Օրվա լրահոսը

Համեստ Աֆրիկյանը նվաճեց պատանիների Եվրոպայի առաջնության հաղթողի կոչումը, իսկ Ադրբեջանը շարունակում է նվաստացնել եվրոպական երկրներին

Սարաեւոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ օրվա երեկոյան մրցահերթում Հայաստանից առաջինը ռինգ մտավ աղջիկների հավաքականի անդամ, 48 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը։ Սակայն մեր աղջնակը մարտի ընթացքում համեստությամբ աչքի չընկավ։ Հակառակը, նա ռաունդից ռաունդ մեծացնելով առավելությունը իտալացի մրցակից Ջորջիա լա Ռոսայի նկատմամբ՝ 3-րդ ռաունդում ոչ միայն նոկդաունի ենթարկեց նրան, այլեւ իր ակտիվ գործողություններով ստիպեց անընդհատ

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ ուղևորներից մեկը մահացել է

Հունիսի 30-ին, ժամը 16:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել է երեք ավտոմեքենա, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1995 թ.), «Opel» (վարորդ՝

Ադրբեջանցիները հերթական անհարգալից վերաբերմունքը դրսեւորեցին

Սարաեւոյում այսօր ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության ժամանակ «բարեկամ» Ադրբեջանը հերթական անգամ Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տվեց։ Հայ բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանին պարտված ադրբեջանցի Նիհատ Գասիեւը  պարգեւատրման արարողության ժամանակ, երբ հնչում էր Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ոչ միայն ցուցադրաբար թիկունքով էր շուռ եկել, այլեւ պատվանդանի վրա կանգնած «զբաղված էր» բջջային հեռախոսով։ Դա եւս մեկ ապացույց

«Սուրեն Պետրոսյանը եկել է՝ Նիկոլի օրակարգն է ասել, հա ասեցի չխոսամ… ո՞ւր է քո պայքարը, քո պայքարը սկսեց եւ ավարտվեց Ոսկեպարո՞վ, հա՞». Գառնիկ Դանիելյան

Ճշտեցինք՝ ներդրվա՞ծ է նա եղել շարժման մեջ՝ Գառնիկ Դանիելյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում ադպես որակավորումներ տալ, չթվա, թե ես…չեմ ուզում բամբասանքներ: Ասում է՝ իրանք պիտի զանգեին ինձ, ինչի՞ համար զանգեինք, քեզ պիտի գտնեիք, որ զանգեինք»:

«Գայանե» բալետը՝ անիմացիոն ֆիլմ

Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը՝ անիմացիոն ֆիլմ։ Ստեղծագործությունը նորովի մատուցել են նկարիչ-մուլտիպլիկատորներ Գոռ և Արամ Սահակյանցները։ Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շրջանակում։ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

«Փաշինյանը հիշատակության արժանի ի՞նչ գործ է թողել հայ ազգի համար». Սահակ վարդապետ

«Մի՞թե հայրենիքը պաշտպանելը վատ բան է, արատավոր երեւույթ: Իհարկե, ոչ: Դա նրանց հերթական բարբաջանքն ու հերթական սխալ մոտեցումը եկեղեցու ու նրա հավատավոր զավակների հանդեպ»,- այսօր մեզ հետ զրույցում ասաց Տաթեւի վանահայր Սահակ վարդապետ Շաքարյանը՝ պատասխանելով քննադատություններին, որ եկեղեցին չպիտի խառնվի քաղաքականությանը: Նա ասաց, որ առաջին իսկ օրվանից եղել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ, Բագրատ

Մեկ ոսկի եւ երկու արծաթ՝ բռնցքամարտի պատանեկան ԵԱ ցերեկային մրցահերթում

Սարաեւոյում այսօր ավարտվում է բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որտեղ Հայաստանի ինը բռնցքամարտիկներ եզրափակչում են։ Ցերեկային մրցահերթում մենք ունեինք երեք մասնակից։ Ոսկե մեդալի համար մենամարտը փայլուն անցկացրեց 48 կգ քաշային Սիմոն Սիմոնյանը, որը չնայած տրիբունաներում ադրբեջանցիների ակտիվությանը, մրցավարների միաձայն որոշմամբ 5։0 «չոր» հաշվով հաղթանակ տոնեց Նիհատ Գասիմովի նկատմամբ ու նվաճեց հաղթողի կոչումը։ Աղջիկների 46 կգ քաշային

