Օրվա լրահոսը
Ներկա պահին ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը և միջոցները բավարար են
Տեղում իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ տարաներում առկա վառելիքի մնացորդի այրման եղանակով սպառման, ինչպես նաև հրդեհի տարածումը և հետագա պայթյունը կանխելու համար։
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է ևս 2 տուժած. ԱՆ
Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում.առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը. այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ
Այս պահին իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ։
Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ՀՀ առողջապահության նախարարություն
Արցախի իսլամացման ադրբեջանական քաղաքականությունը
2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո պաշտոնական Ադրբեջանը ձեռնամուխ եղավ Արցախի պատմական, մշակութային, էթնոդավանական կերպարի ամբողջական փոփոխությանը: Այս քաղաքականությունը սկիզբ էր առել դեռևս խորհրդային տարիներին, երբ Արցախի ամբողջ քրիստոնեական ժառանգությունը հայտարարվել էր աղվանական, իսկ սկսած արդեն 2000-ական թվականներից այդ ժառանգությունը վերագրվեց Ադրբեջանի ուդիական համայնքին: 2020 թվականից սկսեցին կազմակերպվել ուդիական համայնքի
«Ինքը մեզ ուզում է մորթի, ա՛յ տխմարներ… Մի պահ պետք է վերացնել բոլոր տեսակի խրախճանքները, հաճույքները, սթափվել է պետք». Գառնիկ Դանիելյան
Պատգամավորը մատնանշեց գինու փառատոնը. «Սարյան փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվելու: Սրանք խրախճանքների մեջ փորձելու են լռեցնել այն արհավիրքը, որ կա մեր երկրում»:
Կադրեր են հրապարակվել դեպքի վայրից
Կոտայքի մարզային հեռուստաընկերությունը կադրեր է հրապարակել դեպքի վայրից:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում եւ Շենգավիթում
Երևանում մթնոլորտային օդի որակը. մայիսի 30-հունիսի 5-ը (2024թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 30-հունիսի 4-ը, Շենգավիթում՝ մայիսի 31-ին և հունիսի 1-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, հրդեհ է բռնկվել
911 ծառայություն ահազանգեր են ստացվել․ որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մեկնում են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Նարեկ Սարգսյան
Ադրբեջանն այնքան պարզ տեքստով ու հստակ քաղաքականությամբ ցույց է տվել, որ ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու. Տաթեւիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «ՔՊ-ական իշխանամերձ վերլուծական մի ամբողջ համայնք լծված է համոզելու, որ բան չմնաց, մի քիչ էլ ենք զիջում ու երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է։ Շատ հավանական է, որ հենց նոյեմբերին էլ կնքվի, պնդում են հույսի վաճառական-շառլատանները։ Մինչդեռ Ադրբեջանն այնքան պարզ տեքստով ու հստակ քաղաքականությամբ ցույց է տվել, որ
Կոպիրկինը շուտով կվերադառնա Երևան. ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների մակարդակի իջեցման մասին խոսք չկա, ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է Ria.ru-ն։ «Դեսպանին խորհրդակցությունների կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է: Հենց այս պրակտիկայի շրջանակում էլ Սերգեյ Կոպիրկինը կանչվել է խորհրդակցությունների: Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք: Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ
Մայիսի 25-31-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. մայիսի 25-31-ը (2024թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Գյումրիում՝ մայիսի 25-27-ը, 29-31-ը ▪️ Արարատում՝ մայիսի 25-ին, ▪️ Հրազդանում՝ մայիսի 27-ին և 31-ին, ▪️ Վանաձորում՝ մայիսի 27-ին, ▪️ Ալավերդիում՝ մայիսի 26-ին, 27-ին, 29-ին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Եթե Հայաստանը նախընտրի ԵԱՀԿ ՄԽ-ի պահպանումը, ապա դա կնշանակի, որ նրա տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են. Ալիև
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է միասին դիմել` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահներին հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, եթե Հայաստանը նախընտրի ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը, ապա դա կնշանակի, որ նրա տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են: Ալիևը նաեւ այլ նախապայման է
«Մեր պայքարը միայն Նիկոլի ռեժիմի, այլ այդ ռեժիմի պաշտպան՝ պանթուրքիզմի դեմ է». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞րն է 2018-ի իշխանազավթման ու այսօրվա շարժման աշխարհաքաղաքական տարբերությունը։ 2018-ին Արեւմուտքն ու ոչ միայն Արեւմուտքը հստակ սատարում էր հակաիշխանական շարժումները։ 2020-ի կապիտուլյացիայից հետո Արեւմուտքը սատարեց Փաշինյանին, իսկ ՌԴ-ից էլ ասեցին ՝ он-не предатель. Փաշինյանի ռեժիմն ունի Արեւմուտքի ուղիղ սատարումը նաեւ այսօր։ Պատկերացնում եք ի՞նչ կանեին արեւմտյան
ՔՊ-ում քննարկել են Երևանում իրականացվող ծրագրերը
Հունիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Երևանում իրականացվող ծրագրերն ու աշխատանքների կատարման ընթացքը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Ով գտնում է, որ իր մեջ կա հայրենիք ու պատիվ, թող որ առաջին շարքերում լինի». Արա Ռոստոմյանը՝ զոհվածների ծնողներին
«Գիտեք երբ հաղթած կլինեինք. եթե քաղաքացիների փոխարեն հրապարակում բոլորը հերոսների ծնողներ լինեին: Այդ դեպքում մի ժամ անգամ չէր դիմանա Նիկոլ Փաշինյանը»,- սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթում ասաց ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության համակարգող Արա Ռոստոմյանը: Արա Ռոստոմյանը զոհվածների ծնողներին հորդորեց կիրակի օրը՝ ամսի 9-ին, լինել հրապարակում՝ եթե նրանց համար
«Որոշ ՔՊ-ականներ այս տարի 2,5-3 մլրդ դոլարի եկամուտ են ունենալու». Հրանտ Բագրատյան
«Հարկայինը կդառնա կզարան. ցանկացած մարդ, ով որ մի փոքր բիզնես ունի, մի խանութ ունի՝ կքաշվի»,- այսօր, սուրբ Աննա եկեղեցու բակում, իր ելույթի ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա անդրադարձավ հարկային համակարգին, մասնավորաբար, իշխանության քննարկումներին՝ երկու տարով ԱԱՀ-ն շրջանառության հարկով փոխարինելուն։ Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած են օլիգարխներ, որոնք այսօր միլիարդների շրջանառություն
«Ձեր էդ ներողությունը չի անցնում». Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Թեւոսյանի գործով Հ1-ում հարցազրույց է ակնկալում
«Այնքան ակնհայտ էր Հ1-ի կեղծիքը և հանրային ճնշումը, որ նրանք ստիպված եղան ներողություն խնդրել»,- սուրբ Աննա եկեղեցու բակում, իր ելույթն ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով Արցախի Վանք գյուղի բնակիչ Նարեկ Թևոսյանի գործին: Նա այսօր կալանավորվել է մեկ ամսով: «Հատկապես արցախյան բարբառին տիրապետող մարդիկ հասկանում են, որ այդտեղ առավելապես խոսքը վերաբերում է կենցաղային հատվածին՝ 2200 դրամով
Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին արագ արձագանքման համար, ինչը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները
Հունիսի 6-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին։ ՆԳ նախարարը նշանակման կապակցությամբ շնորհավորելով հյուրին՝ հույս է հայտնել, որ նրա նշանակումը նոր խթան կհանդիսանա ՄԱԿ-ի հետ բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացման համար։ Վահե Ղազարյանն անդրադառնալով ՄԱԿ-ի հայաստանյան թիմի գրեթե բոլոր գործակալությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝
«Մենք շատ կարճ ժամանակ ունենք` ազատվելու այս չարիքից եւ դա տեղի է ունենալու՝ անկախ նրանից, թե իրենք իրենց ինչպես կդրսեւորեն». Բագրատ սրբազան
Բագրատ սրբազան, Տավուշ, Սոթք
Տիար Պզտիկյանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց Բուլղարիայի հայկական համայնքների գործունեության մասին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց բուլղարահայ ուխտավորների
Հայաստանում բանտարկության մակարդակը 2023-ին 10,6%-ով աճել է նախորդ տարվա համեմատ․ ԵԽ զեկույց
Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության մակարդակը կազմել է (12,7՝ 10․000 բանտարկյալի համար):
Միրզոյանն ու Կասիսը մտքեր են փոխանակել Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և առաջիկա ծրագրերի շուրջ
ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի հետ
«Հունիսի 9-ին կներկայացնենք՝ ինչպե՞ս ենք անելու, ե՞րբ, ի՞նչ միջոցներով, ի՞նչ մեթոդներով». Բագրատ սրբազան
«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակում են, որ իրենց փողոցային ու ստախոս հաղորդումները ցույց տան
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում մշակվում է դիմելու ընթացակարգը
Հունիսի 15-ից պարզ կդառնա տեղահանված արցախցիներն բնակարանով ապահովելու պետական ծրագրի կարգը, սահմանվող առաջնահերթությունները։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում մշակվում է դիմելու ընթացակարգը։ Թեմայի շուրջ «Առավոտ»-ի հարցերին պատասխանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։ -ԼՂ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում երբվանի՞ց
Մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը
Հունիսի 6-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։ Մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին և հանրահռչակել Արամ Խաչատրյանի արվեստը։ Այս տարի մրցույթը կանցկացվի «Ջութակ» մասնագիտական կարգում։ Մասնակցության իրավունք են ստացել 13 երկրի 20 ջութակահարներ։ Նրանք ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Բելգիան, Գերմանիան, Լիտվան,
Անահիտ Մանասյան. Ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի վարչության խտրականության դեմ համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոյին և ծրագրերի ավագ պատասխանատու Մայա Ստոյանովիչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում ծրագրի պատասխանատու Մարիամ Ալեքսանյանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը

















































