Օրվա լրահոսը
«Վարդապետյանը հիմք է ընդունում առաջին ատյանի որոշումը, որն անգամ ուժի մեջ չի մտել, վճիռ է հրապարակվել, որից հետո ներկայացրել ենք վերաքննիչ բողոք». փաստաբան. «Հրապարակ»
Դատախազության կազմավորման 106-ամյակի եւ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Գլխավոր դատախազությունում հուլիսի 1-ին տեղի ունեցած կոլեգիայի հանդիսավոր նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գերազանցիկ աշակերտի կեցվածքով վարչապետին էր զեկուցում, թե ինչ մեծ ու կարեւոր գործեր է արել ինքը, ինչպես է «թալանը» հետ բերել պետբյուջե եւ այլն: Վարդապետյանը մասնավորապես նշել է. «Դատարաններում բավարարվել է 4 մլրդ 503
Ասել, որ անվտանգային ոլորտում «արդեն դիվերսիֆիկացիա ունենք», առնվազն լուրջ չէ. «168 ժամ»
«ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով քննարկման ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ տնտեսության ոլորտում շատ աշխատանքներ ունեն կատարելու, որ կարողանան դիվերսիֆիկացիայի հասնեն: Իսկ անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, վստահեցրել է Գրիգորյանը: «Հայաստանն ունի բավարար կարողություն՝ հնարավոր ապագա սպառնալիքներին դիմակայելու, իսկ դիմակայելու համար շատ կարևոր է դիվերսիֆիկացիան: Մենք հաճախ քննարկումներում ասում
Պարույր Հայրիկյան. Գնում էի հոռետեսորեն տրամադրված, բարեբախտաբար, իմ հոռետեսությունն անտեղի դուրս եկավ. «Հրապարակ»
Նախօրեին «Անի» հյուրանոցի սրահում տեղի է ունեցել սրբազան պայքարի քաղաքական խորհրդի փակ նիստը՝ երկրորդը։ Հաջորդ օրն էլ Բագրատ սրբազանը հանրային գործիչների հետ է հանդիպել: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «Հրապարակ»-ին ասաց՝ հոռետեսական տրամադրված էր գնում հանդիպմանը, քանի որ գիտի, թե որքան բարդ է 30-ից ավելի ուժերի համախմբել մեկ նպատակի շուրջ, բայց, բարեբախտաբար, իր սպասումները չարդարացան։ «Մեր
Այս իշխանությունը միայն խոսում է դիվերսիֆիկացիայի մասին և անում ճիշտ հակառակը: Շարունակվում է բարձր կախվածությունը մեկ երկրից. Թադևոս Ավետիսյան. «Փաստ»
Եթե հաշվել գիտեն, թող հաշվեն՝ երբ եկան իշխանության, օրինակ՝ Ռուսաստանի հետ մեր արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը որքան էր և որքան է հիմա
Միայն մեկ ոլորտում՝ ճանապարհաշինությունում, իշխանությունները 67 միլիարդ են ծախսել բյուջետային գումարներից. առանց հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու. «Ժողովուրդ»
Ներկայացվում է քաղվածք ՀՀ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունից առ այն, որ միայն մեկ ոլորտում՝ ճանապարհաշինությունում, իշխանությունները 67 միլիարդ են ծախսել բյուջետային գումարներից. մեղմ ասած՝ ծախսել են առանց դրանց հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու, հրապարակելու։ Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս նկատմամբ բերված կալանքի միջնորդությունը. Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը Հակակոռուպցիոն դատարանը (դատավոր Սուրիկ Խաչատրյան) Արաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս նկատմամբ բերված կալանքի միջնորդությունը մերժեց (առանց որևէ խափանման միջոց ընտրելու):
Կեղծ են այն հայտարարությունները, թե ԵՄ-ի հետ բացառիկ հարաբերություններ ունենք և, դրանով պայմանավորված, շուտով ազատ կկարողանանք գալ-գնալ Եվրոպա. Արտակ Բշտիկյան. «Հրապարակ»
