Օրվա լրահոսը

Ադրբեջանում ավարտվել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները

Ադրբեջանում ավարտվել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հատուկ նշանակության ջոկատների կողմից կազմակերպված «Կովկասյան արծիվ 2024» համատեղ զորավարժությունները։ Զորավարժություններում կիրառվել են կործանիչներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, կատարվել են այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են հանկարծակի հարձակումները հակառակորդի թիրախների վրա, դրանց ոչնչացումը և ահաբեկչական խմբավորումների վնասազերծումը։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

«Չորս օր ասել եմ, հետո կարող եմ ևս չորս օր ասել․ մեր պայքարն անժամկետ է»․ Բագրատ սրբազան

Անդրադառնալով ՀՀ իշխանություններին՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Եթե այդքան ժողովրդավար են, փշալարը, ջրցան մեքենան ի՞նչ գործ ունեն»։

Բերման ենթարկվածների թիվը հասավ 42-ի

Պռոշյան փողոցից բերման է ենթարկվել 42 քաղաքացի: Այս պահին փաստաբաններն այցելում են բոլոր քաղաքացիներին և ցուցաբերվում են անվճար փաստաբանական ծառայություններ: Ազգային ճակատ  

«Քեզ չեն սիրում, նույնիսկ կողքիններդ հոգնել են քո ձայնից, արտաքին տեսքից, նկարից, հեծանիվից». Աղվան Վարդանյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հայելու մեջ նայել

«Հիշո՞ւմ ես ոնց ես եկել իշխանության: Ասա՝ դարպասները բացեն, իջի, ասա, որ սիրում ես, խոնարհվում ես, հպարտանում ես: Պարո՛ն ՆԳ նախարար, էստե՞ղ եք, քանի՞ ոստիկան կա այստեղ: Նորմալ մարդը ամոթից գետինը կմտներ: Սա էդ դեպքը չի, բայց ես գիտեմ հողը ամոթ ունի, հողը ձեզ չի ընդունի»:

Սա իմ նկատմամբ քաղաքական հետապնդումների հերթական արարն է. Գերասիմ Վարդանյան

Ինձ համար կարևորը մեր հայրենիքի ազատություն

«Պիտի արգելափակենք, որ այդ մարդը դուրս չգա խորհրդարանից»․ Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Բագրատ սրբազանն ասաց՝ նա պարտավոր է գալ խոսելու, բանակցելու և ներկայացնելու կամ քննարկելու անցնցում հեռանալու ճանապարհը։

«Անընդունելի է». ՄԻՊ հայտարարությունը Երևանի միակ սինագոգի վրա հարձակման առնչությամբ

Հունիսի 11-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել առ այն, որ հարձակում է տեղի ունեցել Երևանի միակ սինագոգի վրա. անհայտ անձը քարով հարվածել է հրեական կրոնական կենտրոնի պատուհանին ու կոտրել այն։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։ Պաշտպանն ընդգծում է,

«Երբ իմ ժողովուրդը որոշի ինձ հեռացնել պաշտոնից, ես կհեռանամ, գուցե կաշխատեմ որպես լրագրող, գուցե նոր գրքեր կգրեմ». Փաշինյանի տված 2 րոպեն ու իրականությունը

«2018-ի հոկտեմբերին, ելույթ ունենալով ԱԺ-ում, նա ասել է. «Որ պահին ժողովուրդը որոշի, որ ես չպետք է լինեմ վարչապետ, ես 15 րոպե չեմ մնա: Վաղը որոշի, վաղվանից ես չեմ լինի»:

«2023թ. կապիտալ ծախսերը  եղել են 2.6 անգամ ավելի, քան դեֆիցիտը»

ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2023 թվականի ի կատարման տարեկան հաշվետվությունը Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է  ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Համաձայն հաշվետվության՝ 2023թ. պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,358,783,606.4 հազար դրամ, ծախսերը՝ 2,547,649,891.9 հազար դրամ, իսկ դեֆիցիտը՝ 188,866,285.5 հազար դրամ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր

«Մենք խաղաղության օրակարգը չենք որդեգրել այն պատճառով, որ համարում ենք՝ դա երաշխավորված է 100%-ով, կամ դա ամենահավանական սցենարն է». Փաշինյան

