Օրվա լրահոսը

Զախարովա. Կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել առանց բժշկական կրթություն ունենալու: Արմեն Գրիգորյանը նվաստացրել է սեփական ժողովրդին

«Գոյություն ունեն իրողություններ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել, եթե բժշկական կրթություն չունես։ Ես այդ ոլորտում առկա գիտելիքները կիրառել չեմ կարող, բայց այդ ամենին այլ կերպ արձագանքել հնարավոր չէ», – ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում այսպես է արձագանքել Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Ռուսաստանը հայերից խլել է Լեռնային Ղարաբաղը և վերադարձրել

Վոլնըրթի ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է ՀՀ կառավարության արշավի հետևանքով. ՀՀ-ի դեմ 1.2 միլիարդ դոլարի արբիտրաժային հայց կներկայացվի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն

Վոլնըրթի ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է ՀՀ կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով

Սամվել Հակոբյան. «Քաղաքային իշխանությունը չզեկուցվող հարցերի փաթեթի մեջ ներառում է շինթույլտվություններ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող նախագծեր»

Եթե Հայաստանում լիներ օբյեկտիվ, անաչառ դատական համակարգ, մենք այդ դատական գործը կհաղթեինք, որովհետեւ եթե այդ նիստի իրավազորությունը պարտադիր չէ եւ եթե ամեն ինչ ճիշտ է եղել, ստացվում է, որ Ավինյանը այդ օրը կարող էր միայնակ գնալ, երդման արարողությունն անել, ավարտել, անցնել: Իսկ այդպես չի լինում:

ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրեց փոխհատուցել խոշտանգված անչափահասի կրած վնասները. ՀՔԱՎ

18․06․2024թ․-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը «Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրեց Վճիռ՝ արձանագրելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով սահմանված խոշտանգման ենթարկվելու արգելքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումները։ «Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 14 տարեկան մտավոր խնդիրներ ունեցող երեխայի նկատմամբ հանրակրթական դպրոցի ուսուցչի(ով հանդիսանում էր

Հեղեղումների ժամանակ վարքագծի կանոններ. հիշեցում

Ի՞նչ անել մինչև հեղեղումները – Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին: – Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար): – Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր: – Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ: – Հեղեղումների սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը: – Հետևեք տարհանման վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին: –

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Fastex Meetup տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է: Ս․թ․ հունիսի 22-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 11-րդ Fastex Meetup-ը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Web3 հայեցակարգի զարգացման վերջին միտումները, անդրադարձ է կատարվել ոլորտը ձևավորող նորամուծություններին։ Հանդիպման խոսնակ Արմեն Բաղդասարյանը, մասնավորապես, պատմել է Web3 համայնքի մասը դառնալու առավելությունների և ընձեռած հնարավորությունների մասին։ Արմեն

«Օրենսդրական կարգավորումները՝ հայկական բարձր տեխնոլոգիաների զարգացման խթան, թե՞ խոչընդոտ»

Հայկական տեխնոլոգիական ոլորտը հաճախ համարվում է Հայաստանի տնտեսական զարգացման ամենախոստումնալից և ռազմավարական ուղղություններից մեկը: Վերջին տասը տարվա ընթացքում ոլորտը նշանակալիորեն աճել և հասունացել է: Ընդ որում, եթե տարիներ առաջ ոլորտի հիմքում աութսորսինգն էր՝ EPAM-ի, DataArt-ի, Instigate-ի և Volo-ի նման մեծ, տեղական և միջազգային ընկերությունների տեսքով, ապա ներկայումս ոլորտում տեղի են ունենում բազմաթիվ նորարարություններ, և հայկական

Վստահ եմ՝ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ համաձայնեցվել ու հայտարարվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից. Մամիջանյան

Ադրբեջանի իշխանությունները պարզապես սարսափում են դրանից և ճիշտ են անում՝ պիտի վախենան: Նրանք այդ վախը վերափոխում են ագրեսիայի, որն ուղղում են մարդկանց, վանքերի ու մշակութային այլ արժեքների դեմ

Ոչ միայն ողջ կյանքի ստեղծածն ու կառուցածն են թողել հայրենի Արցախում, այլ՝ տարիների վաստակը. արցախցիների աշխատանքային փորձի հաշվարկներում խնդիրներ կան

