Օրվա լրահոսը
«Ադրբեջանի նպատակը հստակ է՝ ժամանակ ձգել, կանգնեցնել խաղաղության գործընթացը»․ Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյանը չի բացառում, որ Ադրբեջանը ոչ էլ ուզում է խաղաղության համաձայնագիր։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի նկատմամբ. «Հետք»
«Հետք». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 4-ի նիստում ուսումնասիրել է Հետք Մեդիա Գործարանի «Տեղի գնումները՝ համայնքի ղեկավարի կնոջից, քեռուց ու քեռակնոջից» և «Հետքի» «Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ» հոդվածները։ Հանձնաժողովը պարզել է, որ համայնքապետն առերևույթ խախտել է «Հանրային ծառայության» մասին օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները։ Ըստ հանձնաժողովի՝ Դավիթ Ղուլունցն իր
ՊՆ-ն այցերս առաջնագիծ մերժելու անհեթեթ «հիմք» է գտել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Հունիսի 17-ին գրություն էի ուղարկել ՊՆ` ԶՈւ մի քանի ուղղություններով այցս կազմակերպելու նպատակով: Ընդ որում՝ ընտրել էի ուղղություններ, որոնք, այսպես ասած, խնդրահարույց չէին` ո´չ քաղաքական, ո´չ մեկ այլ առումով: ՊՆ-ն գրությանս արձագանքել է 22 օր հետո` հուլիսի 9-ին, երբ գրությամբ նախատեսված
Հրազդան համայնքի ղեկավարի դեմ վարույթ է հարուցվել՝ շահերի բախման հատկանիշներով. «Հետք»
«Հետք». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի նկատմամբ՝ շահերի բախման վերաբերյալ իրավակարգավորումներն առերևույթ խախտելու հատկանիշներով: Վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել «Հետքի» հոդվածը՝ «Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից»: Հիշեցնենք՝ գրել էինք, որ մի քանի տարի է` Հրազդանի համայնքապետարանը ծառայողական ավտոմեքենաների լիցքավորման գազը գնում է համայնքի ղեկավար
Կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Նա ողջունել է պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով եւ նշել, որ նման այցերը կարեւոր են երկու խորհրդարանների միջեւ առկա համագործակցությունը խորացնելու տեսանկյունից: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արժեքային
ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը հանդիպեց «Սինոփսիս» և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունների հետ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը արդեն երկու տասնամյակ աջակցում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ գործակցելով ամերիկյան ընկերությունների և Հայաստանի կառավարության հետ: ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը հանդիպեց «Սինոփսիս» և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունների հետ՝ քննարկելու ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նրանց փոխգործակցությունը Հայաստանում «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի» ստեղծման նպատակով: Մենք հանձնառու ենք նպաստել Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման
Հունիսին Հայաստան ավելի շատ այցելել են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հունիս ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: 🔹 Ընթացիկ տարվա հունիս ամսին Հայաստան այցելել է 180,718 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 199,159-ի համեմատ։ ▪️ 2024 թ․ հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (7%): ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Ըստ ԱՆ-ի՝ Դանիբեկյանը պետք է Ռոբերտ Քոչարյանի գործով առանձնացներ կաշառքի դրվագը, չքննարկեր ինքնաբացարկի միջնորդությունները, հարգելի չհամարեր քովիդով հիվանդի հետ կոնտակտավոր փաստաբանի բացակայությունը. «Փաստինֆո»
«Փաստինֆո». ԲԴԽ-ում այսօր կայացել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության քննությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ԲԴԽ աշխատակազմի՝ դատական դեպարտամենտի պատրաստած տեսանյութի հիման վրա։ Մասնավորապես,
ՊՆ պաշտոնատար անձինք ստացել են 50.000 դոլար կաշառք են ստացել. 9 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Վ.-ն. զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային ստորաբաժանումներից մեկի զորակոչի բաժնի պետի պաշտոնը, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ի և ՊՆ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նկատմամբ ունեցած
Քևին Սփեյսիի այցի դեմ բողոքող ՀԿ-ների ներկայացուցիչները «Ոսկե ծիրան»-ից պահանջում են դատապարտել «սեռական բռնությունը»
Քևին Սփեյսիի այցի դեմ բողոքող ՀԿ–ների ներկայացուցիչները պաստառներով հավաքվել են Կինոյի տան մոտ, որտեղ ընթանում է հանդիպումը աշխարհահռչակ դերասանի հետ։ Ցուցարարները «Ոսկե ծիրանից» պահանջում են դատապարտել «սեռական բռնությունը»։
24 դեպքով կազմվել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն. ՊԵԿ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 34 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 9․202․456 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի
Առավել հաճախ հնչող 10 հարց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ
ՀԱՐՑ 1․ Ովքե՞ր են համարվում ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի շահառու։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի շրջանակում այժմ դիմում կարող են ներկայացնել 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք համապատասխանում են միջոցառման առաջին փուլի պայմաններին։ Դրանք են՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ
Ազատության պողոտայում քաղաքացիների և ոստիկանների միջև միջադեպի առնչությամբ ը ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել իրավասու պետական մարմիններից
Երևանի Ազատության պողոտայում քաղաքացիների և ոստիկանների միջև հուլիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ Ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից: Զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ Ազատության 12/2 շենքի բնակիչներն իրենց բողոքն են արտահայտել իրենց բակում կառուցվող նոր շինության կապակցությամբ։ Վերջիններիս և ոստիկանների
Մյասնիկյան պողոտան փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն
Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պ. – Հերացի փ. հատումից մինչև Մյասնիկյան պ. – Աճառյան փ. հատում ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Դեպի Նոր Նորք վարչական շրջան առաջարկվում
Երևանում «Lexus» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Հուլիսի 9-ին, ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Գ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 13։03-ին։ Այրվել
Քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման օրակարգին վերաբերող հարցեր. Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը վերջին ժամանակաշրջանում կրում է դինամիկ բնույթ և ընդգծել այդ երկրի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր միջազգային հարթակներում: Վարչապետը
ՖԱՀՖ-ն ահազանգում է․ «Լուծարման գնացող ազգային կինոկենտրոնը մսխել է 2024թ.-ի ֆիլմերի ամբողջ բյուջեն և 2025թ.-ի բյուջեի մի մասը»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ԲԱՑ ՆԱՄԱԿ «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ խորհրդին հայտնի է դարձել, որ կինոյի պետական կառավարումը իրականացնող կառույցը՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, խախտելով իր կանոնակարգը, 2024թ․-ի հունվարին, ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթով, ծախսել է ՀՀ պետական բյուջեով 2024թ․-ի ֆիլմերի արտադրության համար նախատեսված ամբողջ գումարը։ Կինոկենտրոնը
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է նաև Հայաստանում հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանական բռնի ուժի կիրառմանը
Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել, դատապարտելով տարբեր երկրներում խաղաղ հավաքների նկատմամբ ոստիկանության բռնությունները։ Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանական ապօրինի բռնի ուժի կիրառմանը։ Ազգային ճակատ
Ինչպե՞ս կանխարգելել արևային ալերգիան
Ամռանը հաճախ է դիտվում արևային ալերգիա, որն արտահայտվում է արևի ճառագայթների ազդեցությամբ մաշկի վրա առաջացող կարմիր բծերով: Ախտանշաններն են. մաշկի կարմրություն, քոր կամ ցավ, փոքր բշտիկներ, որոնք կարող են մեծանալ և միաձուլվել, մաշկի թեփոտում, կեղևակալում: Ինչպե՞ս կանխարգելել արևային ալերգիան. օգտագործե՛ք բարձր SPF ունեցող արևապաշտպան միջոցներ.այն կօգնի նվազեցնել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, հագե՛ք պաշտպանիչ հագուստ.լայնեզր գլխարկները և
Ուջան գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. ուղևորը տեղում մահացել է
Հուլիսի 8-ին, ժամը 23:47-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: 🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և
Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեց, սակայն դատարանը ազատազրկում չկիրառեց
Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեց, սակայն դատարանը չկիրառեց ազատազրկում: Հարուցված հոդվածների մի մասով ազատվեց պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ հոդվածների մյուս մասով, ընդհանուր առմամբ, դատապարտվեց 6 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում։ Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով ոստիկանության զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնեական
Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, սակայն ազատվեց պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում, սակայն մեղադրանքների մի մասով ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու, մյուս մասով՝ դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, սակայն ազատվեց պատիժն անազատության ձևով կրելուց՝ համաներման կիրառմամբ։ Գասպարյանի գույքի վրա դրված կալանքը վերացվեց։ Նրանից, որպես դատական ծախս, կգանձվի 200 հազար դրամ։ «Վլադիմիր Գասպարյանը ազատվեց պատժի կրումից, ինչը ևս արդարադատության
