Օրվա լրահոսը
Կրթական ի՞նչ հնարավորություններ է առաջարկում ԵՄ-ն՝ երիտասարդներին
Փնտրո՞ւմ եք կրթության, պրակտիկայի, վերապատրաստման կամ ճամփորդության հնարավորություն: ԵՄ-ն ձեզ առաջարկներ ունի՝ ամեն շաբաթ հրապարակվող նոր ու բազմազան հնարավորություններով: Ծանոթացեք վերջին հնարավորություններին եւ դիմեք հենց հիմա: ԵՄ-ն եզակի հնարավորություններ է առաջարկում Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդներին՝ անկախ այն հանգամանքից՝ սովորում եք արդյոք դպրոցում թե համալսարանում, երիտասարդական աշխատող եք, կամավոր կամ քաղաքացիական հասարակության ակտիվիստ, վերապատրաստվում եք թե
Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել են նորաօծ քահանա հայրերին
Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ նույն օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության արժանացած յոթ նորաօծ հոգևորականների հետ՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի:
Երեք Չգործողությունների համար Էդգար Յուխանաևը մեղադրվեց զանգվածային անկարգություններ կատարելու մեջ և կալանավորվեց մեկ ամսով․ փաստաբան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Ազգությամբ ասորի, երեք անչափահաս երեխաների հայր Էդգար Յուխանաևի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը՝ 1 ամիս ժամկետով: Կալանքի որոշում կայացվեց այն դեպքում երբ. 1. Մեղսագրվում էր ոստիկանների նկատմամբ բռնի գործողությունների կատարում, սակայն այդպիսի տեսանյութ կամ ոստիկանի ցուցմունք առկա չէր, 2. Ոստիկանական շղթայի ճեղքում և ԱԺ մուտք գործելու փորձ, սակայն այդպիսի տեսանյութ
Հայաստանը հրաժարվել է ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագիրը
Հայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Սուրբ Աթոռը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Սլովակիան, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան, Թաիլանդը և Արաբական Միացյալ Էմիրությունները հրաժարվել են ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագիրը, գրում է Ria.ru-ն։ Փաստաթղթին աջակցել են համաժողովին մասնակցող 92 երկրից 80-ը։ Կիրակի ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով շվեյցարական գագաթնաժողովի վերաբերյալ
Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ. Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Խոսենք կոնկրետ օրինակով. Այս տեսանյութը կոնկրետ ապացույց է` բերատավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի: Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ. ավելին նման արաքները քաջալերում
Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով
Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ արցախցի Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով։ Աղաբալյանը հունիսի 12-ին դատարկ պլաստմասե շիշ նետելու պատճառով մեղադրվում է խուլիգանության մեջ։
Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին ցուցարարներին և լրագրողներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից
Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց ցուցարարներին և լրագրողներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից, որը հակասում է ժողովրդավարական սկզբունքների և մարդու հիմնարար իրավունքների հանդեպ Հայաստանի հռչակած հանձնառությանը: Ինչպես արդեն բազմիցս հայտարարել ենք, խոսքի և հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներն են և ներառական ու արդար հասարակության հիմնական սկզբունքները: Դրանք նաև Ցեղասպանության կանխարգելման
«Ջիջի»-ի դեմ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին․ ՔԿ
“GG” ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում։ Նախ քրեական վարույթը որևէ սուբյեկտի դեմ չի նախաձեռնվում, այլ` դեպքի կամ փաստի առթիվ։ Երկրորդ` տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին։ Վարույթով նախաքննությունը շարունակվել է մինչ այս
«Ցավալի է, որ մեր հողերը տվեցին, թե ո՞վ տվեց, մենք չենք հասկանում, մեկն ասում է՝ Նիկոլը տվեց, մյուսն ասում է՝ նախկիններն էին»․ կյանքը՝ սահմանամերձ դարձած Վերիշենում
«Մենք Սյունիքը պետք է պահենք, եթե չլինի Սյունիք, չի լինի Հայաստանը։ Սյունիքն այս պահին էլ ամուր է, մարդիկ պատրաստ են նույնիսկ իրենց ամենավերջին ճիգերը ներդնել, որ Սյունիքը կանգում մնա»։
Արցախցիների համար բնակապահովության ծրագիր. հարցեր եւ պատասխաններ
