Օրվա լրահոսը
Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հաղորդում են «նոր ցուցանմուշներով» «ռազմավարի պուրակի» համալրման մասին
Ադրբեջանական APA գործակալության համաձայն, «նոր ցուցանմուշները» հրթիռային կայանքներ կամ այդ համակարգին մաս կազմող սարքավորումներ են, որոնք ներկայացվել են այսօր՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված լրատվական շրջայցի ժամանակ։
Ռուբեն Մելիքյան․ 73 տարեկան պապիկին կարմիր բերետավորը գցել է ոտքի տակ ու հարվածել
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ներկայացմամբ՝ 73-ամյա պապիկը լուսաձայնային նռնակը փայտի կտորով թեթեւ գցել է առաջ, իրավապահները դրա անունը դնում են խուլիգանություն
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել էր պատշգամբ
Հունիսի 12-ին, կեսգիշերն անց, 9-11 ծառայություն զանգահարած շտապօգնության բժիշկը հայտնել է, որ Կոմիտասի շուկայի մոտ շենքի տանիքից մի քաղաքացի ընկել է 3-րդ հարկի պատշգամբ, սակայն այդ տան բնակիչները դուռը չեն բացում: Այլ կերպ ասած` մարդուն հարկավոր էր ցույց տալ բժշկական օգնություն, սակայն դուռը փակ էր: Հաղորդումը փոխանցվեց նաև ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից դեպքի վայր մեկնեց
Առգրավել են GG ընկերության բոլոր համակարգիչները․ իշխանությունը վրեժխնդիր է լինում Բագրատ սրբազանի կողքին կանգնած գործարարներից․ Փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ներկայացմամբ՝ իրավապահների՝ ընկերության բոլոր համակարգիչներն առգրավելն անօրինական է, քանի որ դատարանի որոշումը վերաբերում է մի քանի համակարգչի
Ռոման Երիցյան. ԱԱԾ-ն առավել ակտիվ արցախցիներից պահանջում է չմասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին
Ընդ որում, նախապես կանչի նպատակը չեն պարզաբանում, խնդրում են ներկայանալ առանց փաստաբանի, տեղում պահանջում հանձնել հեռախոսները, իսկ խոսակցությունն էլ պահել գաղտնի։
Գերասիմ Վարդանյան․ «Տասնյակից ավելի մարդիկ են ձերբակալված, փորձում են ցուցմունք կորզել իմ դեմ»
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանն ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե
Սերբիայի պաշտպանության նախարարը «շնորհավորել է ադրբեջանցի պաշտոնակցին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ»
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հստակ երեւում էր այդ հեռացողի ձեռքը, որ նռնակ էր նետում, արյուն էր թափում ահից ու սարսափից»
«Այլընտրանք չկա. ոմնը` պատահականության դիպվածը, իր ոմններով` առավել պատահականության դիպվածներով, հեռանալու է: Դրա անխուսափելիությունը եւս մեկ անգամ ապացուցեց հունիսի 12-ի երեկոն Բաղրամյան պողոտայում, երբ լուսաձայնային նռնակներ եւ արյունոտ բռնություն էր կիրառվում իր երկրին տեր լինելու վճռականությամբ որեւէ կարգ չխախտած ժողովրդի նկատմամբ: Հստակ երեւում էր այդ հեռացողի ձեռքը, որ նռնակ էր նետում, արյուն էր թափում ահից
«Փաշինյանի ազդակները մեծ մասամբ ուղղված են արևմտյան լսարանին, որպեսզի ցույց տան, թե Երևանն ինչ ուղեգիծ է որդեգրում և որքան լուրջ են նրա մտադրությունները»
«Խնդիրն այն է, որ տարածաշրջանում առկա է արևմտյան սահմանափակ ազդեցություն և սահմանափակ գործիքակազմ, որոնք Արևմուտքը կարող է օգտագործել Հայաստանին և Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար: Ահա թե ինչու, Հայաստանի ղեկավարները պետք է շատ, շատ զգույշ լինեն, թե ինչպես են հավասարակշռելու իրենց կապերն Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ»,- ասել է վերլուծաբանը:
«Տավուշի այդ հատվածում անտառածածկ տարածք է, որը հասնում է մինչեւ Վանաձոր, Ադրբեջանը հնարավորություն է ստանում անտառային ծածկույթից օգտվելով՝ դիվերսիոն անխափան ներթափանցում ունենալ»․ թուրքագետ
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ներկայացմամբ ՝Ադրբեջանի սահմանապահ ուժերը լիարժեք մարտական միավորներ են, որոնք բանակային միավոր են հանդիսանում, ու նրանք հիմա Տավուշի սահմանին են
