Օրվա լրահոսը

ՀՀ տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-մայիս ամիսներին։ Այսպես՝ ՀՀ տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է: 2024թ. մայիսին ՏԱՑ-ը կազմել է 5.2%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 4.8 տոկոսային կետով: Արդյունքում հունվար-մայիս ամիսների ՏԱՑ-ը նույնպես դանդաղել է՝ կազմելով 11.2%: ՏԱՑ-ի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ նվազմամբ կամ դադարեցմամբ: Վերջինս էլ իր

«Freedom House»-ի զեկույցները կարևոր ազդակ են ՀՀ կառավարության համար՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունն ու երկխոսությունը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Freedom House-ի զեկույցները ևս կարևոր ազդակ են հաղորդում կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու

Կարո՞ղ էր առանց Civic.am-ի լրագրողին դաստիարակչական ապտակ տալու ավարտվել պատմությունը, ո՛չ, չէր կարող. փաստաբան

Որովհետեւ մինչեւ բուն ապտակը Սուքոյանը սթափության կոչ է արել Լեւոնյանին, կոչ է արել այլեւս չհայհոյել եկեղեցուն, եկեղեցական պաշտոնյաներին ու քրիստոնեական արժեքներին. Կոչուբաեւ

Մեր կամքն է հետևողական և անհոգնել գնալ դատական համակարգին իրական անկախություն ապահովելու ճանապարհով. Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետական բյուջեից  միջոցներ հատկացնել 2024 թ. հուլիսի 1-ից Հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ 15 հաստիք ավելացնելու նպատակով։ Ներկայումս առկա է 69 հաստիք։  Ինչպես նշել է Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, քրեադատավարական օրենսդրական նոր փոփոխություններով

Գրիգոր Էլիզբարյանը և Իտալիայի զինվորական գլխավոր դատախազը քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր Զինվորական դատախազությունում հյուրընկալել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Զինվորական դատախազության դատախազները, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության

Միհրան Մախսուդյան. «Ես սրբազան հորը ճանաչում եմ 2015 թվականից: Նա հաստատ իր քայլերից, իր սկզբունքներից հետ չի կանգնելու»

Կիրանցի ժողովրդից այսօր բավականին մարդ արդեն տեղափոխվել է տարբեր շրջաններ, որովհետեւ ոչ մի խելամիտ մարդ թուրքի հետ չի ապրի: Իշխանության ասած խաղաղության դարաշրջանի մասին խոսելը շուտ է, որովհետեւ 1991-1993 թվականներին թափված արյունը դեռ չի սառել, ինչ մնաց 2016, 2020, 2022 թվականինը: Այսօրվա Ադրբեջանը սովետական Ադրբեջանը չի եւ ոչ էլ այսօրվա Հայաստանը՝ սովետական Հայաստան: Թշնամու հետ ապրելուն մենք, ես ինքս, չենք կարող համակերպվել: Ու բազմիցս ասել եմ. եթե ինչ-որ մեկը կարող է ապրել, թող գա Ոսկեպարում, Բաղանիսում, Կիրանցում ապրի նրանց հետ եւ օրինակ ծառայի: Թող ասի, ես Երեւանում իմ բնակարանը վաճառել եմ, եկել, Ոսկեպարում կամ Կիրանցում բնակարան եմ ձեռք բերել եւ որոշել եմ ընտանիքով թուրքի հետ ապրել»,- ասաց Միհրան Մախսուդյանը:

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը ՀՀ առաջնահերթություններից է. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեին

Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի  հետ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաեւ Լատվիայի Հանրապետության օգնությունը: Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ

Հայաստանը Եվրասիական տրանսպորտային շրջանակներում առանցքային խաղացողներից մեկն է. ԵԱԶԲ խորհրդի նախագահ

Sputnik Արմենիա. Հայաստանը Եվրասիական տրանսպորտային շրջանակներում առանցքային խաղացողներից մեկն է. Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը: «Անհրաժեշտ են երթուղիներ ոչ միայն արևմուտքից արևելք, այլև հյուսիսից հարավ, և «Հյուսիս-հարավի» մի շարք երթուղիներ անցնում են Հայաստանով, և այստեղ մենք անհատական նախագծեր ենք մշակելու»,-նշել է նա։

«Հայաստանը ցանկանում է լինել հաջողակ և մրցունակ երկիր: Այդ նպատակին հասնելու համար մենք մշակում ենք մի շարք ծրագրեր». Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դերակատարում ունի պետությունների մրցունակության, անվտանգության եւ կենսամակարդակի բարձրացման գործում

ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը՝ կանանց՝ տարիքով պայմանավորված, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական սահմանափակման վերաբերյալ

