Օրվա լրահոսը

«Հիմա քաղբանտարկյալ չկա, քաղաքականությամբ զբաղվել են կրիմինալները»…«Վրե՞ժ եք լուծում, հերիք եղավ, բո՛լ եղավ». Սաքունցն ու Արծվիկ Մինասյանը վիճեցին

«Մինասյան, կա քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող: Ամբողջ պրոբլեմը նա է, որ 20 տարի առնվազն քաղաքականությունն ու կրիմինալը այնքան է իրար հետ սերտաճած եղել, որ թացը չորից տարանջատելու առումով, երբ կոռումպացված անձինք ակնհայտ մեր աչքի առաջ թե՛ կրթության համակարգը, թե՛ զինված ուժերը…մոռացե՞լ եք, քաղաքականությամբ զբաղվել են կրիմինալները»:

Հայոցից Հայաստանի անցման փուլում, կառավարությունը թող պարզի, թե ի՞նչ հանգամանքներում է ոչնչացվել «Հայ թատերական ընկերության» հարուստ գրադարանն ու լուսանկարչական արխիվը` հազարավոր լուսանկարներով. Դեմոյան

Պատահականորեն հնարավոր է եղել ոչնչացումից փրկել թղթի վերամշակման արտադրամաս տարված մի քանի հազվագյուտ գրքեր ու լուսանկարչական ալբոմներ:

«Եթե մեր նպատակն է ամրապնդել կապը Սփյուռքի հետ, ապա մենք պետք է կարողանանք միավորել մեր ջանքները». Գոհար Իսկանդարյան

Սույն թվականի հուլիսի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում առկա գիտական ներուժի միջև համագործակցության խորացմանը։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության, ԳԱԱ ինստիտուտների, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ Անվտանգության խորհրդի, ԲՈՒՀ-երի, Մոսկվայի «Դիալոգ» կազմակերպությունից ներկայացուցիչներ։ Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Սփյուռքի հարցերով պատասխանատու, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ  Գոհար

ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն բարեփոխումներին. Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Աննա Վարդապետյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ՀՀ գլխավոր դատախազությունում, բարձր է գնահատել մի շարք ուղղություններով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ փոխգործակցությունը և ընդգծել, որ հանդիպումը

«Ձեզ թվում է՝ Գյումրիում ՔՊ-ականներն են ազդեցի՞կ․ դեռ ազդեցիկ են այն մարդիկ, որոնք ազդեցիկ էին մինչև 2018 թվականը»․ Արթուր Համբարձումյան

Ողբերգությունը և դավադրությունը վերաբերում է 2018 թվականին։ Ես ասել եմ և ասում եմ՝ մինչ 2018 թվականի հանցագործությունը չբացահայտվի՝ Հայաստանի Հանրապետությունում մի սպասեք որևէ փոփոխության։

ՀՀ-ն ապացուցեց, որ հնարավոր է իրականացնել կայուն զարգացման նպատակների խոստումը. ԱԳ նախարար

Հուլիսի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՄԱԿ կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող ՀՀ երրորդ կամավոր ազգային զեկույցը։ ՀՀ ԱԳ նախարարի ելույթն ամբողջությամբ։ Ելույթից հետո արձագանքով և հարցադրումներով հանդես են եկել ներկայացնող այլ երկրների ներկայացուցիչներ՝ լայն աշխարհագրական ընդգրկումով, մասնավորապես Գերմանիայից, Հունաստանից, Հնդկաստանից, Լիտվայից, Մեքսիկայից, Լիբանանից, Ուզբեկստանից,

Ռուսաստանյան «Գոլոս» շարժման համահիմնադիր Գրիգորի Մելքոնյանցին վերջնական մեղադրանք է ներկայացվել

«Ազատություն». Ընտրողների իրավունքների պաշտպանության «Գոլոս» ռուսաստանյան շարժման համահիմնադիր Գրիգորի Մելքոնյանցին ներկայացվել է վերջնական մեղադրանք։ Ընտրությունների մոնիտորինգով զբաղվող կազմակերպության գործունեությունը, ըստ ռուսաստանյան իրավապահների, «ուղղված է ՌԴ սահմանադրական կարգի հիմքերի և անվտանգության դեմ», այս մասին ասվում է մեղադրական եզրակացությունում, փոխանցում է RusNews տելեգրամյան ալիքը։ Մեղադրող կողմը նաև պնդում է, որ Մելքոնյանցի գլխավորած շարժումը մաս է կազմում «ընտրությունների

Սարգիս Գալստյանի մեղադրանքի հիմքում են նաեւ ռուբլիով 3 միլիոն դրամի փոխանցումները, թուրքական բառարանը

Փաստաբանը պնդում է՝ Գալստյանը մինչեւ քննիչի սենյակ մտնելը, անցել է գերատեսչության ղեկավարի մոտով, որտեղ էլ ճնշել են

«Շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը բոլոր օղակներում». ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ-ն հատկացրել է շուրջ 16 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։

Դավիթ Սարգսյանն այլևս ազատության մեջ է. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Դավիթ Սարգսյանն այլևս ազատության մեջ է։ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Հիշեցնում եմ, որ իր մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա

