Օրվա լրահոսը
«Ազգային ժողովը պետք է հայտարարի, որ հռչակում է ՀՀ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց, ԱԺ որոշումը պետք է դրվի հանրաքվեի»․ Արտակ Զեյնալյան
«Այս հայտարարությունը պետք է ուղարկվի ՍԴ՝ նախնական սահմանադրական վերահսկողության»։
Գրքում ներկայացված են Արցախի հուշարձանների նկատմամբ ադրբեջանական վայրագությունները
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հրամանավ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը, որում ներկայացված են Արցախի պատմամշակութային հուշարձանների նկատմամբ ադրբեջանական վայրագությունները: Գիրքը հրատարակվել է Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային մշակութային ինքնավարության «ԱՐՑԱԽ» էթնոմշակութային կենտրոնի մեկենասությամբ։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկայում,
Արման Բաբաջանյանն ԱԺ ամբիոնից ԵՄ դրոշը կախեց՝ վրան էլ «ռուսական կալոշ» դրեց․ Արման Եղոյանի հետ վեճ սկսվեց
Դուք Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից հիմա կախել եք Եվրամիության դրոշը, ինչը խնդիր չէ, բայց Հայաստանի հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի հանրապետության դրոշը պետք է լինի, մնացածը արդեն քննարկումների և դրա լուծումների արդյունքը պետք է լինի:
Գաղափարից մինչև մեծ բիզնես. հայկական «Բիոքոթոնի» նշաձողը եվրոպական շուկան է
9 տարի առաջ ընդամենը 4 աշխատողով սկսվեց «Բիոքոթոն» ընկերության գործունեությունը։ Շուկայում սկզբում ներկայացվեց բամբակյա ձողիկներ, իսկ հետո՝ բժշկական բամբակ, բամբակյա սկավառակներ ու խոնավ անձեռոցիկներ։ Արտադրության բոլոր բաղադրիչներն արտադրվում են տեղում, որն էլ ապահովում է արտադրանքի բարձր որակն ու մրցակցային առավելությունը։ «Բիոքոթոնը» տարիների ընթացքում ընդլայնվել է, ընկերության արտադրանքն այժմ հասանելի է նաև արտասահմանյան շուկաներում։ 2022թ.-ին ընկերությունը
Դատավոր Արթուր Ստեփանյանի որոշմանը սպասելիս
«Հաղորդում ներկայացնողը հանդես է գալիս տեղեկություն տրամադրողի դերում» Հունիսի 18-ին ավարտվեց Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը: Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, սակայն մինչ երեկ դուրս չէր եկել, որոշումը հրապարակված չէ: Ըստ արդարադատության նախարարության՝ վարույթ հարուցող մարմնի, դատավորը խնդրել էր կարճել իր գործը, քանի որ նախկինում
«Քաղհասարակությունն էլ, ժողովրդավարական ընդդիմությունն էլ շոշափելիորեն նվազեցնում է իր քննադատությունն իշխանությանը, որպեսզի չվնասի պետությանը»․ Հովսեփ Խուրշուդյան
Նա ասաց նաեւ, որ առավել հանդարտ քաղաքական իրավիճակում, քննադատությունը լինելու է, այստեղ նաեւ քաղհասարակությունն է իր դերն ունենալու․ «Դուք տեսնում եք, որ պետությանն արտաքին մարտահրավերներ են սպառնում, դրանից ածանցյալ 5-րդ շարասյան ինչ-որ շարժեր…»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 24-ին և 26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 21-ի ցերեկը, 22-26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում
Շատ անշնորհակալ գործ է քաղաքական գործիչներին անտրամաբանական հայտարարությունների կամ սուտ խոսելու համար քննադատություններ ու մեղադրանքներ հնչեցնելը, բայց լռելն էլ սխալ է
