Օրվա լրահոսը

Մինչև 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ պետք է նորոգվեր, կառուցվեր,  վերակառուցվեր: Դպրոցների դեպքում չի իրականացվել անգամ նախագծի կեսի կեսը. «Ժողովուրդ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացրեց մի ծրագիր, որով մինչեւ 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ պետք է նորոգվի, կառուցվի եւ վերակառուցվի։ 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Կառավարությունը հաստատել էր այն։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց նախարարությանը, փորձեցինք հասկանալ՝ ծրագրի վերաբերյալ ինչպիսի կատարողական կա, որ փուլին են հասել: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից փոխնախարար Արաքսիա

Աննա Դանիբեկյանը կապ չունի

Իշխանությունը փորձում է ձեւ անել, թե այն իրողությունը, որ Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս ազատության մեջ է, ունի կոնկրետ «մեղավոր»՝ ի դեմս դատավոր Աննա Դանիբեկյանի: Եթե որեւէ կողմնակի դիտորդ հետեւի գործընթացին եւ ծանոթ չլինի Հայաստանի ԲԴԽ-ին ու ընդհանրապես դատական համակարգին, նա կարող է հավատալ, որ նման բան հնարավոր է: Բայց նրանք, ովքեր 33 տարի ապրել են

Հրանտ Միքայելյան. «Նույնիսկ անցյալ տարվա ներդրումների առումով արձանագրված աճը, մեծամասամբ, կեղծ է եղել». «168 ժամ»

Մի ֆինանսական գործարք, որը հավանաբար ՌԴ բիզնեսն օգտագործել է Էմիրությունների միջոցով ՀՀ գումարներ հասցնելու համար, դա մեր վիճակագրության մեջ գրվել է՝ որպես խոշոր ներդրում։ Իսկ դրանից զատ՝ ներդրումները շատ համեստ են։

«Հոկտեմբերի 19-ին եղել է հնարավորություն՝ պատերազմը կանգնեցնելու, սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել, որովհետեւ ռազմաքաղաքական իշխանությունը իրավիճակին համահունչ չի եղել»․ Էդմոն Մարուքյան

Ու այդտեղ արձանագրենք  մի իրավիճակ․ ԱԽ-ում շատ մարդիկ չգիտեին, որ այդ տարածքները այլեւս մեր վերահսկողության տակ չեն։ Բայց երբ ես ասում էի՝ գիտեմ, որ դրանք մեր վերահսկողության տակ չեն, ինձ պատասխանում էր, թե մարտեր են ընթանում։ Մասնավոր օրինակ՝ Հադրութը։

Բազմաթիվ զգուշացումներից հետո տնտեսվարողները տուգանվել են, ապրանքը՝ առգրավվել

Տնտեսվարողներն ապրանքը ցուցադրելու համար հաճախ այն դնում են խանութի դիմաց՝ անանցանելի դարձնելով մայթերը:

Անասուններին գյուղ վերադարձնելու նպատակով Ակներ գյուղից դուրս է եկել դեպի հարակից արոտավայրեր և չի վերադարձել

Տեղեկություն է ստացվել, որ գյուղի արոտավայրերի մոտակայքում՝ լեռան լանջին, գյուղացիները հայտնաբերել են Կ. Բ.-ի դին:

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաեւ Հայաստանում

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում՝ 3-4 բալ, Գեղարքունիքի մարզում՝ 3 բալ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում՝ 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

Սենատոր Մենենդեսը մեղավոր է ճանաչվել. «Ազատություն»

Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել դաշնային կաշառքի գործով, որում ներգրավված են գործարարներ և օտարերկրյա կառավարություններ: Դատավարությունը տևել է ինը շաբաթ: Մենենդեսը նախկինում նախագահում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Դեմոկրատ օրենսդիրները կոչ են արել նրան հեռանալ Կոնգրեսից։ ԱՄՆ շրջանային դատավոր Սիդնի Սթեյնը Մենենդեսի դատավճիռը նշանակել է հոկտեմբերի 29-ին՝ նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններից մեկ շաբաթ

