Օրվա լրահոսը

Արցախցիները կվերաբնակեցվե՞ն ՀՀ սահմանամերձ եւ վիճելի համարվող տարածքներում

Ըստ ՊԵԿ տվյալների, մոտ 20 հազար արցախցի արդեն գրանցված աշխատանք ունի, բայց կան աշխատանքի տեսակներ, որոնք չեն գրանցվում, օրինակ՝ տաքսու վարորդները․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ հավելելով, որ այս թիվը աճելու միտում ունի։ Դավիթ Խաչատրյանը խոսեց նաեւ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի մասին՝

Ցանկալի է խուսափել ռազմավարական որեւէ խոցելիությունից՝ էներգետիկայի առումով. ԱՄՆ ՄԶԳ ղեկավար

Հայաստանը այս ոլորտում եւս ձգտում է բազմազանեցնել իր մոտեցումները

«Նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը». տեղի է ունեցել Մխիթար Հայրապետյանի և Գևորգ Պապոյանի երդման արարողությունը

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի երդման արարողությունը: Վերջիններս՝ ընթերցելով երդման տեքստը, նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել

Ucom ընկերությունը Ամառային օլիմպիական խաղերի հայկական հավաքականի գլխավոր հովանավորն է

Ucom ընկերությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի Ucom-ը դարձել է 2024 թ-ի Ամառային օլիմպիական խաղերի Հայաստանի հավաքականի գլխավոր հովանավորը։ Ucom ընկերությունն արդեն 3-րդ անգամ է հովանավորում Օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությունը։ 33-րդ Ամառային օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Մեր հավաքականի 15 մարզիկները կներկայացնեն Հայաստանը հրաձգություն,

bnakavayr.am հարթակում ներկայացված են Արցախից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը։ Այն ծառայում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրայնացման և ծրագիրը շահառուներին մատչելի  ներկայացնելուն։ Հարթակում ներկայացված են տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, անհրաժեշտ պայմանները, դիմելու կարգը, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկատվություն բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում

«Համամարդկային մշակույթի մաս կազմող մշակութային արժեքները ոչնչացվում են մարդկության աչքի առաջ»

Եվ ո՞վ է մեղավոր, Ալիևը, որ պատերազմ է սկսել քաղաքակրթության դեմ, թե՞ նրանք ովքեր զսպող գործիքներ ունեն, բայց չեն զսպում։

Չնայած տնային կալանքին՝ իրանցի ռեժիսորը շարունակել է ստեղծագործել անգամ, երբ դա նրան պաշտոնապես արգելված էր. «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է Ջաֆար Փանահին

21-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Սա կլինի Փանահիի առաջին փառատոնային այցը 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո, և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի տարում «Ոսկե ծիրան»-ը Փանահիին հատուկ «Փարաջանովյան թալեր» կշնորհի՝ միավորելով երկու բախտակից արվեստագետներին։ Հենց Փանահին է՝ Աբաս Քիառոստամիի, Մոհսեն Մախմալբաֆի, Դարիուշ Մեհրջուիի և այլ վարպետների հետ պատասխանատու 1980-90-ականների

«Վլադիմիր Գասպարյանի ու Լեւոն Երանոսյանի ազատազրկման մասին խոստում չի եղել, եղել է պատասխանատվության ենթարկելու խոստում». Լիլիթ Մինասյան

Դիտարկմանը, որ Փաշինյանն էլ դատարանների դռներն էր շրջափակում, ռադիոտուն մտնում, բա ինչի՞ չկալանավորվեց՝ նա պատասխանեց. «Կոռուպցիոն հանցագործություններ կան, դատարանների դռները շրջափակելը, կամ քաղաքական ակցիաները քրեական հոդվածներով դատապարտելի չեն: Իսկ կոռուպցիոն հանցագործությունները քրեական հոդվածներով դատապարտելի են»:

