Օրվա լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». «Հետք»

«Հետք». Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2023 թվականի տարեվերջին կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից»։ Այս գործարքում հետաքրքրականն այն է, որ 2022 թվականին փոխվարչապետն ավելի քան 2 միլիոն դոլարով վաճառել էր նույն «Արդշինբանկում» ունեցած իր 1.000056% բաժնետոմսերը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչից պարզ է դառնում,

Ադրբեջանում իշխող կուսակցությունը դիմել է Ալիևին խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու

Ադրբեջանում իշխող կուսակցությունը դիմել է նախագահ Իլհամ Ալիևին խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու վերաբերյալ դիմումով։ Հավանական է, որ այս քայլով Իլհամ Ալիևը Հայաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսելու կամ «խաղաղության» բանակցությունները ավարտին հասցնելու համար ցանկանում է ամրապնդել խորհրդարանի «լեգիտիմությունը»։ «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք    

«Ողջամիտ կասկած կա նախագահող դատավորի անկողմնակալության հարցում»․ Սամվել Վարդանյանի գործով դատավորին ներկայացված բացարկի միջնորդությունը մերժվեց

«Պաշտպանական կողմն այս հարցում ունի տարբերվող մոտեցում, մենք չենք ընդունում, որ ենթադրյալ արարքը կատարվել է տուժողի քաղաքական հայացքներով պայմանավորված»,- ասաց փաստաբանը։

Ամեն օր մտքով տանն եմ, հիմա եմ վերաարժևորում կյանքը. Ապառաժ

Ապառաժ.  Առաջին կարգի զինվորական հաշմանդամ Կամո Միրզոյանը Արցախի Խնածախ գյուղից բռնի տեղահանվելուց հետո բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Երկու սենյականոց բնակարանում է ապրում կնոջ ու տարեց ծնողների հետ։ Ամբողջ կյանքում գյուղական համայնքում ապրած այս մարդիկ չեն կարողանում հարմարվել մեծ քաղաքի ակտիվ կյանքին, սակայն չեն կարող տեղափոխվել որևէ մարզ, որովհետև Կամոն պարբերաբար հաճախում է Երևանի Զինվորի

Մինչեւ 2018 թվականը նմանօրինակ իրավիճակներ չեն եղել, երբ ԱԺ նախագահն ամեն 2-րդ մարդուն դատի տար. Հենրիխ Դանիելյան

Ժամանակին Ալեն Սիմոնյանը Էդմոն Մարուքյանին անվանել էր «տրյապկա».

«Սա հերթական հնարավորությունն է Փարաջանովի արվեստն ի ցույց դնելու». Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված երկու նամականիշի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի թանգարանում: Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Փարաջանովի արվեստի սիրահարներին՝ հոբելյանի և նամականիշի մարման առիթով, և նշել,

Մանասյանը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրել է մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայում մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Զրուցակիցները քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությանն

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարզերում

Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հունիսի 8-14-ը (2024թ․) ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Գյումրիում՝ հունիսի 8-ին և 10-ին, ▪️ Արարատում՝ հունիսի 8-ին, ▪️ Հրազդանում՝ հունիսի 8-ին և 9-ին, ▪️ Վանաձորում՝ հունիսի 10-ին և 13-ին, ▪️ Ալավերդիում՝ հունիսի 8-ին և 10-14-ը։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի

«Թե մինչև ՀՀ հասնելն այդ տարբեր սարքերի մեջ ի՞նչ կդրվի, պարզ չէ, ու մենք չունենք տեխնիկական կարողություն դա վերահսկելու»․ Արթուր Պապյանը՝ տեսախցիկների և այլ սարքավորումների մասին

Ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Արթուր Պապյանի՝ վերջում ունենալու ենք ցանց, որը մենք չենք տիրապետում․ մենք չենք արտադրել, չգիտենք՝ մեջն ինչ կա, հասկանալի չէ՝ ՀՀ ՆԳՆ-ից բացի էլ ո՞վ դրան հասանելիություն կստանա։

Իրականացված աշխատանքի շնորհիվ բեզոարյան այծերի բազմությունն ազատ շրջում է հայկական լեռներում

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում (CWR) նկարահանված տեսանյութում բեզոարյան այծերի բազմությունն ազատ շրջում է հայկական լեռներում, ինչը վկայում է այն մասին, որ կենդանիները պաշտպանված են ու ապահով։ Իրականում բեզոարյան այծերի ընդհանուր պոպուլյացիան դժվար է հստակ գնահատել, քանի որ կան երկրներ, որոնց մասին տվյալները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք Բնության պահպանության միջազգային միության (IUCN) ուսումնասիրություններից։ Որոշ

