեն կանգնեցնում:

ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից

ՀՀ–ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից, Sputnik Արմենիային հայտնեցին ԱԳՆ–ից`պատասխանելով մեր գրավոր հարցմանը։ Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում, այդ թվում` նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հարցում: Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցով հատուկ ներկայացուցիչների

Վճռական ընտրության ժամանակը

ԵՄ-ի հետ ինտեգրվելու հարցում կա երկու ծայրահեղ եւ հավասարապես սխալ տեսակետ: Առաջինը՝ բա մեզ այնտեղ սպասո՞ւմ են: Երկրորդը՝ Փաշինյանը պետք է ինչ-որ թուղթ ստորագրի եւ անդամությունը մեր գրպանում է: Ինձ թվում է, անդամակցությունը պետք է նկատի ունենալ որպես հեռանկար, բայց այսօր անհրաժեշտ են հարաբերությունները սերտացնելու համար բազմաթիվ գործնական քայլեր, որոնք չեն արվում: 2017 թվականի նոյեմբերի

Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի. ԱՄՆ դեսպանատունը՝ Լյուիս Բոնոյի այցի մասին

Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում հուլիսի 25-ին դեսպան Քվինի ուղեկցությամբ հանդիպեց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը։

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում․ երիտասարդ ամուսինները տեղում, իսկ նրանց 7-ամյա տղան հիվանդանոցում մահացել են․ shamshyan.com

Հուլիսի 26-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Ջաջուռի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով

Յուրի Քիմը՝ խաղաղության պայմանագրի մասին. «Թույլ դիրքերից հնարավոր չէ ստորագրել նման կարևոր պայմանագիր, որը կհանգեցնի միասնական, ամուր կամ արժանապատիվ արդյունքի»

Տևական ժամանակ անց՝ առաջին անգամ Հարավային Կովկասում ստեղծվել է մի իրավիճակ, որը հնարավորություն է տալիս երկարատև ու արժանապատիվ խաղաղություն հաստատել շուրջ 30 տարի պատերազմող Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին փոխտեղակալ Յուրի Քիմը Քարնեգի հիմնադրամի կազմակերպած «ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր կարգի հաստատման գործում» քննարկմանը։

Թափուր է մնացել բուհերում հաստատված վճարովի տեղերի գրեթե կեսը. «Ժողովուրդ»

Այս ցուցանիշը մտահոգիչ պետք է լինի, հատկապես այն դեպքում, երբ նախարարությունը մտադիր է ստեղծել 80 հազար ուսանող ունեցող Ակադեմիական քաղաք։

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ. «Եթե ազատ չարձակեն մեր ռազմագերիները, կրնանք բոյկոտել, Ադրբեջանին խայտառակել». «Ազգ»

Մինչեւ նոյեմբեր զարգացումներ պիտի ըլլան: Շատերը կրնա ըլլա չերթան Բաքու: Ասիկա նաեւ Հայաստանի պաշտպանության, անվտանգության հարց է: Միայն Արցախի հարց կամ ռազմագերիներու հարց չէ:

«Վստահ եմ՝ առաջիկա դատական քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով կճանաչվի իմ պաշտպանյալ Վազգեն Ոսկանյանի անմեղությունը»․ Մեկնարկում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական քննությունը

«Հյուսիսային տերևաթափի» գործով մեղադրյալներից արդեն 9 ամիս առանց տեսակցության ու զանգերի իրավունքի կալանավորված Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը վստահեցնում է՝ քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները ոչ միայն չեն խոսում նրա մասին, որ մեղադրանքը հիմնավոր է, այլ հակառակը, նույն իրավապահ համակարգի կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները, դրանց արդյունքները հաստատում են իր պաշտպանյալի ու գործով այլ մեղադրյալների ցուցմունքները, որոնց վրա հետևողականորեն նախաքննական մարմինն ու դատախազությունը աչք են փակում՝ այսպես ասած փորձելով կոծկել այդ ամենը կամ ներկայացնելով որպես ոչ իրական։

Պայթյունից հրաշքով ողջ մնացած Արտյոմը, վերագնահատելով կյանքը, շարունակում է լավատես լինել․ «Ապառաժ»

Արտյոմ Դանիելյանը հրաշքով է փրկվել 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից։ Բժիշկները հույս չունեին 26-ամյա երիտասարդի կյանքը փրկելու համար։ Մարմնի զգալի մասը խորը այրվածքներ էր ստացել, երիկամները համարյա չէին աշխատում։ Ամեն մի վայրկյանը վտանգավոր էր, սակայն Արտյոմը կարողացավ պայքարել մահվան դեմ ու կյանքի վերադառնալ։ Արցախում ծառայում էր ԱՀ ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնում։ -Այդ օրը ասկերանցիների հետ հավաքվել

«Թոխմախի գյոլի» տարածքում ոստիկանների գործողությունները եղել են օրինաչափ. ՀՀ ՆԳՆ ՀՀԻ վարչություն