«Մի խայտառակ պատմություն է եղել հենց Շուռնուխի այդ մարդու հետ կապված, որ ասում էր՝ 30 տարի հողերը չենք մշակել, ոչ եթերային է». Գառնիկ Դանիելյան

«Գումարներն էլ չգիտենք որտեղից են գալիս, գիտենք, որ տրանսֆերտներ է գալիս ադրբեջանական: Ո՞նց կարող է հայ մարդը զիջի իր հողը գումարի հաշվին Ադրբեջանին: Ադրբեջանն ասում է՝ Արեւմտյան Ադրբեջան ու այս խեղկատակներից մեկը չի պատասխանում, Շուռնուխում կառուցված այս տները մերը չեն»:

«Վախեցավ, իրան քցեց տան մեջ». ինչպես է Փաշինյանը Շուռնուխում տան բանալիները տվել

Տիկին Անահիտը Փաշինյանին մեղադրեց, որ Ալիեւի մոտ կուռկուռի ձագ է դարձել, մինչդեռ նախկինում նա էր մերոնց մոտ կուռկուռի ձագ դառնում:

Պարզ բիզնես գաղափար՝ հասանելի բոլորին․ հարցազրույց Ozon-ի հանձնման կետի սեփականատիրոջ հետ

Ozon-ը հայկական շուկա է մուտք գործել 2023 թվականի ամռանը և արդեն մեծ ճանաչում ունի երկրի բնակիչների շրջանում։ Մարքեթփլեյսը ոչ միայն հարմար հարթակ է արագ գնումներ կատարելու, այլ նաև բազմաթիվ բիզնես հնարավորությունների համար: Պատվերների հանձնման կետը, թերեւս, Ozon-ով գումար վաստակելու ամենահեշտ միջոցն է: ԱՊՀ երկրներից շուրջ 49 միլիոն ակտիվ օգտատեր արդեն գնումներ է կատարում Ozon-ից, մինչդեռ

Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

Հուլիսի 1-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն։ ՀՀ ԱԳՆ-ում կկայանա նախարար Արարատ Միրզոյանի և Լազար Կոմանեսկուի հանդիպումը։ Հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը։ Կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը եղել է 2018թ. առաջին կեսին։ ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ

Դատապարտել Հայաստանում ժողովրդավարության շարունակական անկումը և համերաշխություն հայտնել իրավական պետություն կառուցելու Հայաստանի քաղաքացիների հավատարմությանը․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը ԵԱՀԿ ԽՎ 31-րդ խորհրդաժողովի Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն հանձնաժողովի նիստում ելույթս, հունիս 30, Բուխարեստ Հարգելի՛ գործընկերներ, Խոսելու եմ Հայաստանում Մարդու իրավունքերի և ժողովրդավարության համատեքստում․ Անվտանգային մշտական մարտահրավերների, ինչպես նաև ներազգային պառակտվածության մթնոլորտում Հայաստանը բախվում է կառավարման ավտորիտար ռեժիմի շարունակական հաստատման հետ։ Մի շարք միջազգային

Մենք ամբոխի միջից գոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին»՝ առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի, խաբվածի վիճակում․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Պետք չէր շնորհակալություններ հայտնել երկրի նախագահին: Կարծում եմ՝ նա դրա համար չէր ծառայում իր հայրենիքին ու ժողովրդին: Այլ պետք էր ընդամենը հասկանալ ու գնահատել մեր երկրի զարգացմանն ու անվտանգ կյանքին ուղղված նրա անկեղծ ջանքերը: Փոխարենը՝ մենք ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին»՝ առանց գիտակցելու, որ ինքներս

Ինչպե՞ս են միանում Հանրապետության հրապարակի շատրվանները

Երևանի մարդիկ. ինչպե՞ս են միանում Հանրապետության հրապարակի շատրվանները: Վարդան Բագրատունյանը շուրջ երեք տասնամյակ ապահովում է շատրվանների անխափան աշխատանքն, ու հենց նա է պատասխանատու երեկոյան լուսաձայնային ծրագրի համար:

«Ասում են՝ դասալիք եք, որ կարևոր պահին պաշտոնը թողել եք, ու սա ասում են մարդիկ, ովքեր մեջքից հարվածել են հայ ժողովրդին». Վահագն Մելիքյան