Վարդուհի Պապիկյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 16-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՐԴՈՒՀԻ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հուլիսի 15-ի ԲԴԽ-72-Ո-137 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վարդուհի ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել Տավուշի

Թրամփի դեմ մահափորձը հարցեր է առաջացրել իրավապահների գործողությունների վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն».  Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայությունը վստահություն է հայտնել, որ կարող է ապահովել Վիսքոնսին նահանգի Միլուոկի քաղաքում անցկացվող Հանրապետական կուսակցության համերկրային համագումարի անվտանգությունը: Համագումարից օրեր առաջ հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ էր տեղի ունեցել։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայտնում է, որ Թրամփը իրեն լավ է զգում՝ անցած շաբաթ երեկոյան Փենսիլվանիա նահանգում՝ քարոզարշավի

Երևանում հաճախորդներիս թիվը զգալիորեն աճել է. արցախցի Օլգան դիմահարդարման դասընթացներ է անցկացնում. «Ա1+»

Օլգա Դավթյանը տուրիզմի ոլորտի մասնագետ է, սակայն հանգամանքների բերումով դիմահարդարությամբ է զբաղվում։ «Դիմահարդարման հմտություններ ունեի դեռ դպրոցական տարիներից։ Ամեն ինչի մեջ փնտրում էի գեղեցիկը, տարվում էի շրջապատիս գեղեցկությամբ։ Մի ժամանակ նույնիսկ լուսանկարչությամբ էի տարված։ Գեղեցիկ բնապատկերներ էի անում, սիրում էի նաև ինքս լուսանկարվել։ Իսկ հետաքրքրությունը դիմահարդարման հանդեպ ու այն իմ մեջ զարգացնելն առաջացավ շնորհիվ մայրիկիս։

Էդմոն Մարուքյան․ «2020թ. հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում արձանագրեցի, որ ես գիտեմ, որ տարածքները չկան ու դրանց չլինելու մասին խոսակցություն չկա»

Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է 44-օրյա պատերազմին առնչվող իրադարձությունների մասին պատմությունները ականատեսի աչքերով։ Այս անգամ նա խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստի մասին։ «Հոկտեմբերի 17-ին 14 քաղաքական ուժեր հայտարարությամբ հանդես եկան։ Նրանք պահանջում էին ձեւավորել ռազմաքաղաքական շտաբ, ներգրավել նախկին նախագահներին, օժտել օպերատիվ ռազմավարական որոշումներ կայացնելու իրավունքներով։ Պատերազմի ժամանակ այդ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի։ Անահիտ Ավանեսյանն  ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտային՝ հույս հայտնելով, որ նրա փորձառությամբ գրասենյակը կաշխատի առավել համակարգված, և կառույցի հետ համագործակցությունը նոր փուլ կմտնի։ «Հայաստանի առողջապահական համակարգը փոխակերպումների փուլում է։ ԱՀԿ-ն և մյուս գործընկերները լուրջ  դեր ունեն իրենց փորձագիտական, կազմակերպչական աջակցությամբ նպաստելու բարեփոխումներին։ Ես

Հովհաննես Իշխանյանը ֆիլմ է նկարահանել հունիսի 12-ին ժողովրդի դեմ իրականացրած վայրագությունների մասին

Մեր Հովհաննես Իշխանյանը կարճ ֆիլմ է արել հունիսի 12-ին ժողովրդի դեմ իրականացրած վայրագությունների մասին, որոնք պահանջում էին վերականգնել իրենց սահմանադրական իրավունքը։ Ֆիլմում Եսայի Քարամյանն է, ով ոստիկանության նետած նռնակների պատճառով կորցրեց գրեթե ողջ դաստակը։ Նրա ներկայությունը, արխիվներն ու մարմինը մերկացնում են նռնակ կիրառողների ստերը՝ մարմնավորելով բռնակալին։

