Օրվա լրահոսը

Գնել Սանոսյանը կրկին այցելել է Կիրանց

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր կրկին այցելել է Կիրանց: Նախարարը տեղում, մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանի ուղեկցությամբ, հետևել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այս պահին աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախարարը տվել է մի

«Հայաստանն Ադրբեջանի հետ կարճ ժամկետում խաղաղության պայմանագիր կնքելու քաղաքական կամք ունի». Միրզոյան

Հայաստանն Ադրբեջանի հետ կարճ ժամկետում խաղաղության պայմանագիր կնքելու քաղաքական կամք ունի, որն ուղղված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումից հետո X–ում գրել  է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանում է Հայաստան

ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ազրա Զեյային, որն Հայաստանում է գտնվելու հուլիսի 13-ից 16-ը։ Պետքարտուղարի տեղակալ Զեյան հանդիպումներ կունենա բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ՝ հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման և իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ասպարեզում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների առաջ մղման հարցերի շուրջ, ինչպես նաև կայցելի

Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության․ Բլինքեն

«Ազատություն». «Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները», – ասված է պաշտոնական Երևանի և Բաքվի հրապարակած հաղորդագրությունում: Հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ Պետքարտուղարը ելույթ է ունեցել, շեշտելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության։ «Շուրջ մեկուկես տարի

Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի խափանման միջոցը փոխվեց․ կալանքը փոխարինվեց տնային կալանքով. «Փաստինֆո»

Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մասամբ բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ Ասատրյանի խափանման միջոց կալանքը փոխարինելով տնային կալանքով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, կայացել է 2020թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտին հաջորդած իրադարձությունների ընթացքում

Երվանդ Աղաբալյանի նկատմամբ դատարանը նշանակեց տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երվանդ Աղաբալյանի նկատմամբ դատարանը նշանակեց տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով։ Քննիչի միջնորդությունն այն աստիճան անհիմն էր, որ Հյուսիսային Կորեայի դատարանն անգամ այն չէր բավարարի։ Բայց դե մեր «ժողովրդավարական» երկրի դատավորներից Ջոն Հայրապետյանը, իրավական ու փաստական հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, որոշեց 1 և 3 տարեկան երեխաների հոր, թոշակառու

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ, դիտել «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» ցուցադրությունը՝ նվիրված Իտալիայի պատմության նշանավոր իրադարձությանը՝ Հանրապետության հռչակմանը։ Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի ուղեկցությամբ նախագահը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել պատկերասրահի տրամադրության տակ գտնվող տարբեր ժամանակաշրջանների իտալական կերպարվեստի հավաքածուին և կիրառական արվեստի նմուշներին:   ՀՀ նախագահի աշխատակազմ

Կառավարությունն այսօր մեկ անգամ ևս փաստեց, որ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին է փոխանցել ՀՀ սուվերեն տարածք. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունն այսօր մեկ անգամ ևս փաստեց, որ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Ճանապարհային դեպարտամենտը այսօր հրապարակել է քարտեզ, որտեղ նշում է, որ փակ կլինի Հ-58 Հանրապետության նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Հենց այս հատվածի մի մասը փոխանցվել է

Այս ամենն արվում է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին. Սամանթա Փաուեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը հայտարարել է Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը խթանելու և առաջ մղելու նպատակով 5 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորման մասին։ Սամանթա Փաուերը նշել է, որ ՀՀ կառավարությունը նվիրումով է մոտենում թվայնացմանը, տեխնոլոգիաներին, կիբեռանվտանգությանը՝ ցանկանալով իրականություն

Ինտերնետ կապն ամբողջությամբ վերականգնվել է․ Team Telecom Armenia

Տեղեկացնում ենք, որ Team Telecom Armenia-ի ինտերնետ կապը վերականգնվել է հանրապետության ողջ տարածքում։ Նշենք, որ Տավուշի և Լոռու մարզում վնասվել էին ընկերության միջազգային կապուղիները, ինչը պատճառ էր դարձել ֆիքսված և բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակման։ Կիրանցով անցնող կապուղին վնասվել էր շինարարական աշխատանքների ընթացքում, որից հետո գործարկվել էին Տաշիրով և Ալավերդիով անցնող պահուստային կապուղիները։ 14:40-ին վթարվել

Հուլիսի 11-ից երթևեկության փոփոխություններ կլինեն՝ Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Պուշկինի, Տերյան և Նալբանդյան փողոցներում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Գրիգոր Լուսավորչի փողոցից կարգելվի հետադարձը: Նույն նպատակով հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պուշկինի փողոցում: Մասնավորապես՝ Տերյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց ուղղությամբ  երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի և ճանապարհային նշաններ

Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները:

Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումն ավարտվել է

Վաշինգտոնում ավարտվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:   ՀՀ ԱԳՆ

«Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը Կինոյի տանը

«Շատ տպավորված եմ իրականում։ Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են մանրամասները կենդանանում այս պատկերներում՝ բացահայտելով Փարաջանովի վարպետությունը»,-իր տպավորությամբ կիսվեց հանդիսատեսը:

Մեկնարկել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը

Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:   ՀՀ ԱԳՆ

Վահե Ղազարյանը ՆԳՆ կրթահամալիրում հետևել է պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին

Հուլիսի 10-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր, որտեղ ծանոթացել է ապագա պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին։ Կրթահամալիր էին այցելել նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։ Կրթահամալիրի հրապարակում Ներքին գործերի նախարարը հետևել է պարեկների՝ Արտակարգ իրավիճակում ավտոտրանսպորտային միջոցների վարման

Փաշինյանը կարևորել է հեծանվասպորտի զարգացումն ու մասսայականացումը մեր երկրում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջիրո դ’Իտալիա բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի գործադիր տնօրենին

Հարցվածների 80,3 տոկոսը դեմ է Սահմանադրությունը փոխելուն

Հարցվածների 33,3 %-ը գտնում է, որ պետք է արցախցիների արժանապատիվ վերադարձի պայմաններ ստեղծել, 29,5 %-ի կարծիքով հարկավոր է սպասել ավելի հարմար ժամանակների, որպեսզի Արցախի հարցը նորից բարձրացվի, 21,5 %-ը համոզված է, որ Հայաստանը պետք է ձգտի վերականգնել վերահսկողությունը Արցախի նկատմամբ եւ միայն 10,2 %-ն է մտածում, թե Արցախի էջը պետք է շրջել հետագա խնդիրներից խուսափելու համար։

Ոտք դնելով Սպիտակ՝ 24-ամյա ամերիկացի երիտասարդը սկսել է սովորել ու խոսել հայերեն

Հարրի Փիրսոնն Aravot.am-ի հետ զրույցում բավական վարժ հայերենով պատմեց, որ Սպիտակում մարդիկ անգլերեն չեն խոսում, շատերը չեն հասկանում, հետևաբար և ինքը որոշեց սովորել հայերեն՝ նրանց հետ հաղորդակցվելու համար։

Հանդիպման նպատակն էր քննարկել ՔԿՀ-ներում պահվող անձանց ֆունկցիոնալության գնահատման գործընթացի ձգձգման պատճառները

Քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ՄԻՊ արձանագրած խնդիրների քննարկման նպատակով հանդիպում է կազմակերպվել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ: Քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց ֆունկցիոնալության գնահատման գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրների քննարկման նպատակով 2024 թվականի հուլիսի 9-ին Պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

Team Telecom–ի խնդիրը Տավուշի մարզից է. ճանապարհաշինարարական աշխատանքների հետևանքով վնասվել է միջազգային կապուղին

Team Telecom–ի խնդիրը Տավուշի մարզից է, Sputnik Արմենիային հայտնել են ընկերությունից. «Տավուշի մարզում ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով վնասվել է միջազգային կապուղին։ Համապատասխան մասնագետները հիմա գտնվում են այնտեղ, որպեսզի կարողանան հնարավորինս շուտ վերականգնել ինտերնետային կապը»։ Երեկ հայտնի էր դարձել, որ Կիրանց գյուղով անցնող ճանապարհահատվածը հուլիսի 10-ից կփակվի։

Բայրամով. Չնայած խաղաղության համաձայնագրի նախագծում առաջընթացին՝ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ դեռևս կան տարածքային ամբողջականության հանդեպ հավակնություններ

Region monitor. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, խոսելով հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանի անվտանգության ներկա իրավիճակի մասին, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Հայաստանը շարունակում է ականային սպառնալիքը խաղաղ բնակչության դեմ և արագորեն զինվում է»։ Նա նշել է, որ «Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում, և չնայած խաղաղության համաձայնագրի նախագծում զգալի առաջընթացին՝

«Ցուցումներ մենք չենք կատարում». ՔԿ փոխնախագահը՝ Բագրատ սրբազանի քննադատություններին

Այվազյանը պատասխանեց. «Չի կարող գործունեություն իրականացնող որեւէ մարմին քննադատության չարժանանա որեւէ մեկի կողմից: Եթե քննադատության չարժանացնեն այդ մարմնին, լրագրողին, քննիչին, դա նշանակում է, որ այդ մարմինը, լրագրողը կամ քննիչը չեն աշխատում: Երբ որ մենք չաշխատենք, քննադատության չենք արժանանա»:

«Մեկուկես ամիս գիշեր-ցերեկ միայն ծաղիկներ եմ գործել. քաղաքում ծաղիկներ չկային, իսկ երջանկացնել հարազատներին՝ նույնիսկ շրջափակման օրերին, բոլորն էին ուզում». «Ա1+»

«Ա1+». Ռուզաննա Հարությունյանը Ստեփանակերտից է, մասնագիտությամբ լրագրող, սակայն երբևէ մասնագիտությամբ չի աշխատել՝ ամուսինը դեմ էր։ Փոխարենը տարիներ շարունակ զբաղվում է ձեռագործ իրերի արտադրությամբ և բավականին հաջողություններ ունի այդ բնագավառում։ Ինքնուս է՝ ասում է, ու բավական է մեկ անգամ տեսնի այս կամ այն իրն ինչպես է պատրաստվում։ «Ձեռագործությամբ սկսել եմ զբաղվել 2020թ. պատերազմից հետո՝ ամուսնուս մեծ

«Արման Բաբաջանյանը պետք է կատարի դատական ակտը, չեն գտնում նրան, բայց այստեղ էր, ԱԺ ամբիոնում ելույթ էր ունենում, գայիք` տանեիք». Արծվիկ Մինասյան

Ինչ ասում եմ՝ կոնկրետ փաստերով եմ ասում: Տվյալներն էլ փոխանցված են: Մինչեւ հիմա մարդկանց փաստաթղթերը դրամապանակները, քարտերը չեն վերադարձնում: Գրություններ ուղարկվել են ՄԻՊ գրասենյակ, օմբուդսմենն էլ է մտահոգություն հայտնել այս մասով, բայց ոչ մի տեղաշարժ:

Քաղաքաշինության կոմիտեն իրանական ընկերության հետ քննարկում է նոր տեխնոլոգիայով դպրոց կամ մանկապարտեզ կառուցելու հնարավորությունը

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Հուշմանդ Սազե» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են պողպատե բարակապատ տրամատների կիրառմամբ պիլոտային ծրագրով մեկ դպրոց կամ մանկապարտեզ, ինչպես նաև անհատական բնակելի տներ կառուցելու հեռանկարները։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը նշել է, որ իրանական ընկերության պատվիրակության հետ նախորդ հանդիպումից հետո կոմիտեն ուսումնասիրել է ներկայացված առաջարկներն ու դիտարկում է համատեղ

«Երբ Փաշինյանը եւ դուք Քաղաքացու օր եք հայտարարում եւ հյուրասիրություն անում փողոցում, ասում եք՝ եկեք քյաբաբ կերեք, ինչո՞ւ ՔԿ-ն վարույթ չհարուցեց». Արծվիկ Մինասյան

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարցրեց. «Դուք նորմա՞լ եք համարում, իրավաչա՞փ եք համարում, որ քաղաքացուն նյութապես շահագրգռում են, փող են տալիս, նվեր, նվերի խոստում եւ բերում են որեւէ հավաքի»:

Երևանում դիտարկումների 35%-ում դիտվել են փոշու գերազանցումներ սահմանային թույլատրելի արժեքներից

2023 թվականին Երևան քաղաքի մթնոլորտային օդում որոշված ցուցանիշների միջին տարեկան կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ները: Տարվա ընթացքում միջին օրական կոնցենտրացիայի գերազանցումներ դիտվել են․ Փոշի – 129 օր, Ազոտի երկօքսիդ – 43 օր, Ծծմբի երկօքսիդ – միջին օրական կոնցետրացիայի գերազանցումներ չեն դիտվել։ Քաղաքի տարբեր հատվածններում իրականացված դիտարկումների 35%-ում դիտվել են փոշու, 29%-ում՝ ազոտի երկօքսիդի, 18%-ում՝ ծծմբի

Փաուերն ընդգծեց ԱՄՆ ՄԶԳ-ի՝ ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը խթանելու շարունակական հանձնառությունը՝ հանուն Հայաստանի առաջընթացի

ԱՄՆ ՄԶԳ-ն նպաստում է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և անկախությանը. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Փաուերը այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ԱՄՆ ՄԶԳ-ն վերջերս հիմնել է Էներգետիկայի լաբորատորիա՝ ոլորտի ապագա մասնագետներին վերապատրաստելու համար: Նա մասնակցեց Հայաստանի էներգետիկային նվիրված քննարկմանը և ընդգծեց ԱՄՆ ՄԶԳ-ի՝ ոլորտը խթանելու շարունակական հանձնառությունը՝ հանուն Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական առաջընթացի: Այցի ընթացքում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031