Հունիսի 15-ից մեկնարկեց Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիրը: Ծրագրի հետ կապված արցախցիները բազմաթիվ հարցեր ունեն, որոնցից որոշների պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանից: -Պարոն Խաչատրյան, հունիսի 15-ից Արցախից բռնի տեղահանվածների բնակարանաշինության, բնակարանային ապահովության ծրագիրն ուժի մեջ է: Կարո՞ղ եք ներկայացնել՝ ի՞նչ է նախատեսվում ծրագրով, ի՞նչ առաջնահերթություններ են սահմանված: -Ծրագրին
Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ․ հայտարարություն
Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է: Խաչատուր Գրիգորյանի Հայաստանում զրոյից հիմնադրած «ջիջի» ընկերությունը առաջատար դիրքեր ունի հայկական շուկայում, ինչպես նաև գործունեություն է ծավալել արտասահմանում (ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան)՝ ազգային բրենդը հասցնելով միջազգային մասշտաբների և լայնորեն տարածելով
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ
Հունիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Զորությունը ստանում ենք մեկ նպատակի համար, որպեսզի լինեք մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի վկաները». Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն
Հունիսի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող յոթ սարկավագներ: Պատարագի սրբազան արարողության ընթացքում Մեսրոպ Սրբազանը
Արմեն Գրիգորյանն ու Ջեյք Սալիվանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում
Հունիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում և անդրադարձել ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերում: Հանդիպմանը քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր: ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Խաղաղությունը չի կարող լինել Հայաստանի կապիտուլյացիայի հաշվին․ ԱՄՆ-ն ճնշում է, բայց պատասխանատվություն չի կրում հետեւանքների համար»․ Խոսրով Հարությունյան
«Միացյալ նահանգներին հետաքրքրում է ցանկացած քաղաքականություն, որի ձեւավորման գործում որեւէ մասնակցություն չի ունենա Ռուսաստանը»։
«Անձին ասում են՝ ապացուցիր, որ դու ուղտ չես»․ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվեց, դատարանի որոշումը կբողոքարկվի
Ըստ փաստաբանի՝ դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը։
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք
Հունիսի 16-ին, ժամը 08:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Սալլի գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել հողազանգվածի սահք, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ի վերևի հատվածում գտնվող հողամասի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 16-17-ին, 19-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում` Հունիսի 16-17-ին, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին՝ շրջանների
Դիտարկված բոլոր խցերն ունեցել են վերանորոգման կարիք, սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմանները բացակայել են․ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները (Կանխարգելման ազգային մեխանիզմ) հունիսի 12-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր։ Այցեր են իրականացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1, Շենգավիթ, Կենտրոն և Ավան նստավայրեր:
Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով է արգելանք դրվել․ «Հետք»
Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու համար: Ուսումնասիրվել է Իշխան Զաքարյանի, կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի, որդու՝ Վարդան Զաքարյանի և հարսի՝ Սեդա Ադամյանի գույքը: Կազմվել է ամփոփագիր: Սակայն դատախազությունն այս փուլում չի հրապարակում,
Գորիս համայնքում ուժգին կարկուտը բնակիչներին զրկել է հիմնական եկամտի աղբյուրից
Ուժգին կարկուտը Գորիս համայնքում, հատկապես` Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում բնակիչներին զրկել է հիմնական եկամտի աղբյուրից՝ լիովին ոչնչացրել է պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը: Ընդամենը կես ժամում ծաղկող այգիներն ու հասունացող բերքը հողին է հավասարեցրել: Բնակավայրերում ոչինչ չի մնացել առատ բերք խոստացող հողատարածքներից: Բնակավայրերի համար գյուղատնտեսությունը ամենակարևոր կամ նույնիսկ միակ եկամտի միջոցն է: Բնակիչները հուսահատ են.
