Օրվա լրահոսը

Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները պարգևատրվել են ԱԺ նախագահի հուշանվերով, շնորհակալագրով

Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին պարգևատրել ԱԺ նախագահի հուշանվերով

Բարեգործությունը զզվելի է, քաղաքական աջակցությունը՝ բաղձալի

Քաղաքական աջակցություններն էլ ավելի նվազեցնելու արդյունքում Երևանն է հանձնվելու ու բոլորս ենք հայտնվելու արցախցիների կարգավիճակում և ամենայն հավանականությամբ աշխարհի տարբեր մասերում մեզ հետ զբաղվելու են բարեգործությամբ։

Չվճարված հարկերը կներվեն, թոշակը կբարձրանա. Վրաստանում նկատելի են ընտրական նպատակներով վարչական ռեսուրսի օգտագործման նշաններ. JAMnews

JAMnews. Վրաստանում նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է ընտրություններից 60 օր առաջ, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արդեն ոչ պաշտոնապես սկսել է այն։ Այս մասին ասվում է Fair Elections ոչ կառավարական կազմակերպության հրապարակած զեկույցում։ Կազմակերպության իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ արդեն իսկ հայտնաբերվել են նախընտրական նպատակներով պետական ռեսուրսների մոբիլիզացման և վարչական ռեսուրսների օգտագործման նշաններ։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի

«Աշտարակ բ/կ» տնօրենի հետ ձերբակալվել էին բժշկական կենտրոնի եւս երկու աշխատակից

Խուզարկել են «Աշտարակ բ/կ» տնօրենի աշխատասենյակը

Սևանա լիճը օգնության կարիք ունի. Թագուհի Թովմասյան

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է: Սակայն այսօրվա դրությամբ մեր ազգային շտեմարանը գտնվում է ողբերգական վիճակում: ✅Շրջել եմ Սևանա լճի ափամերձ տարածքներով. խայտառակություն է Վարդենիս-Կարճաղբյուր հատվածում: ✅Նկարահանել եմ կադրեր, թե ինչ աղբի մեջ է մեր զգային հարստությունը և պետական հոգածության ինչ բացակայություն է արձանագրվում: ✔️Ցավոք սրտի,

«Շարժման մարելու մասին դեռ վաղ է խոսել, բայց եթե հիմքում չդրվի հստակ ծրագիր, մեծ հավանականությամբ այն վերջնականապես կմարի»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։ -Պարոն Բաղադասարյան, իշխանություններն ամեն կերպ փորձում են ներկայացնել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մարել է։ Ի՞նչ են ցույց տալիս զարգացումները, շարժումը մարո՞ւմ է։ -Իհարկե, շարժումը զգալիորեն պասիվացել է, բայց մարելու մասին առայժմ վաղ է խոսել։ Այլ հարց է, որ եթե շարժման հիմքում չդրվի հստակ ծրագիր, գործողությունների հստակ ժամանակացույց,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ին քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։ Հուլիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ին շրջանների զգալի մասում, 6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Նորագյուղը կդառնա Երեւանի նոր կենտրոնը, կփոխի Երեւանի դիմագիծը. Տիգրան Ավինյան

Պատրաստ է գլխավոր հատակագիծը, որն իրականացվել է հայտնի ճարտարապետական ընկերության կողմից

Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի հետևողական աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թրյուդոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։ Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը և հանձնառու ենք շարունակել աշխատել ընդհանուր արժեքների և փոխադարձ

Սահմանադրական արդարադատությո՞ւն ես հայցում, «դիմիր» Սահմանադրությանը

Դատարանը դատարանին մերժել է Հազվադեպ է պատահում, երբ սահմանադրականության հարցով ակտիվություն են ցույց տալիս դատարանները: ՍԴ-ն օրերս մերժեց Վերաքննիչ վարչական դատարանի, Վերաքննիչ քրեական դատարանի դիմումները: 2024 թվականի մայիսի 8-ից Սահմանադրական դատարանում էր Վերաքննիչ վարչական դատարանի դիմումը: Դիմողը թիվ ՎԴ/2164/05/24 վարչական գործով խնդրել էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերի՝ ՀՀ Սահմանադրության

«Անչափահաս երեխայի բռնաբարություն՝ իր ուսուցչի կողմից, որ նաեւ համայնքի ներկայացուցիչ է եղել Սյունիքում, ՀՀ-ն ունի Եվրոդատարանի վճիռ». Լարա Ահարոնյան

Նա ասաց, որ բյուջեի միջոցներով Հայաստան է հրավիրվում արտիստ, որը հայտնի է անչափահասների հանդեպ սեռական բռնությունների դեպքերով ու դրանով ուղերձ է հղվում հանրությանը, որ սեռական բռնությունը կարեւոր խնդիր չէ. «Գումարները պետք է ուղղվեն ուրիշ ծախսերի վրա, ոչ թե Հայաստան բերենք մարդ, որը ճանաչված է համաշխարհայնորեն՝ որպես անչափահասների սեռական բռնության ենթարկող»:

Համալրվող ավանդ՝ ճկուն պայմաններով․ Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է համալրվող ավանդի հատուկ առաջարկ՝ ֆինանսական միջոցների դինամիկ աճի համար։ Ավանդը ներդնելուց հետո այն կարելի է համալրել ցանկացած պահի (բացառությամբ դրա ավարտին նախորդող երեք ամսվա ընթացքում) և ստանալ տոկոսները ամեն եռամսյակ։ Ավանդները ներգրավվում են սկսած 500,000 դրամից | $1,000-ից |€1,000-ից, մրցունակ տոկոսադրույքով և օվերդրաֆտի հնարավորությամբ։ Առաջարկի շրջանակում ավանդ ներդնող Հաճախորդները կստանան

«Եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, վստահեցնում եմ, այսօր մենք ՀՀ՝ որպես անկախ պետություն չէինք ունենա». Փաշինյան

Այստեղ խոսվեց կանանց դերի մասին, դա ֆունդամենտալ պրոբլեմ է, որովհետեւ այն իրադրությունը, որն ունենք ՀՀ-ում, կանայք մեր բնակչության մեծամասնությունն են, էդ մեծամասնության մի հսկայական մասի պոտենցիալը մենք ինչ-որ դռների հետեւում կողպել ենք:

Անցյալից պետք է դասեր քաղել: Նիկոլիզմի ծննդատան հետքերով. Ռուբեն Հակոբյան

Միջին վիճակագրական վերլուծական կարողությամբ քաղաքացու համար համոզիչ չէ, որ Նիկոլի իշխանության գալուն նպաստողներից ոմանք, պատասխան տալու փոխարեն, այսօր հայտնվել են ընդդիմադիր դաշտում եւ տակից քաղաքական խաղեր տալով, շարունակում են իրականացնել նիկոլածին ծննդատան ճարտարապետությունն ու քաղաքական դիզայնը, ինչը մեծապես խանգարում է ընդդիմադիր դաշտի առողջացմանն ու համախմբմանը։

«Ներքին դիտումի» ժամանակ կամայականությունը եւ չարաշահումները չեն բացառվում

Վճռաբեկ դատարանը նախադեպային դիրքորոշում է ձեւավորել «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարգավորող դատական ակտին առաջադրվող որակական պահանջների վերաբերյալ Վճռաբեկ դատարանը, 2024 թվականի հունիսի 21-ի թիվ 09/08.07.2021 եւ 05/08.07.2021 որոշումներով, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին կամայական միջամտություններից եւ չարաշահումներից պաշտպանող բավարար ու արդյունավետ երաշխիքների համատեքստում անդրադառնալով «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարգադրող դատական ակտին առաջադրված որակական պահանջներին, արձանագրել է,

Կալանավորվել է «Աշտարակ» ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը

Կալանավորվել է «Աշտարակ» ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը: Այս մասին  հայտնել է Հակակոռուպցոին կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ «Հովհաննիսյանը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»։ Մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի։

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում ավերված շենք

Եվ մի մեծ ցանկություն է առաջ գալիս` որ սա արագ ավարտվի»,- ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է դեսպան Հարությունյանը։

Եթե պետք է՝ միջամտեմ, թե չէ «Աջափնյակ» մետրոյի կայարանը «կմահանա» բյուրոկրատական ընթացքին թողնելուց. Տիգրան Ավինյան

Մենք ունենք տրված խոստում՝ Աջափնյակի կայարանի կառուցման, եւ այն կառուցվելու է: Մեր հիմնական խնդիրն է, որ տեխնիկական բոլոր խնդիրները, ֆինանսները, փորձաքննությունը եւ մնացյալ բոլոր հարցերը ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում լուծվեն:

ԵԱՀԿ-ն կարևոր դեր ունի Եվրոպայի ժողովրդավարական անվտանգությանը նպաստելու գործում. Լիլիթ Մինասյան

ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը Ելույթս ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի նիստին։ Հարգելի գործընկերներ, Թույլ տվեք պատմել Ձեզ հայ ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումները։ Այս տարի ապրիլին Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես սկսեցին սահմանների դելիմիտացիայի գործընթացը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որը ողջունվել է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից ներառյալ Եվրոպայի միությունը։ Հայաստանի

«Ես հպարտանում եմ յուրաքանչյուր երաժշտով»