ԱՄՆ ՄԶԳ-ն 5 մլն դոլար ֆինանսավորում կտրամադրի՝ աջակցելու «Ամազոն վեբ սերվիսի» և ՀՀ կառավարության համագործակցությանը՝ ամպային ենթակառուցվածքների ներդրման նպատակով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի թվային վերափոխման օրակարգը՝ կարևորելով այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը: Մասնավորապես՝ շեշտել են թվայնացման կարևորությունը ժողովրդավարության ամրապնդման, մարդկային կապիտալի, տնտեսության և ֆինանսական համակարգի զարգացման, հանրային ինստիտուտների նկատմամբ վստահության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության

Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված 6․5 կգ քաշով դեղամիջոցների ներկրման փորձը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է  պայքարը տարբեր տեսակի դեղամիջոցների` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ քաղաքացի Է․Չ-ն իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով մաքսային

Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրին, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող հակամարտությանը. Սամանթա Փաուեր

ԱՄՆ-ը կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որպեսզի Հայաստանը օգտագործի պատմական այս պահը

Դատապարտյալների հիվանդանոցը նախատեսում են տանել մասնավորեցման ու պայման է նախատեսված նոր շենք տրամադրել դրա փոխարեն

Արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանին ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը հարցրեց, թե չարաշահումներ չե՞ն լինի, դատապարտյալները ամեն ինչ կանեն, որ մնան այդ հիվանդանոցում: Փոխնախարարը չբացառեց. «Որպես զսպիչ գործիք նախատեսել ենք խցային պայմաններ»:

Սամանթա Փաուեր. ԱՄՆ վարչակազմը կարևորում է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ

ԱՄՆ ՄԶԳ-ն 5 մլն դոլար նոր ֆինանսավորում է տրամադրելու՝ աջակցելու «Ամազոն վեբ սերվիսի» և Կառավարության համագործակցությանը՝ Հայաստանում ամպային ենթակառուցվածքների ներդրման ու կարողությունների զարգացման նպատակով:

«Կապանը հիրավի մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է». մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը

Փառատոնը հյուրընկալել է 18-րդ դարի «Ստրադիվարի» և «Գվարների դել Ջեզու» հինգ ջութակների բացառիկ ցուցահանդեսը,

Էդմոն Մարուքյան. «44-օրյա պատերազմի երրորդ օրը Ստեփանակերտում բոլորը մեզ միաբերան ասում էին. արագ հետ գնացեք եւ ամեն ինչ արեք, որ պատերազմն անհապաղ կանգնի»

Ուզում եմ հիշեցնել, որ ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը իր հայտնի մարտակոչն էր հնչեցնում եւ բոլորին կոչ էր անում գալ, միանալ: Տեղ հասնելով իմացանք, որ նա շենքի վրայից դրոշն իջեցրել եւ իր հետ տարել է: Խոսակցությունները մինչեւ հիմա էլ կան, թե ինչի համար էր իջեցրել, ինչի համար էր իր հետ տարել:

Քրոջ ամուսնուն փորձել է սպանել քնած վիճակում. 61-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ։

Ընդգծվել է Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը. Սանոսյանն ընդունել է դեսպան Սոբհանիին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրվելու կապակցությամբ: Նախարար Սանոսյանը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակել բազմաոլորտ համագործակցությունը և խորացնել համագործակցությունն այլ ուղղություններով: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության,

8 մեդալ՝ ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադայում

Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադային Հայաստանի հավաքականն արժանացել է 2 արծաթե և 6 բրոնզե մեդալների։ Բոլոր աշակերտները Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտներն են։ Օլիմպիադային մասնակցում էր 19 երկրի 108 աշակերտ։ Արծաթե մեդալի են արժանացել ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արսեն Աղայանը և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի սան Արտյոմ

Էրեբունու փողոցում վիճաբանելիս կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ մի երիտասարդ կրակոցներ է արձակել, և վիրավոր քաղաքացի կա: Երևան քաղաքի վարչության և էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզել են, որ ժամը 18.30-ին հիշյալ երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ և

«Մի կեղծ հետազոտող են գտել, որը պատմում է, թե քրիստոնեությունը Ադրբեջանում ավելի վաղ է տարածվել, քան Եվրոպայում»