«Կանանց առաջնորդող դեր վերապահելը և նրանց համար հեռանկարներ ապահովելը էական են Հայաստանի ժողովրդավարության հաջողության համար». դեսպան Քվին

Պետքարտուղարի տեղակալ Զեյայի այցի կապակցությամբ դեսպան Քվինն ընթրիքի էր հրավիրել մի խումբ կին առաջնորդների։ «Կանանց առաջնորդող դեր վերապահելը և կանանց համար հեռանկարներ ապահովելը էական են Հայաստանի ժողովրդավարության հաջողության համար։ Ժողովրդավարությունն առավել ամուր է, երբ այն ներառական է», – ասաց դեսպան Քվինը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Սիրիական կողմը ճիշտ է. եթե իսկապես խաղաղության բանակցություններ են, ապա պետք է իրական քայլ անեն թշնամիները. Վարուժան Գեղամյան

Ասադ. «Կհանդիպենք, եթե հանդիպման օրակարգում լինի Սիրիայի տարածքներից թուրք զինվորների դուրսբերման հարցը»

«Եթե կան ձեւակերպումներ, որ եթե տանք, իշխանությունը ամոթից գետինը կմտնի կամ ինքնախարազանմամբ կզբաղվի խախտման դեպքում, գտնենք, տանք». Արծվիկ Մինասյան

Բերեմ մի քանի օրինակներ ու կտեսնեք, որ Սահմանադրությամբ ամրագրված հստակ դրույթը ուղղակի ոտնակոխ է արվում մեծամասնության կողմից, դրա համար անգամ քրեական հոդված կա, բայց որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում: Ինչ ուզում եք գրեք Սահմանադրության մեջ, եթե իշխող ուժը չունի այդ պատասխանատվությունը, չեք կարող Սահմանադրության վրա մեղք բարդել:

Ադրբեջանի ՊՆ-ի կողմից կառավարվող լրատվականը որոշել է ՀՀ-ում Իրանի դեսպանին մեղադրել «ռևանշիզմի մեջ». Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Օրերս ՀՀ-ում Իրանի դեսպանը «Ազատություն» ռադիոակայանին տված հարցազրույցում խոսել էր նաև Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին։ Սոբհանին առաջին դեսպանը չէ, որ խոսում է այդ հարցի մասին, ինքս մի քանի ընդունելությունների ժամանակ լսել եմ դեսպաններից այդ հարցի բարձրաձայնումը։ Սա խնդիր է, որի հետ

Իսկ կարո՞ղ է Փանահովը պատասխանել հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը պատրաստ չէ միջազգային ամուր երաշխիքների պայմաններում ապահովել հայ բնակչության իրավունքների արմատական վերականգնումը. Գարդման Շիրվան Նախիջևան

Արտահերթ նախագահական ընտրությունները «օրինականության» բարձր մակարդակով անցկացնելուց հետո Ադրբեջանի Կենտրոնական ընտրական կոմիտեն այժմ էլ անցել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների «օրինականացմանը» և իշխող ռեժիմի հավելյալ լեգիտիմացմանը։ Սակայն այս ակնհայտ բեմականացված գործընթացում Ադրբեջանի Կենտրոնական ընտրական կոմիտեի նախագահ Մ․ Փանահովը մի շարք զավեշտալի հայտարարություններ է արել, որոնք իրականությունից հեռու են ճիշտ այնքան, որքան Ադրբեջանը ժողովրդավարությունից։ Մ․ Փանահովը, խոսելով

Պակիստանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները համարում է «արդարության համապարփակ տոնակատարության օրինակ»։ Ի՞նչ է սա, եթե ոչ ահաբեկչության բացահայտ հովանավորչություն. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Ադրբեջանի նախագահն աշխատանքային այցով մեկնել էր հանցակից պետություն՝ Պակիստան, որի վարչապետն իր հայտարարության մեջ ևս չի խորշել խոստովանել իր երկրի հանցակցությունը մարդկության դեմ ուղղված այն քայլերին, որ կատարել է ադրբեջանական վարչակարգը։ Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը Իսլամաբադում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մամուլի հայտարարության մեջ նշել է, որ «Պակիստանը միշտ պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի

Մանկական մուլտֆիլմերի պակասը և դրանց հոգեբանական ազդեցությունները

Ինչո՞ւ չկան մանկական հաղորդումներ․ առաջինը՝ դրանք շահութաբեր չեն, երկրորդը, որ մանկական հաղորդումներ պատրաստելը շատ աշխատատար է

Բաքվում բանակցել են Իսրայելի տարածաշրջանային համագործակցության ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարները

Բաքվում բանակցել են Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Դեյվիդ Ամսալեմը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։ «Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Դեյվիդ Ամսալեմի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնման ռազմավարությունները: Մտքեր փոխանակեցինք օտարերկրյա ներդրողների համար Ադրբեջանի բարենպաստ ներդրումային միջավայրի և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ընդլայնման ներուժի վերաբերյալ», – X-ում

«Էս Սահմանադրությունը արհավիրք է: Որեւէ լծակ չկա մեծամասնության վրա». Արթուր Սաքունց

