Օրվա լրահոսը

Բլինկենը զանգահարել է Ալիևին, կոչ արել` «անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն պահվող բոլոր անձանց»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Իլհամ Ալիևին, հայտնում են պետդեպարտամենտից։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Կողմերը քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ ԱՄՆ Պետքարտուղարը նշել է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել նման համաձայնագրի շուտափույթ կնքման կարևորությունը։ Բլինկենը Ալիևին կոչ է արել` «հարգել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային

ՔՊ-ականները քննարկել են արտաքին քաղաքականությանը և բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր

Հունիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Ջրականում ականի պայթյունի հետևանքով 1 անձ վնասվածքներ է ստացել

Օկուպացված Ջրականում ականի պայթյունի հետևանքով 1 անձ վնասվածքներ է ստացել։ «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք

Արտակարգ իրավիճակ` Փամբակ համայնքում

Փամբակ համայնքում ինտենսիվ կերպով ընթանում են հորդառատ անձրևի և ուժգին քամիների հետևանքների վերացման աշխատանքները։ Եղեգնուտ, Վահագնի և Դեբեդ բնակավայրերում ընթանում են անանցանելի դարձած ճանապարհների մաքրման աշխատանքներ։ Լեռնապատ բնակավայրում ընկած ծառերի հետևանքով անանցանելի դարձած ճանապարհներն այս պահին անցանելի են։ Ձորագյուղ բնակավայրում մեկնարկել են էլեկտրաէներգիայի վերականգնման աշխատանքները։   Փամբակի Համայնքապետարան

Ադրբեջանը թույլ չի տա, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները բարելավվեն` առանց հայ-ադրբեջանական համաձայնության.«Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն».  Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ու Հարավային Կովկասի զարգացումները շարունակում են քննարկման առարկա լինել փորձագիտական շրջանակներում։ Որո՞նք են հիմնական խոչընդոտներն ու ի՞նչ սպասել. անդրադառնում են փորձագետները։ Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի կառավարության ղեկավարի մամլո ծառայության համաձայն, Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի` Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանը Փաշինյանին`

Ուժեղ քամուց ծառեր են տապալվել. (Ֆոտոշարք)

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

Օշականում նշվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Սուրբ Սահակ Պարթև Հայրապետների հիշատակության տոնը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Թարգմանիչներ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Սուրբ Սահակ Պարթև Հայրապետների հիշատակության տոնը: Տոնի խորհրդով, Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա Պատարագիչն էր՝ Տեղերի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը Պատարագիչ հոգևորականը

ԵՄ-ն շարունակում է Բաքվին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ իրենց տներ վերադառնալը

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Ադրբեջանում բանտարկված, Արցախից գերեվարված անձանց ընտանիքներից իրեն տեղեկություններ են հասնում դաժան վերաբերմունքի մասին։

36 հաուբից 15 ամսում. «Ֆիգարո»-ն հայ-ֆրանսիական գործարքից մանրամասներ է հայտնում. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ.  Ֆրանսիան 36 հաուբից է մատակարարելու Հայաստանին, հրետանային համակարգերի գնման հայ-ֆրանսիական պայմանագրից երկու օր անց հայտնում է «Ֆիգարոն» (Le Figaro)՝ վկայակաչելով գործարքից քաջատեղյակ իր աղբյուրները։ Ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցի փոխխմբագիրն էլ X-ում գրել է, թե հաուբիցները Երևան կհասնեն առաջիկա 15 ամիսների ընթացքում։ Ո՛չ Փարիզը, ո՛չ էլ Երևանը պաշտոնապես չեն մանրամասնել գործարքը, ո՛չ դրա արժեքը, ո՛չ

Տիգրան Խաչատրյանն ու Ֆրանսուազ Ժակոբը կարևորել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրումը, երկարաժամկետ կայուն կենսապայմաններ ապահովելուն ուղղված աշխատանքները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող, ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆրանսուազ Ժակոբին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ վերջիններիս համար երկարաժամկետ կայուն կենսապայմաններ ապահովելուն ուղղված աշխատանքների շարունակականությունը: Այս

Քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, տապալվել են ծառեր

Հունիսի 20-ին, ժամը 17:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական

Անահիտ Մանասյանը, Վիլեն Գաբրիելյանը և Անդրանիկ Գրիգորյանը քննարկել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 20-ին ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին և  «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպության նախագահ Անդրանիկ Գրիգորյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից

Քննարկվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերի և խորհրդարանի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:  

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարարի հետ

Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև դեսպան Տիգրան Բալայանը։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանության բնագավառում Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցության հեռանկարներին, նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանը ներկայացրել

Միջազգային հանրությունը պարտավոր է ուշադրությունը սեւեռել 120000 տարագիր արցախցիների իրավունքների պաշտպանությանը

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է։ 2023 թ-ի Արցախի բռնի տեղահանությունից հետո Արցախի Հանրապետության 120000 փախստական դարձած քաղաքացիներ այսօր զրկված են միջազգային հովանավորչությունից, ոտնահարված են նրանց իրավունքները, միջազգային որեւէ կառույց չի դատապարտում Ադրբեջանին՝ անմեղ ժողովրդին, ուժի կիրառման սպառնալիքի տակ, իրենց տներից հանելու, հայրենազրկելու համար։ Փախստական դարձած հազարավոր ընտանիքներ այսօր ստիպված լքում են Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ

Արտակարգ իրավիճակ՝ Վանաձորում․ քամին տապալել է մեծ թվով հսկայական եղևնիներ․ ժամանել են փրկարարներ․ դեպքի վայրում են Լոռու մարզպետն ու ոստիկանապետը. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու հետևանքով Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասում և Մյասնիկյան փողոցում մի քանի հսկայական եղևնիներ արմատից պոկվել ու տապալվել են։ Վնասվել են շենքերի պատուհաններ։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ

Վիլնյուս այցի շրջանակներում հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ:   ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Ժողովրդավարական ուժերի հարթակի համաժողովի կոչը ՀՀ իշխանություններին՝ կազմակերպելու ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե

Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի պլատֆորմը անցկացրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեին նվիրված ֆորում

«Նախագիծն ինքնին անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտում է»․ Գևորգ Հայրապետյան

Անդրադառնալով ՆԳՆ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթին՝ անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը նշեց՝ այս նախաձեռնության փաթեթն ունի խնդիր օրինականության սկզբունքի հետ կապված։

DW. Հայաստանում յուրաքանչյուր 100 բնակչին բաժին է ընկնում 5 փախստական

Տասը երկրների շարքում Հորդանանն առաջինն է, այստեղ յուրաքանչյուր 100 բնակչին բաժին է ընկնում 27 փախստական Հայաստանում յուրաքանչյուր 100 բնակչին բաժին է ընկնում 5 փախստական։ Գերմանական  «Deutsche Welle»-ի հրապարակած տվյալների համաձայն՝ տասը երկրների շարքում Հորդանանն առաջինն է, այստեղ յուրաքանչյուր 100 բնակչին բաժին է ընկնում 27 փախստական, Մոնտենեգրոյում յուրաքանչյուր 100 բնակչին բաժին է ընկնում 10 փախստական, Չադում՝

Կարողացանք կարևոր առաջընթաց գրանցել, բայց նաև գիտակցում ենք, որ դա հնարավոր է դարձել մեր գործընկերների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և նրա անդամ երկրների, Լիտվայի շարունակական աջակցության շնորհիվ. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին. «Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ ընկեր, Հարգելի՛ գործընկերներ, մամուլի ներկայացուցիչներ, Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Վիլնյուս կատարած մեր այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Ուրախ եմ վերադառնալ բարեկամ Լիտվա իմ՝  2021 թվականին որպես Ազգային ժողովի նախագահ, վերջին այցելությունից հետո: Մեր երկրների

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը

Վերանորոգումից հետո ՎՏԲ–Հայաստան Բանկը  վերաբացել է Նոր Նորք համայնքում գործող մասնաճյուղը։ Բանկն ընդլայնել է գրասենյակի տարածքը մինչև 300 քմ, որտեղ կսպասարկվեն ավելի քան 15 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդներ։ Մասնաճյուղում բացվել է նաև «Պրիվիլեգիա» սպասարկման հատուկ գոտի՝ պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար:   Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում թիվ 15 մասնաճյուղը գործում է

«ՄԿՈՒ համակարգում Էրազմուս+ ծրագրի ներդրումը դրական ցուցանիշներ է գրանցում». Արաքսիա Սվաջյան

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ԵՄ աջակցությամբ էրազմուս+ ծրագրերի շրջանակում ընթանում է 4 ծրագիր: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նախարարությունում այսօր կայացած «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառման ընթացքում:

Դիվերսիֆիկացումը թերևս զուտ տեխնիկական բառ է, բայց իրականում մենք խոսում ենք Հայաստանի դիմակայությունն ավելի բարձրացնելու մասին. ԵՄ դեսպան Մարագոս

«Էրազմուսը Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունավետ գործիքներից է». Արթուր Մարտիրոսյան

Տաթևիկ Հայրապետյան. Նույն բռնապետն է, նույն ռազմատենչ Ադրբեջանը ու նույն հայատյաց պատգամավորները

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ինչպես և ենթադրելի էր, խնդիրը զուտ տեխնիկական է։ Ըստ ժամանակացույցի՝ Ադրբեջանի խորհրդարանի հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Դրանք համընկնում են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի («COP29») հետ, ուստի և որոշել են առաջ գցել ընտրությունները։

Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի խորհրդի նիստում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի մասին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում տեղի է ունեցել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) խորհրդի 2-րդ նիստը։ Որպես ACHA-ի հիմնադիր երկիր՝ նիստին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի գլխավորությամբ։ Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են մշակութային ժառանգության պահպանությանը, հուշարձանների վերականգնման ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, ACHA-ի կողմից իրականացված

«Ո՞ւմ համար են ղողանջում զանգերը. բոլոր նրանք, ովքեր ենթարկվել են կամայական կալանավորման պետք է անհապաղ ազատ արձակվեն». Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանին Պարոն նախագահ, Հայաստանը շնորհակալություն է հայտնում Բարձր հանձնակատարին տարեկան զեկույցը ներկայացնելու համար: Պատերազմների դաժանությունը և դրանց հարուցած խորը տառապանքները խարխլում են մարդու իրավունքների հիմքերը: Տագնապալի էր, թեև ակնկալելի, որ Բարձր հանձնակատարն իր խոսքի բացման մասում կենտրոնացավ օրեցօր աճող հակամարտությունների իրավիճակներում մարդու

Այլասերված չի, նկարիչ է․ Ազատության ու պատասխանատվության կռվի ավարտը

Սակայն լավագույն արդյունքները գրանցվում են, երբ մարտիկն ու նկարիչը համագործակցում են։

Դրա հայկական օրինակն է Սիսիանի ջոկատը, որը կազմավորված էր բանաստեղծներից, նկարիչներից և մարտիկներից, և որը լավագույններից էր Հայաստանում ու մասնակցել է գրեթե բոլոր ազատագրական մարտերին։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031