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Պաշտպանի դիմումը՝ կանանց՝ տարիքով պայմանավորված, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական սահմանափակման վերաբերյալ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որով վիճարկվում է կանանց՝ տարիքով պայմանավորված, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական սահմանափակումը։ Դիմումով բարձրացվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՕ-474-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին

Ամաչում եմ, որ մի երկրի քաղաքացի եմ, որի քաղաքացիները Բաքվի բանտերում են. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը 2021թ. հունիսյան մի երեկո Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպման էինք։ Հանդիպման ժամանակ տեղեկացրiն, որ Ռուբենին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Բառերով հնարավոր չէ նկարագրել նրա հպարտությունը. ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Օրեր անց, անձնագիրը ձեռքին Ռուբենը ուղերձով դիմեց հայ ժողովրդին՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ռուբեն Վարդանյանը թերևս մեր

Իրանի քաղաքացին 70 անձից խարդախությամբ 112.392.966  դրամ գումար է հափշտակել․ նախաքննությունն ավարտվել է

Բացահայտվել են ԻԻՀ քաղաքացու կողմից խարդախության եղանակով բազմաթիվ անձանցից առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր արժույթներով ընդհանուր 112.392.966 ՀՀ դրամ գումար հափշտակելու նոր դրվագներ, որոնց վերաբերող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ԻԻՀ

Արցախի քրիստոնեաներուն դէմ տեղի ունեցածը էթնիկ զտում է. Գէորգ Եպս. Սարոյեան

Հարցազրոյց – հանդիպում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ընկերային Ծառայութեան գրասենեակի վարչական խորհուրդի Ատենապետ` Գէորգ Եպս. Սարոեանի հետ, որ այս օրերուն կը գտնուի Վատիկան ուր մասնակցեցաւ ու զեկոյց ունեցաւ Արեւելեան Եկեղեցիներու օգնութեան բարեսիրական հաստատութիւններու 97րդ լիագումար ժողովին առիթով Վատիկան Նիուզ . Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ընկերային Ծառայութեան գրասենեակի վարչական խորհուրդի ատենապետ` Գէորգ Եպս. Սարոեան, Արեւելեան Եկեղեցիներու

Սա մեկ հոգու լուծելիք խնդիրը չէ, որքան էլ մեծ լինի նրա հեղինակությունը։ Ուրեմն պետք է օգնել. Վահե Հովհաննիսյան

Սրբազանի, քաղաքականության, մեր բոլորի մասին Մեր քաղաքակրթական ամոթն է, որ այսքան աղետների ու պատմական ողբերգությունների միջով անցնելով որևէ փուլում չենք կարողացել փոխել իշխանություն և դրանով որևէ պահի կասեցնել աղետների ընթացքը։ Ի դեպ, արտաքին աշխարհը, այդ թվում՝ մեր հակառակորդները, նույնպես ապշած են այս փաստից։ Տարբեր փուլերում հնարավոր էր տարբեր բովանդակությամբ և մեթոդով նոր իշխանություն ձևավորել ու

«Ոսկե ծիրան»-ի կարմիր գորգին կփոխարինեն տեղացի գորգագործ վարպետների պատրաստած գորգերը

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

«Կարծում եմ՝ ինչ-որ մի օր՝ մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կունենանք»․ Ալեն Սիմոնյան

«Ազատություն». Հայաստանը ցանկանում է Եվրամիության մաս լինել, Լատվիայում, Rus.LSM-ի հետ զրույցում, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մեր հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում ունի։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնելու հարցը։ Կարծում եմ` ինչ – որ մի օր մոտ ապագայում մենք կունենանք այդ հանրաքվեն, և

Օ’Բրայեն. Բայց մեկ այլ, պոտենցիալ շատ ավելի մեծ ճանապարհ կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով

Մենք շատ հստակ ենք խոսում նախագահ Ալիևի հետ․ խաղաղություն հաստատելու ժամանակն է

«Ամո՛թ քեզ, լռիր». Իսրայելի արտգործնախարարը՝ Էրդողանին

Ermenihaber. Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին մեղադրական գրառում է արել X-ում: «Էրդողանը իր աջակցությունն է հայտնել Իսրայելի սպառնալիքների տակ գտնվող Հեզբոլլահին։ Էրդողանը պատերազմական հանցագործ է, ով Սիրիայի սահմանի երկայնքով կոտորում է անմեղ քրդերին և փորձում մերժել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքն ահաբեկչական կազմակերպության դեմ, որն Իրանի հրամանով հարձակվում է Լիբանանից: Ամո՛թ քեզ,