Մեծամասնությունն իր կառավարության ծրագիրը բերում է ու անց կենում, պետբյուջեի նախագիծը բերում է ու անց կենում: Ժողովրդավարությունը երկխոսություն է, պառլամենտը հենց խոսելու տեղն է, բայց եթե հենց այնպես «հավայի» խոսում են, որեւէ նշանակություն չի ունենում, դուրս է գալիս, որ նույնիսկ խոսքի մակարդակն է պլինտուսից ցածր իջնում, էլ քոռ, քաչալ շուն, էլ գող փիսո, սա է:

ԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ-ի կողմից ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը

Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է. Արմեն Գրիգորյան

Վաշինգտոնի ակնարկը Երևանին. Ստեփան Հասան-Ջալալյան

2024թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետական քարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին հարցին, մասնավորաբար, հայտարարել է. «Մենք իրոք կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների»՝ չպարզաբանելով «բարդ ընտրություններ» և «ծանր փոխզիջումներ» ձևակերպումները: Կարո՞ղ

Ստացել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների առաջարկությունները, որոնք արժեքավոր են մեզ համար. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական ու շարունակական արդյունավետ համագործակցության համար: ԿԳՄՍ նախարարը կարևորել

Հավի միսը և կոտլետը չեն համապատասխանել կանոնակարգի պահանջներին. ՍԱՏՄ-ի արձագանքը Գորիսում թունավորման դեպքին

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հուլիսի 6-ին արձանագրված թունավորման դեպքին արագ արձագանքել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ իր իրավասությունների շրջանակում կատարելով անհրաժեշտ միջոցառումներ: Մասնավորապես՝ նույն օրը Գորիս քաղաքի խանութներից մեկից և Շինուհայր գյուղի խանութից կատարվել են նմուշառումներ այն մթերքներից, որոնք գնել և օգտագործել էին «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամները: Ըստ այդմ՝ լաբորատոր

ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի եւ Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության

44-օրյա պատերազմի մասնակից է ձերբակալվել հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար

Երիտասարդը իրավապահներին հայտնել է, որ երկիր անցնելու մտադրություն չի ունեցել

Ադրբեջանցի երգուչուհու «գորշ գայլերի» ժեստն արժանացել է Էրդողանի ծափահարությանը

Ermenihaber. Թուրքիայում հուլիսի 15-ին «Ժողովրդավարության և ազգային միասնության օրվա» կապակցությամբ նախագահական պալատում տեղի են ունեցել միջոցառում։ Միջոցառմանը ելույթ է ունեցել  նաև ադրբեջանցի երգչուհի Ազերինը, ով հանդես է եկել  «Çırpınırdın Karadeniz» երգով։ Ադրբեջանցի երգչուհին ելույթն ավարտել է Թուրքիայի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստով, ինչն արժանացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիացմունքին ու չդադարող ծափահարություններին։

«Ես գործարքի գնացող չեմ, գործարքի գնում են գործակատարները». Մամիկոն Ասլանյան

Չկա որեւէ մեկը, որ ինձ նման 2 տարի 7 ամիս եղել է անազատության մեջ՝ առանց դատական որոշման

Հիմա ամերիկացիները կրկին առաջարկում են նշաձող իջեցնել: Փոխարենը խոստանում են «խաղաղություն». Անդրանիկ Թևանյան

Հայաստանի նշաձողը․ չակնկալիքների քաղաքականություն Երբ պաշտոնական Վաշինգտոնից հնչում է տեսակետ, որ հանուն խաղաղության Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարեն, դա «թարգմանաբար» նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում գնալ հերթական միակողմանի զիջումների, որոնք, սակայն, չեն բերելու խաղաղության։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկում են Հայաստանի համար չակնկալիքների պայքար մղել՝ փոխարենը խոստանալով

«Քաղաքացիների մոտ 70%-ը գոհ չի խորհրդարանի աշխատանքներից, պատճառները Սահմանադրության մեջ են, առաջարկում ենք վերանայել». Սոնա Այվազյան

Սոնա Այվազյանն ասաց. «Սահմանադրական փոփոխություններն անցկացվեցին բավականին խնդրահարույց հանրաքվեի միջոցով եւ այսօրվա քաղաքական բեւեռացվածության պատճառներից միգուցե ոչ միակն է ու ամենակարեւորն է սահմանադրության տեքստը, բայց սահմանադրության տեքստում դրված են այն հիմքերը, որոնք պայմանավորում են մեր այսօրվա քաղաքական դաշտի բեւեռացվածությանը»:

«Ոսկե ծիրան»-ի Վարպետ մրցանակը հանձնվել է Թարսեմ Սինգհին

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի շրջանակում անցկացված հատուկ ընդունելության ընթացքում փառատոնային Վարպետ մրցանակը հանձնվել «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհին։ Վերջինս հայ հանդիսատեսին առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։ Լեդի Գագայից բացի՝ Թարսեմի ռեժիսորական աչքով են տեսողական մարմին ստացել «R.E.M.»-ի «Losing My Religion» երգը, Վանեսա Պարադիի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031