Օրվա լրահոսը
Հայաստանում գործարկվում է իրական Հայաստանի գաղափարախոսությունը․ Նիկոլ Փաշինյան
«Հանկարծ չմտածեք, թե շատերը կան, որոնք մեր նման ուզում են այս պետությունը լինի»,- հայտարարեց վարչապետը՝ նշելով, որ 2026թ-ին պիտի «Քաղաքացիական պայմանագիրը» ստանա ժողովրդի քվեն՝ 50+1 ձայն։
1830թ-ին Էրզրումից Ախալցխայի Նորաշեն գյուղ գաղթած հոգևորական պապն իր հետ փրկել է նաև հին Ավետարանը. այն այսօր ընծայաբերվեց Մատենադարանին
Իր արարքով նվիրատուն ընդգծել է Հայոց ձեռագրապահոցի կարևորությունը և կոչ արել հետևել իր օրինակին։
«Ես էլ եմ մեղք գործել 2018-ին». Գառնիկ Դանիելյան
Ըստ Գառնիկ Դանիելյանի, ոստիկանները նոր մարտավարություն են ունեցել, ցույցի մասնակիցներին առեւանգել են մեկ առ մեկ, տարել ոստիկանական պատնեշից ներս ու շալվար իջեցրել. «Սա մի խայտառակ, մի անբացատրելի բան է: Ծեծելու ժամանակ էլ ասում են՝ ստացա՞ր քոնը, տեսա՞ր, պարզ վրեժ, հաշվեհարդար է: Սա առաջին դեպքը չէ»:
Ջրհեղեղից տուժած Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը
Վերականգնվել է նաև ցերեկային լուսավորությունը:
«Կարան վախեցնեն, կարան բեմադրեն, կարան նաեւ Իշխան Զաքարյանի երեսը փրկեն, որ Իշխան Զաքարյանը արդարացում ունենա». Գառնիկ Դանիելյան
«Էդ որ ասում է ՔՊ-ն՝ մենք պառակտվո՞ղ ենք, իրենք ինձ վստահում են, դրա համար բաներ կա, որ չեմ ասի, եթե ինձ տանեն քերծից էլ գցեն, չեմ ասի՝ ով է: Բայց որ ասում են՝ մեր շարքերը կուռ են, դե կուռ են, կուռ են, ի՞նչ ասեմ: Էս եթերը նայեն, կհիշեն»:
Կայացավ բռնցքամարտի երևանյան մրցաշարի եզրափակիչը
Մրցումները կազմակերպվել էին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համատեղ:
«Սուրեն Պետրոսյանը պետք է հստակ պարզաբանումներ տա». Գառնիկ Դանիելյան
Հարցին՝ նա պարզ չի ասում, որ իրեն առեւանգել են, այսինքն, դո՞ւք էլ մինչեւ հիմա տեղյակ չեք՝ Դանիելյանը պատասխանեց. «Դե, կարեւոր է, որ ասի: Չէ, տեղյակ չեմ, ինձ էլ է շատ հետաքրքիր»:
Արման Թաթյան. Քրեական հետապնդումները նախաձեռնվում կամ մերժվում են կառավարության ղեկավարի հրահանգով
Դրանք բոլորը կանխավարկածով բացահայտ անօրինական են, խտրական են ու քաղաքական հաշվեհարդար, քանի դեռ քրեորեն պատժելի խախտում թույլ տված ոստիկանների ու իշխանության մաս կազմող այլ պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումներ չեն հարուցվել ու առնվազն խափանման միջոցներ չեն կիրառվել:
Էդմոն Մարուքյանը թող խաղաքարտերը բացի, խի՞ չի բացում, անձնական հարցե՞ր ես լուծում. Գառնիկ Դանիելյան
Գառնիկ Դանիելյանն ասաց. «Սրբազանը որ ասում է՝ գնալու եմ քարանձավներ, ճգնավորի կյանք վարեմ, էս ամեն ինչը պրծնի, ես էլ էս քաղաքական դաշտից որոշել եմ գնամ, սարերում մի լավ տեղ սարքեմ, ապրեմ, կարող է ճգնեմ»:
Թուրքիայի ԱԳ նախարար. համաժողովը կարող էր ավելի արդյունավետ լինել, եթե ներկա լիներ նաև Ռուսաստանը
Հաքան Ֆիդանը Շվեյցարիայում մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»:
Ապօրինի այս ձերբակալությունները քաղաքական հետապնդման հերթական դրսեւորումներից են․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանի դիտարկմամբ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների վերջին օրերի ձերբակալությունների նպատակը մարդկանց վախեցնելն է, կուսակցությանն ու շարժմանը հեղինակազրկելը
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
Հաջորդ օրը նորընծաները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կարժանանան քահանայական օծմանն ու ձեռնադրությանը:
Առաջարկ Բաքվին․ ստեղծել հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ․ Փաշինյան