Այդ հաղորդման մեջ ասվում է, որ իբր Մամիկոնյանները թուրքական ծագում ունեն, իսկ Բագրատունիները՝ հրեական, հայերը նրանց հետ ոչ մի կապ չունեն

Եվրոպական դատարանում տիրող խառնակության մասին. Արմեն Բիլյան

Առավել քան համոզված եմ, որ Եվրոպական դատարանում հենց հայերի ձեռքով է, որ մեր բողոքը արժանացել է նման որոշման:

Մ-6-ից Դսեղ գյուղ տանող ճանապարհը փակ է, գործում է Եղեգնուտ-Դեբեդ-Դսեղ այլընտրանքային ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի

«Ոչ միայն մշակույթ է, այլև մարմնի կրթություն ու գեղագիտական ճաշակ». Սոֆի Դևոյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 75-ամյակը: Օրվա շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով Հայաստանի պարի պետական անսամբլի համերգային երեկոն: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Շնորհավորելով պարուհուն՝

«Մենք էդքան տարածք չունենք՝ 5 կմ, որ մի հատ էլ ՌԴ սահմանապահ զորքերը դա համարեն սահմանային գոտի ու ինչ-որ սահմանափակումներ մտցնեն». Արմեն Խաչատրյան

Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Նույն սահմանային գոտի եւ սահմանային շերտ հասկացությունները վերաբերում են նաեւ Մեղրիի, Ագարակի հատվածներին: Ագարակի մի մասը, Նռնաձորը, Մեղրիի մի մասը հենց գտնվում են սահմանային գոտու եւ սահմանային շերտի մեջ եւ լրիվ կարգավորումները կան, բայց այսքան ժամանակ ոչ մեկը հարց չի բարձրացրել՝ ինչո՞ւ է այդպես»:

GAIFF Pro արտադրական հարթակի աշխատանքները մեկնարկել են. կներկայացվեն նոր նախագծեր Արևմտյան Ասիայի տարածաշրջանից

Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրության և ֆինանսավորման հարթակի աշխատանքները մեկնարկել են։ Այն այս տարի կներկայացնի նոր նախագծեր Արևմտյան Ասիայի տարածաշրջանից: Արդյունաբերության պլատֆորմի շրջանակում ներկայացված է 15 երկրների կինոգործիչների և պրոդյուսերների 17 նախագիծ, որոնցից 12-ը մշակման փուլում են, իսկ 5-ը գտնվում են ընթացիկ փուլում: Շարքը ներառում է նախագծեր Սաուդյան Արաբիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իրանից, Լիբանանից

«Ես հանդիպել եմ Արցախի ԱԱԾ-ի նախկին տնօրենի հետ, ճի՞շտ եմ հասկացել, որ ամեն ինչ գտնվում է ձեր տնօրինության շրջանակում». Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ ԱԱԾ փոխտնօրենին

Անդրանիկ Սիմոնյանն ասաց, որ բոլոր իրավական հիմքերը կստուգվեն, նաեւ այն, թե արդյոք Արցախի ԱԱԾ-ում աշխատած տվյալ անձը իր տվյալներով բավարարո՞ւմ է պահանջներին: Վիլեն Գաբրիելյանը պնդեց՝ ԼՂ-ի իրավաբանական լուծարումից հետո ո՞րն է իրավական հիմքը լինելու:

Արգելված վայրերից հեռացվում են զբոսաշրջային մեքենաների գովազդային վահանակները

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում: Զբոսաշրջային ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդները, որոնք մեքենաների վրա գովազդային վահանակներ էին փակցրել, զգուշացվել են, 8 տնտեսվարողի նկատմամբ արձանագրություն է կազմվել, 22 վահանակ՝ առգրավվել: Վարորդներին առաջարկվել է դիմում ներկայացնել քաղաքապետարան, որից հետո պարզ կլինի, թե նրանք որտեղ կարող են գործունեություն ծավալել: Շրջայցները շարունակական են

Քննարկել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները. Պապիկյանն ընդունել է Առնոլդ Կամմելին

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ավստրիայի Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը: Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031