Օրվա լրահոսը

Արցախյան թոնրահացի արտադրամասը փակման եզրին է. «Ա1+»

Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղը հայտնի էր ղարաբաղյան ավանդական թոնրահացի արտադրությամբ։ Այստեղ շատերը թոնիր ունեին։ Գյուղի վարչական տարածքում երկու հարյուրակը հատող մշակութային ժառանգության կողքին իր ծանրակշիռ տեղն ուներ ոչ նյութական ժառանգության պահպանությունը։ Արտագաղթից հետո պատարեցի Արսեն Թևոսյանն ընտանիքով հաստատվել է Երևանում։ Տուն են վարձակալել, մտածել հետագա անելիքների մասին։ -Քանի որ Պատարայում հմտացել ու մասնագիտացել էինք

ՀՀ քննչական կոմիտեն՝ մեկամսյա կալանքի ժամկետը լրանալու շեմին, դիմել է դատարան՝ Երվանդ Աղաբալյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ քննչական կոմիտեն այսօր՝ մեկամսյա կալանքի ժամկետը լրանալու շեմին, դիմել է դատարան՝ Երվանդ Աղաբալյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։ Հիշեցնում եմ, որ ըստ նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված տեսագրության՝ ինչ-որ երիտասարդ, որի դեմքը չի երևում, ականատես լինելով քաղաքացու ձեռքը (դաստակը)՝ լուսաձայնային նռնակը պայթելու հետևանքով պոկվելու տեսարանին,

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «ԼՂ-ի հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը հուլիսի 9-ին ընդունած բանաձևում դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ներխուժումը Լեռնային Ղարաբաղ, երկրամասի հայ բնակչության էթնիկ զտումը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև իր աջակցությունն է հայտնել Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը:   «Ա1+»

Կրակոցներ Երևանում. ՔՊ կուսակցության մոտ հայտնաբերվել են պարկուճներ․ կրակողին, ով Արեշում հայտնի «Սամիկոյի» տղան է, ոստիկանները հետապնդել ու վնասազերծել են․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի 33 հասցեի դիմաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ, կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մոտ՝

Դատական երաշխիքների վարույթում կայացված դատական ակտերը անհիմն ու ձեւականորեն բողոքարկելու դատախազական պրակտիկան շտապ վերանայման կարիք ունի. Գուրգեն Ներսիսյան

Քրեական արդարադատությունը բազմաբովանդակ ու դատավարական տարբեր սուբյեկտների կողմից իրականացվող տարբեր գործառույթների դատավարական բախում ենթադրող մրցակցային գործընթաց է, որի ընթացքում մրցակցող կողմերը ի թիվս այլնի, իրենց դիրքորոշումը կամ մոտեցումն առաջ մղելու համար փորձում են վիճարկել այս կամ այն դատավարական ակտը՝ դատավարության հանրային մասնակցի որոշումը, գործողությունը կամ անգործությունը: Մինչդատական վարույթում հատկապես առավել սուր մրցակցություն է ձևավորվում դատական

ՔՊ-ում քննարկել են Գյումրի համայնքի ավագանու խմբակցության աշխատանքի հետ կապված հարցեր

Հուլիսի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի հետ կապված հարցեր։ Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Նիկոլ Փաշինյանն ու Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել: Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:   ՀՀ կառավարություն

Հայաստանի Սահմանադրության օրը Փաշինյանը քննադատել է Սահմանադրությունը

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Միայն Հայաստանում կարող է երկրի ղեկավարը ելույթ ունենալ Սահմանադրության տարելիցի կապակցությամբ՝ քննադատելով Սահմանադրությունը․․․ Սա նման է նրան, որ երկրի ղեկավարն Անկախության օրը քննադատի իր երկրի անկախությունը: Ավելի տեղին կլիներ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը վեց տարի առաջ հայտարարեր, որ ցանկանում է փոխել Սահմանադրության որոշ մասերը: Բազմաթիվ երկրներ փոփոխություններ են կատարել իրենց սահմանադրությունների մեջ՝ իրենց հասարակություններում