«Ադրբեջանը պատրաստվում է նաեւ ուժի կիրառմամբ հասնել իր հռչակած նպատակներին, իսկ ՀՀ իշխանությունը գնում է զիջումների»․ Տիգրան Աբրահամյան

«Հայաստանի իշխանությունը տարբեր փուլերում, ինչպես իրեն անհրաժեշտ է, խաղաղության եզրույթը կիրառում է»։

«Տեղ գյուղից այն կողմ Հայրենիք ենք թողել, բայց այսօր էլ հայրենիքում ենք, պետք է սրբել արցունքները և շարունակել ՀՕՄ-ի առաքելությունը». Մելանյա Բալայան. «Ապառաժ»

Ապառաժ. Հայ Օգնության Միության Արցախի միավորի ատենապետուհի Մելանյա Բալայանը «Ապառաժ»-ի հետ զրույցում խոսել է միավորի խնդիրների, տեղահանությունից հետո իրականացված ծրագրերի եւ անելիքների մասին: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության որոշմամբ՝ Արցախի միավորը գործում է ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ներքո՝ որպես «Արցախ» մասնաճյուղ պահպանում է մեկուսի կարգավիճակը։ Նրա խոսքով՝ ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության կոչին ընդառաջ, ՀՕՄ-ի բոլոր միավորները միասնական կամքով

Աշոտ Անդրեասյանը չի պատրաստվում ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից, ոչ էլ 2,5 միլիոն դրամն է տալու

Ալեն Սիմոնյանը երեւի փողի կարիք ունի, կարող է մի հատ տուն էլ է ուզում սարքի. Աշոտ Անդրեասյան

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը. հունիսի 13-19-ը (2024թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունիսի 18-ին, Արաբկիրում՝ հունիսի 13-ին, Նոր Նորքում՝ հունիսի 14-ին։ ☑️ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Փաստաթղթեր կեղծելու միջոցով հափշտակել են միայնակ բնակվող տարեց անձանց բնակարանները. 7 անձ կալանավորվել է

Ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու միջոցով, սխեմատիկ խարդախության եղանակով մի քանի անշարժ գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի

Նաիրա Զոհրաբյան. «Տավուշի գյուղերը հանձնելը Նիկոլը կարողացավ սղացնել, ներկայացնելով, որ դրանք իբր հայկական գյուղեր չեն, դրա համար առանց հանրաքվեի հանձնեց»

«Հասկանալի է, որ Փաշինյանը չի կարողանալու Գեղարքունիքից, Սյունիքից, Արարատից բնակավայրեր հանձնել եւ ասել, որ դրանք ՀՀ սուվերեն տարածք չեն, քանի որ Հայաստանի Հանրապետությունից 1 միլիմետր հանձնելու համար պետք է հանրաքվե իրականացվի, եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ՀՀ սահմանների փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն համաժողովրդական հանրաքվեով»:

Խանդանյանը ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի հետ հանդիպմանը ներկայացրել է մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ չնայած երկու երկրների միջեւ առկա հեռավորությանը` մի շարք ոլորտներում` կրթության, զբոսաշրջության, առեւտրատնտեսական, անվտանգային, կա համագործակցության մեծ ներուժ:

«Իշխանությունը սա համարում է ժողովրդավարության բաստիոն, բայց իրականում Հայաստանը վերածվել է բաց երկնքի տակ կալանավայրի»․ Տիգրան Աբրահամյան

«Սամվել Վարդանյանի գործը մեկ այլ խայտառակություն է, քանի որ ոստիկանության պահպանման տակ գտնվող անձը բռնության է ենթարկվել»։

Իշխան Գևորգյանի և նրա 4 ընկերների ձերբակալումները ոչ իրավաչափ են ճանաչվել. փաստաբան

Փաստաբան Տարոն Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2024 թվականի հունիսի 20-ին Կոտայքի մարզի Չարենցավան նստավայրի դատարանը (նախագահող դատավոր Ա. Հարությունյան) բավարարեց Իշխան Գևորգյանի և Հրաչյա Թովմասյանի բողոքները և վերջիններիս ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ: Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյունքում բոլորի` Իշխանի և նրա 4 ընկերների ձերբակալումներն էլ ճանաչվեցին ոչ իրավաչափ:

Մաթիաս Վեմհոֆի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Բեռլինի թանգարանային կղզում գտնվող Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանում Հայաստանի հնագույն շրջանի պատմությանը նվիրված ցուցադրության կազմակերպման հնարավորությունը

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան, հանդիպել թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս

Կին զինծառայողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից ՄԻՊ-ը դրական է գնահատում կանանց գումարտակում նոր ստեղծվող պայմանները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 19-ին այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ։ Այցի շրջանակում Պաշտպանը զորամասի հրամանատարության ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել կին զինծառայողների համար նոր կառուցվող շենք-շինություններին, դրանց կենցաղային պայմաններին և իրավունքների ապահովման վիճակին։ Կին զինծառայողների իրավունքների պաշտպանության և պատշաճ պայմաններում ծառայություն իրականացնելու տեսանկյունից Պաշտպանը դրական է գնահատում նոր ստեղծվող պայմանները։

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում մարզպետին են ներկայացրել պղնձի խտանյութի առաքման խնդիրը, որն առաջացել է Ախթալայի կամրջով անցնող տրանսպորտային միջոցների սահմանափակման հետևանքով

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդու համայնքի ղեկավարի տեղակալ Հարություն Ձավարյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ հունիսի 19-ին այցելել են Ալավերդի համայնքի հեղեղումներից տուժած Սանահին կայարան թաղամաս: Թաղամասի մաքրման աշխատանքները հիմնականում ավարտված են: Արամ Ղազարյանը զրուցել է բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին: Մարզի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջիկայում փոխհատուցման հստակ ծրագրեր

«Ընդունեք, որ այս իշխանությունները պոպուլիստ իշխանություններ են, իրենք պոպուլիզմով են եկել իշխանության»․ Արամ Զ․ Սարգսյան

Համաժողովն ընդունեց կոչ՝ ուղղված ՀՀ իշխանություններին՝ ԵՄ-ին անդամակցության հարցով առաջիկա 3-4 ամիսների ընթացքում հանրաքվե անցկացնելու մասին։

Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ

Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ, հայտնում է «ГЕРБ» կուսակցությունը: 39-ամյա Նազարյանը ստացել է պատգամավորների 131 կողմ, 66 դեմ ձայն: 39 հոգի ձեռնպահ է եղել:

«Քաղաքացիներն անընդհատ ձայնագրվելու են։ Բոլոր անմեղ, օրենքի տառին, թվին, մեծատառին հետևող քաղաքացիներին անընդհատ հետևելու են ինչ-որ մարդիկ ՆԳՆ-ում». Սամվել Մարտիրոսյանը՝ ՆԳՆ-ի առաջարկած օրինագծի մասին

Սամվել Մարտիրոսյանը հիշեցրեց՝ մեր աչքերով ենք տեսել, թե ինչպես էին տեսախցիկներով ադրբեջանցիք ներխուժում մարդկանց տները։ Հիմա դրանց թիվը տասնապատկվելու է։ Փաստացի անվտանգությունից ելնելով՝ ինչ-որ բան է արվում՝ չապահովելով անվտանգությունը։

Իսկ թե ինչո՞ւ են նիկոլիստները, հաճախորդներն ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից՝ եզրակացրեք ինքներդ. Շարմազանով

Սերժ Սարգսյանը 1994-ի հաղթական զինադադարն է ստորագրել, իսկ Նիկոլը՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան:

Ներկա իրավիճակում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հրապարակ նետելը նաև պարարտ հող կարող է հանդիսանալ այդ կարևորագույն օրակարգը խոցելի դարձնելու. հայտարարություն

44-օրյա պատերազմը, ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը, Արցախում իրականացված բռնի տեղահանումը, որը մեր գնահատմամբ ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանություն, ինչպես նաև ՀՀ առջև ծառացած ներքին և արտաքին ներկայիս մարտահրավերները, անվտանգային, սահմանազատման ու սահմանագծման հետ կապված անչափ զգայուն խնդիրները մեր հասարակությանը դարձրել է խիստ բևեռացված և զգայուն: Հաշվի առնելով այս ցավալի

Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում

Ucom-ը գործարկել է ուսանողական ծրագիր, որի շրջանակում բուհերի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները կարող են արձակուրդի շրջանում պրակտիկա անցնել ընկերությունում։ Ծրագրի շրջանակներում ուսանողները մասնակցելու են մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների և պրակտիկա են անցնելու ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում կամ զանգերի կենտրոնում։ Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ։

Մի բան է, երբ հայ գիտնականն է խոսում ադրբեջանական զեղծարարություններից, մեկ այլ բան, երբ օտարի շուրթերով է հնչում. Ռոբերտ Ղազարյան

Մեր կայքում ունենք հատուկ բաժին՝ AZERFAKE, արձագանքում ենք հատկապես ցցուն կեղծիքներին

ESMT Berlin-ում քննարկվել է Հայաստանում բիզնես վարչարարության մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Բեռլինի կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT Berlin)  ղեկավար Յորգ Ռոխոլի և «Մատենա» բիզնես դպրոցի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկվել են Հայաստանում EMBA՝ Բիզնես վարչարարության մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման հնարավորությունները: Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031