Օրվա լրահոսը
ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթությանը վերաբերող հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ։
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անհնազանդության ակցիայի մասնակիցները խուլիգանությամբ վնասել են քաղաքացու ավտոմեքենան, որում գտնվել են դպրոցահասակ երեխաներ
Երևան քաղաքի բնակիչն իր անձնական օգտագործման «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքից հինգ երեխաների տեղափոխելիս է եղել դպրոց։ Այդ ընթացքում Զ.Սարկավագի փողոցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրների կողմից կազմակերպված անհնազանդության ակցիայի մի խումբ մասնակիցներ աղբամաններով փակել են փողոցի երթևեկելի հատվածը:
Աուդիտը խնդիրներ է արձանագրել «ՔՊ»-ի 2023-ի տարեկան հաշվետվությունում. CivilNet
Աուդիտը խնդիրներ է արձանագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023-ի տարեկան հաշվետվությունում, այդ թվում՝ նվիրատվությունների հետ կապված։ Ըստ աուդիտի՝ ՔՊ-ն 122,7 միլիոն դրամի չափով նվիրատվությունների, անդամավճարների, մուտքի վճարների չափը գերազանցող գումարներ է ստացել։ Կուսակցությունը, օրենքի պահանջով, պարտավոր էր սա հետ փոխանցել նվիրատուներին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետք է փոխանցեր պետական բյուջե։ Այս գործողությունները չեն կատարվել, սահմանաչափը գերազանցած
Բագրատ Սրբազանի հանրահավաքից դուրս են հանել ու ձերբակալել գյումրեցի ակտիվ ընդդիմադիր գործչին
Երեկ ձերբակալել են գյումրեցի ընդդիմադիր ակտիվ քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին։ Ինչպես ճշտեցինք նրա շրջապատի մարդկանցից, Կարապետ Պողոսյանը գնացել էր Վարդենիս՝ մասնակցելու Բագրատ Սրբազանի հանրահավաքին։ Պարեկային ծառայության աշխատակիցները նրան դուրս են հանել հանրահավաքի շարքերից ու տեխզննման փաստաթուղթ չունենալու հիմքով առգրավվել մեքենան, այնուհետ նրան տարել են Մարտունու ոստիկանության բաժին ու ձերբակալել։ Նրան ձերբակալել են խուլիգանություն
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
Հիսունից ավելի կիբեռանտվանգության մասնագետի մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը։ Մրցույթի նպատակը պետական հատվածի թվային համակարգի և acba digital-ի խոցելիությունների հայտնաբերումն ու կիբեռ և ֆինանսական հանցագործությունների կանխումն է։ «Մեր հաքերները փորձում են գտնել թերություններ մեր acba digital հավելվածում։ Նրանք պետք է գտնեն այն խոցելիությունները, որը մենք մինչ այս պահը չենք բացահայտել. դա միայն կբարելավի մեր
«Եթե Երանոսյանի վերաբերյալ լիներ մեղադրական դատավճիռ, ոստիկանության որևէ սպա ապօրինի հրաման չէր կատարելու». Նինա Կարապետյանց
Նինա Կարապետյանցը ցավով նշեց՝ անգամ Սերժ Սարգսյանի ժամանակ մարտի 1-ի գործն ընթացքի մեջ էր․ ճիշտ է՝ քնեցված, բայց մարդը հասկանում էր, որ այս տեսակի գործը չի կարելի փակել, բայց Նիկոլ Փաշինյանի ժամանակ պետք է հասարակությունն իմանա՝ այս գործերով ստացել են արդարացում։
Ինչքան էլ ավերածությունների պատճառը Դեբեդն է, այս ամենը տարիներով մեր վատ արած աշխատանքի արդյունքն է. Գնել Սանոսյան
«Բոլոր ուղղություններով աշխատանքներն ակտիվ շարունակվում են: Երեկվանից բացել ենք Մ6 ճանապարհը տրանսպորտի երթեւեկության համար, նաեւ խնդրել ենք, որ վարորդները զգույշ գտնվեն՝ հաշվի առնելով, որ ճանապարհի որոշ հատվածներ վնասված են: Ամենակարեւոր բանը, որ երեկ տեղի ունեցավ, դա երկաթգծի Այրում կայարանի աշխատելն էր, որի արդյունքում այսօր արդեն ստացել ենք 22 վագոն բենզին եւ դիզվառելիք, վագոնները դատարկվել են
Պապոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու համար Հայաստանին ցուցաբերած աջակցության համար
Նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը վերջերս տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու համար Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ գործակցության ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լիտվական առաջատար ընկերությունների հետ գործակցությանը, համատեղ ձեռնարկությունների հիմնման հնարավորություններին առնչվող
ԵՄ անդամ Հունգարիան դպրոց կկառուցի Ջաբրաիլում. Ալիև
«Ազատություն». ԵՄ անդամ Հունգարիան դպրոց կկառուցի Ջաբրաիլում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թյուրքական երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ «Ջաբրաիլի բնակավայրերից մեկում էլ Հունգարիայի ֆինանսական աջակցությանբ դպրոց կկառուցվի։ Այսինքն այս ամենը ևս մեկ անգամ ցուցադրում է մեր միասնականությունը», – ասել է Ադրբեջանի առաջնորդը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Սերը հարենիքի նկատմամբ սկսվում է հողը սիրելուց». ինչպես արցախցի մանկավարժ ամուսինները հաստատվեցին Գյումրիում. «Ա1+»