Ուստի հարգելի ընդդիմադիր առաջնորդներ, «անվտանգ» լռելու փոխարեն ձեր հորդորներով ու կոչերով, նաև փափուկ քննադատություններով ու դիտողություններով պետք էր աջակցել, ոչ թէ սպասեիք, որ հետո ասեիք, թե դուք ճիշտ եք։ Պատասխանեք մի շատ պարզ հարցի, ինչու՞ ընդդիմադիր քաղաքական դաշտը հանձնեցիք հոգևորականին։ Հայաստանում գործող խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտի յուրաքանչյուր առաջնորդից այս հարցին ազնիվ պատասխան եմ ակնկալում։ Ժողովուրդը այլ հարցերի կողքին այս հարցի պատասխանին էլ է սպասում։
Երևանը պաշտոնական փաստաթղթեր չի ուղարկել ՀԱՊԿ, որպեսզի կազմակերպության անդամները քննարկեն Հայաստանի հեռանալու հնարավոր հետևանքները. Լավրով
«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել այսօր Ալմաթիում կայացած նախարարների խորհրդում, նման խնդրանք չի եղել», – ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Երևանը պաշտոնական փաստաթղթեր չի ուղարկել ՀԱՊԿ, որպեսզի կազմակերպության անդամները քննարկեն Հայաստանի հեռանալու հնարավոր հետևանքները», – նշել է Լավրովը:
Իտալացի հանդիսատեսը, շրջանցելով ավանդույթը, կրկին պահանջեց Կոմիտասի մանրանվագները
Ճանաչված երաժիշտ, «Ավետիս» լարային քառյակի առաջին ջութակահար Անուշ Նիկողոսյանը օրերս մեզ հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ մեծ տպավորություններով են վերադարձել Իտալիայից, որտեղ քառյակը մասնակցել է երկու հեղինակավոր միջազգային փառատոների՝ Սիենա քաղաքի «Պրիմավերա Կիջանա» (Primavera Chigiana) եւ Մանտուա քաղաքի «Տրամե Սոնորե» (Trame Sonore): Մայիսի 29-ին Սիենայի Կիջի-Սարաչինի պալատում «Ավետիս» լարային քառյակին միացել է իտալաբնակ դաշնակահարուհի Մայա Օհանյանը: Կատարել են Դվորժակի, Բորոդինի եւ
Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն. Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն: Հեծանվային կրկեսը չէր զայրացնի բարոյական ու գիտակից մարդկանց, եթե արցախցիներն իրենց հազարամյա օջախներում լինեին, ոչ թե X գյուղի հատուկ թանկացված վարձով տներում: Հեծանվային էժանագին շոուները գուցե ջրեին կապիտուլյանտի «իմիջը», բայց հայրենատեր նախկին նախագահների
Մարուքյան. ՀՀ որևէ պետական պաշտոնատար անձ Հայաստանում գտնվող փախստականների խնդրից, նրանց վերադարձի իրավունքից չի խոսել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը 2000 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 55/76 բանաձևով որոշվել է, որ 2001 թվականից սկսած հունիսի 20-ը նշվելու է որպես «Փախստականների համաշխարհային օր»։ 1988 – 1994թթ. Արցախյան առաջին պատերազմի արդյունքում հարյուր հազարավոր հայեր ադրբեջանական ագրեսիայից և ջարդերից մազապուրծ փախստական են դարձել Հայաստանի
«Երևի կամք չկա». ի՞նչ պետք է անել Բաքվում պահվող հայ բանտարկյալների վերադարձի համար ըստ միջազգային իրավունքի մասնագետի. news.am
News.am-ը սկսում է հարցազրույցների շարք՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության և նրանց վերադարձն ապահովելու համար: Այս շարքի մեր առաջին զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ Տարոն
Բաքուն ու Մոսկվան` ընդդեմ Երեւան-Փարիզ համագործակցության խորացման
Միջազգային հանրությունը ստիպելո՞ւ է Ադրբեջանին հրաժարվել Հայաստանին ծնկի բերելու իր քաղաքականությունից Ֆրանսիան ամրապնդում է պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ Հունիսի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիա, որտեղ նախ մասնակցեցին EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Այնուհետեւ Պապիկյանը հանդիպեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման
Հարցի հանրայնացումից հետո վաճառականներն այսօր էլ հրաժարվում են կտրել պտուղը կամ այն վաճառել կտորով՝ պատճառաբաելով, թե «պետությունը դրա դեմ օրենք է ընդունել». «Ազգ»
Էկոնոմիկայի նախարարությունը նախորդ տարի հենց այս օրերին՝ հունիսի վերջին, իրավական ակտերի միասնական «e-draft» հարթակում հրապարակել էր մի նախագիծ, որով առաջարկում էր կանոնակարգել ձմերուկի եւ սեխի նախագիծը: Կառավարության առաջարկը վերաբերում էր կտրած կամ կտորով ձմերուկ ու սեխ չվաճառելուն: Փոփոխությունները, բարեբախատաբար, կյանք չունեցան. «e-draft» առցանց հարթակում մեկ ամիս մնալուց, քննարկվելուց հետո դրա մասին մոռացան թե՛ կառավարական կաբինետի
Փաստորեն, ԱԳՆ-ն հերքեց վարչապետին՝ ասելով, որ նոյեմբերից հետո պատերազմ է սպասվում: Ոչ մի հանձնված հող ու տեղադրված սյուն խաղաղություն չի բերել ու չի բերելու. «Հրապարակ»
ՀՀ ԱԳՆ-ն նախօրեին հայտարարություն արեց Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի վերաբերյալ եւ, ժողովրդի լեզվով ասած` տրաքացրեց փաշինյանական կեղծ խաղաղասիրական քարոզչական փուչիկը։ Դիցուք, Տավուշի չորս գյուղերն էլ` սահմանազատման անվան տակ, Փաշինյանը թշնամուն հանձնեց, հանձնեց Հայաստանի պաշտպանական լավագույն դիրքերը, ստրատեգիական բարձունքները, մի ամբողջ գյուղ երկու մասի բաժանեց` տավուշցիներին համոզելով, թե «Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ
ՔՊ-ն չի դանդաղեցնում ՀՀ-ի եվրաինտեգրման ընթացքը․ Արման Եղոյան
Խորհրդարանական լսումներ՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով
Դատախազությունը բողոքարկել է Սպիտակցի Հայկոյի որդուն ազատ արձակելու որոշումը. «Ժողովուրդ»
Գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղևոնդյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել է հայտնի երգչի որդու ազատ արձակման որոշումը։ Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին Հրաչյա Ղեւոնդյանն ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր նրան կալանավորելու՝
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թ. սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ. ԱԱԾ
Սույն թվականի հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։ ՀՀ ԱԱԾ
Հասկացնել տվեց, որ հնարավորություն է ստեղծվել հողերի վերադարձի համար. տարիներ անց իմացա, որ այդպիսի հանձնարարություն տվել էր Կարեն Դեմիրճյանը. «Ազգ»
Այս օրերին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը սահման են զատում ու գծում, մեր երկրի առաջնորդն էլ, ոտ ու ձեռ ընկած, «հպարտներին եւ արժանապատիվներին» համոզում է, թե «իրական Հայաստանի սահմաններն է գծում», Տավուշում հիշում են խորհրդային տարիներն ու մտովի 40 տարի հետ գնում: Վայ-հարեւանները Դովեղին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերն ու անտառոտ հատվածները տարիներ ի վեր իրենցով էին
Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Պաղեստին պետությունը
Պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը
Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է գրավոր հարցում անել՝ հասկանալու, թե ինչպես է ստացվել, որ Տիգրանաշենը չկա ցուցակում. «Հրապարակ»