Զինծառայող Արմեն Գասպարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով
2024թ. հունիսի 14-ին՝ ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդումն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական
Հունվարից մինչ օրս դեռ 7 դատավոր է պատասխանատվության ենթարկվել
Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով: Ըստ ԲԴԽ հրապարակած որոշման. «Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է. որպես պարզաբանում հարկ ենք համարում նշել, որ միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը վճիռը
Քննարկվել են «Հայաստան» հիմնադրամի 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2024 թվականի տարեկան բյուջեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլք: Նիստում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու նախագծերի ընթացքը: Քննարկվել
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, նախատեսված ժամկետից 6 օր շուտ, բացել է երկաթուղու երթևեկությունը Հայաստանի հյուսիսում ավերիչ ջրհեղեղից հետո վերականգնված հատվածներում
Հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող միակ երկաթուղու երթևեկության արագ վերականգնման գործում հայ մասնագետներին ակտիվ աջակցություն են ցուցաբերել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի տարբեր ստորաբաժանումների ռուս գործընկերները։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի միջև մայիսի վերջին:
Զոհին արատավորող տեղեկությունը հերքելու կարգը որն է
ՍԴ-ն Զեյնալյանի դիմումի քննությունը հետաձգեց Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննության ժամկետը Սահմանադրական դատարանը հերթական անգամ երկարաձգեց: Դատաքննությունը նշանակվեց սեպտեմբերի 17-ին: Արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Զեյնալյանի դիմումը Սահմանադրական դատարանում է 2024 թվականի
Գերասիմ Վարդանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. դատարանը քննելու է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիաներին մասնակցելուն անձանց նյութապես շահագրգռելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. մեկը ձերբակալվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել
Եթե ներքին ճակատը՝ այս ապիկար կառավարումը կարողանանք չեզոքացնել, մենք կարող ենք միջազգային հարթակներում շատ հեշտ հաղթանակների հասնել․ Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյանի կարծիքով՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանական գործողությունները թույլ իշխանության, փոքրոգի մարդկանց գործողություններ էին
«Այստեղ՝ Գորիսում, ծիրանափողը դեռ հնչում է, Միրոն պատմություններ է պատմում, իսկ ալպիական մանուշակը բուրում է»
Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում։
«Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»՝ Երեւանում
Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա մեր տարածաշրջանի համար բացառիկ իրադարձություն՝ միջազգային ճանաչում ունեցող դիրիժոր «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ի կողմից անցկացվող դասընթացները: Ակադեմիայի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան եւ Primavera Foundation of Armenia հիմնադրամը՝ գեղարվեստական խորհրդի նախագահ՝ Վասիլի Պետրենկո: «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ի դասընթացները կանցկացվեն հուլիսի 2-6-ը, որոնք նախատեսված
Հունիսի 16-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան քաղաքում՝ Հունիսի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 16-20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում` Հունիսի 15-ին երեկոյան ժամերին, 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝
ՀՀ Վայոց Ձորի մարզի շուրջ 2 տասնյակ հասցեներում կատարվել և շարունակում են կատարվել խուզարկություններ. ձերբակալվել է 11 անձ. ՀՀ քննչական կոմիտե