«Հաղթահարում էինք ցանկացած մարտահրավեր, քանի որ տանն էինք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է չորս անչափահաս երեխաների մայր, մանկավարժ Նոյեմ Հակոբջանյանը։ Նրա ամուսինը՝ Վլադիմիր Հակոբջանյանը մինչև 44-օրյա պատերազմը Ասկերանի շրջանի Ուղտասարի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենն էր։ Բազմազավակ ընտանիքը նոր էր Ասկերանում սեփական տուն կառուցել և հարակից ընդարձակ հողամասում աճեցնում էին ամեն ինչ՝ հատապտուղներից մինչև
Առաջին անգամ կողմ քվեարկելուց առաջ, ինչպե՞ս է քվեարկել Հայաստանը վրացական բանաձևին
Նույնաբովանդակ բանաձևը Գլխավոր ասամբլեան ընդունել է 17 անգամ, 2008-ից տարեկան մեկ անգամ։ Ահա թե ինչ դիրքորոշում է բանաձևի հանդեպ արտահայտել պաշտոնական Երևանը։
Պետական պատվերով մատուցվող ծառայությունների ֆինանսավորումը 2018թ. համեմատ աճել է 186%-ով
Պետական պատվերով մատուցվող ծառայությունների ֆինանսավորումը 2018թ. համեմատ աճել է 186%-ով: Տարեսկզբից գործում է պետպատվերի տրամադրման «օֆերտայի» սկզբունքը, ինչը նշանակում է` այլևս չկա առանձին կլինիկաներին հատկացվող կոնկրետ գումարի սահմանաչափ: Եվս 3 միլիարդ դրամ բյուջեից կուղղվի առողջապահական մի շարք ծառայությունների տրամադրմանը, որի մեծ մասը` սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց: ՀՀ առողջապահության նախարարություն
Շվեյցարիայից ժամանած մասնագիտական խմբին Դավիթ Ղումաշյանը ցուցադրել է աղետի վնասների վայրերը
Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով այսօր Լոռու մարզ էին ժամանել Շվեյցարիայի Համադաշնությունից մասնագիտական խումբ, որը ուսումնասիրում և գնահատում էր ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնման հնարավորությունները։ Մասնագիտական խմբին ուղեկցել է Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, նրանց ցուցադրել աղետի վնասների վայրերը և չափերը։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
«Մենք մեզ միշտ համարել ենք ՀՀ քաղաքացի, հիմա ո՞նց եղավ, որ ՀՀ քաղաքացի չենք․ արտագաղթի թիվը կմեծանա»․ արցախցիները՝ բնակապահովման ծրագրի մասին
Վերջին շրջանում քննարկվում է հարցը, որ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագիրը չի համապատասխանում արցախցիների ներկայիս կարիքներին։
Հայկական մրգի ՌԴ արտահանման ծավալներն ավելացել են առնվազն երկու անգամ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների նկատմամբ իրականացվել են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան, ինչն արձանագրել էր ռուսական վերահսկողությունը նախորդ տարվա նոյեմբեր ամսին: Սահմանային հետևողական հսկողության և ի հայտ եկած խնդիրները փորձագիտական մակարդակում հնարավորինս արագ լուծելու արդյունքում, 2023 թվականի համեմատ 2024 թվականին Հայաստանից մրգերի
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
Ակբա Լիզինգի և «Ցեպելին Արմենիայի» համագործակցությամբ ֆերմերներն ու գործարարները այսուհետ հնարավորություն կունենան համալրել իրենց գյուղտեխնիկայի պարկն ու սարքավորումներն Ակբա Լիզ ինգի միջոցով՝ առանց տոկոսադրույքի։ «Հուշագիր ստորագրեցինք «Ցեպելին Արմենիա» ընկերության հետ և պետական ծրագրի շրջանակում տրամադրելու ենք առանց տոկոսադրույքի գյուղտեխնիկա և սարքավորումներ։ Ակբա Լիզինգը ներկայացված է Հայաստանի ամբողջ տարածքում և գյուղացիներն ու ֆերմերները, կազմակերպությունները կարող են
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արարատ Միրզոյանին և շնորհակալություն հայտնել մեծ ծավալի արդյունավետ աշխատանքի համար
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Ողջունելով նախարարին Հանրապետության նախագահը ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ Ձեզ անձամբ, և՛ նախարարությանն այն մեծ ծավալի արդյունավետ աշխատանքի համար, որ կատարում եք: Հավատացեք ինձ, իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ այս դժվարին պայմաններում դուք կարողանում եք գտնել այն լավագույն ճանապարհները,
«Դիվանագիտությունը վերջացել է իրենցով․ հանձնվողը չի կարող դիվանագիտություն անել»․ Ձյունիկ Աղաջանյանը՝ Արարատ Միրզոյանի «նյարդային ու բուռն» կեցվածքի մասին
Սամվելբաբայանական դրսեւորումն են այն 5-րդ շարասյան, որի պատճառով կորցրեցինք Արցախը
