Օրվա լրահոսը
ԲԴԽ-ն որոշեց դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները
Արդարադատության նախարարը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Աննա Դանիբեկյանին։
ԱՄՆ-ում ներքին լարվածությունը եւ մեր ակնկալիքները
Թրամփի վրա մահափորձի հետ կապված կան շատ վարկածներ: Ընդհուպ մինչեւ՝ նա ինքն է իր ականջը վնասել, իսկ կրակոցը դրա հետ կապ չուներ: Այս աշխարհում, որտեղ ոչ ոք ոչ մի բանի չի հավատում, կարելի է, իհարկե, բստրել ցանկացած անհեթեթություն: Բնականաբար, չեմ պատրաստվում վարկածներ առաջարկել եւ գրեմ միայն այն բաների մասին, որոնք, իմ կարծիքով, ակներեւ են: Մահափորձը,
ՄԱԿ-ը պետք է Ադրբեջանից պահանջի ազատ արձակել բոլոր բանտարկյալներին մինչև COP29-ը, ինչպես նաև վերանայի հյուրընկալ երկրների ընտրության կարգը. Еxpress
Այդ երկրի կառավարության ներկայացուցիչները պնդում են, թե ցանկանում են, որ այս գագաթնաժողովը լինի «Խաղաղության գագաթնաժողով»։ Եվ սա այն դեպքում, երբ դեռ մեկ տարի էլ չկա, ինչ ներխուժել են հարևան երկիր և դեռ չեն հասել արդար խաղաղության համաձայնագրի ընդունմանը և ոչ էլ իրական մտադրություն են ցուցաբերել այդ ուղղությամբ շարժվելու համար։ Ադրբեջանը շարունակում է պահել քաղբանտարկյալներին և ձախողել մարդու իրավունքների վիճակի բարելավումը։
ԱՄՆ փոխնախագահի թեկնածուն հայտնի է որպես Ուկրաինային ամերիկյան օգնություն տրամադրելու գաղափարի խիստ քննադատ
The New York Times-ում վերջերս հրապարակված հոդվածում Վենսը գրել է, թե նույնիսկ ամենախիստ ու դաժան զորակոչն անցկացնելու դեպքում Ուկրաինան չի կարող հավաքագրել զինծառայողների պահանջված թիվը: Բացի այդ, ըստ Վենսի, Միացյալ Նահանգները չի կարող այնքան սպառազեն արտադրել, որքան անհրաժեշտ է Ուկրաինայի համար:
Արթուր Վանեցյան. Հուսով եմ՝ առաջիկա օրերին, ի վերջո, կգումարվի ավագանու գլխավոր նիստը և Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը
Մամիկոն Ասլանյանի ապօրինի ազատազրկման օրվանից ի վեր բազմիցս նշել եմ, որ վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի:
«Ամեն անգամ, երբ նրա հետ ինչ-որ բան է պատահում, զգում եմ, որ դա ավելի է ամրապնդում նրա հաղթանակը». Թրամփը մրցակցությունից վեր է
Հանրապետականների պատվիրակներից մեկը փոխանցել է «Ամերիկայի ձայնին», որ Թրամփի դեմ մահափորձի պատճառով հնարավոր է համագումարի կարգախոսը դառնա՝ «Եկե՛ք Ամերիկան վերստին դարձնենք անվտանգ»:
Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ տարիներ առաջ, երբ ընդդիմադիր էր, պնդում էր, որ պետական պաշտոնյաներին բավարար է 30-35 ծառայողական ավտոմեքենա. «Փաստ»
Ավելին, «պադավատապետություն» բառը հայրենի քաղաքական ասույթ-խոսույթ, որքան հիշում ենք, ներմուծել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ խստորեն քննադատելով, ավելի ճիշտ՝ դատափետելով ծառայողական մեքենաներից օգտվելը: Եվ, ահա, այդ նույն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմա ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացնում, որ 49 հատ ծառայողական մեքենա ձեռք բերեն:
«Եթե Հայաստանը չի խաղում` ես ֆուտբոլ չեմ նայում». քաղաքացի
Ավարտվեց Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը։ Չորրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Իսպանիայի հավաքականը՝ եզրափակիչում 2։1 հաշվով հաղթելով Անգլիայի թիմին։ Եվրոպայի առաջնության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զրուցեցինք քաղաքացիների հետ, հասկանալու համար արդյոք հետաքրքրված են Եվրո-2024-ի առաջնությունով։ Ոմանք հետաքրքրված էին ֆուտբոլով, ոմանք էլ չէին հետեւել խաղին։ «Եթե Հայաստանը չի խաղում` ես ֆուտբոլ չեմ նայում»,-նշեց քաղաքացին։ Լաուրա
Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ԱՄՆ պետքարտուղարություն. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլերը՝ պատասխանելով ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ: Միլերը նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է հորդորել կողմերին խաղաղության պայմանագրի կնքման հարցում: «Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ
Ճանաչելով հայոց ցեղասպանությունը եւ քրեականացնելով դրա ժխտումը, Ֆրանսիան չորս միլիարդ դոլարի ռազմական պատվեր է կորցրել Թուրքիայից. Մհեր Շահգելդյանը՝ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների, առաջիկա զարգացումների մասին
Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրությունները բավական յուրահատուկ իրավիճակ են ստեղծել այդ երկրի համար. այս կարծիքին է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Մհեր Շահգելդյանը: Հիշեցնենք, խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը չունի մեծամասնություն. ծայրահեղ ձախ «Նոր Ժողովրդական ճակատը» ստացել է 174 մանդատ, նախագահ Մակրոնի՝ «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան երկրորդ տեղում է՝ 156 մանդատով, իսկ ծայրահեղ աջ
Բենզինի պայթյունից զոհված զինվորականի այրին կոտրվել չի կարող․ առաջնայինն այսօր որդու առողջությունն է. «Ա1+»
Արցախում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը Լիլյայի կյանքը դժոխքի վերածեց՝ որդին ու ամուսինն այնտեղ էին պայթյունի պահին․․․ Լիլյա Մարդյանն ընտանիքով՝ ամուսնու և երեք երեխաների հետ ապրում էր Ստեփանակերտում։ Աշխատում էր Ստեփանակերտի տուն-ինտերնատում, նաև՝ վարսահարդարությամբ զբաղվում։ Ամուսինը՝ Աշոտ Սարգսյանը, զինվորական էր՝ ավագ լեյտենանտի կոչումով։ «Աղջիկներս դպրոցականներ են, Ստեփանակերտում հաճախում էին նաև արտադպրոցական պարապմունքների։ Տան կրտսերը՝ Արուսը,
«Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ
«Սփյուռքին ասում են՝ չխառնվե՛ք, չմիջամտե՛ք, չքննադատեք, մոտ անգամ չգաք, եթե չեք ընդունում մեր խաղի կանոնները, մնացեք ձեր ցեղասպանության հետ». Վահագն Մելիքյան
«Բերեցին այդ կառույցում կարգեցին սփյուռքից բացարձակապես գաղափար չունեցող, կապ չունեցող մի անձ: Իր պատկերացմամբ ինքը գիտի սփյուռքը խորքից, տիրապետում է ամեն ինչ, այո՛, տիրապետում է սփյուռքը պառակտելու արվեստին, բոլոր հնարավոր միջոցներին: Ապրելով այնտեղ, հրաշալի տիրապետելով այն նուրբ թելերին, որ կապում է մարդկանց, կառույցները իրար, դրանք կտրելու, ջարդուփշուր անելու արվեստին, այո, հրաշալի տիրապետում է»:
Ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիները ՀՀ-ում և ի՞նչ են բեռնափոխադրում Վրաստանի տարածքով. «Ազգային ճակատ»
Քաղաքացին տեսանյութ է հրապարակել Բագրատաշեն-Իջևան ճանապարհահատվածից, որտեղ ակնհայտ երևում է, որ ադրբեջանական տարբերանշանով՝ AZ 99ZX-491 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան առաջ է ընթանում դեպի Տավուշի մարզի Իջևան քաղաք։ «Ես այսպիսի բան առաջին անգամ եմ տեսնում, բայց Բագրատաշենում ասացին, որ վերջին շրջանում հաճախ են երևում»,- նշեց մեր զրուցակիցը։ Տավուշցի տղամարդը, որ նկարահանել է տեսանյութը, նկատել է, որ սահմանը
Բագրատ սրբազանը դատի է տալու Փաշինյանին՝ զրպարտելու համար. «Հայտարարությունն է արել խորհրդարանի ամբիոնից, նոր եմ իմացել»
«Բանկերը մերժել են մեզ հաշիվ բացել՝ պարզ հիմնադրամ ստեղծելու համար, վախենում են»:
Քննարկվել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ
Նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 15-ին ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության EMEA տարածաշրջանի վաճառքի գծով փոխնախագահ Ալան Սոլոմոնին։ Նախարարն անդրադարձել է ՀՀ տնտեսության առաջընթացի համար տեխնոլոգիաների զարգացման կարևորությանը, նշել, որ Հայաստանը մեծ ներուժ ունի՝ տարածաշրջանում դառնալու ոլորտի գլխավոր դերակատարներից մեկը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման մի շարք հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել ոլորտի