Իրականության հետ առերեսման վերջին ցայտուն դրվագը Փաշինյանի հայտարարությունն էր այն մասին, թե ինքը չի կարող այդ հարցի պատասխանը տալ՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել, չնայած այն փաստին, որ նրա թիմակիցներն արդեն անջուր բոբիկացել էին։ Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Արտակ Բշտիկյանը կարծում է՝ Փաշինյանի եվրոպացի «տերերը» հասկացրել են՝ գլխից վերեւ չցատկել։ Դրանով է պայմանավորված նրա հայտարարությունը՝
Մինչև հանրությունը կարողանա տիրապետել համակարգին, մետրոյում ժետոն վաճառող գանձապահները լինելու են. Տաթև Խաչատրյան. «168 ժամ»
Երևանի մետրոյի կայարանում տեղադրվել են նոր անցարգելներ՝ վճարման նոր համակարգով․ քաղաքացիները ժետոնների փոխարեն՝ տոմսերը գնելու են QR կոդի հավելվածով կամ տերմինալով: Այս նորամուծությանը քաղաքացիներին ծանոթացնելու համար նոր վճարային համակարգը սպասարկող «Թել-Սել» ՓԲԸ-ն նույնիսկ աշխատակիցներ է տրամադրել, որոնք համապատասխան սարքավորումների մոտ մետրոյից օգտվողներին ցույց են տալիս քայլերի հաջորդականությունը։ Իսկ ի՞նչ է լինելու ժետոն վաճառողների հետ․ արդյո՞ք
Բարձր ենք գնահատում ԱՄՆ շարունակական աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմանը. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է: Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք մեր երկրների միջև ավելի քան երեսնամյա բազմաշերտ հարաբերությունները։ Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես Հարավային
Արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրն անորոշ է մնում․ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հանդես կգան նախաձեռնությամբ. «Ժողովուրդ»
Արցախցիների՝ 2019 թվականից նրանց կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրն անորոշ է մնում, իսկ պատկան մարմինները տարբեր պատճառաբանություններով ձգձգում են հարցը, ինչի պատճառով բազմաթիվ սոցիալական խնդիրների առջեւ կանգնած արցախցիները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները օրերս քննարկում են ունեցել Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների հետ, որպեսզի վերջիններս կարողանան խորհրդարանում հարցին լուծում տալ: Մեզ հետ
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի իշխանությունն ինքը հրաժարվել է արցախցիների` Արցախ վերադառնալու հարցը օրակարգային դարձնելուց` փորձելով այն «վաճառել» Ադրբեջանին
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Միջազգային հանրության` արցախցիների հետ վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված հորդոր-կոչերի ֆոնին, Ադրբեջանը կրկին ակտիվացրել է այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» կեղծ եզրույթը, որի տակ ներկայացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի մի էական հատված: ՀՀ իշխանության խայտառակ վարքագծի և զիջողականության պայմաններում, Ադրբեջանի դեմ օգտագործվող հիմնական
Ինչպես եմ տեսնում Ամերիկան
Փաշինյանական «արեւմտամետները» հիմնովին վարկաբեկել են արեւմտյան արժեքները եւ այն գաղափարները, որոնք իսկապես պետք է առաջնորդեն եթե ոչ ամբողջ մարդկությանը, ապա մեզ՝ հայաստանցիներիս: Այժմ շատերին կարող է թվալ, որ եթե մի երկու անգամ «Պուտլեր» ասես եւ հայտարարես, որ վաղը կամ մյուս օրը մենք դառնալու ենք ԵՄ անդամ, ապա՝ վերջ, դու երդվյալ արեւմտամետ ես: Մինչդեռ ինձ համար
Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած Նարինե Ասատրյան. «Նույնիսկ իմ պատմածների մեջ չկա Նիկոլ Փաշինյանի անունը, նրա անունը հանել են». «168 ժամ»
«Ես նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ չեմ փոշմանել իմ արարքի համար։ Այո, ես անձրևանոցն անհայտ ուղղությամբ չեմ ուղարկել, հենց իր ուղղությամբ եմ ուղարկել, երբեք չեմ փոշմանի, շատ լավ եմ արել, քիչ եմ արել»:
Շատ-շատ՝ հրավիրում են ֆիքսված մուտքավճարով բարեգործական ճաշերի կամ շատ սիրալիր տեղեկացնում, որ իրենցից «ակնկալում են», ասենք, 10-ական միլիոն դրամ. «ՉԻ»
Իզուր է Աննա Վարդապետյանը պայքարում ստրկատիրական կարգերի դեմ։ Վերջին հաշվով՝ մեր ստրուկներին հո չե՞ն ստիպում մի կտոր հացի համար գիշեր-ցերեկ աշխատել շաքարեղեգնի պլանտացիաներում…
«Ախպերս ինչ եք անում» արտահայտության համար ոստիկանները Օգանովսկու որդուն պառկեցրել են գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից
Խուզարկության արդյունքում քրեաիրավական գնահատման ենթակա ոչինչ չի հայտնաբերվել։
Կիրանցն այսօր․ իրավիճակն ու տրամադրությունները՝ դրվագներով
Ինչ տեսանք Մի քանի ամիս առաջ սահմանազատման-սահմանագծման գործընթացի պատճառով թիրախում հայտնված տավուշյան չորս գյուղերից մեկում՝ Կիրանցում դամոկլյան սրի նման, ինչպես ցանկացած սպառնալիք, օդում կախված է անորոշությունը։ Ընդամենը մեկ ամիս հետո ադրբեջանական կողմը տեղակայվելու է իրեն տրված դիրքերում՝ գյուղի բնակիչների անմիջական հարևանությամբ։ Իսկ մինչ այդ մարդիկ պարզապես սպասում են՝ դեռևս հստակ չպատկերացնելով, թե ինչպես է ընթանալու
Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի առաջնորդները քննարկել են միասնական զորավարժությունները պարբերական դարձնելու հարցը
Կայացել է հանդիպում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի առաջնորդների միջև։ Քննարկվել է միասնական զորավարժությունները պարբերական դարձնելու և համատեղ ռազմական նշանակության ապրանքներ արտադրելու հարցերը։ «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք
Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը
2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազավթումից հետո ադրբեջանական կողմը առաջին հերթին ցուցադրաբար ապամոնտաժեց Շուշի քաղաքի մոտ գտնվող հայտնի տանկ-հուշարձանը։ Հիշեցնենք, որ Տանկն Արցախի ազատագրական պայքարի սիմվոլն էր, հաղթանակի խորհրդանիշը, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Շուշիի ազատագրական պայքարում նահատակված հերոսների հիշատակին։ Բայց, 2023 թվականի սեպտեմբերին պարզ դարձավ, որ Ադրբեջանը ապամոնտաժել, ապա ոչնչացրել է Ստեփանակերտից Շուշի տանող
Պուտինն՝ Ալիևին. Մոսկվան միշտ պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը. «Ազատություն»
Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա այցելել։ Պուտինն ասել է՝ անպայման կայցելի, բայց ժամկետներ չի նշել:
Ահազանգ իրավապահներին. Կարմիրգյուղ համայնքում դամբարաններ են քանդել
Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Ամերիկայի Միացեալ Նահանգներու Քրիստոսի Միացեալ Եկեղեցւոյ նախագահուհին
Շաբաթ, 29 Յունիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ ընդունեց այցելութիւնը Ամերիկայի Միացեալ Նահանգներու Քրիստոսի Միացեալ Եկեղեցւոյ նախագահուհի դոկտ. Քարէն Թոմփսընի, ընկերակցութեամբ Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան (Մ.Ա.Հ.Ա.Ե.Մ.) եւ Հայկազեան համալսարանի նախագահ վերապատուելի Փօլ Հայտոսթեանին: Նախագահուհին Լիբանան այցելած էր ներկայ գտնուելու Մ.Ա.Հ.Ա.Ե.Մ. 100 ամեակի հանդիսաւոր պաշտամունքին եւ 77-րդ համաժողովին։
Էրդողանը հնարավոր միջնորդ չէ Ուկրաինայի հարցով բանակցություններում. Պեսկով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հնարավոր միջնորդ չէ Ուկրաինայի հարցով բանակցություններում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի անդամները հանդիպել են ԼՂ-ից տեղահանվածների հետ