«Տարիներ շարունակ մեզանից պարտադիր կենսաթոշակային գումար է գանձվել։ Ունեմ նույնիսկ նամակ ստացած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ կուտակային կենսաթոշակի վերաբերյալ։ Հարց է առաջանում, եթե ես չեմ աշխատել, ապա ինչպե՞ս եք գանձել այդ գումարները, և ո՞ւր են գնացել այս տարիներին վճարած իմ հարկերը»:

8 մեդալ` Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայից

Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել հունիսի 20-23-ն Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացված Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայում (IABO): Հատկանշական է՝ Հայաստանի 3 կրթօջախները ներկայացնող բոլոր 8 աշակերտներն արժանացել են մեդալների։ Հայաստանի թիմը ղեկավարել է «Քվանտ» վարժարանի կենսաբանության ուսուցիչ Վահագն Գևորգյանը։ ՀՀ թիմի կազմում ոսկե մեդալներ են նվաճել Քվանտ վարժարանի 

Ռուսաստանը Ադրբեջանին չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը. Գրիգորի Կարասին

Սպուտնիկ Արմենիա. Ռուսաստանը Ադրբեջանին չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերն այդ մասին բացարձակ սուտ են, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։ Պետք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների ձայնագրություններին և ելույթներին, ներառյալ բարձրագույն ղեկավարության։ Այնտեղ այդ հարցերի պատասխաններն արդեն պարունակվելու են։ Այդ գրառումները հայտնի են,

Աշոտ Մելքոնյան. Ցեղասպանության ժխտողականության չար ձեռքը եկավ և հասավ Հայաստան. «Ապառաժ»

Պատմաբանը խոստովանել է՝ ինքն այն մարդկանցից մեկն է եղել, ով դեմ է եղել Հայոց ցեղասպանության ժխտողականության քրեականացմանը Հայաստանում, բայց այսօր, ըստ նրա, դրա անհրաժեշտությունն արդեն կա:

Էրդողանը՝ Պաղեստինը ճանաչելու ՀՀ որոշման մասին

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած իշխող ԱԶԿ-ի խորհրդարանական ֆրակցիայի հետ հանդիպմանն ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչման որոշմանը։ Էրդողանը մասնավորապես ասել է․ «Մենք ցանկանում ենք, որ Նորվեգիայի, Իռլանդիայի և Սլովենիայի ցուցաբերած խղճով դիրքորոշումն օրինակ ծառայի ամբողջ Եվրոպայի համար։ Մենք գոհունակություն ենք տածում հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու

Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սեյրան Կիրակոսյանը՝ արծաթե, Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 110 կգ քաշային Սեյրան Կիրակոսյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունում: Եզրափակչում հայ ըմբիշը զիջել է Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Յանկովսկիին։ Մինչև եզրափակիչ հասնելը Կիրակոսյանը նախ 5:2 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Ֆերնանդո Պրելիչի նկատմամբ, ապա 9:0 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող

Վճռաբեկ դատարանը չի բացառում ցմահ ազատազրկում պատժատեսակ նշանակելու հնարավորությունը.

Դեռևս չի նշանակում, որ տեղի է ունեցել մասնակի ապաքրեականացում

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջարկը քննարկել է թե’ իր ղեկավարած հանձնաժողովի անդամների եւ թե’

Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին

Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայացուցիչ ունի: Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին Խաղերին մասնակցելու իրավունք են ստացել նաև լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը և վազորդ Ալիսոն Հալվերսոնը: Նրանք իրենց ուժերը կփորձեն 100 մետր տարածություններում. լողորդներ Արթուրը՝ ազատ ոճում, Վարսենիկը՝

Ալեն Սիմոնյանը Լատվիայի Սեյմի խոսնակին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, խնդրել Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում նրա աջակցությունը

Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարիա Կարապետյանը, հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Դաիգա Միերինյայի հետ: Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել

Չեմ հավատում, որ կնքվելու է Խաղաղության պայմանագիր, Ալիեւն ամեն ինչ ստանում է. Նաիրա Կարապետյան

Երբ մեկնարկեց «սրբազան շարժումը», իրենք սկսեցին արագացնել գործողությունները, խստացնել պահանջները