Հադրութից՝ Գրիբոյեդով, զինվորականից՝ մեղվապահ․ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառու Ստեփան Աբալյանի պատմությունը
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառու Ստեփանը Աբալյանը Հադրութի Ուխտաձոր գյուղից է, մասնագիտությամբ՝ զինվորական։ 44-օրյա պատերազմի մասնակից է, վիրավորում է ստացել 2020 թվականի հոկտեմբերի 17-ին, տեղափոխվել է Հայաստան, 8 ամիս բուժում ստացել հոսպիտալում։ Դուրս գրվելուց հետո բնակություն է հաստատել Արմավիրի մարզում՝ Գրիբոյեդով գյուղում։ Ստեփանը Աբալյանը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի
Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են քաղաքում առկա ոլորտային խնդիրներին ու հրատապ հարցերի դեպքում Երևանի քաղաքապետարանի հետ մշտական կապի ապահովմանը: Ընդգծելով հյուրանոցային տնտեսության զարգացման ու Երևանը զբոսաշրջիկների համար ավելի մրցունակ դարձնելու կարևորությունը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ առկա խնդիրներին համակարգային
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելու։ Արձակուրդը կընդհատվի այս շաբաթ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովով: Արձակուրդի մեծ մասը վարչապետը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում, որտեղ եւս մինչեւ օգոստոսի 12-ը նախատեսվում են որոշ աշխատանքային այցեր, մասնավորապես, Տավուշի եւ Արմավիրի մարզեր։ Վարչապետի մամուլի խոսնակ
Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով։ Ազատությու՛ն մյուս բոլոր քաղբանտարկյալներին»։
ՊՆ. Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել
Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորների վերաբերյալ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել: Մի շարք ԶԼՄ-ներ տվյալ տեղեկությունը շրջանառում են զինվորական վթարված մեքենաների լուսանկարներով և 6 վիրավորների մասին հայտնող վերնագրերով՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե զինծառայողներ են վիրավորում ստացել: ՃՏՊ վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչները
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոսի–Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես, Ագաթանգեղոսի փողոցից կարգելվի հետադարձը՝ երկու երթևեկելի գոտիներից կթույլատրվի «միայն աջ» դեպի Գր. Լուսավորչի փողոց ուղղությամբ և երեք երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ» դեպի Արշակունյաց պողոտա: Գր. Լուսավորչի փողոցի երկրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը
Աշոտ Հովակիմյանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը
Հուլիսի 13-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիայի հին մայրաքաղաք Ցետինյեում մասնակցեց Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը: Դեսպանը կարճատև զրույցներ ունեցավ Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի, չեռնոգորցի այլ քաղաքական և հասարակական գործիչների, դեսպանների հետ: Պրահայում Հայաստանի դեսպանություն
«Առանց ճշտումներ անելու, անվան հետ եք խաղո՞ւմ»․ գյումրեցի ակտիվ քաղաքական գործչի կինը՝ ՀՀ քննչական կոմիտեին
Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի փաստաբաններ Արտակ Նավասարդյանն ու Սլավիկ Պողոսյանը նախորդ օրը հանդես էին եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ փորձագիտական եզրակացության համաձայն՝ Կարապետ Պողոսյանի կողմից ինքնակամ տրված նմուշներում հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել։ «Այսինքն, հիշյալ եզրակացությամբ նույնպես հաստատվել է Կարապետ Պողոսյանի կողմից հայտնած այն տվյալը, որ ինքը հոգեմետ նյութեր կամ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