«Մեր քաղաքական ամենամեծ ձախողումները եւ հաջողությունները կապված են եղել նրա հետ, երբ որ մենք հակադրվել ենք ոչ ռացիոնալ տրամաբանությանը: 2018-ի բոլոր փաստարկները նրա մասին էին, որ հեղափոխությունը հնարավոր չէ»:

Ջեյմս Օ’Բրայեն. Նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի. «Ազատություն»

Նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի, «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում ասաց ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը, ընդգծելով՝ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ։ Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք տեսնել այստեղ:  

ՌԴ-ն ուժ չունի Թուրքիային դուրս մղել Հարավային Կովկասից, դրա անհրաժեշտությունն էլ չկա․ Դմիտրի Տրենին

Ռուս մասնագետն ասում է՝ չկա Կովկասի համար Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ պայքար, Ռուսաստանը ռուսական կայսրությունը չէ, Թուրքիան էլ Օսմանյան կայսրությունը չէ

2023 թ.-ին տնտեսական աճը գերազանցել է բյուջեով նախատեսված թիրախավորված ցուցանիշը` կազմելով 8.7 տոկոս

ԱԺ նիստում Կառավարության անդամներն անդրադարձել են 2023 թ. պետբյուջեի կատարողականին

«Առնվազն նշանակում է, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ունեն օպերատիվ տեղեկություն, որ հնարավոր են սադրանքներ որոշ խմբերի կողմից». Փաշինյան

«Ես բազմիցս ասել եմ, որ ոստիկանությունը ամբողջ աշխարհում ուժային կառույց է: Երբեմն լինում են դեպքեր, երբ որոշակի ուժ են գործադրում, հետո ասում են բա էդ ոստիկաններին ինչի՞ չեն դատում: Ոստիկանին իր աշխատանքը կատարելու համար չի կարելի դատել»:

Տիգրան Խզմալյանին արգելել են մուտք գործել Վրաստան

«Այսօր, 2024 թ. հունիսի 12-ին վրացական սահմանապահ ոստիկանությունը ինձ թույլ չտվեց մուտք գործել Վրաստան, որտեղ ես մեկնում էի մեկօրյա գործնական այցով»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։ «Երեք ժամ պահելուց հետո, առանց բացատրությունների վերադարձրին անձնագիրս, եւ ես ոտքով եկա Հայաստան։ Շնորհավոր լինի Ռսաստանի օրը…»,- գրել է նա։

Հարցին՝ 30-ամյա ագրեսիան հիմք չի՞ տալիս ասել, որ ադրբեջանական ագրեսիան միշտ կարող է լինել՝ Փաշինյանը պատասխանեց. «Տալիս է»

«Երբ Հայաստանն ու Ադրբեջանը արձանագրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ միմյանցից տարածքային պահանջներ չունեն, հրաժարվում են ուժի կիրառման սկզբունքից, պատրաստ են չմիջամտել իրար ներքին գործերին, ագրեսիվ քաղաքականություն չվարել միմյանց նկատմամբ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ այլն, մնացած բոլոր հարցերը լուծվելու են այդ շրջանակներում՝ լինի կոմունիկացիա եւ այլն»:

Կոտայքում և Արագածոտնում ապօրինի սևահողի տեղափոխման ու օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 14 վարորդ

Հողի բերրի շերտի ապօրինի օգտահանման, պահպանման և տեղափոխման վերահսկողական շուրջօրյա միջոցառումների ընթացքում հունիսի 1-12-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի ձեռքբերված սևահող տեղափոխող բեռնատարի ևս 5 վարորդ: Կոտայքի և Արագածոտնի մարզերում «ԶԻԼ» և «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներն առանց թույլտվությունների փորձել են ապօրինի տեղափոխել ընդհանուր՝ 25.5խմ սևահող։ Ստուգայցերի ընթացքում արձանագրվել

«Որոշ տեղերում դա մեզ համար ցավոտ է, բայց դա ճիշտ սկզբունք է՝ ապահովելու ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը». Փաշինյանը՝ սահմանազատման մասին

Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դրված է հարցը հետեւյալ կերպ: Նախ` մենք ՀՀ «32+1» գյուղերի կենսական օկուպացրած տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել եւ չենք հանելու»:

«Հայտարարված է ժամը երեքին սրբազան տրամադրությունների գեներացում դեպի ԱԺ շենքի տարածք, բայց դա իրականություն չի կարող դառնալ»․ Անդրանիկ Քոչարյան