Հուլիսի 22-ին ՌԴ քաղաքացիների ահազանգով «Թոխմախի» գյոլ ժամանած պարեկների գործողությունները եղել են օրինաչափ: Այս մասին Aravot.am-ին փոխանցեցին ՀՀ ՆԳՆ ՀՀԻ վարչությունից: Հիշեցնենք, որ պարեկները «Թոխմախի գյոլ» էին ժամանել ՌԴ քաղաքացիների ու նշված տարածքի վերահսկողությունն իրականացնող անձանց միջադեպով: Տարածքի վերահսկողություն իրականացնող անձինք արգելել էին ՌԴ քաղաքացիներին ձկնորսությամբ զբաղվել՝ սպառնալով, որ եթե չդադարեցնեն ձկնորսությունը, անվտանգության աշխատակիցները նրանց

Դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ. Փաստաբան

Փաստաբան Սոսե Չանդոյանը գրում է. «ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ: Տեղեկացնեմ, որ հատուկ վերանայման բողոքը քննվել է գրավոր ընթացակարգով և մերժվել ամբողջությամբ: Փաստացի դատավոր Հարությունյանի այս  որոշումն ապացույցն է այն բանի, որ միջին ծանրության արարքի մեջ մեղադրվող անձի նկատմամբ անգամ հիմնավոր կասկածի բացակայության

Գեղարքունիքի մարզում ծնվել է ԼՂՀ-ից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան

Հուլիսի 24-ին  Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել  ԼՂՀ-ից բռնի տեղահանված և Մարտունի քաղաքում վերաբնակություն հաստատած  Արթուրիկ և Լիաննա Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան՝ Լեոն,  3350 գրամ քաշով և 50 սմ հասակով։ Նորածինն ունի 6 եղբայր և երկու քույր։   ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է պաշտպանության կողմի բողոքն ու Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության

«Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է պաշտպանության կողմի բողոքն ու Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության (գործով անցնող անձանց հետ շփում չունենալու պայմանով)։ Ուժի մեջ են նաև 7 մլն դրամի չափով գրավն ու բացակայելու արգելքը։ Սամվելի անազատությունը տևեց ուղիղ 100 օր», ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Արժևորում եմ վերջին տարիներին ԵՄ բոլոր անդամ երկրների գործընկերներիս հետ համագործակցությունը». Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Արժևորում եմ վերջին տարիներին ԵՄ բոլոր անդամ երկրների գործընկերներիս հետ համագործակցությունը, ակտիվ շփումները և սերտ գործընկերությունը, ինչն արտացոլվել է նաև ՀՀ-ԵՄ խորացող գործընկերության մեջ և հնարավորություն տվել հասնել նոր հանգրվանների»:   ՀՀ ԱԳՆ

«Այն օրը, երբ դա տեղի ունեցավ, իմացեք, որ ես ողջ չեմ՝ բոլոր առումներով». Բագրատ սրբազանը՝ մարդկանց միայնակ թողնելու մասին

«Մեր երկրի մեծագույն խնդիրը միմյանց վստահելն է»,- այսօր Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ  պայքարի գոյության, բովանդակության, մոտեցումների հետ կապված տարբեր հարցեր կարող են լինել, բայց կարեւորն այն է, որ վստահությունը չնվազի, քանի որ դա շարժման մեծ նվաճումն է ու վստահությունն

Մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնները

Երևանի համայնքային մանկապարտեզների երեխաները սովորում են տեսակավորել թափոնները: Ծրագիրը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում: Մանկապարտեզներին բաժանվել են հատուկ խաղային տարաներ ու քարտեր, որոնց միջոցով երեխաները սովորում են տարբերակել ու տեսակավորել աղբը: Ստացած գիտելիքները գործնականում փորձարկելու նպատակով նախակրթարանների սաներն այցելել են քաղաքի տարբեր հասցեներ,

«Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան տարեդարձն է». Բագրատ սրբազանը շնորհավորեց եւ ազատություն մաղթեց նրան

«Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան տարեդարձն է: Գիտեք, որ երկարաձգել են Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը: Նրան շնորհավորում եմ եւ ազատություն եմ մաղթում»,- այսօր Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամասում, լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։ Մանրամասները՝ տեսանյութում Շարժման անդամները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, այսօր հանդիպում էին Ծարավ աղբյուր թաղամասի բնակիչների հետ:

«Քանի մենք կանք՝ դա տեղի չի ունենալու». Բագրատ սրբազանը` Իլհամ Ալիեւին

Տաքսու վարորդը Բագրատ սրբազանի քրոջը պատմել է նրա ունեցվածքի մասին

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի

Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Երևանի «Ավանգարդ» հյուրանոցի տարածքում Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է և կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի տարածքում այս տարվա մայիսի 1-ին կատարված սպանության դեպքի նախաքննությունը։ Հիշեցնենք, որ 2024թ․ մայիսի 1-ի երեկոյան, նշված հասցեից անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր տեղափոխել Կոտայքի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031