Հայաստանն ունի ուղեղների արտահոսքի ամենաբարձր մակարդակը Հարավային Կովկասում

Հարցազրույց Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական եւ միջազգայնացման գծով պրոռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանի հետ – Տիկին Ֆլջյան, ժամանակի ընթացքում փոխվում է տարբեր երեւույթների բովանդակությունը՝ պայմանավորված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ, աշխարհաքաղաքական խնդիրների լուծման հրատապությամբ եւ հաստատությունների ռազմավարական նպատակներով: Որո՞նք են Ձեր պատկերացումները բուհերի միջազգայնացման վերաբերյալ, եւ ինչպիսի խնդիրներ այն կարող է լուծել Հայաստանի համար: – Միջազգայնացումը

«Գյուղերում ահազանգեր ենք ստանում, ասում են՝ մարդիկ կան, որ տարբեր տեղեր երեք տուն ունեն, չորրորդն էլ սահմանամերձում են կառուցում»

«Մեկ-երկու ահազանգեր ունենալու պարագայում մենք սկսեցինք մտավախություն ունենալ, որ արդյունքում կարող ենք ունենալ ոչ թե տներ, այլ կիսակառույցներ»։

Բեռնատարը Հանրապետության հրապարակում դեպի ցուցարարները վարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է. վարորդին մեղադրանք է ներկայացվել

Ավարտվել է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացված հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հիշեցնենք, որ բեռնատարի վարորդ, Արարատի մարզի 40-ամյա բնակիչը, նախապես տեղյակ լինելով 2024 թվականի մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, գտնվելով

«Աշխատանքներ են տարվել անկախ լրագրությունը խթանելու ուղղությամբ». Արուսյակ Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ-ում

Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Արուսյակ Ջուլհակյան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ին կեսօրից հետո

Դատավորի գործը ՍԴ-ն կարճել է

Արդեն կորցնում ենք հաշիվը, թե քրեական հետապնդման մեջ գտնվող Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը որերորդ անգամ է դիմում Սահմանադրական դատարան, քանի անգամ հետաձգվեց, կարճվեց նրա գործը… Արուսյակ Ալեքսանյանի դիմումը Սահմանադրական դատարանում այս տարի մուտքագրվել էր մարտի 7-ին։ Նա խնդրել էր. «Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ

«Շիրակի մարզն ամբողջությամբ շինհրապարակ է, ինչպե՞ս կարող ենք դիտարկել աղետի գոտի․ այդ խոսույթն այլեւս մեզ չի վերաբերվում»․ մարզպետ

«Ես ունեմ մեկ բնակարան Գյումրիում, որտեղ ապրում եմ, կարող եք հայտարարագիրը կրկին նայել, բոլորին հասանելի է»։

Հայկո Բաղդադ. «Թուրքիան աշխարհի աչքերում ավազակ պետություն է»

Ermenihaber. Ծագումով հայ լրագրող Հայկո Բաղդադը, որը թուրքական լրատվականների համար հոդվածներ է պատրաստում, անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական և տնտեսական վիճակին: Նա ընդգծել է, որ երկրում իշխանության գտնվող «Ժողովուրդ» դաշինքը շարունակում է տանջել մարդկանց՝ նկատի ունենալով երկրում առկա ճգնաժամերի ստեղծումը: Նրա համոզմամբ,  Թուրքիայի տնտեսությունը հավասարվել է գետնին, իսկ այդ իրավիճակը ի հայտ է եկել, որովհետև սովն

Վաղն Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են

Եթե պահպանողականներն այդպես էլ չմիավորվեն, երկրորդ փուլի հավանականությունը մեծ կլինի։

Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի ներկայացուցիչները միացել են ԵՄ պարեկային շրջայցերին Գորիսում

Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի ներկայացուցիչները միացել են ԵՄ պարեկային շրջայցերին Գորիսում. տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության ֆեյսբուքյան էջից: «Պատիվ է հյուրընկալել Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի ներկայացուցիչներին: Պատվիրակները հանդիպեցին առաքելության աշխատակազմին և միացան պարեկային շրջայցերի Գորիս քաղաքում, Խաչիկ և Երասխ գյուղերում՝ ավելին իմանալու ՀԵՄԱ-ի աշխատանքի և տեղում տիրող իրավիճակի մասին»,- նշվում է գրառման մեջ:

«Արցախը հանձնեցին Արցախի գործող իշխանությունները»․ Փաշինյանի նորանշանակ խորհրդական

«Հիմա մեր օրակարգում խաղաղության պայմանագիրն է, եւ մենք չպիտի շեղվենք խաղաղության պայմանագրից»։

Խնդիրը միայն մեծ պոպուլիստը չէ, որը վերածվում է փոքր բռնապետի. նկատի ունեմ Փաշինյանին։ Խնդիրն այն է, որ դուք բոլորդ գիտեք այս դեպքերի մասին. Մամիջանյան

Բացատրե՞մ նրանց, որ Եվրոպայի աշխարհաքաղաքական շահերն ավելի կարևոր են, քան մարդու իրավունքները։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031