Հայերի միայն 13 տոկոսն է աջակցում Փաշինյանին. նա կորցրել է իր մանդատը. անհրաժեշտ են նոր ընտրություններ

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com 2024 թվականի հուլիսի 3-6-ը Հայաստանում Gallup International-ի անցկացրած հարցախույզը ցույց տվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջել է մինչև 13,4 տոկոս հայ հնարավոր ընտրողների շրջանում։ Երբ վեց տարի առաջ նա առաջին անգամ եկավ իշխանության, նրա վարկանիշը մոտ 80 տոկոս էր։   Հարցին՝ «Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը». – Հանրության 13,4%-ն ասել

Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը. «Հետք»

«Հետք». Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի պայմաններում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված ընկերությունն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը։ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող 64 հա հողատարածքի մի մասում ավազի ապօրինի արդյունահանման մասին «Հետք»-ը գրել էր 2023 թ․-ի նոյեմբերին։ Այդ հրապարակումից առաջ Քննչական կոմիտեում արդեն իսկ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ապօրինի

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հորդորում է՝ հանրային գործիչների մասնակցությամբ բարեգործական կամ սոցիալական ակցիաները լուսաբանել այնպես, որ հանրային գործչի ներկայությունը չգերադասվի

Այլապես, ողջամիտ տպավորություն է ստեղծվում, որ լրագրողական նյութը ոչ թե երեխաների մասին է, այլ հանրային գործչի գործունեության գովերգման

Ռուբեն Ռուբինյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել․ Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

«Թող այս տեղը մոխիր դառնա». Երուսաղեմում արմատական հրեաները հարձակվել են հայկական ռեստորանի վրա. «Սպուտնիկ Արմենիա»

«2024 թվականի հուլիսի 13-ին երկու ծայրահեղականներ ներխուժել են Ասլանյանների ընտանիքի «Հայկական պանդոկ» ռեստորան, բարձր երաժշտություն միացրել, սկսել վիրավորել տերերին»։ Փախչելով ՝ խուլիգանները վնասել են երկու հնաոճ Աթոռ և կոտրել 2 հազար դոլար արժողությամբ ծաղկամանը։ Ռեստորանի մենեջերը դիմել է մոտակա ոստիկանական բաժանմունք։ «Սպուտնիկ Արմենիա»

Վարչապետի չամուսնացած օգնականին հայրության արձակուրդ է տրամադրվել

«Փաստինֆո».  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ՝ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանին տրամադրվել է հայրության արձակուրդ։ Վերջինս արձակուրդում կլինի 5 օր, հուլիսի 15-19-ը ներառյալ։ Հետաքրքրական է ոչ միայն այն, որ Հայաստանում հայրության արձակուրդի իրավունքից տղամարդիկ գրեթե չեն օգտվում, այլ նաև այն, որ, ըստ կառավարության պաշտոնական էջում տեղադրված Հակոբ Աբրահամյանի կենսագրական տվյալների, վարչապետի օգնականը ամուսնացած չէ։

Սուրեն Գաբրիելյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի գույք. Կարապետ Բադալյանն է վճիռը կայացրել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, կայացրել է վճիռ, որով  նախատեսվում է Սուրեն Գաբրիելյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք, որը ներառում է 1 առանձնատուն Կոտայքի մարզի Առինջ համայնքում, 1 հատ  բնակարան

Վիգեն Հակոբյան․ «Իշխանությունն ունի մինչեւ 10 տոկոս կայուն զանգված, ինչը բավական չէ, որպեսզի ընտրություններում իշխանությունը ստանա ուղղակի մեծամասնություն»

«Որքան ես գիտեմ, հատուկ չարտերային չվերթ էր պատվիրված, որպեսզի ոչ միայն Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ, այլ նաեւ ՔՊ-ի, այսինքն, իշխանական վերնախավի մի շարք անդամներ այցելեին Գերմանիա՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտելու։ Այդ այցելությունը շատերի համար տուրիստական բնույթ էր կրում։ Իսկ հիմնական մեսիջը, որ բնակչությանը հղվում էր, այն է, որ երկրում իրավիճակն այնքան կայուն, այնքան խաղաղ

