Օրվա լրահոսը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահը ՄԱԿ նստաշրջանին անդրադարձել է ադրբեջանական տարբեր վարչակարգերի հայատյաց քաղաքականությանը

Սույն թվականի հունիսի 26-27-ը «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական և սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին։ Իր ելույթում նա անդրադարձել է ադրբեջանական տարբեր վարչակարգերի կողմից մինչ օրս պետական ​​մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությանը, էթնիկ զտումներին և բռնի տեղահանված հայ փախստականների իրավունքներին, ներառյալ՝ վերադարձի, փոխհատուցման և շատ այլ

«Պիտի հստակ ասեն՝ ո՞նց է շարժման մեջ հայտնվել մեկը, որն ի սկզբանե ներդրված է եղել». Նաիրա Զոհրաբյանը՝ Սուրեն Պետրոսյանի մասին

Այնքան լոգիկա չկա, դաժե Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթ էլ չի, այնքան ծիծաղելի է, այնքան անլուրջ է, մանկապարտեզ է, այնքան խեղճ, ողորմելի է այդ ամեն ինչը: Ասում է՝ իրանք ինձ տվեցին ձայնագրություն, բայց դու ո՞վ ես, որ քեզ տան ձայնագրություն, եթե դու էդ կառույցի հետ չես համագործակցում:

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետի հետ․ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովիկի միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Դոնիկա Գյորվալա Շվարցի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և մտքեր փոխանակել Հարավային Կովկասում և Բալկաններում կայունության վրա ազդող գործոնների շուրջ։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերին։ Վկայակոչելով խաղաղության օրակարգին ՀՀ հանձնառությունը՝ նախարար

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրինությանը և բուժանձնակազմին

Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրինությանը և բուժանձնակազմին՝ գլխավորությամբ ԲԿ գործադիր տնօրեն պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Չարչյանի և առաջնորդությամբ կենտրոնի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հովհաննես աբեղա Թորգոմյանի։ Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին առողջապահության ոլորտում իրենց ազգաշահ և աստվածահաճո

«Սերժը թող ինձ սատկացներ… եթե Սերժը ինձ սատկացներ, եւ ես էդ հիմարությունը չանեի, հիմա իմ եղբայրը ողջ կլիներ». հեղափոխականի զղջումը

«Ես հիշեցի, որ մի երիտասարդ խուլիգանի նման իրեն պահեց, կանգնացրեց մեքնան, որի մեջ ես եւ Միքայել Մելքումյանն էինք: Էդ տղան ասաց՝ դա ես եմ եղել: Մենք ասում էինք՝ շտապ է, հանդիպում ունենք, էդ տղան ասաց՝ չեք գնալու, մինչեւ չհայտարարեք «Նիկոլ վարչապետ»:

«Ռազմագերիների հացը բերել են, թքել են մեջը, միզել են, ասել են՝ 10 վայրկյանում կա՛մ կուտեք, կա՛մ չենք տա, ցրտին մերկացրել են, կապել սառած պառին». Նաիրա Զոհրաբյան

«Հիշո՞ւմ եք ռազմագերիներից մեկի ծնողը հարցազրույց էր տալիս կառավարության դիմաց եւ ասեց՝ ես ինձ մխիթարում եմ նրանով, որ ասում եմ՝ դե գնացել ա խոպան, ամեն ամիս խոպանից 300 հազար փող ուղարկում ա: Բայց ես գիտեմ չէ՞ ինչ պայմաններում են ռազմագերիները, ես եմ խոսել նրանց հետ ու գիտեմ, թե ինչ պայմաններում են այդ տղաներին պահում»:

Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բոռելը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանականերում: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր, հարաբերությունների էական խորացմանը միտված քայլերն ու դրական հեռանկարները: Այս համատեքստում ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ կիրառման միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդման, մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության

«Բերքաբերից 800 հա պետք է վերադարձնեին, բայց ադրբեջանցիները եկել, նստել են էն դիրքերի վրա, որոնք կյանքում երազներում չէին տեսնի»․ Բագրատ սրբազանը՝ Ներքին Հանդում