Հուլիսի 15-ին, ժամը 16:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրկարարները նկատել են, որ սապբորդինգ սպորտաձևով զբաղվող քաղաքացին ափից մոտ 150 մ հեռացել է և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ: Ջրափրկարարները քաղաքացի Կ. Հ.-ին (ծնված 1990 թ.) և լողամիջոցը դուրս են բերել ափ:
ՀՖԿՍՊԻ շախմատի թիմը՝ Եվրոպական համալսարանական խաղերի բրոնզե մեդալակիր
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շախմատի հավաքական թիմը դարձել է Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը: Թիմի մարզիչը դոցենտ Երվանդ Հակոբյանն է։ EUG շախմատի առաջնությունն անցկացվել է հուլիսի 10-13-ը Հունգարիայի Միշկոլց քաղաքում։ Շախմատի մրցաշարին 17 երկրների ուսանողական
«Ամբողջությամբ հայկական ծրագրով». Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծ ընդունելության է արժանացել ԱՄՆ-ում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան համերգային շրջագայությունն անցել են լեփ-լեցուն դահլիճներում ու հոտնկայս ծափերի ներքո։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունիսի 26-ից 29-ը ելույթներ է ունեցել ԱՄՆ հեղինակավոր համերգասրահներում՝ Բոսթոնի «Սիմֆոնի Հոլ»-ում, Նյու Յորքի «Քարնեգի Հոլ»-ում‚ Լոս Անջելեսի «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահում։ Սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես է
Սևանում սկուտերի վարորդը ոչ սթափ վիճակում է եղել. ջրային պարեկները արձանագրություն են կազմել
Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը Սևանա լճում և առափնյա գոտիներում անցել է ուժեղացված ծառայության։ Նպատակը քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելն ու հասարակական կարգի պահպանումն է։ Ամենօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները անընդմեջ իրազեկում են քաղաքացիներին լողամիջոցների անվտանգ շահագործման կանոնների մասին և հորդորում՝ խստագույնս պահպանել դրանք։ Կանոնների խախտման առաջին դեպքն արձանագրվել է հուլիսի 14-ին։ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի
Իշխանությունները չեն տրամադրում սահմանային սյուների կոորդինատները, դատախազությունն էլ կադաստրային քարտեզների վերաբերյալ գրություն ստանալ-չստանալու հարցը համարում է գաղտնիք
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները: Սկզբում փոխվարչապետի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել են, որ աշխատանքները շարունակվում են, իսկ հիմա չեն պատասխանում։ Ինչպես հայտնում է «Ազատությունը» «Գլխավոր դատախազությունը հրաժարվում է հայտնել՝ Կիրանցում սեփականության վկայականների տրամադրման հիմք դարձած կադաստրային քարտեզների անճշտությունները պարզելու նպատակով կառավարությունից գրություն ստացե՞լ է։ ««Ազատության» գրավոր հարցին ի
Էդգար Ղազարյան. Ամուսինները Բեռլինի ստադիոնից իրենց լայվերով ուզում են ասել՝ դուք բոլորդ հեռուստացույցո՞վ եք այս ֆուտբոլը դիտում, իսկ մենք կյանքը այսպես ենք վայելում
Կառավարության կայքում դրված է, որ ինքը հանդիպել է ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ: Բայց ՈՒԵՖԱ-ի կայքում նորությունների բաժնում նման բան չկա: Ինչպե՞ս կարող է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահը հանդիպի պետության ղեկավարի հետ ու դա այնքան անկարեւոր լինի, որ իրենց պաշտոնական կայքում որեւէ տեղեկություն չդնեն: Առավել եւս, որ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են ֆուտբոլի առաջնության հետ կապված հարցեր:


















































