Օրվա լրահոսը

«Ես վերջին անգամ Վանոյին տեսել եմ 97-ին». ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի բացառիկ հարցազրույցն «Առավոտին»

Տեր-Սահակյանն ասում է՝ Սուքիասյանների հետ դատարան եկող տղաները թող իմանան, դավաճանի համար են եկել դատարան. «Նաիրի Հունանյանը սպանել է ազգային հերոսների, մենք լիկվիդացրել ենք ազգի թշնամուն, հեչ համեմատելու բան չի»:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խումբը պահանջում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ՝ Ֆրենք Փալոունի, Գուս Բիլիրակիսի, Ադամ Շիֆի և Դեյվիդ Վալադաոյի համատեղ հայտարարությունը, որով Բայդենի վարչակազմին կոչ է արվում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Արցախի էթնիկ զտումների համար, նպաստել Արցախ հայերի վերադարձին և ադրբեջանական շարունակական ագրեսիայի պայմաններում աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը: Մեկնաբանելով կոնգրեսականների նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի

«Այս օրենքով, եթե Կիրանցի բնակչի տանը առիթ լինի, արգելվելու է ոգելից խմիչքի գործածումը, կամ եթե խանութ բացի այստեղ, արգելվելու է». Գեղամ Մանուկյան

Առաջարկվում է սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձինք, որոնք 2023-ի սեպտեմբերի 19-ի դրությամբ ունեցել են պաշտոն, Հայաստանում թափուր պաշտոն առաջանալու դեպքում անցնեն ծառայության եւ ժամկետ է սահմանվում մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը:

Բայրամովն ու Կոլոմինան Վաշինգտոնում քննարկել են նաև խաղաղության գործընթացի հարցեր

«Ազատություն». ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում երեկ Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ Բաքուն նշում է, որ հանդիպման օրակարգում էին նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանային, միջազգային անվտանգությանն ու մարտահրավերներին վերաբերող հարցեր։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Սահմանադրությունն ու բեկոնով ձվածեղը

Որոշ ջանքեր գործադրելով՝ զանգվածներին կարելի է «կերցնել» ցանկացած անհեթեթ գաղափար 1929 թվականին «Lucky Strike» ծխախոտն արտադրող ամերիկյան ընկերությունը պատվիրեց PR-ի հմուտ մասնագետ Էդվարդ Բեռնեյսին ճանապարհներ գտնել՝ շուկան ընդլայնելու համար: Բեռնեյսը շատ արագ հասկացավ, որ շուկայի «պասիվ» հատվածը կանայք են: Ինչպե՞ս համոզել կանանց եւ աղջիկներին, որ նրանք սկսեն ծխել: Շատ պարզ: Համոզել նրանց, որ ծխելը «պրեստիժային

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 10-ի կեսօրից հետո, 11-15-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:

Էդմոն Մարուքյան. «Սեպտեմբերի 27-ին, երբ վարչապետն ԱԺ-ում հարցնում էր Ադրբեջանի հետ զիջումների գնալու մասին՝ դա շանտաժային հարց էր»

«Եվ եթե որեւէ մեկն ասեր՝ «այո», նրան կմեղադրեին Ադրբեջանի կողմից լինելու, թուրքի շահերը սպասարկելու մեջ»

Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ալիևի այցի և համաձայնագրերի ստորագրման մասին

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ալիևի այցի և համաձայնագրերի ստորագրման մասին: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով հուլիսի 11-12-ը ծրագրում է պաշտոնական այց կատարել Պակիստան։ Այցի ընթացքում նախագահ Ալիևը հանդիպումներ կունենա նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի և վարչապետ Շահբազ Շարիֆի հետ»,

Համաշխարհային պրեմիերա. հասանելի են Ազնավուրի երաժշտության սիմֆոնիկ կատարումները

Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ կայացել է աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի սիրված երգերի երաժշտությունների սիմֆոնիկ կատարումների պրեմիերան՝ նվիրված մեծ վարպետի 100-ամյակին։ Պրեմիերայի շրջանակում առաջին անգամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ թավջութակահար Կամիլ Թոմայի կատարմամբ հնչել են Ազնավուրի ստեղծագործությունները, որոնք  ձայնագրվել էին աշխարհահռչակ «Դոյչե Գրամաֆոնի» պիտակի ներքո։

Հարավաֆրիկացին՝ մութ, սարսափելի, նույնիսկ բռնության տեսարաններով, բայց համարձակ մարդասիրություն է քարոզում

Հարցազրույց Մեթյու Մաքդեւեթի հետ 2024թ. ապրիլին «ԷՋ» հրատարակչությամբ լույս է տեսել Մեթյու Մաքդեւեթի «Թեքված պենտագրամ» ֆենթըզի վեպը հայերեն թարգմանությամբ։ Վեպի սեղմ շարադրանքը. Դրեզդենի համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Նել Բլայթն իր ողջ կյանքն անցկացրել է՝ թաքցնելով վտանգավոր ու անբացատրելի կարողությունները։ Կրակին դիպչելիս նրա ձեռքերը բռնկվում են, սակայն չեն վնասում իրեն։ Փոխարենը՝ Նելը կարող է վնասել մարդկանց՝ առանց դիպչելու նրանց:

Դիլիջանում նոր թունել կկառուցվի․ «Պարոն Խաչատրյան, ի՞նչ գումար է կորել, որ չեք գտնում». Ծովինար Վարդանյանը՝ Արթուր Խաչատրյանին

«Պուշկին» թունելը կվերակառուցվի, նոր՝ «Դիլիջան» թունել կկառուցվի․ այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

«Այո, Փարաքարի համայնքապետարան գալիս եմ, բայց ոչ մի գործառույթ չեմ անում։ Նշանակվելու եմ նոր պաշտոնի: Ես ազատվել եմ». Կարապետ Արթենյան. «Հրապարակ»

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալներ Կարապետ Արթենյանն ու Գոռ Սարիբեկյանն ազատվել են աշխատանքից։ ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանի` համայնքապետ ընտրվելուց հետո ավագանին այլեւս նիստ չի կարողացել գումարել, համայնքապետի տեղակալների նոր նշանակում կամ վերանշանակում չի եղել, ուստի օրենքի ուժով Գյուլնազարյանի տեղակալներն ազատվել են աշխատանքից։ Նիստ չի գումարվել, քանի որ ավագանու անդամ, Փարաքարի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կալանավորվել

«Ալրաղացի Լյովիկը» կշարունակի մնալ կալանքի տակ, սակայն գործով վերաքննիչ դատարանում նոր քննություն է սկսվելու․ «Ժողովուրդ»

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը ուշագրավ որոշում է կայացրել ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի գործով: Մեզ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը նրա ազգականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, իսկ Ալրաղացի Լյովիկի գործով նոր քննություն է սկսում: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ

Այսքան մոտ ու այդքան հեռու

Ըստ Փաշինյանի` Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը բավարար հիմք չէր հասկանալու, թե ԵՄ-ն որքանով է պատրաստ մոտ լինել Հայաստանին «Հայերն ունեն եվրոպական ձգտումներ», «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում», այս եւ այլ հայտարարություններն էին լսում մեր հասարակությունն ու Հայաստանի գործընկեր պետությունները ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից: Իսկ եվրոպական տարբեր երկրների ղեկավարներ,

Արմեն Գրիգորյանը և Սամանթա Փաուերը քննարկել են Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ գնահատելի է մեր երկրում գործակալության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, որի համատեքստում ԱԽ

«Հորս համար առանձնահատուկ կարևորություն ուներ Շառլ Ազնավուրին լուսանկարելը, քանի որ երկուսն էլ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների որդիներ էին»

Ռոժե Կասպարյանին անվանում էին «60-ականների աչք», քանի որ նա լուսանկարել է այդ ժամանակահատվածի ճանաչված բոլոր արտիստներին՝ «Ռոլլինգ Սթոնզին» և այլոց.

Դավիթ Անանյան. 2016-ին կարմրաթուշ ուժ էին, երազանքներ ունեին. «Հրապարակ»

Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը 2016 թվականին ֆեյսբուքյան իր էջում մի ուշագրավ գրառում էր արել, որը երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հիշել էր ու տարածել. «Եկեք մի պահ պատկերացնենք, որ Հայաստանն ազգային ավիափոխադրող ունի, որը մատչելի գներով ավիաչվերթներ է իրականացնում տարբեր եվրոպական քաղաքներ, ու մենք ստիպված չենք ամեն անգամ անտերների պես Թիֆլիսից թռնել, իսկ եվրոպացի տուրիստները,

Ֆասթ բանկի աջակցությամբ կայացել է «Հեղինակային երգի» միջազգային փառատոնի նախընտրական փուլը

Ֆասթ բանկի աջակցությամբ «Մետրո» թատրոնում կայացել է «Հեղինակային երգի» միջազգային փառատոնի նախընտրական փուլը: Ելույթ են ունեցել 60 հայտերից ընտրված 27 հեղինակ-կատարողներ: Մասնագիտական ժյուրին՝ երգահան Էդուարդ Զորիկյանի գլխավորությամբ,  ընտրել է տասը լավագույններին: «Շնորհակալությունս պետք է հայտնեմ Ֆասթ բանկին: Շնորհիվ այդ աջակցության՝ մենք այսօր հնարավորություն ունենք երիտասարդությանն ինտեգրելու, հնարավորություն ունենք ժանրի գործունեությունը զարգացնելու փառատոնային ձևաչափի մեջ: Այդ

«Հիմա այն փուլում ենք, որ բոլոր տեղական ակտիվ խմբերը հասկանում են՝ միասնությունն ուժ է, որ գյուղը, եթե կանգնի, գերան կկոտրի»․ Հարություն Գևորգյան

«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի ղեկավար Հարություն Գևորգյանը և դրամաշնորհառուները՝ ծրագրի գրանցած արդյունքների մասին։

Տարասով. Ղարաբաղը․․․ մենք թույլ տվեցինք, որ գործողություններն անցնեն ուժային տարբերակի, պատերազմի, չկանգնեցրինք պատերազմը. «Հրապարակ»