Ներքին Հանդի բնակիչներից մեկն էլ ցավով նշեց․ «90-ականներին քշեցինք, տարանք ուր հասցրինք, հիմա հավի նման հետ տվեցին, առանց կրակոցի մերոնք հետ քաշվեցին, իրենք եկան, այդտեղ կանգնեցին, ասացին, որ ԽՍՀՄ տարիներից իրենց տարածքն է»։

Ըստ Տիգրան Խաչատրյանի հայտարարագրի` նրա որդին 72 մլն դրամ արժեքով բնակելի տուն է կառուցել. «Հետք»

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ավագ որդին՝ Մուշեղ Խաչատրյանը նախորդ տարի 72 մլն դրամ արժեքով բնակելի տուն է կառուցել։ Այս մասին նշված է նրա՝ 2023թ․ եկամուտների տարեկան հայտարարագրում։ Մուշեղ Խաչատրյանը Ջրվեժ համայնքում միանձնյա սեփականության իրավունքով մեկ հողամաս և անհատական բնակելի տուն է հայտարարագրել։ Բնակելի տունը, ըստ հայտարարագրի, փոխվարչապետի որդին ձեռք է բերել հաշվետու տարում՝ 2023 թվականի

Մարդկության պատմության մեջ պարզապես «ապրելու» ճանապարհը ընտրած ժողովուրդները անհետանում են, վերանում են, ջնջվում են. Արմեն Աշոտյան

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ Կարեն Ամիրյան․ «Ի՞նչ եք կարծում, Նիկոլը եթե մնա, հերթական ընտրություններին կպարտվի՞ արդյոք ընտրություններում»։ Արմեն Աշոտյան․ Սովորական պայմաններում բնական կլիներ, որ քաղաքական ուժերը

Ֆրանսիական հայտնի ամսագրում լույս է տեսել «Տիգրանակերտ. հայկական հիշողությունը վտանգի տակ» հոդվածը

Monument Watch – Համլետ Պետրոսյանի և Մարինա Դեդեյանի համագործակցությամբ Ֆրանսիական հայտնի Le spectacle du monde ամսագրում լույս է տեսել «Տիգրանակերտ. հայկական հիշողությունը վտանգի տակ» հոդվածը։ «Տիգրան Մեծ թագավորի անունով անտիկ այս քաղաքը հայկական և եվրոպական մշակույթի գոհար է, որն այսօր օկուպացված է ադրբեջանի կողմից և կանգնած անհետացման վտանգի առջև»։ Հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր 89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Չարենց ընտանիքին, մտերիմներին, չարենցասեր հանրույթին մեծ կորստի համար։ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները: Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների: ՀՀ

«Ինչքան Արցախում ապրողներինն է Արցախը, հարյուրապատիկ ավելի անգամ աշխարհում ապրող ցանկացած հայինն է»․ Բագրատ սրբազանը փորձեց հանդարտեցնել միմյանց հետ լեզվակռիվ անող արցախցիներին

Դավիթ Բեկ գյուղում Բագրատ սրբազանին ուղեկցում էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, «Սասնա ծռերի» ներկայացուցիչներ, Ժիրայր Սեֆիլյանը։

ՀՀ ԱԳ նախարարը Սլովենիայի փոխվարչապետին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերում երկխոսության շարունականության ապահովմանն ու առաջիկա միջոցառումներին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի՝ հաշվի առնելով, որ Սլովենիան այս շրջանում հանդիսանում է ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։ Նախարար Միրզոյանը

Հանրապետության բոլոր դպրոցները պետք է ունենան բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվելու է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և

Անպտղության խնդիրը հանդիպում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ՝ հավասարապես, բայց կարծրատիպերը դեռ պահպանվում են․ գինեկոլոգ

