Օրվա լրահոսը

Ճան Մինն ընդգծել է Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության շահագրգռվածությունը՝ ՀՀ-ի հետ փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ճան Մինի այցը Հայաստան և կարևորել կազմակերպության հետ համագործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային լայն համագործակցության խորացմամբ և այդ առումով անդրադարձել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Ճան Մինն ընդգծել է Շանհայի համագործակցության կազմակերպության

Հայաստանում շնորհավորել են Yandex ծրագրավորման դպրոցի շրջանավարտներին

Այս տարի Հայաստանում Yandex ծրագրավորման դպրոցի դասընթացները հաջողությամբ ավարտել է 59 աշակերտ: Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում 2017 թվականից՝ ՁԻՀ-ի և YandexGo-ի հետ սերտ համագործակցությամբ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում դպրոցի գործունեության ընթացքում ուսանել է ավելի քան 400 աշակերտ։ «Յոթ տարում մեր ծրագիրը և գործընկերները ցույց են տվել, որ կարող

Այս պահին Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդվող Սրբազան պայքարը չունի այլընտրանք. «Կամք»

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը Սրբազան պայքարին մասնակցում է առանց պաշտոնապես նրան միացած լինելու։ «ԿԱՄՔ» -ն առաջին իսկ օրերից ողջունել է  «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը և չնայած այն հանգամանքին, որ առայսօր պաշտոնական հայտարարություն չի եղել Սրբազան պայքարին միանալու, սակայն անմնացորդ աջակցել է և շարունակում է աջակցել, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում է կազմակերպված բոլոր միջոցառումներին

Ոստիկանության գվարդիայի ծառայողները չեն մասնակցի ՀՀ պաշտպանությանը․ ըստ ՆԳ փոխնախարարի՝ քաղաքական ենթատեքստ չկա

«Նիկոլ Փաշինյանի տեղաշարժն ապահովելու համար Երեւանում հազարավոր ոստիկանների զբոսնելը շատ ավելի կարեւոր է, քան հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը»։

«Քաջարանը մշակութային քաղաք է, պետք է  շեշտադրել նաեւ մշակութային տարրը». Քաջարանի կինոթատրոնի տնօրեն

Իրինա Հովհաննիսյանը՝ դրամաշնորհի, Քաջարանի մշակութային անցուդարձի ու այլ երկրների հետ միջմշակութային կապերի մասին «Քաջարանի մշակույթի պալատի թիմը մասնակցել է «Artbox Hub»-ի դասընթացին, ավարտին ծրագիր ենք ներկայացրել 4 կետից բաղկացած, որից մեկը հավանության է արժանացել եւ դրամաշնորհ ենք ստացել: Մեր նախագիծը պետք է իրականացնենք օգոստոսի վերջին: Քանի որ ընդարձակ ծրագիր էր, փորձել ենք այլ աղբյուրներից եւս

«Հեն է՝ հանձնարարականը տվել են, էլ գա ի՞նչ անի». Ալեն Սիմոնյանն ընդդեմ Աննա Մկրտչյանի դատական նիստ

Գլխավոր դատախազությունը Ալեն Սիմոնյանի՝ ոչ միայն մարդու վրա թքելը խուլիգանություն չորակեց, այլեւ պարզվեց, որ եթե նրա ընտանիքի անդամներից մեկն ընդունում է մեղքը, էլ ինչ դատարան, ինչ մեղադրական ակտ, գործը միանգամից կարճվում է. ԱԺ պատգամավոր

ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների համար

«Ազատություն». Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության, խորհրդարանի անդամների և իրավապահ մարմիններին նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ Վաշինգտոնը նրանց մեղադրում է ժողովրդավարությունը խարխլելու մեջ։ Թբիլիսին Վաշինգտոնի այս քայլը «հերթական սխալ» է որակել: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևանքն այն է լինելու, որ Ադրբեջանը խաղաղ ճանապարհով զիջումներ է կորզելու. Տիգրան Աբրահամյան

Առավել ամրապնդվում է այն համոզմունքը, որ Ադրբեջանն ունի կոնկրետ տարածքային պահանջներ և դրանց` փաշինյանական իշխանության բավարարումից հետո, գործընթացը տապալելու է:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-12-ին ժամանակ առ

«Բուժաշխատողների կողմից հետազոտությունների անցկացումը վկայում է մեղքի բացակայության մասին»

Լույս է տեսել «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի 2024 թվականի անդրանիկ համարը (հունվար-մարտ): Ամսագրում տեղ են գտել իրավունքի տարբեր ճյուղերին նվիրված հրապարակումներ, մասնավորապես, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ, ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի քննիչ, երկրորդ դասի խորհրդական Նարեկ Հարությունյանի «Բնակչության միգրացիայի էության, տեսակների եւ դրսեւորման ձեւերի

Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում. հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել։ Մեջը մոտ 280 հազար հայաստանցու համար կա։ Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Ու, ոնց տարիներ զգուշացնում էի, էդ էլ սիրուն երեւում ա։ Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երեւում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Քանի որ ընկերներից մեկը տենց ա նշել մոտը։

«ԱԱԾ գործակալ լինելն ու միլիոններ ստանալը հերքվեց», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալները չեն, թե ում գործակալներն են, ապագայում կճշտվի»․ վեճ ԱԺ-ում

Հիշեցնենք, որ խոսքը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների մասին տարածված տեղեկությունների մասին է, որոնք ԱԱԾ-ն հերքեց

ԵՄ-ն Հայաստանին բյուջետային աջակցություն կտրամադրի՝ կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար

ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքվել է «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրը, որով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն: 2023թ. սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած համաձայնագիրն ուղղված է Հայաստանի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը՝ 2021-2026 թթ. Կառավարության ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին և դրանից բխող

Վահրամի քույրերը

Սկիզբը՝ այստեղ: Անահիտը Նա հրաշքով փրկվածներից է։ Այն հազվադեպ փրկվածներից, ով երկրաշարժի պահին գտնվելով բազմաբնակարան շենքում, մեկ օր մնացել է փլատակների տակ եւ առանց վնասվածքների դուրս է բերվել փրկարարների կողմից, իրենց հյուրասենյակի բազմոցի վրայից՝ գորգի մեջ փաթաթված։ Սպիտակի երկրաշարժից երկու տարի անց, սկսեցի նոր տուն կառուցելու ծրագրերս իրականացնել։ Այդ տարիներին չափազանց դժվարացել էին թե՛ շինանյութ

«ԱԺ-ում անախորժ դեպք եղավ, ԱԺ տեսանյութերը հայտնվեցին կամ Տարոն Չախոյանի կամ Վահագն Ալեքսանյանի կայքերում, ո՞նց եք վերահսկելու»

Արա Ֆիդանյանն ասաց․ «Թույլ տվեք հակառակը պնդել՝ տվյալ նախագծերի ընդունմամբ ՀՀ քաղաքացիները շատ ավելի ապահով եւ անվտանգ միջավայրում են հայտնվում։

«Գիտական հենքով արված աշխատանքից երբևէ հետ չենք կանգնելու». Ավինյանը շնորհակալագրեր է հանձնել կանաչապատման ոլորտի գիտնականների

Երևանի կանաչապատման և բնապահպանական ոլորտի՝ առավել արդիական ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների քննարկմանն աջակցելու և գիտական հիմնավորումներ ներկայացնելու համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կանաչապատման ոլորտի մի շարք գիտնականների պարգևատրել է շնորհակալագրերով: «Անկախ քաղաքական կամ ոչ քաղաքական շահարկումներից ու ճնշումներից՝ դուք մնացիք ձեր հիմնավոր գիտական կարծիքին: Մենք նույնպես գիտական այդ ճանապարհից շեղումներ չենք ունենալու և հետևողական

Առաջարկվում է IP հասցեն ստանալ դատական վերահսկողության շրջանակում. այժմ այն տրվում է քննիչի որոշման հիման վրա՝ դատախազի հաստատմամբ

Առաջարկվում է կիբեռհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքեր ձեւավորել

Պայթյունի և հրդեհի հետևանքով տուժած 7 քաղաքացիներից մեկը դուրս է գրվել, մյուսները գտնվում են այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում

Հունիսի 6-ին, ժամը 23.14-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել են բազմաթիվ ահազանգեր, նաև աշխատել է «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգը. Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն, բռնկվել էր հրդեհ։ Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Փրկարարական ուժերի և Բժշկական ապահովման

Հայ մտավորականությունը սրբազան պայքարում

Փորձում եմ համեմատել 1988-ի եւ այսօրվա շարժմանը հայ մտավորականության մասնակցությունը։ «Ի զորակցություն Սրբազան պայքարի» երկու շաբաթ տեւող ստորագրահավաքին իրենց աջակցությունն են հայտնել 115 մտավորականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, Իրանից, Վրաստանից։ Ստորագրման մեխանիզմը պարզ է. Դիմատետրի իմ էջում կամ [email protected] էլեկտրոնային փոստով մտավորականը հայտնում է իր որոշումը, ու ես նրա անունն անմիջապես ավելացնում եմ ցուցակում։ Գուցե

Նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը. ՀՀ ԱԳՆ-ն Ալիևի հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Վերջին 1 տարում մեր երկրում 27 անչափահաս է ամուսնացել, 22-ը մայրացել են. Որոշել են արգելել երեխաներին ամուսնանալ՝ անկախ ծնողների կամքից

Վլադիմիր Վարդանյանը կատակեց, որ գործընկերները հորդորում են նաեւ վերին շեմ սահմանել ամուսնության համար, որ պարտավորություն լինի՝ մինչեւ X տարիքը պետք է ամուսնանաք ու վերջ, հակառակ դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն:

Սա ևս մեկ անգամ վերահաստատում է փաստը, որ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Երեկ Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի (TURKPA) 13-րդ Գլխավոր ասամբլեայի պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետ Ալիևը հանդես է եկել մի քանի ուշագրավ հայտարարություններով։ Դրանցից որոշները, որոնք առնչվում են Հայաստանին, արդեն ներկայացվել են մեր մեդիա տիրույթում, ուստի ես կանդրադառնամ այն հայտարարություններին, որոնց մասին

«Էդ ո՞նց է ստացվում, որ ՔՊ-ի նախընտրական քարոզչության համար կարելի էր վճարով մարդիկ բերել /հստակ փաստ Երևանի ավագանու ընտրություններից». փաստաբան

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը Հանրայինի «ոչ պրոֆեսիոնալիզմը» մի կողմ: Քննչականի մեղադրանքի որակն էլ մի կողմն: Բայց հիշեք երկու բան 1.հավաքների կազմակերպչական աշխատանքներում տրանսպորտային ծախսեր, գիշերակաց, օրապահիկ վճարելը պետք է քրեականացված չլինի, այլ պատժելի պիտի լինի միայն հարկադրանքը։ Ինչ տարբերություն` ես բենզին առնեմ, գնամ ընկերոջս բերեմ հավաքի, թե իրեն փոխանցեմ

Խաղաղության «պատմական» պայմանագիրը. Անկե՞ղծ են Էրդողանն ու Ալիեւը

Խաղաղության պայմանագիրը վերջ կտա երկարամյա հակամարտությանը, կարծում է Բայդենը Միացյալ Նահանգները Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ վերջին օրերին ակտիվ հայտարարություններով է հանդես գալիս: «Միացյալ Նահանգները շահագրգիռ է Հարավային Կովկասում կայունության ապահովմամբ», – օրերս հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բաքվում մեկնարկած միջազգային էներգետիկ ցուցահանդեսի մասնակիցներին հղած իր ուղերձում։ «Խաղաղ պայմանագրի ստորագրումը վերջ կտա երկարամյա հակամարտությանը եւ համաշխարհային

«ԳՇ պետն ասաց՝ առաջիկա 10 տարիներին սահմանագծման հարցը շատ կարեւոր է, դրա համար էլ Սերգեյ Պետրոսյանի համար առաջարկել է գեներալի պաշտոն»

Արման Սարգսյանն ասաց․ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ չի կարող լինել ոչ իրավաչափ գործընթաց»։

Ոչ միայն դադարեցնել աջակցությունը կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի անցկացման հարցում, այլև արձանագրել Ադրբեջանի հանցանքները. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը միանում է Լեմկինի ինստիտուտի կոչին

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին դադարեցրել աջակցությունը ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP 29) անցկացման հարցում։ Ինստիտուտն իր կոչում հստակորեն արձանագրել է, որ «Ադրբեջանը ցեղասպան պետություն է»։ Ինստիտուտի արձանագրումն սակայն միայն դրանով չի սահմանափակվել թիրախային կերպով առարկայացված հիշատակում է, որ Ադրբեջանը ղեկավարվում է մի նախագահի կողմից, որը պարբերաբար արտահայտում է հայերի

«Անձամբ ինձ ոչ ոք հարցազրույցի չի հրավիրել… Իրենք պարզապես որեւէ մեկի վերաբերյալ քաղաքական որոշում չունեին». «Հրապարակ»

Հունիսի 5-ին կայացավ, ավելի ճիշտ՝ չկայացավ, Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի  մրցույթը։ Բանն այն է, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը, որի կազմում են Արա Շիրինյանը, Վահագն Թեւոսյանը, Արփի Ոսկանյանը, Վասակ Դարբինյանը, Վարուժան Օլքինյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Արամ Սուքիասյանը, մրցույթին մասնակցող 4 թեկնածուից եւ որեւէ մեկին չի ընտրել, այդ թվում` նախկին տնօրեն Գարեգին Խումարյանին։ Այլ կերպ ասած՝ 4 թեկնածուից

Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ՝ «խաղաղության պայմանագրի» խայծի դիմաց. Վարուժան Գեղամյան

Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ ու աղետալի։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031