Փաշինյանի գալը մեր բացթողումն էր` գիտեինք, որ գալու է իշխանության, բայց ոչինչ չարեցինք կանխելու համար

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ

Հուլիսի 9-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։ Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։ ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հուլիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

Ֆինանսների նախարարի հանձնված եւ վերադարձված փոխառությունները հաշվետու տարում կազմել են 87 մլն 994 հազար դրամ եւ 27 հազար դոլար. «Ժողովուրդ»

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին՝ համաձայն 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի։ Մինչեւ նախարար դառնալը նա եղել է ֆինանսների նախարարի տեղակալ, Ասիական զարգացման բանկի տնօրենի խորհրդական, 2018-2019 թվականներին վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։ Համաձայն կառավարության կայքի՝ Հովհաննիսյանը 2015 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ 2016 թվականին ընտրվել է

Յունիբանկը թողարկել է 9.75% և 5% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դրամային և դոլարային պարտատոմսեր, համապատասխանաբար, 9.75%  և 5% տարեկան եկամտաբերությամբ:  Դրամային պարտատոմսերի թողարկման  ծավալը  կազմում է 2 մլրդ ՀՀ դրամ, դոլարային պարտատոմսերինը՝  5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ: Պարտատոմսերը  կարելի է ձեռքբերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում  կամ մասնաճյուղերում: Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել

Վերջապես գտանք, ինչով հպարտանանք

Վերջին 6 տարում «պարզվեց», որ մինչեւ 2018 թվականը Երրորդ հանրապետությունն առանձնապես հպարտանալու բան չուներ: «Աչք էինք դրել ուրիշի տարածքի վրա», «բռնազավթեցինք» այն, իսկ ներքին կյանքում «թալանից» բացի՝ ոչ մի ուրիշ բան տեղի չէր ունենում: Որից հետո «ժողովուրդը» իրականացրեց թավշյա հեղափոխությունը, այնուհետեւ «ժողովուրդը» ստեղծեց իր գաղափարախոսությունը (որը կարելի է ձեւակերպել շատ կարճ՝ «ուզում ենք լավ ապրել»),

Միջազգային հեղինակավոր «Վինսոն և Էլկինսը» հրապարակել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի և Խաչատրյանների համաձայնություն էական հանգամանքները

ԱՄՆ-ում շուրջ 2 տարի տևած հետաքննությունից հետո Խաչատրյանների կողմից որևէ իրավախախտում կատարելու, այդ թվում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքը անօրինական ճանապարհով ստացված եկամուտներով ձեռք բերելու հանգամանք չի հայտնաբերվել և չի հաստատվել։ Նաև անշարժ գույքի մասով նշվել է, որ հաշվի առնելով գործընթացի խիստ երկարատևությունը և այդ ընթացքում Խաչատրյանների բիզնես գործունեությանը պատճառվող հսկայական կորուստները, Խաչատրյանների և ԱՄՆ կառավարության միջև այն օտարելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ. ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ

«Բայց Դուք գիտեք, որ միշտ այդպես էլ լինում է», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Այսօր կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարը

Հիշեցնենք, որ ավելի վաղ նաեւ հաղորդվել էր, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածություն չկա։

Ո՞ւմ է պետք Հայաստանի ընդդիմությունը

Տարբեր երկրներում ընդդիմությունը, որպես կանոն, ունենում է նաև արտաքին քաղաքական արժևորում՝ ելնելով սպեցիֆիկ իրավիճակից: Եվրոպական երկրներում, ավելի քիչ՝ ԱՄՆ-ում, ընդդիմությունը երկար տարիներ ասոցացվում էր Սովետական Միության հետ՝ որպես սոցիալիստական կամ կոմունիստական գաղափարախոսության կրող: Սառը պատերազմի ավարտից հետո արևմտյան երկրներում ընդդիմությունը կորցրել էր արտաքին քաղաքական նշանակությունը, որովհետև գործող գրեթե բոլոր հիմնական ուժերը գլոբալ առումով միևնույն դոկտրինալ

Ժամանակավորապես կփակվի Կիրանց գյուղով անցնող ճանապարհը

Իրազեկում վարորդներին Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։   «Ճանապարհային դեպարտամենտ»

Արտասովոր աշխուժություն Արթիկում․ բացվեց երիտասարդների տունը՝ Շիրակի գրեթե բոլոր պաշտոնյաների մասնակցությամբ

Արթիկում  այսօր արտասովոր աշխուժություն էր․  մարզխորհրդի արտագնա նիստից բացի, որը  տեղի էր ունենալու այս քաղաքում, «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի հանդիսավոր բացումն էր։ Շիրակի մարզի գրեթե բոլոր պաշտոնյաները՝ մարզպետը, մարզպետարանի ողջ անձնակազմը, համայնքապետերը, վարչական ղեկավարները  նախևառաջ մասնակցեցին  Արթիկ խոշորացված համայնքի համար կարևոր այս իրադարձությանը, որը ուղեկցվում էր երգ-երաժշտությամբ,  պատանի դհոլչիների կատարմամբ, ազգային  պարերով։ Նշենք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031