2024թ. հունվար-ապրիլ ամիսներին արձանագրվել է ծնելիության նվազում՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին գրանցվել է 10 547 ծնունդ, մինչդեռ 2023թ. նույն ժամանակահատվածում` 11 425 ծնունդ: Ծնելիության նվազման պատճառներից մեկն, ըստ մասնագետների, անպտղությունն է, և թեպետ պետությունը «Անպտղության հաղթահարման» ծրագիր է իրականացնում, այնուամենայնիվ, այն ունի հստակ սահմանափակումներ՝ թե

Բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է

Հունիսի 29-ին, ժամը 09:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝

Մենք կոչված ենք թե՛ օրենքի, թե՛ մահվան առջև հավասար լինելու՝ մեզանով և մեր որդիներով․ Բագրատ սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Սյունիքում է: Բագրատ սրբազանն իր աջակիցների հետ վերելք է կատարել Խուստուփ լեռ՝ առավոտը դիմավորելով Խուստուփի լանջերին։ Սրբազանը Գարեգին Նժդեհի շիրիմի առջև հոգու հանգստության աղոթք է հնչեցրել, նաև ասել՝ «Եթե օրենքի և մահվան առջև որդիները հավասար չեն, այդ Հայրենիքը դատապարտված է։ Մենք կոչված ենք թե՛ օրենքի, թե՛ մահվան առջև

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ին՝ ինտենսիվ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և

Վրաստան-Պորտուգալիա 2:0. Վրաստանի հավաքականը շարունակում է պատմություն կերտել

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ցնցել է եվրոպացի ֆուտբոլասերներին՝ ԵՎՐՈ 2024-ի խմբային փուլի վերջին տուրում 2 անպատասխան գնդակ ուղարկելով ՖԻՖԱ-ի վարակնիշային աղյուսակով վեցերորդ լավագույն հավաքականը համարվող Պորտուգալիայի դարպաս։ Այսպիսով՝ վրացիները կշարունակեն պայքարը Գերմանիայում ընթացող քառամյակը մեկ անցկացվող եվրոպական մրցաշարում։ Չնայած պարտությանը, Կրիշտիանու Ռոնալդուի թիմը նույնպես անցավ մեկ-ութերորդ եզրափակիչ փուլ։ Թբիլիսիի փողոցներում մարդիկ «Սաքարթվելո» (Վրաստանի վրացերեն անվանումը–խմբ․)

Վճռաբեկ դատարանը չի բացառում ցմահ ազատազրկում պատժատեսակ նշանակելու հնարավորությունը

Ի՞նչ է ստացվում, որ նոր քրեական օրենսգրքով Հայրապետ Սեփոյանին մեղսագրված արարքների համար որպես պատիժ սահմանված չէ ցմահ ազատազրկումը, ուստի Վճռաբեկ դատարանում առկա գործով ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտած չլինելու պայմաններում, Սեփոյանի նկատմամբ որպես պատիժ չի կարող նշանակվել ցմահ ազատազրկում: Հունիսի 14-ին ՀՀ վճռաբեկ դատարանը գրավոր ընթացակարգով քննության է առել Հայրապետ

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Ժոզեպ Բոռելի, Մարիա Պեյչինովիչ Բուրիչի և այլ պաշտոնյաների հետ

Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսի, Սլովենիայի

Թուրքական «Միլլիեթը»՝ մեր մասին

2024թ. հունիսի 23-ին թուրքական «Միլլիեթ» ամսագրի մշակութային բաժնում լույս է տեսել հոդված՝ նվիրված Հայաստանին ու Երեւանին։ Հոդվածի հեղինակը «Միլլիեթ»-ի գլխավոր խմբագիր Ֆիլիզ Այգյունդուզն է։ «Երբ թուրք ուսանողները գալիս էին Երեւան, կարծում էին, որ գյուղանման մի վայր են տեսնելու։ Բայց այն, ինչ նրանք տեսան, փոքրիկ, ժամանակակից եվրոպական քաղաք էր՝ ապշեցուցիչ ճարտարապետությամբ, ուր ամեն քար ունի իր