«Մայր Հայաստանը» դատապարտում է իշխանության հարձակումը GG տաքսի ծառայության դեմ
«Մայր Հայաստանը» դատապարտում է իշխանության հարձակումը GG տաքսի ծառայության դեմ և սատարում վերջինիս։ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՇԱՐԺՈՒՄ
Առողջ ուժերը պետք է միանան շարժմանը՝ առանց ակնկալիքների․ «Հայացք Երևանից»
Հայաստանում Բագրատ Սրբազանն արթնացրեց հուսահատ ժողովրդին, որ կանգնեն երկիրը մաս-մաս հանձնողների դեմ, եւ առաջնորդելով ժողովրդին՝ փորձությունների միջով անցնում է հանուն մայր երկրի, որի կյանքը վտանգված է։ Այստեղ էլ նրան «ցեխոտել» փորձողների, հեղինակազրկողների պակաս չկա, բայց հոգով ուժեղ մարդը կարողանում է դիմակայել ամեն ինչի, երբ պատրաստ է հանուն հայրենիքի, արժանապատվության ու ճշմարտության՝ չխնայել անգամ իր կյանքը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ
Ո՞րն է պետական գործերում եկեղեցու դերի հանդեպ նման սուր ժխտողականության պատճառը․ «Հայացք Երևանից»
Հայ հասարակության կամքը ճնշելու եռամյա շրջանից հետո սպասվող բողոքի ալիքի կտրուկ աճը պետք է ստեղծեր գաղափարական անորոշության մթնոլորտ։ Քաղաքական գաղափարների վակուումը, որը պահպանվել է երկրում 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո, եւ, համապատասխանաբար, ներկայիս իշխանությունների ու քաղաքական ուժերի նկատմամբ համատարած անվստահությունը չէին կարող չառաջացնել քաղաքական փոխակերպումներ՝ հանրային աճող ընդվզման առաջնորդի դերում հոգեւորականի հայտնության տեսքով։ Նրա բարձրաձայնած
Ռեժիմը չի զոհի իր «հերոսներին»․ Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Ազատ արձակվեցին հունիսի 12-ի գործով «առաջին ալիքի» բոլոր ձերբակալվածները։ Այսինքն՝ բերետները ձերբակալել էին բոլորովին անմեղ 28 անձի։ Միևնույն ժամանակ, տեսագրությունների հիման վրա սկսեց ձերբակալությունների երկրորդ ալիքը։ Ձերբակալվեց ու արագ դատարան ներկայացվեց 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում՝ 1) Կարմեն Մնացականյան – 1 ամիս
«Սեւ կարապը» հայտնվել է, եւ վարչախմբի քարոզչամեքենան սկսել է օդ կրակել․ «Հայացք Երևանից»
«Սեւ կարապը» հայեցակարգի հեղինակը Նասիմ Նիկոլաս Թալեբն է, ով առաջինն է շրջանառության մեջ դրել «Սեւ կարապի իրադարձություններ» եզրույթը՝ նկարագրելու համար նշանակալի հետեւանքներով հազվագյուտ, անսպասելի անցքերը՝ գիտական հայտնագործությունները, պատմական ու քաղաքական իրադարձությունները, արվեստի եւ մշակույթի նվաճումները: Ընդ որում՝ «Սեւ կարապը» կարող է լինել ոչ միայն բացասական իրադարձությունների, այլ նաեւ անկանխատեսելի «հաջողության» բացատրություն: Ակնհայտ է, որ վարչախմբի
Հանուն մի թշվառ պաշտոնիկի. «ՉԻ»
Հայաստանը կործանման տանող ուժերի կարկառուն ներկայացուցիչներին ասենք՝ ձեր լավագույն ապաստարանը ՀՀ բանտն է։ Բայց մինչև այս թեորեմն ապացուցելը անդրադառնանք վերջին օրերի իրադարձություններին։ Հայաստանում ծավալված ցույցերի ֆոնին իշխանության և նրա ձայնակցողների խոսքը աբսուրդի նորանոր ռեկորդներ է սահմանում։ Մամուլում և սոցցանցերում արդեն նկատել են, որ նիկոլականների արտահայտչամիջոցները կրկնում են բոլշևիկների ամենակատաղի խոսույթը։ Գուցե զարմանաք, սակայն ամենաաբսուրդայինը ոչ
«Երբ ասում են՝ Բագրատ սրբազանը տուն էր վարձել Բաղրամյանի վրա, գնում հանգստանում էր, մի հատ թող իրենց տեսանյութը նայեն, Դուբայի կայֆերը». Գառնիկ Դանիելյան
«Ինչքան երկիրը հանձնվում է, էնքան իրենց Դուբայի կայֆերը, Հունաստանի կայֆերը շատանում են, տեսնում եք չէ՞ տեսանյութերը, ինչ հաճույքների մեջ են»:
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ՀՅԴ Վայոց ձորի կառույցի 12 անդամ են ձերբակալել, այդ թվում՝ 2 կնոջ
«Այդ մարդիկ անազատության մեջ են բացառապես նրա համար, որ դաշնակցական են ու մասնակցել են միտինգներին»,-վստահեցնում է Իշխան Սաղաթելյանը։


















