Կարեն Անդրեասյանի և Մաքսիմ Լոնգանգեի հանդիպման ընթացքում քննարկման առարկա է դարձել նաև ուշացող արդարադատության հիմնախնդիրը
Եվրոպայի խորհուրդը հետաքրքրված է դատավորների գնահատման նոր համակարգով Բարձրագույն դատական Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Կարեն Անդրեասյանը Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել դատավորների գնահատման նոր համակարգի նախագիծը, որի ներդրմամբ հնարավոր կլինի առավել թափանցիկ ու արդյունավետ դարձնել դատավորների առաջխաղացման գործընթացը, բացառել դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը
Վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Մամուլում հրապարակված՝ «Երկրորդ հարկի պատուհանից 8-ամյա երեխա է ընկել. վիճակը ծանր է» վերտառությամբ հրապարակումների հետ կապված հայտնում ենք, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։ Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում: Վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
OVIO-ն վերաբացել է վերաբրենդավորման շրջանակում վերափոխված Կապանի, Քաջարանի և Գյումրիի վաճառքի և սպասարկման սրահները։ Նոր վաճառքի սրահները կահավորված են ավելի ժամանակակից և նորարարական չափանիշներին համապատասխան՝ ապահովելու սպասարկման առավելագույն հարմարավետություն և լավագույն փորձ գործող և նոր բաժանորդների համար։ Նորացված սրահներում բաժանորդները կարող են միանալ ինտերնետի, Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն ծառայության փաթեթներին և ընկերության մի շարք
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող. կյանքին վտանգ չի սպառնում
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 6-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։ Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։ Դեպքի հանգամանքները
Առաջարկվում է ստեղծել Կաթ արտադրողների միություն
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք եւ այս համատեքստում գյուղացիական տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրները» թեմայով: Այս քննարկումից օրեր առաջ կաթի իրացման հետ կապված խնդիրներն էին քննարկվել Ռուստամ Բաքոյանի կազմակերպած
Կարեն Խաչանովը կմասնակցի Փարիզի օլիմպիական խաղերին
Ռուսաստանի եւ Բելառուսի թենիսիստները օլիմպիական կորտ կմտնեն անհատ չեզոք մարզիկների կարգավիճակով։
Պապիկյանը Բուլղարիայում հանդիպել է ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Բուլղարիա։ Պաշտպանության նախարարն այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդեսի տաղավարներ, հանդիպել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ ՀՀ ՊՆ
Առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ
Ուշադրություն Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-11-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
«Վեց տարի հետո ստիպված ենք նորից նույն կոտրված տաշտակի առաջ կանգնել»․ Արթուր Սաքունց
Ըստ Արթուր Սաքունցի՝ ամենակարևորն այն է, որ մարդու իրավունքների խախտումներից տուժածների ձայնն այդպես էլ լսելի չդարձավ։
Կարեն Անդրեասյանը և Նաթիա Նացվլիշվիլին անդրադարձել են դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխություններին
Անդրադարձ է կատարվել դատական համակարգում վեթթինգի թեմային, որը դատական համակարգի կայացման և կայուն զագացման նախադրյալներից է։
«Արցախցիների նկատմամբ քաղաքական ենթատեքստ ունեցող կալանավորումներ են կիրառվում, որպեսզի հանրահավաքի մասնակիցների թիվը նվազեցվի»․ փաստաբան
«Անձի բարբառային խոսքն առանց վերլուծելու անձին կալանավորելը կամ համայնքի ղեկավարներին կալանավորելը մեկ նպատակ ունի, որպեսզի հանրահավաքի դուրս եկող մարդկանց քանակը նվազեցվի»։
Լրագրությունը՝ շրջադարձային կետում. ինչպես են լրատվամիջոցները կողմնորոշվում ճգնաժամային ժամանակներում՝ հասարակության կարիքները սպասարկելու համար
Մայիսի 22-24-ը Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում անցկացված 2024 թվականի Մամուլի միջազգային ինստիտուտի (IPI) համաշխարհային համաժողովը եւ Մեդիա նորարարությունների փառատոնը հավաքել էին առաջատար ձայներ ամբողջ աշխարհից՝ մեր ժամանակի ամենահրատապ խնդիրներից մի քանիսի համար լուծումներ փնտրելու նպատակով։ Եվրոպական միության աջակցությամբ անցկացված այս միջոցառումների ուշադրությունն ուղղված էր այնպիսի փոխկապակցված ճգնաժամերի, ինչպիսիք են՝ տնտեսական անհավասարությունը, պատերազմները եւ աշխարհաքաղաքական հակամարտությունները, մարդասիրական

















































