Օրվա լրահոսը
Պարտավորություն են ստանձնել մեկտեղել ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ իրականացման ուղղությամբ. Մկրտչյանը և Էրին Մըքին հուշագիր են կնքել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ կիրարկման, կառավարման անհրաժեշտ գործիքակազմի ներդնման և մարդկային կարողությունների զարգացման նպատակով՝ հուշագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրն իրականացնող CNFA ընկերության միջև։ Փաստաթուղթը կնքվել է ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի և ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն
Իր գործունեությունն է վերականգնել Իրանում Ադրբեջանի դեսպանությունը
Բավական երկար ընդմիջումից հետո իր գործունեությունն է վերականգնել Իրանում Ադրբեջանի դեսպանությունը։ «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք
«Միջամտություն է գործադրվում անձի հետ զուտ փոխկապակցված մեկ այլ անձի մասնավոր կյանքի նկատմամբ». Լեւոն եւ Սիրանուշ Քոչարյաններ
Լեւոն եւ Սիրանուշ Քոչարյանների դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել էր 2024 թվականի հունիսի 7-ին: Դիմողները Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումով խնդրել են. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը ճանաչել Սահմանադրության 31-րդ եւ 34-րդ հոդվածներին (ի համակցում 78-րդ հոդվածի) հակասող եւ անվավեր»: Դիմողները հայտնել էին, որ իրենց վերաբերյալ առկա
Ադրբեջանը՝ կրոնական ազատության խախտման առաջամարտիկ. պատասխանատվությունն անհրաժեշտ է. Արտակ Բեգլարյանի հոդվածը Newsweek-ում
Պետքարտուղարությունը պետք է հետևի ոչ միայն Freedom House-ի խորհրդին Միջազգային քրեական դատարան դիմելու վերաբերյալ, այլև USCIRF-ի հորդորին՝ կիրառելով պատժամիջոցներ Ադրբեջանի բռնապետական և ցեղասպանական ռեժիմի դեմ, որը ոչ թե «փարոս» է, այլ՝ մարդու իրավունքների դժոխք
Մեր ժողովուրդն ուզում է նոր գյուտ անել. ապրել առանց հայրենիքի՝ առանց օդի
2020թ. իրադարձություններից մինչ այսօր, 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններից, եւ ընդդիմության բազմաթիվ փորձերի՝ ժողովուրդ հավաքելու ու չհաջողելու եւ վերջապես հրաշքով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ձեռնարկելու ու ժողովրդի բավականին լուրջ քանակ հավաքելուց եւ այս ճակատագրին արժանանալուց հետո, ես ու շատերը համոզվեցինք, որ հայ ժողովուրդը հայրենիք չունի եւ արժանի էլ չէ ունենալու: Ցավոք, պարզվում է, որ այսքանից հետո
Ժնև և Բեռնում քննարկումների առանցքում էին ԼՂ-ից տեղահանված հայերի հավաքական վերադարձի իրավունքի, հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման և այլ հարցեր
Հուլիսի 8-10- ը Արցախի Ազգային Ժողովի որոշմամբ ստեղծված Արցախահայերի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամներից բաղկացած խումբը «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության հրավերով այցելեց Ժնև և Բեռն։ Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին միջազգային իրավագետ Գառնիկ Քերքոնյանը և ԱՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Արմինե Ալեքսանյանը, մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԱԿ տարբեր գործակալությունների ներկայացուցիչների, Ժնևում և
«Ո՞ւմ ենք զանգելու մենք, ո՞ւմ հետ ենք շփվելու»․ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններն ավարտվելու են Դոնալդ Թրամփի հաղթանակով
«ԱՄՆ-ում նախագահի ընտրությունները, կարելի է ասել, այլեւս ավարտված են՝ Դոնալդ Թրամփի հաղթանակով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նման եզրակացության է անում Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ տեղի ունեցած մահափորձին եւ դրա քաղաքական հետեւանքներին։ Այս թեման, ըստ նրա, «կարող է մնալ» ԱՄՆ գործող վարչակարգի վրա եւ աշխարհը, փաստացի,
Տնային կալանքի մեջ գտնվող քաղաքացին գլխավոր դատախազության շենքում փորձել է ինքնահկրկիզվել. Armlur
Armlur. Շաբաթ օրը ուշագրավ դեպք է եղել Գլխավոր դատախազության մոտ։ Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին, դժգոհ լինելով իր շուրջ կատարվող իրավական գործընթացներից, գնացել է գլխավոր դատախազության շենք ու պահանջել հանդիպում կազմակերպել դատախազի հետ։ Արդյունքում իր հորդորը ու պահանջը չի կատարվել և Գլխավոր դատախազության շենքի մուտքի ընդունարանում նա բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահկրկիզվել, սակայն
Արցախից բռնի տեղահանված բնակիչների շահերը ներկայացնող ՀԿ-ների ուղերձը միջազգային հանրությանը
Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել ևս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ռեժիմի կողմից: Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր տները, թողնել Սբ․ Մկրտչի մասունքները, մեր եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարերով, ապացույց
Քաջարանից 14 կմ հյուսիս երկրաշարժ է գրանցվել
Հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․27⁰ և արևելյան երկայնության 46.10⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը
Երբ ֆուտբոլային մեծ խաղերը «համընկնում են» ՀՀ պաշտոնյաների գործուղումներին. Civilnet
Բոլոր այս ֆուտբոլային հանդիպումներին պաշտոնյաների մասնակցությունն ու այդ օրերին ընթացող մրցաշարերը հյուրընկալող երկրներ այցելությունները, այդ այցերի ընթացքում հանդիպումների շրջանակը հարցեր են առաջացնում դրանց նպատակահարմարության ու արդյունավետության վերաբերյալ։
Պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել. Վահե Հովհաննիսյան
ՀՀ իշխանությունները պատերազմի ընթացքում մի քանի անգամ մերժել են պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը՝ իրենց վրա վերցնելով հազարավոր զոհերի, վիրավորների ու տարածքային կորուստների աննկարագրելի բեռը։
Գերմանիայի միջնորդությունը բավարարվել է. ավազակություն կատարելու մեջ մեղադրվող Ա.Մ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակություն կատարելու մեջ մեղադրվող Ա.Մ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
«Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա». արցախցիները հանդիպել են ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ և ներկայացրել իրենց պահանջները
ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Բաքու կարող է արդարացված լինել, եթե նրանք օգտվեն առիթից, այցելեն Արցախ և պատասխանեն հարցին՝ «ինչո՞ւ Արցախում հայեր չկան»:
Դսեղ գյուղի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Հուլիսի 15-ին, ժամը 00:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։52-ին, մարվել՝ 04։10-ին։ Այրվել է ռեստորանը (մոտ 600 քմ)։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն
Ջո Բայդեն. «Քաղաքականությունը երբեք չպետք է դառնա ռազմի դաշտ»
«Մենք չենք կարող թույլ տալ, որ այս բռնությունը դառնա նորմ»
Կարբի գյուղում հրդեհ է բռնկվել․ 3 անձ հոսպիտալացվել է
Հուլիսի 14-ին, ժամը 21:01-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան նկուղում (մոտ 15 քմ)։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի
Ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա
Հուլիսի 14-ին, ժամը 17:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ ծառը շրջվել է «Nissan» մակնիշի
Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 71:63 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Հայաստանի կազմում ամենաշատ
Սուբվենցիոն ծրագիրը՝ փորձանք ու հեղեղումների պատճառ Մասիսում
Սկզբում երազում էին ոռոգման նոր ցանցի մասին, այսօր ցանկանում են փրկվել սուբվենցիայով կառուցող, սակայն շարունակության մասին չմտածող պետական չինովնիկների անտարբեր, արհամարհական, լուռ վերաբերմունքից։ Դարակերտ գյուղում խողովակներ տեղադրելիս պաշտոնյաները հեռուստացույցով նկարվեցին ու անհետացան՝ օգտագործողներին երկու տարի թողնելով տարերքի հույսին։ Գյուղում ոռոգման ջուրը տեղ չէր հասնում քայքայված ցանցի ու եղեգների թավուտի պատճառով, մարդիկ երազում էին նոր ցանցի
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը բոյկոտում է խորհրդարանական ընտրությունները. «Ազատություն»
«Ազատություն» – Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը բոյկոտում է սեպտեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ այս որոշումը հուլիսի 13-ին ընդունել է կուսակցության Գերագույն Մեջլիսը։ «Հաշվի առնելով, որ ավելի քան 300 քաղբանտարկյալներ դեռ ազատ չեն արձակվել երկրում, հավաքների ազատությունն արգելված է, ընտրական հանձնաժողովները գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո, քվեարկության գործընթացի և ձայների
Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածյալը գրանցված էր որպես հանրապետական․ «Ամերիկայի ձայն»
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածյալի անունը. դա Փենսիլվանիայի Բեթել Պարկ քաղաքից 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։ Կասկածյալը սպանվել է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ, ենթադրաբար, կրակել է բեմի ուղղությամբ, որտեղ Թրամփը ելույթ էր ունենում իր կողմնակիցների առաջ: Հետաքննությունների դաշնային բյուրոն աշխատում է
