Օրվա լրահոսը

ՔՊ-ն ինչ իշխանության է, որքան էլ, բարելավումներն անում են, դա ռեֆորմ համարել եւ այն էլ՝ ավարտուն, հնարավոր չէ. Դավիթ Խաժակյան. «Իրավունք»

Եվ եթե մեզ չեն հրավիրում եւ նախընտրում են գործել նախկին երկու նախագահների ուժերի հետ, դա, ինչ խոսք, սրբազանի ընտրությունն է:

Ավետ Ադոնց. Խաղաղության այս պայմանագրում ես չեմ տեսնում մեր պետական շահը, ՀՀ տարածքային ամբողջականության, մեր անվտանգության ապահովումը. «Հրապարակ»

Հարցազրույց ԱԳ նախկին փոխնախարար, դիվանագետ Ավետ Ադոնցի հետ – Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին վերջին շրջանում ԱՄՆ-ից հնչել են մի շարք հայտարարություններ, որոնք շատերին տարընթերցման տեղիք են տվել։ Բլինքենն ասում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, մինչդեռ Ալիեւը հստակ ասում է՝ խաղաղության պայմանագիրը կկնքվի, եթե Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։ Ի՞նչ է իրականում կատարվում։

Արմեն Աշոտյանը՝ տարվա քաղաքական գործիչ ըստ Հայկական PR մրցանակաբաշխության

Բանտից հրապարակված էսսեները քաղաքական հրապարակախոսության դասական գոհարներ են։

Արագածավանի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի քրեական գործը փակուղի է մտել. «Ժողովուրդ»

Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի քրեական գործը, ըստ էության, փակուղի է մտել: Բանն այն է, որ 2024 թվականին այս գործով 2 նիստ է կայացել, ու հիմնականում գործը կանգ առավ այն բանից հետո, երբ քաղաքական իշխանության ճնշման արդյունքում այն քննող դատավոր Անդրանիկ Մնացականյանին ազատեցին դատավորի պաշտոնից։ Բանն այն էր, որ դատավորները

Նոյնն է, թէ Էյֆելի աշտարակը տեղափոխուի այլ վայր. «Ակադեմական քաղաք» ծրագրով Երեւանը պիտի զրկուի իր գլխաւոր յատկանիշէն. «Ասպարեզ»

«Ակադեմական քաղաք» կոչուած ծրագրին մասին արդէն տարի մըն է կը խօսուի ու կը գրուի Հայաստանի մամուլին մէջ եւ կամ կը հրամցուի սակաւապետերու (օլիկարխ) եւ վարչակարգին կողմէ հովանաւորուող հեռուստակայաններու կողմէ։ Այս նոյն շրջանին, խօսք ելաւ նաեւ Կոմիտասի անուան երաժշտանոցը ուրիշ տեղ մը տանելու առաջարկութեան մասին։ Ատեն մը խօսուեցաւ նաեւ Երեւանի Պետական համալսարանը այլ տեղ փոխադրելու մասին

Նախկին դատավոր. «Կարեն Անդրեասյանին հաջողվեց անել այն, ինչը ոչ մի ԲԴԽ նախագահի չհաջողվեց անել». «Հրապարակ»

Բարձրագույն դատական խորհուրդը մի կարճատեւ դադարից հետո վերսկսել է իշխանության համար անցանկալի դատավորների լիազորությունները դադարեցնելու գործընթացը: Երեկ ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները` բավարարելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը: Հիշեցնենք, որ 2024 թ. մարտի 1-ին Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել։ Հիմքը Դատական դեպարտամենտի հրապարակած տեսանյութն էր, որտեղ խոսվում է նաեւ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ

Մինչև 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ պետք է նորոգվեր, կառուցվեր,  վերակառուցվեր: Դպրոցների դեպքում չի իրականացվել անգամ նախագծի կեսի կեսը. «Ժողովուրդ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացրեց մի ծրագիր, որով մինչեւ 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ պետք է նորոգվի, կառուցվի եւ վերակառուցվի։ 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Կառավարությունը հաստատել էր այն։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց նախարարությանը, փորձեցինք հասկանալ՝ ծրագրի վերաբերյալ ինչպիսի կատարողական կա, որ փուլին են հասել: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից փոխնախարար Արաքսիա