«Մի դեպքում, իրականում հրադադարի ռեժիմի խախտում կա, մյուս դեպքում Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի կամ էսկալացիայի ֆոն է ուզում ստեղծել։ Հայաստանի ՊՆ-ն կառավարության անունից հերքեց ապատեղեկատվությունը, սակայն ոչ մի տարբերակը մեր քաղաքական կամքը չի»,-ասաց Փաշինյանը։
Երեկ տեղացած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով Շուռնուխը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ
Ուժեղ հեղեղումների պատճառով փակվել է Շուռնուխի նորակառույց ճանապարհը
«Երեւի հայրենիք պաշտպանելու համար էին ինձ ձերբակալել»․ Աշոտ Մինասյանն էլ ազատ արձակվեց
Մինասյանը վստահ է՝ «Սրբազան շարժումը» հասնելու է իր նպատակին․ «Ես հավատում եմ սրբազանին, վստահ եմ՝ նրա կողքին կանգնած տղաները ձիգ են, ես նրանց կողքին են։ Ամեն ինչ լավ է լինելու»։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոնում է, որտեղ մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին:
Արմեն Աշոտյան. Կամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի Հանրապետության հետ
Շոկային անկեղծությամբ և դիվային ժպիտով նա խոստովանեց նաև, որ խաբել է ժողովրդին 2018-ից սկսած, որպեսզի նրան չխանգարեն։ Հարց է առաջանում․ ինչո՞ւ Նիկոլը իր մարդակեր էությունը բացահայտեց հենց հիմա։ Իմ կարծիքով, անպատիժ մնացած դեռահասի կուրաժով նա ժողովրդին մարտահրավեր նետեց․ տղա եք՝ հիմա խանգարեք ինձ, պատժեք ինձ, կանխեք ինձ։
Այդ քաոտիկ վիճակում վերցրի, որ շպրտեմ մարդկանցից հեռու. դաստակը կորցրած ցուցարարը հերքում է, թե նռնակը վերցրել էր ոստիկանների վրա նետելու համար
Քարամյանը պատմում է, որ տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կան, թող տեսագրությունները հանեն ու փորձեն մի կադր գտնել, որ ինքը ինչ-որ մարդկանց ուղղությամբ բան է փորձում շպրտել: Բացի, այդ, նշում է, որ հիվանդանոցում իր գրպանից հանել են մետրոյի մեկ ժետոն, ձեռքերը մարզելու համար ռեզին և տան բանալիները:
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը խոսել է Գյումրի-Գլենդել քույր քաղաքների համագործակցության մասին
Ապա իր խոսքում կիսվել կայուն էներգիայի ոլորտում Գլենդելի ունեցած փորձով, ներկայացրել այդ ուղղություններում Գլենդելում իրականացվող ծրագրերը։
Այսօր լրանում է Արմեն Աշոտյանի անազատության 1 տարին. Տիգրան Աբրահամյանը բանտում հանդիպել է նրան
Ազատություն Արմենին ու բոլոր այն անձանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում սեփական հայրենիքն ու արժանապատվությունը և դրա համար պատրաստ են ամենածանր զոհողությունների:
Հունիսի 12-ի ջարդը վերջին մեկ ամսվա ընթացքում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման նկատմամբ վարչախմբի կողմից իրականացվող ռեպրեսիաների բարձրակետն էր. հայտարարություն
Ակնհայտ է, որ նույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել` առանց այդ էլ լարված իրավիճակը փողոցում: Դրան էին նպաստում նաև ցուցարարների նկատմամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ոչ ադեկվատ ծառայողների սադրիչ գործողությունները:
«Աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանց գյուղի Սբ․ Երրորդություն և Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցիները, հատուկ նշելով նաև, որ առկա են նույն «կարգավիճակում» գտնվող այլ հուշարձաններ ևս
Ադրբեջանական «մեղադրականում» անդրադարձ է կատարված նաև Երերույքի տաճարի վերանորոգմանը, որտեղ տաճարը ներկայացված է որպես «Արևմտյան Ադրբեջանի Շորայալի Ագին շրջանի տարածքում, Արփաչայի ձախ ափին գտնվող հին թյուրքական կոթող»։ Ավելին երևակայել ուղղակի անհնար է՝ վաղքրիստոնական տաճարը հռչակել «թյուրքական կոթող»:
«Կոմիտասական» կոթողային խմբերգաշարը՝ 250 հոգանոց մանկական երգչախմբի կատարմամբ. ամփոփվել է Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնը
Հոբելյանական տարում բեմում Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 250 սաների հավաքական երգչախումբն էր՝ խմբավար Մարիա Գալստյանի ղեկավարությամբ: Պատանիները կատարեցին քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված «Կոմիտասական» կոթողային խմբերգաշար-սյուիտը:
44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Տավրոս Աբրահամյանի հորը՝ Մխիթար Աբրահամյանին ոստիկանները գազանաբար ծեծել են
Բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխելուց հետո նա սրտի կաթված է ստացել
«Սիրով վերահաստատում եմ Ձերդ Մեծությանը հարմար ժամանակ Հայաստան այցելելու իմ հրավերը». Վահագն Խաչատուրյանը` թագավոր Չարլզ Երրորդին
Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ ի շահ մեր ժողովուրդների:
«Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է». այսօր լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը
Հատկանշական է նաև, որ այս տարի նշելու ենք մեր մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65-ամյակը, որի քանդակագործը Երվանդ Քոչարն է: Այսօրինակ միջոցառումներով ևս մեկ անգամ կբացահայտենք Երևանի այն բոլոր կարևոր վայրերը, որոնք կապված են Քոչարի ստեղծագործական գործունեության հետ:
«Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է». Գերասիմ Վարդանյան
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից ՀՅԴ Հայաստանի Գերագույն անդամ Գերասիմ Վարդանյանից դուրս հանեցին ձեռնաշղթայով։
Հայկակ Արշամյանի խոսքով, «Հայաստան» հիմնադրամը շարունակում է իրականացնել մեր հայրենիքի համար իր անկյունաքարային դերակատարությունը
Այն է՝ զարգացնել սահմանային համայնքները, բարելավել մարդկանց կենսապայմանները, աջակցել կայուն և ապահով հասարակության ձևավորմանը, կրթել առողջ և զարգացած սերունդ, ստեղծել հավելյալ արժեք և առաջխաղացման նոր հնարավորություններ իր շահառուների համար:
ԵՄ-ն բարձր է գնահատել միգրացիայի ոլորտում կառավարման կարողությունների ամրապնդումը՝ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հնարավոր մեկնարկի նախապատրաստման նպատակով
Գործընկերության կոմիտեն վերանայել է օրենքի գերակայության, արդարադատության ոլորտի բարեփոխումների, իրավապահ համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում զարգացումները:
Իրականում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հավաքներն ընթանում էին խաղաղ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է ոստիկանության գործադրած անհամաչափ ուժը
Մինչդեռ հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվել են լուսաձայնային նռնակներ, որոնք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար («Զարյա 3» լուսաձայնային նռնակի ձայնային ճնշման մակարդակը 10 մետրի վրա 160±15 դեցիբել է, որի ձայնային ճնշումը կարող է պայթեցնել ականջի թմբկաթաղանթը կամ առաջացնել բարոտրավմա, նույնիսկ՝ ուշագնացություն): Նույնիսկ կիրառումից հետո էլ Ոստիկանությունն անհրաժեշտ չհամարեց հրապարակային հիմնավորում ներկայացնել հանրությանը, թե ինչու է ընտրել և գնացել այդ ծայրահեղ քայլին, որի անհրաժեշտությունն ըստ խաղաղ հավաքի մասնակիցների՝ չկար։


















