ՀՀ պաշտպանության նախարարության ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփում։ Զեկույցներով հանդես են եկել ՌՈ պետի տեղակալները։ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։ Ամփոփման ավարտին ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ հետագա

Շան կծած 5-ամյա երեխային Գյումրիից տեղափոխեցին Երևան․ նրա վիճակը ծանր է

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 5 հոգու՝ շան կծած բազմաթիվ վերքերով։ Շունը նրանց վրա էր հարձակվել Ոսկեհասկ գյուղում ։ Ամենածանրը 5-ամյա երեխայի վիճակն է․ ունի դեմքի բազմաթիվ պատառոտված վերքեր։ Aravot.am-ը  Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացավ, որ նրան տեղափոխել են մայրաքաղաք։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կառավարությունում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված ծրագրերը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Ոսկեհասկում շունը գզել է 5 հոգու, 5-ամյա երեխայի վիճակը ծանր է, նրանց տեղափոխել են Գյումրու hիվանդանոց

Քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 5 հոգու՝ շան կծած բազմաթիվ վերքերով։ Նրանց մեջ կա նաև 5-ամյա երեխա և մեկ կին։ Ինչպես Aravot.am-ին փոխանցեց  Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, 5 տարեկան երեխայի վիճակը ծանր է․ ունի դեմքի բազմաթիվ պատառոտված վերքեր։ 1963 թվականին ծնված Ն․ Բ․-ի մոտ առկա են դաստակի և ձախ նախաբազկի շան

«Ավելի լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը»․ ինչպե՞ս պատժել պատգամավորական էթիկան եւ բարեվարքությունը խախտած պատգամավորին

«Ավելի լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը»,- սա «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության փորձագետ Արմեն Խուդավերդյանի մոտեցումն է՝ պատգամավորների պատասխանատվության ինստիտուտի մասով։ Պատգամավորական էթիկայի խախտման հարցն այսօր քննարկվում էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով խորհրդաժողովի ժամանակ։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի կարծիքով պատասխանատվությունը պետք է նյութական հետեւանքներ առաջացնի․ «Կարծում եմ, նյութականին պետք է կպնել,

Երևանում, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզերում գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Տավուշի մարզում՝ ապամոնտաժվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, ք. Երևան, Ռուբինյանց փողոց 41/1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ գազի լցավորման կետի (ՀԳԼԿ), Վայոց Ձորի մարզ, գ. Ելփինում «Դիդվան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Քասախի կիրճ 1

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Ս․թ․ հուլիսի 14-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ցուցադրվել է «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը տեղի էր ունեցել հեղինակավոր բիենալեի բացառիկ իրադարձությունից ուղիղ 100 տարի անց՝ հունիսի 17-ին, Վենետիկի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ տարածքում: Հայաստանում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, Ֆասթ Մեդիայի գործադիր տնօրեն Մարգարիտա

«Հիմա քաղբանտարկյալ չկա, քաղաքականությամբ զբաղվել են կրիմինալները»…«Վրե՞ժ եք լուծում, հերիք եղավ, բո՛լ եղավ». Սաքունցն ու Արծվիկ Մինասյանը վիճեցին

«Մինասյան, կա քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող: Ամբողջ պրոբլեմը նա է, որ 20 տարի առնվազն քաղաքականությունն ու կրիմինալը այնքան է իրար հետ սերտաճած եղել, որ թացը չորից տարանջատելու առումով, երբ կոռումպացված անձինք ակնհայտ մեր աչքի առաջ թե՛ կրթության համակարգը, թե՛ զինված ուժերը…մոռացե՞լ եք, քաղաքականությամբ զբաղվել են կրիմինալները»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031