Աննա Դանիբեկյանը կապ չունի

Իշխանությունը փորձում է ձեւ անել, թե այն իրողությունը, որ Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս ազատության մեջ է, ունի կոնկրետ «մեղավոր»՝ ի դեմս դատավոր Աննա Դանիբեկյանի: Եթե որեւէ կողմնակի դիտորդ հետեւի գործընթացին եւ ծանոթ չլինի Հայաստանի ԲԴԽ-ին ու ընդհանրապես դատական համակարգին, նա կարող է հավատալ, որ նման բան հնարավոր է: Բայց նրանք, ովքեր 33 տարի ապրել են

Հրանտ Միքայելյան. «Նույնիսկ անցյալ տարվա ներդրումների առումով արձանագրված աճը, մեծամասամբ, կեղծ է եղել». «168 ժամ»

Մի ֆինանսական գործարք, որը հավանաբար ՌԴ բիզնեսն օգտագործել է Էմիրությունների միջոցով ՀՀ գումարներ հասցնելու համար, դա մեր վիճակագրության մեջ գրվել է՝ որպես խոշոր ներդրում։ Իսկ դրանից զատ՝ ներդրումները շատ համեստ են։

«Հոկտեմբերի 19-ին եղել է հնարավորություն՝ պատերազմը կանգնեցնելու, սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել, որովհետեւ ռազմաքաղաքական իշխանությունը իրավիճակին համահունչ չի եղել»․ Էդմոն Մարուքյան

Ու այդտեղ արձանագրենք  մի իրավիճակ․ ԱԽ-ում շատ մարդիկ չգիտեին, որ այդ տարածքները այլեւս մեր վերահսկողության տակ չեն։ Բայց երբ ես ասում էի՝ գիտեմ, որ դրանք մեր վերահսկողության տակ չեն, ինձ պատասխանում էր, թե մարտեր են ընթանում։ Մասնավոր օրինակ՝ Հադրութը։

Բազմաթիվ զգուշացումներից հետո տնտեսվարողները տուգանվել են, ապրանքը՝ առգրավվել

Տնտեսվարողներն ապրանքը ցուցադրելու համար հաճախ այն դնում են խանութի դիմաց՝ անանցանելի դարձնելով մայթերը:

Անասուններին գյուղ վերադարձնելու նպատակով Ակներ գյուղից դուրս է եկել դեպի հարակից արոտավայրեր և չի վերադարձել

Տեղեկություն է ստացվել, որ գյուղի արոտավայրերի մոտակայքում՝ լեռան լանջին, գյուղացիները հայտնաբերել են Կ. Բ.-ի դին:

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաեւ Հայաստանում

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում՝ 3-4 բալ, Գեղարքունիքի մարզում՝ 3 բալ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում՝ 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

Սենատոր Մենենդեսը մեղավոր է ճանաչվել. «Ազատություն»

Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել դաշնային կաշառքի գործով, որում ներգրավված են գործարարներ և օտարերկրյա կառավարություններ: Դատավարությունը տևել է ինը շաբաթ: Մենենդեսը նախկինում նախագահում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Դեմոկրատ օրենսդիրները կոչ են արել նրան հեռանալ Կոնգրեսից։ ԱՄՆ շրջանային դատավոր Սիդնի Սթեյնը Մենենդեսի դատավճիռը նշանակել է հոկտեմբերի 29-ին՝ նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններից մեկ շաբաթ

Վարդուհի Պապիկյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 16-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՐԴՈՒՀԻ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հուլիսի 15-ի ԲԴԽ-72-Ո-137 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վարդուհի ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել Տավուշի

Թրամփի դեմ մահափորձը հարցեր է առաջացրել իրավապահների գործողությունների վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն».  Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայությունը վստահություն է հայտնել, որ կարող է ապահովել Վիսքոնսին նահանգի Միլուոկի քաղաքում անցկացվող Հանրապետական կուսակցության համերկրային համագումարի անվտանգությունը: Համագումարից օրեր առաջ հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ էր տեղի ունեցել։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայտնում է, որ Թրամփը իրեն լավ է զգում՝ անցած շաբաթ երեկոյան Փենսիլվանիա նահանգում՝ քարոզարշավի