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ներկայացնող անդամները հանդիպեցին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ լսելու երկրի ժողովրդավարական զարգացումների մասին և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ՝ տեղեկանալու նրանց առաջ ծառացած մարտահրավերների մասին: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Չինաստան-Ադրբեջան համատեղ հռչակագրում ադրբեջանական կողմը ցանկություն է հայտնում միանալ BRICS-ին. Տաթեւիկ Հայրապետյան
«Եվ մինչև արևմտյան շրջանակները աչք փակեցին Արցախում տեղի ունեցածի վրա՝ հավանաբար այն հույսով, որ Ադրբեջանը դա կգնահատի, Ադրբեջանն ավելի խորացրեց իր համագործակցությունը ՌԴ-ի ու Չինաստանի հետ»
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է բելառուս ժողովրդին` Անկախության օրվա կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշվում է. «Շնորհավորում ենք Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Գիտակցելով այս օրվա կարևորությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»: Հիշեցնենք, որ Բելառուսը Հայաստանին
Ասլան Կարացեւը ի վիճակի չեղավ շարունակել պայքարը Կարեն Խաչանովի հետ
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթահարեց Ուիմբլդոնյան մրցաշարի առաջին շրջանը: Նա թեեւ իր թիմակից Ասլան Կարացեւի հետ հանդիպումում գլխավորում էր հաշիվը՝ 6:3, 6:7 (4:7), 7:6 (13:11), 2:0, սակայն Կարացեւը ոտքի վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարը շարունակել, ու հաղթանակը շնորհվեց Կարեն Խաչանովին: Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը լինելու է ֆրանսիացի Կանտեն Ալիսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանն ու Աննա Գրիգորյանը հուլիսի 3-ին հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Ողջունելով պատվիրակության անդամներին Հայաստանի օրենսդիր մարմնում՝ Հայկ Մամիջանյանը շնորհավորել է հյուրերին ԱՄՆ
Շիրակում կնախաձեռնենք մի շարք միջոցառումներ: Ինքս էլ կփորձեմ անել հնարավորը համագործակցության նոր շրջանակներ գտնելու համար. Պետր Պիրունչիկը` Մուշեղ Մուրադյանին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Մարզպետը ողջունել է դեսպանին՝ նշել, որ սիրով է հյուրընկալում Պետր Պիրունչիկին և ներկայացրել Շիրակի մարզն ու պատմել մարզի հնարավորությունների, առանձնահատկությունների և ներուժի մասին․ «Շիրակի մարզն աչքի է ընկնում յուրահատուկ հումորով, հյուրասիրությամբ, մշակույթի, արհեստի ու արվեստի նկատմամբ սիրով։
«Ալիևը կոնկրետ սևեռված է Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերն ադրբեջանցիներով լցնելու վրա»․ քաղաքագետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս Բաքվում Կանադայի նորանշանակ դեսպան Քևին Հեմիլթոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե պետք է ապահովել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների Հայաստան վերադառնալու իրավունքը։ Նա նշել էր նաև, որ հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար։ Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Իլհամ Ալիևի ներկայացրած նոր պահանջը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց,
Միրզոյանն ու Կոբախիձեն վստահեցրել են` ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ռազմավարական գործընկերության հաստատումից հետո իր այս առաջին այցը և կայացած քննարկումները վկայում


















