Պարզվել են նաև ինչպես խոսակցությունները վարող, այնպես էլ՝ դրանց ընթացքում հնչող այլ անուններով անձանց ինքնությունները, ովքեր ՀՅԴ Եղեգնաձորի տարածքային կառույցների ներկայացուցիչներ են, կուսակցության անդամներ, ինչպես նաև՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ։
Հայ նկարիչների աստղաբույլը՝ վալմարյան հավաքածուում
Կերպարվեստի ամեն մի նշանակալի հավաքածու իր գրավիչ առանձնահատկություններն ունի, սակայն դրա հատկապես ուշագրավ ու հազվադեպ պատահող տարատեսակն է որեւէ անվանի նկարչի կազմած հավաքածուն։ Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարը (Վլադիմիր Մարգարյան) իր ավելի քան կեսդարյա ստեղծագործական կյանքի ընթացքում մտերմական հարաբերություններ է ունեցել 20-րդ դարի վերջին տասնամյակների եւ 21-րդ դարասկզբի բազում երեւելի հայ արվեստագետների հետ, ինչի արդյունքն է դարձել նկարչի բացառիկ հավաքածուն, որ իր տեսակով թերեւս մեծագույնն է Հայաստանում։
Խուզարկություններ են անցկացվում ՀՅԴ ղեկավար մարմնի անդամի տանը և հայկական «gg» ընկերության գրասենյակում
Սոցիալական ցանցերում այդ բոյկոտին հակընդդեմ մեկ այլ՝ առավել զանգվածային նախաձեռնություն էր սկսվել հայկական gg ընկերությանն աջակցելու կոչով:
Արամ Ա-ն կաթոլիկ եւ ուղղափառ կրոնական առաջնորդների զորակցությունն է խնդրել Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալների ազատման հարցով
Քիրիլ Պատրիարքին ուղղած իր նամակին մէջ, Վեհափառ Հայրապետը առաջարկած էր Պատրիարքին, որուն հետ երկար տարիներու անձնական բարեկամական կապեր ունի, միջամտելու Ռուսիոյ նախագահին մօտ, իր կարգին աշխատանք տանելու Ազրպէյճանի մէջ գտնուող հայ քաղաքական բանտարկեալներու ազատ արձակման, ինչպէս նաեւ հոգեւոր ու մշակութային հարստութեանց ու ժառանգութեանց պահպանման համար:
Ըստ նախնական տվյալների` երիտասարդների միջև վեճը ծագել էր գինու փառատոնի ժամանակ, երբ նրանցից մեկը մյուսին դիտողություն էր արել բարձրաձայն հայհոյելու համար
Այդ պահին հաջողվել էր զարգացումը կանխել, սակայն երբ ավելի ուշ նրանք կրկին հանդիպել էին Մաշտոցի պողոտայում, վեճը կրկին բորբոքվել ու վերաճել էր առանձնապես ծանր հանցագործության:
Լրիվ այլ «Համլետ»՝ Դրամատիկականում, կին դերակատար, կտրուկ փոփոխություններ եւ ճապոնական կոտո նվագարան
Բեմադրող ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը փակագծեր է բացում Երեւանի դրամատիկական թատրոնը հանդիսատեսին կներկայացնի բոլորովին նոր «Համլետ»։ Բեմադրող ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում հիշեցրեց, որ Շեքսպիրի «Համլետի» երկու թարգմանություն կա, մեկը՝ Թոփչյանինն է, մյուսը՝ Մասեհյանինը, նաեւ Մասեհյանի թարգմանության խմբագրումը կա՝ արված Զավեն Բոյաջյանի կողմից: «Մենք տեքստի վրա բավականին մեծ աշխատանք ենք կատարել, փորձել ենք նորից նայել
«Անարժանաբար արժանանալով ՌԴ հայերի միության կողմից պարգեւի՝ որպես ազգի պարծանք, ես այդ պարգեւն ընդունել եմ որպես ազգի անարգանք»․ Բագրատ սրբազան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասում է՝ սա չակնկալիքների պայքար է, քանի որ այն աթոռների, պաշտոնների, փողերի մասին չէ
Amnesty International. Ուժը պետք է կիրառվի նվազագույն չափով, միայն այն դեպքում, երբ դա խիստ անհրաժեշտ
Իշխանությունների արձագանքը բողոքի ցույցերին, նույնիսկ, երբ դրանք բռնի բնույթ են ստանում, պետք է խստորեն համապատասխանեն մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։
Ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու
Խոսքը վերաբերում է մասնավոր տրանսպորտային միջոցներին։
«Մենք պետք է կարողանանք միասին օգնենք Բագրատ սրբազանին իր միսիան կատարի»․ Արա Աբրահամյան
Այսօր Երեւանում «Արարատյան ալյանսը» քննարկում է Հայաստանի անվտանգային մարտահրավերների վերաբերյալ հարցերը


















