Երևանում հաճախորդներիս թիվը զգալիորեն աճել է. արցախցի Օլգան դիմահարդարման դասընթացներ է անցկացնում. «Ա1+»

Օլգա Դավթյանը տուրիզմի ոլորտի մասնագետ է, սակայն հանգամանքների բերումով դիմահարդարությամբ է զբաղվում։ «Դիմահարդարման հմտություններ ունեի դեռ դպրոցական տարիներից։ Ամեն ինչի մեջ փնտրում էի գեղեցիկը, տարվում էի շրջապատիս գեղեցկությամբ։ Մի ժամանակ նույնիսկ լուսանկարչությամբ էի տարված։ Գեղեցիկ բնապատկերներ էի անում, սիրում էի նաև ինքս լուսանկարվել։ Իսկ հետաքրքրությունը դիմահարդարման հանդեպ ու այն իմ մեջ զարգացնելն առաջացավ շնորհիվ մայրիկիս։

Էդմոն Մարուքյան․ «2020թ. հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում արձանագրեցի, որ ես գիտեմ, որ տարածքները չկան ու դրանց չլինելու մասին խոսակցություն չկա»

Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է 44-օրյա պատերազմին առնչվող իրադարձությունների մասին պատմությունները ականատեսի աչքերով։ Այս անգամ նա խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստի մասին։ «Հոկտեմբերի 17-ին 14 քաղաքական ուժեր հայտարարությամբ հանդես եկան։ Նրանք պահանջում էին ձեւավորել ռազմաքաղաքական շտաբ, ներգրավել նախկին նախագահներին, օժտել օպերատիվ ռազմավարական որոշումներ կայացնելու իրավունքներով։ Պատերազմի ժամանակ այդ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի։ Անահիտ Ավանեսյանն  ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտային՝ հույս հայտնելով, որ նրա փորձառությամբ գրասենյակը կաշխատի առավել համակարգված, և կառույցի հետ համագործակցությունը նոր փուլ կմտնի։ «Հայաստանի առողջապահական համակարգը փոխակերպումների փուլում է։ ԱՀԿ-ն և մյուս գործընկերները լուրջ  դեր ունեն իրենց փորձագիտական, կազմակերպչական աջակցությամբ նպաստելու բարեփոխումներին։ Ես

Հովհաննես Իշխանյանը ֆիլմ է նկարահանել հունիսի 12-ին ժողովրդի դեմ իրականացրած վայրագությունների մասին

Մեր Հովհաննես Իշխանյանը կարճ ֆիլմ է արել հունիսի 12-ին ժողովրդի դեմ իրականացրած վայրագությունների մասին, որոնք պահանջում էին վերականգնել իրենց սահմանադրական իրավունքը։ Ֆիլմում Եսայի Քարամյանն է, ով ոստիկանության նետած նռնակների պատճառով կորցրեց գրեթե ողջ դաստակը։ Նրա ներկայությունը, արխիվներն ու մարմինը մերկացնում են նռնակ կիրառողների ստերը՝ մարմնավորելով բռնակալին։

Հայերի միայն 13 տոկոսն է աջակցում Փաշինյանին. նա կորցրել է իր մանդատը. անհրաժեշտ են նոր ընտրություններ

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com 2024 թվականի հուլիսի 3-6-ը Հայաստանում Gallup International-ի անցկացրած հարցախույզը ցույց տվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջել է մինչև 13,4 տոկոս հայ հնարավոր ընտրողների շրջանում։ Երբ վեց տարի առաջ նա առաջին անգամ եկավ իշխանության, նրա վարկանիշը մոտ 80 տոկոս էր։   Հարցին՝ «Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը». – Հանրության 13,4%-ն ասել

Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը. «Հետք»