«Երկրի հանձնումը թող այդպես լինի» արտահայտությունը ՔՊ պատգամավորների միակ ճշմարիտ խոսքն է եւ նշանակում է, որ իրենց ծրագիրը թող ընթանա հարթ, անխոչընդոտ եւ հանդարտ». Նարինե Դիլբարյան

«Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով օրերս ՔՊ-ական մի խումբ պատգամավորների Կիրանց կատարած այցին եւ նրանց արած հայտարարություններին՝ ասաց. «Համոզված եմ, որ այս այցի նպատակը քարոզչական-տեղեկատվական է, իսկ թիրախը եւ հասցեատերը Ադրբեջանն է, ավելի որոշակի՝ միջազգային հանցագործ, ցեղասպան Ալիեւը, որի կամքը ՔՊ վարչախումբը կատարում է: Բոլորովին պատահական չէ, որ ՔՊ-ն իր պատգամավորական համախմբով

Կոշի, Արագածավանի, Արտենիի և Կաքավաձորի համայնքապետերը կեղծ տեղեկանքներ են կազմել՝ օգնելով խուսափել վարժական հավաքներից

ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ, Արագածավան, Արտենի և Կաքավաձոր բնակավայրերի ղեկավարների դեմ, Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ է նախաձեռնվել՝  պաշտոնեական կեղծիքի կամ անփութության հատկանիշներով: Վարույթն այն մասին է, որ ՀՀ ՊՆ  զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի տարածքային ստորաբաժանման կողմից, 2023-2024թթ. վարժական հավաքների մասնակիցների ցուցակում ընդգրկված զորահավաքային զորակոչի ենթակա վեց քաղաքացիների մասնակցությունը վարժական հավաքներին ապահովելու

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Հուլիսի 9-ին կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի գործող նախագահության, ավագ պաշտոնյաների կոմիտեի, ՍԾՏՀ հարակից մարմինների և Միջազգային մշտական քարտուղարության համակարգման առցանց հանդիպումը, որի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և միջոցառումների օրացույցը: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում ներառական

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանից փորձել են շանտաժով գումար կորզել. նա դիմել է ոստիկանություն

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն Aravot.am-ի տեղեկություններով, օրերս հաղորդում է ներկայացրել Ներքին գործերի նախարարության Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք՝ քաղաքացի Գ.Հ.-ի դեմ: Վերջինս փորձել է շանտաժի միջոցով գումար կորզել Արսեն Թորոսյանից եւ հեռախոսային հաղորդագրությունների միջոցով, տարաբնույթ տեղեկություններ չհրապարակելու համար, Արսեն Թորոսյանից պահանջել է 400.000 դրամ: Aravot.am-ին չհաջողվեց այս առիթով պարզաբանումներ ստանալ

Միջազգային խնդիրները, որոնց բախվում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Եվրոպան, չի բացառվում, որ սկսեն ավելի սրվել հաջորդ տարիներին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան հայտնվել են քաղաքական տարբեր ճոճանակների վրա: Երբ բրիտանացիները ճնշող մեծամասնությամբ ընտրեցին պրագմատիկ կենտրոնամետ կառավարություն, երեք օր անց՝ Ֆրանսիան գնաց հակառակ ծայրահեղության: Կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստեղծվեց կախյալ խորհրդարան, որտեղ ուժեղացան և՛ ծայրահեղ աջերը, և՛ ծայրահեղ ձախերը: Լոնդոնում քաղաքական

Կառավարությունում ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը: Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: Թոբիաս Քեյլը մանրամասներ է ներկայացրել ակադեմիական կլաստերների, հետազոտական և  փորձարարական