Քոչարյանն ասաց, որ 2024 թվականին ավելի ամբիցիոզ ծրագրեր են իրականացնելու, որոնք միտված են եւ ներքին կարգ ու կանոնին, եւ անվտանգային միջավայրի կայունությանը։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Բաքուն Կիևին 40 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել. Բայրամով

«Ազատություն». Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ Ռուսաստանի լայնածավալ պատերազմին երրորդ տարին դիմադրող Ուկրաինային 40 միլիոն դոլարի աջակցություն են հատկացրել։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ուկրաինայի վերակառուցման հարցով միջազգային համաժողովում ելույթ ունենալով շեշտել է՝ Բաքվի հատկացրած գումարներն ուղղվել են բացառապես հումանիտար կարիքներին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացն ավարտվել է. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացն ավարտվել է։

Բյուջեի դեֆիցիտը գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին. Վահե Հովհաննիսյան

Խորհրդարանը սկսել է ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է հումանիտար հակաականային գործունեության ոլորտում փոխըմբռնման հուշագիր

Ս.թ. հունիսի 11-ին ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը և Ֆրանսիական Հանրապետության Մարդկանց, Սեփականության և Շրջակա միջավայրի անվտանգության ապահովման ասոցիացիայի նախագահ Բերնար Ջաննինը ստորագրել են հումանիտար հակաականային ոլորտում երկու երկրների միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր: Արարողությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները, «ՀԱՓԿ» ղեկավար

Փաշինյանը և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են ՀՀ մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ղեկավարությանը՝ նախագահ Քերոլին Մուգարիի գլխավորությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, ՀՀ կառավարության ծրագրերին, իրականացվող բարեփոխումներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման քայլերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և այլ հարցերի: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

Նախաքննության փուլում տվել է խեղաթյուրված ցուցմունքներ՝ ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանությունը վերագրելով ընկերոջը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի համակողմանի նախաքննության ընթացքում կատարված բացառապես քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են շրջադարձային նշանակության նոր էական հանգամանքներ։ Ավելի վաղ ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում,

Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը

Ucom ընկերությունն այս տարի կրկին Հայաստանում ՈՒԵՖԱ EURO 2024-ի ցուցադրման գլխավոր գործընկերն է։ Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով։ Ընդհանուր առմամբ ցուցադրվելու է 51 հանդիպում, որոնցից վեցն ընթանալու են զուգահեռ`նույն ժամին։ Ուստի բոլոր խաղերը դիտելու հնարավորություն կունենան միայն Ucom-ի բաժանորդները՝ ունենալով բացառիկ հասանելիություն Արմենիա Պրեմիում հեռուստաալիքին։ «Առաջին անգամը չէ, որ

Մինչև չարաբաստիկ սեպտեմբերն ապրում էինք դրախտում` բառիս բուն իմաստով. Արցախի Խրամորթից Կոտայքի մարզի Կաթնաղբյուր. «Ա1+»

«Ա1+». Մկրտչյանների բազմանդամ ընտանիքն Արցախի Խրամորթ գյուղից բռնի տեղահանվելուց հետո Ծաղկաձոր է հասել, ապա տեղափոխվել Բյուրեղավան, այնտեղից՝ Վանահովիտ։ 2023-ի նոյեմբերից Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում են ապրում։ Հինգ երեխաների մայր է Լիլիթ Մկրտչյանը։ Խրամորթի միջնակարգ դպրոցի փոխտնօրենն էր, մասնագիտությամբ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ «Մինչև չարաբաստիկ սեպտեմբերն ապրում էինք դրախտում` բառիս բուն իմաստով։ Նույնիսկ 44-օրյա պատերազմը,

«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է իրականացրել «Ջրվեժ» անտառպարկում

Ս․թ․ հունիսի 8-ին Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերության՝ «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ աշխատակիցները 1977թ․ հիմնադրված «Ջրվեժ» անտառպարկում մասնակցել են մասշտաբային շաբաթօրյակի։ Բնության հանդեպ պատասխանատվությունն ու հոգատարությունն ընկերության արժեհամակարգի կարևորագույն ելակետերից է։ 2000-ից ավելի սոֆթեցի բնասերները մաքրել են անտառպարկի 50 հեկտար տարածք, ճանապարհները և լիճը, ինչպես նաև տնկել են տոսախ և արմավաշուշան տեսակի թփատեսակներ։ Ի դեպ, «Ջրվեժ» անտառպարկում աճում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031