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի կապակցությամբ պաշտոնական ընդունելությանը, որտեղ նրան ողջունել են Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը և ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: ՀՀ ԱԳՆ

Զրոյական կետ` չդադարող պարտություններով

Պաշտոնական Երեւանն արձանագրում է, որ Ռուսաստանը խլել է մեր ձեռքից Արցախը, տվել` Ադրբեջանին, բայց հիմա որեւէ խնդիր չի տեսնո՞ւմ, երբ Ադրբեջանը Հայաստանին պարտադրում է շարունակական պարտություններ «Առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա», սա պաշտոնական Երեւանի գնահատականն է, որը տարիներ շարունակ հնչել է նաեւ փորձագիտական մակարդակով, քաղաքական տարբեր գործիչների շուրթերից: «Սա է տեղի ունեցել, երբ

Հայաստանը տարածաշրջանում պետք է դառնա կանաչ էներգիայի խոշոր մատակարար․ Shtigen Group-ի հիմնադիրը ելույթ ունեցավ «APRI ֆորում 2024»-ին

APRI Armenia անկախ հետազոտական ինստիտուտը մեկ հարկի տակ էր հավաքել քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և բիզնես ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև մտավորականների ու լրագրողների աշխարհի տարբեր անկյուններից՝ նախանշելու Հայաստանի համար զարգացման կարևորագույն ուղիները․ Երևանում անցկացվեց «Կառուցելով ապագան» խորագրով եռօրյա համաժողովը։ Բանախոսները քննարկում էին կայուն գյուղատնտեսության, կանաչ էներգետիկ լուծումների, թվային տեխնոլոգիաների բարելավման, ինչպես նաև շրջակա միջավայրի, առողջապահության, տրանսպորտի,

Այայի երկրի կարոտով

Հունիսի 28-ին Երևանում՝ Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատի հանդիսությունների դահլիճում համերգով հանդես եկավ Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի պարի պետական համույթը, որն ստեղծվել է 2000 թվականին։ Համույթն ստեղծման օրվանից ելույթներով հանդես է եկել Արցախի Հանրապետության գրեթե բոլոր զորամասերում ու բնակավայրերում։ Պար­բե­րա­բար հա­մերգ­նե­րով հան­դես է եկել նաև արտերկրում՝ ՌԴ տարբեր քաղաքներում,  ԱՄՆ, Իրան, Լիբանան,

Արամ Օրբելյան. Հայաստանի շահերը ներկայացնող անձինք չեն առաջնորդվում ո՛չ ՀՀ սահմանադրությամբ, ո՛չ էլ հայկական շահերով. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն իրավաբան, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արամ Օրբելյանն է: – ԱՄՆ Կոնգրեսը եւ ԵԽԽՎ-ն բանաձեւ են ընդունել` դատապարտելով Ադրբեջանի մարդատյաց գործողությունը, նշել արցախահայերի բռնի տեղահանության մասին, 10 ամիս շարունակ բլոկադայի մեջ ապրելը, նրանց խախտված իրավունքները: ԵԽԽՎ-ն հատուկ ընդգծել է, որ Ադրբեջանի նկատմամբ հարկավոր է հատուկ սանկցիաներ կիրառել` կարգի հրավիրելու համար: Ըստ Ձեզ` այս բանաձեւերն

Իսկ ինչի՞ համար են կարմրաբերետ, սևաբերետ, ուսանողի իրանի հաստության պարանոց ունեցող նման հազարավորները. «Փաստ»

Նախօրեին «կարկառուն» ՔՊ-ականներից մեկը առաջարկել է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Ավելին, պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարները հավանության են արժանացրել սույն «դարակազմիկ» առաջարկություն-նախաձեռնությունը: Գիտե՞ք, սա արդեն ոչ մի կերպ ծիծաղելի չէ: Տեսեք, տեխնածին աղետ է լինում (առևտրի կենտրոն է պայթում), փլատակները մաքրելու կամ փլվածքների տակ մնացած մարդկանց փրկելու համար կամավորական ջոկատներ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031