Երբ առաջին անգամ կարդում եմ սցենարը, այն ինձ խելքահան է անում. Քեւին Սփեյսի

Դերասանի աշխատանքը գրված սցենարին ծառայելն է

«Ակադեմիական քաղաքը կհանդիսանա մշակութային և մտավոր ժամանցի միջավայր ուսանողների և դասախոսների համար». Թոբիաս Քեյլի

Հուլիսի 9-ին «Մատենադարան»-ում տեղի ունեցավ «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակի հանրային ներկայացումը: Միջոցառմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խոսեց «Ակադեմիական քաղաքի» կառուցման, դրան վերաբերող հարցերի շուրջ, որից հետո «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը ներկայացրեց գերմանական GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը: Քաղաքի գլխավոր հատակագծի

Լեւոն Երանոսյան. «Չեմ կարող ասել՝ դատավորի վրա ճնշում կար, թե ոչ: Բայց սա վճիռ չէր, որ կայացվավ»

«Ես չգիտեմ «Զարյա 3»-ը ինչի համար են կիրառել: Իմ ժամանակ չի եղել «Զարյա 3»: Իմ ժամանակ առողջապահության նախարարության կողմից հաստատված չէր, որ կիրառելու իրավունք ունենք: Մի բան էլ ավելացնեմ: Եթե ոստիկանությունը ինձանից հետո գնումներ չի կատարել Ռուսաստանի Դաշնությունից, ուրեմն հատուկ միջոցներ իրավունք չուներ կիրառելու: Բոլորի ժամկետներն անցած էին: Եթե ինձանից հետո կատարել են գնումներ, լիազոր են կատարելու հրամանները»,-ասաց նա:

ՔՊ-ի 2022-ի ֆինանսավորման հետ կապված երկու քրեական վարույթ է սկսվել. CivilNet

Հակակոռուպցիոն կոմիտեում «Քաղաքացիական պայմանագրի» 2022-ի ֆինանսավորման հետ կապված հարցերով քրեական երկու վարույթ է նախաձեռնվել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) հաղորդումների հիման վրա։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնել են Գլխավոր դատախազությունից և ԿԿՀ-ից։ Քրեական վարույթներից մեկը նախաձեռնվել է կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով։ Քրեական երկրորդ վարույթի նախաձեռնման հիմքում բացի վերը նկարագրվածը, դրվել է նաև անձի

«Ավելի լավ է մարդ ազատազրկվի, քան ապրի այն շրջապատում, ոնց որ հիմա ապրում ենք». Վլադիմիր Գասպարյան

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանում իր նկատմամբ որոշման հրապարակումից հետո լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին, թե դատարանն իրեն, այնուամենայնիվ, մեղավոր ճանաչեց, բայց այդուհանդերձ, լավ չէ՞, որ չի ազատազրկվի, պատասխանեց. «Ես ամբողջ կյանքում ոչնչից չեմ վախեցել: Ես մեռնելուց չեմ վախեցել: Իսկ ազատազրկո՞ւմը: Գիտե՞ք ինչ, ավելի լավ է մարդ ազատազրկվի, քան թե ապրի այն շրջապատում,

Ատոմ Էգոյան. Արեւմտյան Հայաստանի կորուստը, ցավոք, արդիական է այս պահին, քանի որ նույնը տեղի է ունենում երկրի արեւելքում. կոթողների կորուստ, ողջ հիշողության կորուստ

«Այն ամեն ինչը, որ մենք տեսնում ենք ֆիլմում՝ փորձում է արտահայտել Արեւմտյան Հայաստանի կորուստը, որը ցավոք, արդիական է այս պահին, քանի որ նույնը տեղի է ունենում երկրի արեւելքում. կոթողների կորուստ, ողջ հիշողության կորուստ». Ռեժիսոր Ատոմ Էգոյան։ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի ունեցավ «Արարատ» ֆիլմի ցուցադրությունը, որի մուտքն ազատ էր հանդիսատեսի համար։

