Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը 22 անգամ ավելացել է. «Ժողովուրդ»

2018 թվականից քաղաքական «Թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, 2021 թվականի հուլիսի 1-ից վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ըստ 2023 թվականի եկամուտների, գույքի, շահերի եւ ծախսերի մասին հայտարարագրի, ՀՀ վարչապետի աշխատակազմից ստանում է 22 մլն 488 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Նախկինում՝ մինչ հեղափոխությունը, ոչնչով աչքի չընկած ԵՊՀ դասախոս

Չի բացառվում, որ իշխող ուժը կդիմի 2008 թ.-ի մարտի 1-ի նման գործողության, եթե իշխանափոխության վտանգ զգա․ «Փաստ»

Նիկոլ Փաշինյանի վարչախումբն առայժմ ականջալուր չի լինում ցուցարարների պահանջներին, ովքեր դեմ են Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատմանը: Ձերբակալվածների թիվը հարյուրների է հասնում: Ընդ որում, ձերբակալությունները տեղի են ունենում բիրտ մեթոդներով և չպատճառաբանված: Ավելին, չնայած պատգամավորական անձեռնմխելիությանը, ձերբակալել են նաև ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանին՝ ընդ որում՝ բիրտ ուժ կիրառելով նրա նկատմամբ: Ի դեպ, նշենք,

Ռուսական հատուկ ծառայությունները բան ու գործ չունեն, պիտի ուշադիր հետևեն, թե այստեղ ով ինչ է զառանցում, որ հերքեն․ «ՉԻ»

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասել է. «ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը, ԱԱԾ-ն ասել է՝ ես նման տեղեկություն չունեմ: Նման բանը կարող են հերքել Լյուբյանկայից ու դեռ չեն հերքել»: «ՉԻ». Հզոր տրամաբանություն է: Ասում էին, թե ընդդիմության ղեկավարները ԿԳԲ-ի գործակալներ են, ԱԱԾ-ն հերքեց այդ տեղեկությունները, հիմա էլ հայտարարում են, թե դա քիչ

ՀՀ Սահմանադրությունը կփոխվի՞ մինչեւ նոյեմբեր

Լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, թե Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են կամ, համենայնդեպս, «հույս ունեն» խաղաղության պայմանագիր ստորագրել այս տարվա նոյեմբերին: Այսինքն՝ կողմերն այնքան մոտ են երկու երկրների միջեւ խնդիրների վերջնական կարգավորմանը, որ մնում են որոշակի «մանրուքներ», որոնք հնարավոր է համաձայնեցնել այս ամիսների ընթացքում: Եվ ահա այդ «համընդհանուր փոխըմբռնման» պայմաններում Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ

Մեղավոր են նախկինները, Կրեմլը, գազը, բենզինը, այլմոլորակայինները․ «Փաստ»

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում անշեղորեն հաջողվող եզակի բաներից մեկն էլ պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր օղակներում շիլաշփոթ ստեղծելն է: Հետևանքը՝ համակարգային շփոթ: Խոսակցական բառուբանով ասած՝ «բարդակ»: Քիչ հույսեր կան, որ քննությունը կպարզի, թե նախօրեին գազաբենզալցակայանի պայթյունի հետ կապված ինչն ինչոց է, բայց հուսանք՝ կպարզի: Մինչ այդ ուշադրություն գրավեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հայտարարությունը, թե՝ «Գազ

Պէտք է խորտակել բոլոր աննպաստ հպարգելքները․ «Հայրենիք»

Նոյնինքն իսկական դիւանագիտութիւնն է բանալին այս սնանկութեան դէմ ուղղուած հակայարձակողականին. հոն առաջնահերթ դեր ունի «Դիւանագէտներու Համահայկական Խորհուրդ»-ը (տեսարան մը՝ մամլոյ ասուլիսէն), որ կազմուեցաւ վերջին ամիսներուն եւ բեղուն գործունէութիւն կը տանի ներկայ իշխանութիւններուն որդեգրած ձախող գործունէութեան դէմ, շարունակ կը փորձէ ահազանգել եւ թմբիրէն դուրս բերել արտաքին գործոց նախարարութեան անմիջական ազդեցութեան տակ գտնուող դիւանագիտական մեքենան։ Անոնք սկսած

Հասել ենք նրան, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների հիմք կարող է բերել այն, որ մենք չենք լուծարում ԵԱՀԿ Մինսկի խումբը․ «ՉԻ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ «Եթե Հայաստանը որոշի պահպանել Մինսկի խումբը, դա կնշանակի, որ նրա տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են»,- ասել է նա: «ՉԻ». Ջոկում ե՞ք, հասել ենք նրան, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների հիմք կարող է բերել այն, որ մենք չենք լուծարում ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Արցախի Հանրապետության նախագահին սպասարկող ավտոմեքենան մնաց իր մշտական տեղակայման վայրում