Մհեր Հարությունյան. Շուշիում մտավոր վիթխարի հարստության կորստի դառը դասը սովորեցրեց իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը. «Ա1+»
«Ա1+»-ի հարցազրույցը «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանի հետ -Պարոն Հարությունյան, նախ խոսենք «Կաճառ» գիտական կենտրոնի գործունեության մասին՝ Արցախում։ Երբ է այն հիմնադրվել և ի՞նչ խնդիրներ էր իր առջև դրել։ – «Կաճառ» գիտական կենտրոնը հիմնադրվել է 2006 թ. փետրվարի 20-ին Շուշի քաղաքում՝ նախ և առաջ այդ հինավուրց բերդաքաղաքի հոգևոր-մշակութային, գիտակրթական
Նման բռնության ակտերը սպառնում են ժողովրդավարությանը․ Թրամփի դեմ մահափորձը դատապարտել ու մեկնաբանել են աշխարհի շատ երկրների ղեկավարներ․ «Ամերիկայի ձայն»
Օլաֆ Շոլցը, Քիր Սթարմերը, Ջասթին Թրյուդոն, Ֆումիո Կիսիդան, Վոլոդիմիր Զելենսկին, Ջորջիա Մելոնին, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Յենս Ստոլտենբերգը և շատ ուրիշներ հայտարարություններ են արել ԱՄՆ նախկին նախագահի դեմ մահափորձի վերաբերյալ։ Թրամփի դեմ մահափորձը դատապարտել ու մեկնաբանել են աշխարհի շատ երկրների ղեկավարներ։ Նախագահ Ջո Բայդենը դատապարտել է հարձակումը՝ ասելով, որ Ամերիկայում նման բռնության տեղ չկա։ Եվրահանձնաժողովի
Դեսպան Մակունցին են փոխանցվել երկու արժեքավոր ձեռագրեր՝ որպես Ժողովական եկեղեցու նվեր Մատենադարանին
Ս․թ․ հուլիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալել է Հայ նահատակների ժողովական եկեղեցու (Armenian Martyrs’ Congregational Church) ներկայացուցիչներ Վիգեն և Ժանեթ Քեշիշեաններին։ Ժանեթ Քեշեշեանը, ով հանդիսանում է եկեղեցու քրիստոնեական դաստիարակության պատասխանատուն, դեսպան Մակունցին է փոխանցել երկու արժեքավոր ձեռագրեր, որպես Ժողովական եկեղեցու նվեր Մատենադարանին։ Դեսպան Մակունցն իր երախտիքն է հայտնել նվիրատվության համար և նշել, որ
Ջրափրկարարները քաղաքացիներին ափ են դուրս բերել
Հուլիսի 14-ին, ժամը 20:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրկարարները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու։ Ջրափրկարարները քաղաքացիներ Հ. Ս.-ին (ծնված 1994 թ.), Ա. Ա.-ին (ծնված 1993 թ.) և մոտորանավակը դուրս են բերել ափ:
Էրդողանը պետք է նայի պատմությանը և հասկանա, որ Ադրբեջանի Հանրապետությունը Իրանից անջատված մասն է․ Իրանի նախագահի պատասխանն Էրդողանին. «Թուրքիան այսօր»
Քանի որ վերջերս շատ է քննարկվում Իրանի ներկայիս նախագահ Մասուդ Փեզեշքիանի ծագման հարցը, առաջարկում ենք վերհիշել Փեզեշքիանի պատասխանը Էրդողանին, ով 2020 թվականին կարդացել էր «Արազը (Արաքս) բաժանված է» բանաստեղծությանը։ Իրանական հողի նկատմամբ ագահությունը չի կարող ավելի լավ արդյունքի բերել, քան Սադամի ճակատագիրը: Էրդողանը պետք է նայի պատմությանը և հասկանա, որ Ադրբեջանի Հանրապետությունը Իրանից անջատված մասն
Այս հրաշալի մրցաշարը յուրատիպ հարգանքի տուրք և խնկարկում է հրաշալի մարզիկի` Բագրատ Օհանյանի հիշատակին․ Շիրակի մարզպետ
Գյումրու «OLIMPIC» մարզամշակութային համալիրում այսօր տեղի է ունեցել գերծանր քաշային կարգում բռնցքամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, գյումրեցի Բագրատ Օհանյանի անվան հուշամրցաշարի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։ Մեկնարկին Շիրակի մարզպետի օգնական Հակոբ Գևորգյանն ընթերցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես նշվում է ․«Անչափ
«Իշխանափոխությունից հետո ո՞վ պետք է լինի երկրի ղեկավարի պաշտոնում, նա պետք է միայն լինի դիվանագետ». աբովյանցու հարցը՝ Բագրատ սրբազանին
Բագրատ սրբազանը պատասխանեց, որ ճիշտ է. «Թող լինի ոչ միայն դիվանագետ, տնտեսագետ, բոլորը միասին թող լինի, բայց պետք է պատասխանատվություն ստանձնեն դրա համար մարդիկ: Ինչ դու ասում ես, լրիվ ճիշտ է: Ամեն դեպքում, եթե իմ անձին է վերաբերում, ես դեղին մամուլ չեմ ներկայացրել կյանքում»:
«Ուրիշ ուժերի սիրտը ուզում էր կրակի միջից մենք շագանակներ հանեինք ձեռքերով, իրենք կարողանան օգտվել». Բագրատ սրբազան
«Մեր մեծ մայրիկներից մեկն առանձին ինձ հուզված, թաց աչքերով ասում էր՝ խնդրում եմ, որ հանկարծ այս շարժումը միայն այսպես ասած երեւութապես ժամանակ վատնելու չտանես, պետք է հասցնես հաղթական ավարտին: Էդ ամենամեծ ուղերձն է»:


















