«Արգիշտի Քյարամյանը իմ սանիկը չէ, իսկ Վալերի Օսիպյանը 2018-ին մեր կապավորն է եղել»

Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ անուններ տալով պետք է հարցերը լուծվեն: Ով ինչ անում է, իրեն է անում: Այն, ինչ ես եմ արել, թող Աստված իմ արդարությամբ ինձ դատի, ինչ արել են իրենք, թող Աստված իրենց ների»:

Հայաստանի համար կարեւոր է ԵՄ գործընկերությունը. Ռուբինյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը եւ Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: Ողջունելով պատվիրակությանը խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները: Նա

Ալեն Սիմոնյանի փոխարեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի Ռուբեն Ռուբինյանը

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի», – ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։ Tert.am-ի հետ զրույցում էլ Հարությունյանը պարզաբանել է. «Ալեն Սիմոնյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ ԱԺ արտահերթ նիստերով պայմանավորված»: ԱԺ նախագահի փոխարեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «ԲՐԻԿՍ

«Օրենքով գողի» կարգավիճակը պահելու մեջ մեղադրվող «Պզոն» Աջափնյակի դատարանում է․ Armlur

Armlur. «Օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ «Պզո»-ի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է։ Վերջինս այսօր անձամբ էր ներկայացել Երեւան քաղաքի Աջափնյակի նստավայր, սակայն նիստը հետաձգվեց, քանի որ դատախազը առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատարան։ Իսկ քրեական գործը քննում է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահե Ջիվանյանը։ Նշենք, որ Արմեն Ղազարյանը մեղադրվում է «օրենքով գողի» կարգավիճակը պահելու մեջ։

Դեսպանի հետ հանդիպմանը Վարդապետյանն անդրադարձել է ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում ԱՄՆ իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունքին՝ ԱՄՆ դատարանի որոշմանը

ԱՄՆ դատարանի որոշմամբ հաստատվել է հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան բռնագրավման և ամենաբարձր շուկայական արժեքով վաճառելու մասին համաձայնությունը: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իրավասու մարմինների բոլոր գործընկերներին՝ արդարության նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի և արդյունավետ փոխգործակցության համար:

Վլադիմիր Գասպարյան. «Քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ իրենց ղեկավարներին դուր գալու համար փորձել են մի քիչ ճարպկություն անել»

Իսկ հնչող կարծիքների մասին, թե իր գնահատականները մի տեսակ մեղմացել են թե իշխանությանը, թե դատական համակարգին, ասաց. «Մարդ երբ մի քիչ վատառողջ է լինում, այն նախաձեռնողականությունը, նախկին եռանդը չի ունենում: Ես այն ժամանակ քանի՞ տարեկան էի, ու հիմա քանի՞ տարեկան եմ: Մեծանում ենք»,-ասաց նա:

Վազգեն Թևանյան. Պետք է միշտ պայքարել, մինչև վերջին վայրկյանը

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վազգեն Թևանյան. Պետք չէ մտածել նվազագույնի մասին Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճել է՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճելով: Թևանյանը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին: – Վազգե՛ն, Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճեցիք

Երևանում, Արագածոտնում, Կոտայքում բենզալցակայանների, նավթամթերքի պահեստարանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից վերահսկողություն է իրականացվել Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 47/13 հասցեում գտնվող և «Մ1 ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող նավթամթերքի պահեստարանի, ինչպես նաև Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շահումյան փ. 1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Սասնաշեն

Բեռնատարում գտնվող 2 գազի բալոնները պայթել են, հրդեհ է բռնկվել. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Հուլիսի 9-ին, ժամը 15։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 55 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ

Զատուլին. Ասել, որ Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը, սուտ է, բայց չեմ կարծում, որ 2020թ.-ին մենք ամեն ինչ արեցինք պատերազմը կանխելու համար

Այո, եղել է մի շրջան, երբ Փաշինյանը եկել է իշխանության և ստիպված է եղել հայրենասեր ձևանալ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031