Քննիչը, կարծես թե վերհիշելով քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ընդունեց իր որոշման ոչ իրավաչափ լինելը և թողնելով մեքենան՝ ոստիկանության հետ հեռացավ։

Չեխիայի դեսպանն ու շեֆ խոհարարը ներկայացրին չեխական խոհանոցը

Երեւանյան պանդոկը վերածվել էր չեխական գողտրիկ միջավայրի

Նախագահ Բայդենը ներողություն է խնդրել նախագահ Զելենսկիից ռազմական օգնության ընդունման ձգձգման համար. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի մոտ 225 միլիոն դոլարի ռազմական օգնություն: ԱՄՆ նախագահը և նրա ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում հանդիպել են՝ քննարկելու Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, հայտնում է Սպիտակ տունը։ ԱՄՆ նախագահը հաստատել է, որ Բայդենի նախագահության օրոք

Սրբազանը Էդմոն Մարուքյանի՝ նախկինների վերադարձը բացառելու առաջարկի մասին․ «Կարո՞ղ եմ ասել՝ մի մտածիր այդ մասին, այրել ես բոլոր կամուրջները։ Ոչ»

Բագրատ սրբազանն ասում է՝ մենք ոչ մեկի համար դուռ չենք փակել եւ ոչ մեկին էլ իրավունք չենք տվել մեր վրայով անցնելու

Թշնամիները շարունակում են հայկական կողմի անտարբերության ֆոնին պետական մակարդակով մեր երկիրը ներկայացնել որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»

Օրերս Իզմիրում անցկացվել է «Վերադարձ։ Արևմտյան Ադրբեջան» խորագրով հերթական ֆորումը։ Ծրագրի ղեկավարը իր ելույթում ասել է. «Ադրբեջանական հողերը հերթով խլել են մեզանից ու ստեղծել մի պետություն, որը չի եղել տարածաշրջանում (նկատի ունի Հայաստանը-խմբ.)։ 1915-ին, 1918-ին, 1920-ին, 1923-ին, նույնիսկ մինչև 1988-ը այստեղ ապրող ադրբեջանցի թուրքերի դեմ շարունակական գործողություններ են իրականացվել։ Կոտորածներ են տեղի ունեցել։ 500 հազար

Շեշտուեցաւ Հայաստանը դիմագրաւող ներկայ տագնապներուն դիմաց մեր ազգի ներքին միասնականութիւնը ամրապնդելու հրամայականը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց այցելութիւնը Ս.Դ.Հ. կուսակցութեան կեդրոնական վարչութեան ատենապետ տոքթ. Համբիկ Սարաֆեանի

Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվեարկությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 2025-27թթ. համար

Քիչ առաջ Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվեարկությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 2025-27թթ. համար: Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գործընկեր պետություններին աջակցության համար: Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ:   ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը Մ6 մայրուղու վրա վերականգնված է

Թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը Մ6 մայրուղու վրա վերականգնված է: Նաև որոշակի սահմանափակումներով անհրաժեշտություն է առաջանում բեռնատարների երթևեկություն իրականացնել: Չնայած այս ամենին՝ վարորդներին հորդորում ենք առավել զգոն լինել այդ հատվածում երթևեկում իրականացնելիս:   «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյան

Հարկատուն հերոս չէ, հերոսն էն է, որ պատրաստ է իր կյանքը դնել․ Թեւան Պողոսյան

Բագրատ սրբազանը Սարյան փողոցում, որտեղ ընթանում է գինու փառատոնը, հանդիպեց Թեւան Պողոսյանին ու ասաց՝ Նոյ նահապետի գործն է ձեռնարկել

Պատմական դժվարին շրջափուլերը մեր եղբայրական ժողովուրդները հաղթահարել են միասնական պայքարի եւ համագործակցության միջոցով. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը

Արցախցիներն արարում են Երեւանում

Տիկին Դոնարային ճանաչում էին բոլորը՝ Արցախում և Արցախից դուրս։ Ստեփանակերտի շուկայում ամեն օր նրա թխած ժենգյալով հացի բույրն էր տարածվում և գրավում հյուրերի ուշադրությունը։ Արցախյան այցեքարտ ժենգյալով հացը Արցախի կորստից հետո հիմա տիկին Դոնարան Երևանում է պատրաստում՝ ամեն օր տասնյակ մարդկանց մտովի տեղափոխելով Ստեփանակերտ։

Հայաստանի Սահմանադրությունը փոխելը Բաքվի օրինական պահանջն է․ Հաջիզադե

«Ազատություն» ռ/կ. Այսօր իսկապես գլխավոր խնդիրը Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն հղում է անում «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միանալու» կոչին»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Նա պնդել է, որ Սահմանադրությունից այդ հավակնությունները բացառելը Բաքվի «օրինական պահանջն է»։ Ադրբեջանի