Դաշնակահար, պրոֆեսոր Իրինա Կրասոտինան՝ հայ պատանիների մասին: Երեւանում օրերս կայացավ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Իրինա Կրասոտինայի Կամերային երաժշտության ամառային դպրոցը, որը եզրափակվեց հունիսի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած շքեղ գալա-համերգով: Կամերային երաժշտության ամառային դպրոցը կազմակերպել էր Primavera Foundation of Armenia հիմնադրամը, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աջակցությամբ, որն անցավ  2024թ. հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում: – Տիկին Կրասոտինա,

«Ձեր կողքին հիմա նստած են կանայք, որոնց համար ամենապարզ բանը՝ խանութ իջնելն էլ վտանգավոր է, քանի որ տեսքը չի համապատասխանում». Լարա Ահարոնյան

Կան մարդիկ, որ բռնության են ենթարկվում իրենց ընտանիքների մեջ, քանի որ իրենց սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը չի համապատասխանում նրան, ինչն ընդունված է հասարակության մեջ, նրանք ենթարկվում են բռնության հենց իրենց ծնողների կողմից: Pink Armenia-ի հետ եմ խոսել, կազմակերպությունները 50-ից ավելի բռնության դեպքեր են նշում:

Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսականների բանաձևը, որով առաջարկվում է ճանաչել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումները. հայտարարություն

Քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման և Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։

Ադրբեջանը կանդամակցի՞ ՀԱՊԿ-ին. JAMnews

JAMnews. Հունիսի 24-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ այս կառույցի գործառույթներն ու կազմը կարող են ընդլայնվել։ Նրա խոսքով՝ զգալիորեն աճում է ռազմաքաղաքական դաշինքի պահանջարկը։ «Սա բնական է, և պատմությունը դա հաստատում է։ Ավելին, ՀԱՊԿ-ն առաջարկում է շատ բարենպաստ պայմաններ մասնակցության համար»,- ասել է Տասմագամբետովը։ Այս ֆոնին կարծիքներ են հնչում,

Կայսերիում տեղացիները սկսել են հրդեհել միգրանտների խանութներն ու տները այն բանից հետո, երբ սիրիացի ներգաղթյալը մանկահասակ երեխայի է բռնաբարել

Կայսերիում տեղացիները սկսել են հրդեհել միգրանտների խանութներն ու տները այն բանից հետո, երբ սիրիացի ներգաղթյալը մանկահասակ երեխայի է բռնաբարել։ Որոշ վայրերում բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի` պահանջելով Էրդողանի հրաժարականը։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք  

«Հիմա Հայաստանում մոռացել են, որ տեղեր կային, ընդհուպ բացօթյա, որտեղ հանրահավաքներ անելը հեշտ չէր, եթե չասեմ անհնարին». Փաշինյանի ելույթը ժողովրդավարության մասին

«Ես երկար մտածեցի՝ սա ասեմ թե չասեմ, որոշեցի ասեմ, որ պետք է խոսքի եւ մամուլի ազատությունը հանրության կողմից ընկալվի ոչ թե ցնցոտիավոր ջադու, այլ որպես վայելչատես այցելու»:

Լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ տեղի է ունենում պատվիրված, ոչ իրավաչափ և ոչ համաչափ քրեական, ընդգծված քաղաքական հետապնդում. պաշտպան

Լիլիթ Աղեկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գևորգյանը 17.11.2023 թվականին` ժամը 11:00-ին, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում հաղորդում է ներկայացրել, որն արձանագրել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Միքայել Ավետիսյանը: Քննիչն հաղորդմանն ընթացք է տվել` նախաձեռնելով

Ժամկետային զինծառայողը Գեղարքունիքում բախվել է դաշտում կայանված «Mercedes Sprinter»-ին. մեքենաները կողաշրջվել են․ զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Աստղաձոր բնակավայրի գյուղամիջյան ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Դավիթ Թ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դաշտում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Դավիթ Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել

Աբրահամը Թայսոնին ասել է. «Դու ես «մեղավոր», որ ես այսօր բռնցքամարտի այդքան շատ գոտիներ ունեմ»

Հունիսի 30-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Բեռլինում ընտանիքի հետ հրավիրվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնի 58-ամյա տարեդարձի տոնական միջոցառմանը: Արթուր Աբրահամը լեգենդար բռնցքամարտիկին նվիրել է 20 տարվա հնեցման հայկական «Արարատ» կոնյակ: Աբրահամը Թայսոնին ասել է. «Դու ես «մեղավոր», որ ես այսօր բռնցքամարտի այդքան շատ գոտիներ ունեմ»:

Վերջում պարզվելու է, որ միակ «ապօրինի գույքը» մեր հայրենիքն էր: Ինչպես դադարեցնել ներքին ենիչերիների վերարտադրությունը. Վահե Հովհաննիսյան

Ինչո՞ւ պիտի Աշոտի հետ կատարվածից սարսռա, երբ շատերը Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների գերեվարվելուց ուրախացել էին։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031