Փարաքարում համայնքապատկան գույքը նախընտրելի անձին օտարելու համար ազդել են աճուրդի մասնակիցների վրա և ապօրինի օտարել գույքը․ երեք պաշտոնատար անձի մեղադրանքներ են ներկայացվել, երկուսը կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Փարաքար համայնքի ղեկավարի, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի և նույն համայնքի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քննությամբ

Նախագծով առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակ տրամադրել օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին։ Վերջիններս պետք է ընդգրկված լինեն աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65 բուհի ցանկում՝ բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կամ առաջին 75 բուհի

Ավելի քան 12,1 կգ մարիխուանա և շուրջ 4,42 գրամ կոկաին՝ Իրանից Ագարակ մաքսային անցման կետ ժամանած մեքենայում

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14-րդ բաժնի աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից Ագարակ մաքսային անցման կետ ժամանած մարդատար տրանսպորտային միջոցի նկատմամբ: ԻԻՀ հաշվառման «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի մաքսային հսկողության, այդ թվում՝ ռենտգեն տեսազննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ տրանսպորտային միջոցում հնարավոր է առկա

Vip մերսում, բայց սիրողական մակարդակի. ստուգայցի արդյունքում 4 մերսման սրահի գործունեություն կասեցվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումները համատեղ ստուգայց են կատարել երևանյան մերսման սրահներում։ Ստուգայցի արդյունքում 4 մերսման սրահների գործունեությունը կասեցվել է։ Երևանի քաղաքապետարան

Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի 2025 թվականին

Հունիսի 26, Երևան. Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը տեղեկացնում է, որ Ճապոնիայի Տակասակի քաղաքում Թումոյի ղեկավարներ Մարի Լու Փափազյանը և Բեկոր Փափազյանը և Գունմա պերֆեկտուրայի նահանգապետ Իչիտա Յամամոտոն ստորագրել են համաձայնագիր, ըստ որի Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման դռները կբացի գալիք տարվա ամռանը: «Համոզված եմ, որ Թումո Գունման կդառնա մեր երկրում բազմաթիվ Թումո կենտրոններից առաջինը

Ինքնագլորներ կարող են վարել 18 տարին լրացած անձինք. ՆԳՆ իրավաբանական վարչության պետ

Երթեւեկությունը թույլատրվելու է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով, հեծանվորդների գոտիներով

ԵԽԽՎ զեկույցում մտահոգություն է արտահայտվել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտադիտարկման հանձնաժողովը զեկույց է հրապարակել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որում, ի թիվս այլոց, հատուկ անդրադարձ կա նաև «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։ Զեկույցը խոր մտահոգություն է հայտնում առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի դրույթներն օգտագործվել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին պատժելու

Ծեծկռտուք «Շահումյան» գերեզմանոցի հարևանությամբ գտնվող զորամասի մոտ. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 21-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գերեզմանոցի ճանապարհին՝ զորամասի մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։ Նույն օրը ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել որ, Մազմանյան փողոցի 1 հասցեի մոտ

Ազգային ցավ գոյություն ունի՛: Արժանապատվություն՝ նույնպես

Դրանց «անզգայացումը» ձեռնտու է Հայաստանի ներկայիս իշխանություններին «Ինչո՞ւ է իմ կենդանի մարմինն ավելի իրական, բանական ու սրբազան, քան իմ ժողովրդի մարմինը: Կասեն, որ ժողովրդական մարմինը, ինչպես եւ ժողովրդական ոգին, ընդհանրապես գոյություն չունի, որ հասարակական, հավաքական օրգանիզմը միայն փոխաբերություն է՝ առանձին մարդկանց հանրագումարն արտահայտելու համար: Բայց չէ՞ որ այդպիսի, բացարձակապես մեխանիկական տեսանկյունից պետք է գնալ ավելի

Ձեզ ոչ ճանաչում եմ, ոչ գիտեմ՝ ինչով եք զբաղվում, որ մի հատ էլ հետապնդեմ. դատավոր Մանվել Շահվերդյանը՝ ԱԺԲ անդամին

Հանրությունը թող ֆիքսի՝ իմ պաշտպանվելու իրավունքը չսահմանափակելու համար եմ կանգնում, սա դատական նիստ չէ, որ ձեզ հարգելով կանգնեմ. ԱԺԲ անդամը՝ դատավորին

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ուշադրություն Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031