«Հետք». Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի պայմաններում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված ընկերությունն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը։ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող 64 հա հողատարածքի մի մասում ավազի ապօրինի արդյունահանման մասին «Հետք»-ը գրել էր 2023 թ․-ի նոյեմբերին։ Այդ հրապարակումից առաջ Քննչական կոմիտեում արդեն իսկ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ապօրինի

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հորդորում է՝ հանրային գործիչների մասնակցությամբ բարեգործական կամ սոցիալական ակցիաները լուսաբանել այնպես, որ հանրային գործչի ներկայությունը չգերադասվի

Այլապես, ողջամիտ տպավորություն է ստեղծվում, որ լրագրողական նյութը ոչ թե երեխաների մասին է, այլ հանրային գործչի գործունեության գովերգման

Ռուբեն Ռուբինյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել․ Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

«Թող այս տեղը մոխիր դառնա». Երուսաղեմում արմատական հրեաները հարձակվել են հայկական ռեստորանի վրա. «Սպուտնիկ Արմենիա»

«2024 թվականի հուլիսի 13-ին երկու ծայրահեղականներ ներխուժել են Ասլանյանների ընտանիքի «Հայկական պանդոկ» ռեստորան, բարձր երաժշտություն միացրել, սկսել վիրավորել տերերին»։ Փախչելով ՝ խուլիգանները վնասել են երկու հնաոճ Աթոռ և կոտրել 2 հազար դոլար արժողությամբ ծաղկամանը։ Ռեստորանի մենեջերը դիմել է մոտակա ոստիկանական բաժանմունք։ «Սպուտնիկ Արմենիա»

Վարչապետի չամուսնացած օգնականին հայրության արձակուրդ է տրամադրվել

«Փաստինֆո».  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ՝ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանին տրամադրվել է հայրության արձակուրդ։ Վերջինս արձակուրդում կլինի 5 օր, հուլիսի 15-19-ը ներառյալ։ Հետաքրքրական է ոչ միայն այն, որ Հայաստանում հայրության արձակուրդի իրավունքից տղամարդիկ գրեթե չեն օգտվում, այլ նաև այն, որ, ըստ կառավարության պաշտոնական էջում տեղադրված Հակոբ Աբրահամյանի կենսագրական տվյալների, վարչապետի օգնականը ամուսնացած չէ։

Սուրեն Գաբրիելյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի գույք. Կարապետ Բադալյանն է վճիռը կայացրել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, կայացրել է վճիռ, որով  նախատեսվում է Սուրեն Գաբրիելյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք, որը ներառում է 1 առանձնատուն Կոտայքի մարզի Առինջ համայնքում, 1 հատ  բնակարան

Վիգեն Հակոբյան․ «Իշխանությունն ունի մինչեւ 10 տոկոս կայուն զանգված, ինչը բավական չէ, որպեսզի ընտրություններում իշխանությունը ստանա ուղղակի մեծամասնություն»

«Որքան ես գիտեմ, հատուկ չարտերային չվերթ էր պատվիրված, որպեսզի ոչ միայն Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ, այլ նաեւ ՔՊ-ի, այսինքն, իշխանական վերնախավի մի շարք անդամներ այցելեին Գերմանիա՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտելու։ Այդ այցելությունը շատերի համար տուրիստական բնույթ էր կրում։ Իսկ հիմնական մեսիջը, որ բնակչությանը հղվում էր, այն է, որ երկրում իրավիճակն այնքան կայուն, այնքան խաղաղ

ՀՀ պաշտպանության նախարարության ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփում։ Զեկույցներով հանդես են եկել ՌՈ պետի տեղակալները։ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։ Ամփոփման ավարտին ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ հետագա

Շան կծած 5-ամյա երեխային Գյումրիից տեղափոխեցին Երևան․ նրա վիճակը ծանր է

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 5 հոգու՝ շան կծած բազմաթիվ վերքերով։ Շունը նրանց վրա էր հարձակվել Ոսկեհասկ գյուղում ։ Ամենածանրը 5-ամյա երեխայի վիճակն է․ ունի դեմքի բազմաթիվ պատառոտված վերքեր։ Aravot.am-ը  Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացավ, որ նրան տեղափոխել են մայրաքաղաք։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031