Հայաստանում մշակված արբանյակի թողարկումն ապացուցեց, որ մեր երկրում գիտությունն ապագա ունի, եւ այդ ապագան միայն ջանքերի շնորհիվ է դառնում իրականություն. Հակոբ Արշակյան

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հունիսի 7-ին ներկա են գտնվել Ինժեներական քաղաքի գիտության եւ տեխնիկայի թանգարանում կայացած Հայաստանի առաջին հայրենական արբանյակի՝ «Հայասաթ-1»-ին նվիրված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ տարիներ առաջ, երբ փորձ էր արվում ոլորտը կանոնակարգել, եւ խորհրդարանը քննարկում էր «Տիեզերական գործունեության

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել այնտեղ բուժում ստացող զինծառայողներին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հունիսի 7-ն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել այնտեղ բուժում ստացող զինծառայողներին: Ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող զինծառայողների հետ: Հարկ ենք համարում ընդգծել, որ որոշ զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ անհատական բողոքների շրջանակում դիմել էին Պաշտպանին: Բուժանձնակազմի

«Արիգատո։ Չմտածեն՝ կաշառք տվեցին»․ Բագրատ սրբազանն այցելեց «Գինու օրերի» փողոց

Բագրատ սրբազանն ու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման  մասնակիցներն այսօր այցելեցին Սարյան, փողոց, որտեղ ընթանում են «Գինու օրերը»։ Սրբազանին բավականին ջերմ ընդունեցին, նրա հետ լուսանկարվում էին գինու փառատոնի այցելուները, գինեգործական ընկերության ներկայացուցիչները։ Սրբազանը կանգ էր առնում տաղավարների մոտ, ողջունում մասնակիցներին, գովում գինիները։ Ասաց, որ ոմանք՝ գինեգործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներն, իր ընկերներն են։ Սրբազանին մեկ շիշ գինի

«Մեզ համար հիմնաքարային սկզբունքները և խաղաղության տեսլականը համընկնում են ՇՀԿ առանցքային մոտեցման հետ». Արարատ Միրզոյան

Հունիսի 7-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարարի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի նաև ընդլայնված կազմով հանդիպումը: Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ սա կազմակերպության գլխավոր քարտուղարի մակարդակով առաջին այցն է Հայաստան՝ հույս հայտնելով, որ այցի ընթացքում քննարկումները կնպաստեն ՇՀԿ հետ Հայաստանի փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն մեծապես կարևորում է ՇՀԿ

Սուրեն Պետրոսյան․ «Ադրբեջանական կողմը շատ լավ գիտակցում է, որ սա կարող է լինել իր վերջին հնարավորությունը ու փորձում է ամեն գնով օգտագործել այս պատուհանը»

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանն այսօր լրագրողներ հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին։ Պետրոսյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմը շատ լավ գիտակցում է, որ սա կարող է լինել իր վերջին հնարավորությունը ու փորձում է ամեն գնով օգտագործել այս պատուհանը․«Այսօր գործում է մի կոնցեպտ՝ մեկ իշխանություն, երկու պետություն։ Այսինքն, կա Ադրբեջանի իշխանություն եւ կա Հայաստանի Հանրապետություն

Քննարկվել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի շրջանակում կրթական, հումանիտար, էներգետիկ եւ այլ ոլորտներում համագործակցությունը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

Մեր ուղերձն է Ալիեւին ու բոլոր շահառուներին՝ ձեր ծառաները շուտով հեռանալու են, մտածեք՝ ինչ եք անելու

Բագրատ սրբազանը սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ Ալիեւի հայտարարություններին

Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան կապարակնքել են

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքել են։ Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են Հայաստանի Հանրապետությունում Արցախի ներկայացուցչությունում:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Վարչապետը բարձր է գնահատել ՌԱԿ ներկայացուցիչների կապը հայրենիքի հետ և աջակցությունը ՀՀ կառավարության քաղաքականությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն ու պետականության հարատևության ապահովումը: Վարչապետը կարևորել է նաև ՌԱԿ-ի հետ ձևավորված

Փոփոխությունների նպատակն է, որպեսզի տնտեսավարողների մոտ հարկային բեռի տարբերությունները հասցվեն նվազագույնի. Բաբկեն Թունյան

Հարկային օրենսգրքում նախատեսվող որոշ սկզբունքային փոփոխությունները տնտեսավարողների մոտ առաջացրել են որոշակի հարցեր. այս մասին ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է 2024 թվականի մայիսի 2-ին: Հունիսի 7-ին խորհրդարանում տեղի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031