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների՝ մարտի 7-ին կայացած նիստից հետո Շահին Մուսաֆաեւը հայտարարեց, որ Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի եւ Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները, իսկ արդեն հետո սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի ազատման հարցը։ Ըստ Մուստաֆաեւի գրասենյակի, դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի
ՌԴ փոխարտգործնախարարը իբր բան է ասում: Հիմա որ ֆրանսիական Caesar-ի փոխարեն ռուսական Мста-ներ մատակարարվեն, տարբերությունը ո՞րն է լինելու. «ՉԻ»
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РИА Новости-ի խնդրանքով մեկնաբանել է Ֆրանսիայից Caesar թնդանոթներ գնելու Հայաստանի ծրագրերը։ «Չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները կբարելավեն իրավիճակը»,- ասել է նա։ «ՉԻ». Հետաքրքիր է, իսկ ընդհանրապես կա՞ նման տարածաշրջան, որտեղ որևէ զենքի մատակարարումները, լինեն դրանք արևմտյան, ռուսական կամ չինական, բարելավեն իրավիճակը: Կոնկրետ ռուսական զենքը որտե՞ղ է բարելավում իրավիճակը: ՌԴ փոխարտգործնախարարը
Այդ երբվանի՞ց ՀՀ ԱԳՆ-ն հասկացավ, որ Ադրբեջանը պատրաստվում է մարտական գործողությունների։ Եթե այդպես է, ինչո՞ւ մսխեցիք մեր պաշտպանական պոտենցիալը. Վիտալի Մանգասարյան. «Հրապարակ»
Այդ զինտեխնիկան ինտեգրելու եւ ներդաշնակեցնելու լուրջ խնդիր ունենք, արդյո՞ք այդ ամենը կատարվում է, եթե ԱԳՆ-ն խոսում է, որ ընդամենը մի քանի ամիս անց Ադրբեջանը կարող է ռազմական գործողությունների դիմել:
Օրենքը լավ չեն հասկացել. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարճել է ավագանու անդամ Սամվել Հակոբյանի վերաբերյալ վարույթը. «Ժողովուրդ»
Հիմք ընդունելով Ավինյանի պնդումը, թե ավագանու անդամ Սամվել Հակոբյանը պետք է հրաժարվի կա՛մ ԱԺ պատգամավորի օգնականի պաշտոնից
Սուրեն Պետրոսյանի մամուլի ասուլիսը չեղարկվել է
Ես հավատարիմ եմ այն սկզբունքներին, որոնցով մեկնարկել եմ Կիրանցում և Ոսկեպարում:
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածի որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է
«Հունիսի 12-ը» սկսվեց «Մարտի 1-ին»
«Ինչո՞ւ եք վատ բաներ գրում Ռոբերտ Քոչարյանի մասին: Չէ՞ որ դրանք Փաշինյանի թեզերն են, որոնք ջուր են լցնում ներկա իշխանության ջրաղացին»: Մոտավորապես այսպիսի հարց է ինձ տվել օգտատերերից մեկը: Այդ հարցը միանգամայն տեղին կլիներ, եթե ես լինեի որեւէ քաղաքական թիմի քարոզիչ: Այդ դեպքում ինձ համար սկզբունքային նշանակություն կունենար ինչ-որ մեկի մասին միայն վատ բաներ գրելը,
Նիկոլ Փաշինյան. «Այսօր որոշում կայացրեցինք օգոստոսին կազմակերպել «Սեւանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային եռօրյա արշավը»
Հեծանիվը ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է. կեցցե՛ հեծանիվը:
«Ազգությամբ թուրք ծնվելու համար շնորհակալ եմ Աստծուց». Իրանի նախագահական ընտրությունների այս թեկնածուի վարկանիշն ամենաբարձրն է. «Ազգ»
Այսպիսով, բոլոր հանգամանքները վկայում են, որ հունիսի 28-ի արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլի գլխավոր մրցակիցները Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ու Մասուդ Փեզեշիանն են:


















