«Մենք ունենք 2 ընդգծված թշնամի, հակառակորդի ախորժակը ինչքան էլ Տավուշից սկսի, Սյունիքն է, ուզում եմ դա լավ գիտակցեք: Սյունիքը շատ մեծ ծրագրի մի հատվածն է, ինչի համար հարյուրավոր տարիներ պայքարել են, չեն կարողացել հասնել: Հիմա հրաշալի նվեր ունեն իրենց ձեռքին Փաշինյան անունով»:

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարի հետ. մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցության խորացման հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարար Էլմեդին Կոնակովիչի հետ։ Քննարկվել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։ Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին՝ ընդգծելով դրանց լավագույնս իրացման պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցության խորացման հարցերի շուրջ։

Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Շարունակելով տարվեսկզբին ՀՀ ԱԳ նախարարի՝ Խորվաթիա այցի ժամանակ կայացած քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և առաջիկա անելիքներին: Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: Գորդան Ռադմանը ներկայացրել է Բալկաններում իրադարձություններն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հունիսի 30-ի երեկոյան ժամերին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ին՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 30-ին կեսօրից հետո, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև

Քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ և կոտրվել են ծառեր

Հունիսի 29-ին, ժամը 09:12-ից 19:43-ը Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Կենտրոն վարչական շրջաններում և Արմավիրի մարզի Վաղարշապատ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում վնասվել են շինությունների տանիքներ և կոտրվել են ծառեր: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության

Լարված մթնոլորտ, փոխադարձ մեղադրանքներ, սակայն առանց միջադեպերի․ կայացավ «Բայդեն-Թրամփ 2»-ի առաջին դեմ առ դեմ դիմակայությունը

Լարված մթնոլորտ, փոխադարձ մեղադրանքներ, սակայն առանց միջադեպերի․ թերևս այսպես կարելի է նկարագրել ԱՄՆ նախագահությանը հավակնող երկու թեկնածուների՝ 81-ամյա Ջո Բայդենի և 78-ամյա Դոնալդ Թրամփի հինգշաբթի կայացած բանավեճը։ Եթե ես լինեի նախագահ… Արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի կիզակետում Ուկրաինան էր։ 45-րդ նախագահ Թրամփի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը ռազմական գործողություն չէր նախաձեռնի, եթե նախագահի պաշտոնում ինքը լիներ։ Թրամփը հավաստիացրել

Այս մի կարմիր գիծն էլ անցանք` Արցախի երաշխավորից հասանք Արցախի վրա հարձակվողի աստիճանի. «Հայացք Երևանից»

Երեւանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքը՝ դա դիվանագիտական եւ բարոյական գրված ու չգրված նորմերով Արցախն է։ Համայն հայության Արցախը։ Հուսամ՝ հայ ազգի համար Արցախը մերն է։ Բայց եւս մեկ անգամ կրկնեմ՝ այդ տարածքը Արցախ է՝ իրավական, բարոյական եւ մյուս բոլոր առումներով։ Այդ տարածքի ուղղությամբ որեւէ նախահարձակ գործողություն նշանակում է հարձակում Արցախի վրա։ Ստացվում է, որ Արցախի

Սահակ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին` դառնալով բրոնզե մեդալակիր

«Ա1+» – 80 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ազատ ոճային ըմբիշ Գագիկ Ղազարյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Եզրափակչում Ղազարյանը 9:3 հաշվով հաղթել է ռուս Օսմաևին։ Բրոնզե մեդալ են նվաճել նաև 48 կգ քաշային Արմեն Պապիկյանը և

Բողոքի ակցիան խաղաղ անհնազանդության վրա հիմնված քաղաքացիական շարժման ձեւ չստացավ․ «Հայացք Երևանից»

Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ ծավալված բողոքի շարժումն արդեն ցուցարարների եւ ոստիկանների կատաղի բախման է հանգեցրել։ Չնայած հանգամանքին, որ ցուցարարներն իրենց շարժումն անվանում են «խաղաղ անհնազանդություն», նրանք չկարողացան խուսափել դաժան առճակատումից։ Թե ինչպես կզարգանան դեպքերը հետագայում՝ ցույց կտա ժամանակը։ Բայց մի բան արդեն պարզ է. բողոքի ակցիան խաղաղ անհնազանդության վրա հիմնված քաղաքացիական շարժման ձեւ չստացավ։ Ցուցարարները, թերեւս,

Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում․ հետազոտական աշխատանք՝ ՀՀ երրորդ նախագահի ծննդյան 70-ամյակի առթիվ

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակի առթիվ, ծավալուն հետազոտական աշխատանք է ներկայացրել ՀՀ զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում Սերժ Սարգսյանի ներդրման մասին: «Ուսումնասիրության նպատակը յուրաքանչյուր պետության անվտանգության կարևոր բաղադրիչ համարվող և երկարամյա հակամարտության ու դրա կողմերից մեկի ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականության պայմաններում

Իշխանությունը պահվում է բացառապես ուժային կառույցների իրականացրած բռնաճնշումների միջոցով․ «Հայացք Երևանից»

Հայաստանում կա կարծրացած տեսակետ, թե ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել: Փորձը ցույց է տալիս, որ իշխանափոխություն տեղի է ունենում կամ հանրային ընդվզումների, կամ ներիշխանական հեղաշրջման միջոցով: Իսկ եթե դրանցից եւ ոչ մեկը չի հաջողվում, ապա իշխանությունը պահվում է բացառապես ուժային կառույցների իրականացրած բռնաճնշումների միջոցով, ինչի ականատեսն ենք այսօր Հայաստանում՝ տեսնելով, թե ինչպես են խաղաղ

«Ոչ մեկ թող երկմիտ չլինի, չվախենա ո՛չ կտտանքներից, ո՛չ ճնշումներից»․ Բագրատ սրբազանը՝ կապանցիներին

Նա կապանցիներին հորդորեց պասիվ չլինել, իրենց համոզմունքը հայտնել։

Գագիկ Ղազարյանը՝ ըմբշամարտի U17 ԵԱ հաղթող

Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր մեկնարկել են ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության եզրափակիչները։ Այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը վճռորոշ գոտեմարտում միավորների 7։3 հարաբերակցությամբ պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող Բայսանգուր Օսմաեւին ու նվաճեց հաղթողի կոչումը։ Այսօր մեր տղաներից 48 կգ քաշային Արմեն Պապիկյանը, 65 կգ՝ Եղիշե Մոսեսյան եւ

Հայտնի են Իրանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները

«Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք՝ Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են տեղի ունեցել։ Վերջնական արդյունքներով՝ Մասուդ Փեզեշկիան – 10.415.991, Սաիդ Ջալիլի – 9.473.298, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ – 3.383. 340, Մուստաֆա Փուրմոհամմադի – 206.397։ Փեզեշքիանը և Ջալիլին անցնում են երկրորդ փուլ։ Ընտրելու իրավունք ունեցող 61 մլն իրանցուց ընտրության է գնացել 24 մլն-ը։ Փաստացի, Իրանում ընտրությունների պատմության

Անցկացվել է Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների տարեկան համատեղ մանկավարժական ժողովը

Մայր Աթոռի բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում, Սևանի Վազգենյան դպրանոցում, քահանայից լսարանում և Հառիճի Թրբանճյան ընծայարանում 62 սան է սովորում: Վեհափառ հայրապետը դասախոսներին հորդորել է բարձր պահել կրթության որակը, իր գնահատանքն է հայտնել տեսչությանը, մանկավարժական ամբողջ կազմին՝ նվիրված ջանքի համար, օրհնել շարունակելու իրենց առաքելությունը հոգևոր կրթական հաստատություններում: ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Որ Արցախից բռնի տեղահանված երեխաները շարունակեն պահել արցախյան ավանդույթներն ու արժեքները

Արցախի հեռուստատեսություն – Արցախի Ճարտար ու Քերթ համայնքների ավարտական դասարանների աշակերտներին՝ 116 հոգու, 6-օրյա ճամբարում հանգստանալու հնարավորություն է ընձեռվել։ Ծրագիրն իրականացվել է «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերության աջակցությամբ, բարերար Աշոտ Ջիվանյանի հովանավորությամբ։ Բարերարի ցանկությունն է, որ Արցախից բռնի տեղահանված երեխաները շարունակեն պահել արցախյան ավանդույթներն ու արժեքները։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031