Թուրքիայում «Açık Radyo»-ի հեռարձակման կասեցման դեմ ստորագրահավաք է սկսվել
Ermenihaber. Ստամբուլից հեռարձակվող «Açık Radyo»-ի լիցենզիայի կասեցման մասին կայացրած որոշման դեմ Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել: Այն կասեցվել էր «Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի հանրայնացման հիմքով: RTÜK-ի որոշման դեմ այդպես իրենց բողոքն են արտահայտել մի շարք սյունակագիրներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ: Բողոք արտահայտող ստորագրահավաքի տեքստում ասված է. «Açık Radyo-ն ռադիոալիք
Թալինի ՔՊ-ական համայնքապետը շարունակում է գնումներ կատարել իր ընտանիքի հետ փոխկապակցված «Սափեյան եղբայրներ» ընկերությունից. Civilnet
Civilnet. Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը շարունակում է գնումներ կատարել իր ընտանիքի հետ փոխկապակցված «Սափեյան եղբայրներ» ընկերությունից։ Այս տարի «Սափեյան եղբայրներ»-ի հետ արդեն կնքվել են 6,6 մլն դրամի հեղուկ գազի մատակարարման պայմանագրեր։ Ընկերությունը գազալցակայան է շահագործում Թալին համայնքում` Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքում։ Ընտանիքի անդամների հետ գնման պայմանագրերի կնքման փաստերով նախկինում վարույթ էր հարուցվել Կոռուպցիայի կանխարգելման
Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի համաժողովում Գարեգին վարդապետ Համբարձումյանը հանդես եկավ Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, բռնի տեղահանված արցախահայության հիմնարար իրավունքների վերականգնման հրատապության վերաբերյալ զեկույցով
Սույն թվականի հուլիսի 7-10-ը Իսպանիայի Մալագա քաղաքում սկսվել են Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ)կողմից կազմակերպված, մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված «Պաշտամունքի վայրերի և մշակութային ժառանգության անվտանգությունը, ֆինանսական, քաղաքական և իրավական պաշտպանությունը» խորագիրը կրող ամառային 11-րդ համաժողովի աշխատանքները։ ԵԵԿ 11-րդ ամառային համաժողովը համախմբել է ԵԵԿ անդամ եկեղեցիների ներկայացուցիչներին և գործընկեր կազմակերպություններին։ Եվրոպայում տեղի ունեցող պատերազմների և ռազմական բախումների
Աննա Վարդապետյանը և Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչները քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը և Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: Աննա Վարդապետյանը ողջունել է Նիդերլանդներից ժամանած հյուրերին Գլխավոր դատախազությունում և
Թյուրքական երկրների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընդունած «Ղարաբաղյան» հռչակագիրը պարունակում է պատմական անցյալի իրողությունների խեղաթյուրման և ներկայի զարգացումների միակողմանի գնահատման տարրեր. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»
Հուլիսի 6-ին Թյուրքական երկրների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովն ընդունել է այսպես կոչված «Ղարաբաղյան» հռչակագիրը։ «Կայուն ապագայի կառուցում տրանսպորտի, կապի և կլիմայական գործողությունների միջոցով» թեմայով ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահները, Թուրքիայի փոխնախագահը և Հունգարիայի վարչապետը, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը։ «Ղարաբաղյան» հռչակագիրը, սակայն, սկսած իր զավեշտախառն
Նորոգումից հետո վերաօծվել է Գուգարաց թեմի առաջնորդանիստ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին
Նորոգումից հետո վերաօծվել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցին։ Գլխավոր խնդիրը տանիքի, անձևրաջրերից վնասված առաստաղի ու պատերի նորոգումն է եղել: Աշխատանքը տևել է մի քանի ամիս: Ընթացքում անհրաժեշտություն է առաջացել վերականգնել նաև Սուրբ խորանը և եկեղեցու պատերը զարդարող ծավալուն որմնանկարների վնասված հատվածները։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
«Մարզպետ, մեքենայովդ գնա ավտոկայան, բուլվարային թաղամաս, ոստիկանների թաղ կտեսնես՝ ինչքան տնակներում ապրողներ կան»․ գյումրեցիները՝ Շիրակի մարզպետի հայտարարության առիթով
Միջին տարիքի մի գյումրեցի կնոջ հիշեցրինք, որ Շիրակի մարզպետը հայտարարել էր՝ Շիրակի մարզն ամբողջությամբ շինհրապարակ է, ինչպե՞ս կարող ենք դիտարկել աղետի գոտի, նա այսպես արձագանքեց․ «Գլուխը պատով է տվել՝ ով որ է․ աղետի գոտի չէ, բա ի՞նչ է»։
Հայաստանն այսօր առարկություն չունի խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ. Մարիա Կարապետյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող ԵԱՀԿ ԽՎ նիստում: «Շնորհակալություն, տիկի’ն նախագահ: Հարգելի’ գործընկերներ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագիրը պատրաստ է. Հարավկովկասյան երկու հանրապետությունները, իսկապես, պատմական հնարավորություն ունեն փոխելու իրենց հարաբերությունները` հեռանալով հակամարտությունից եւ շարժվելով դեպի համագործակցություն: Մեր երկու երկրները բանավոր կերպով ճանաչել


















































