Օրվա լրահոսը
«Աղետի գոտում համաճարակի վտանգ կա՝ մեծ քանակով տիղմ ու անկած կենդանիներ կան»․ Սանոսյան
Աղետի գոտում համաճարակի վտանգ կա։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ «Մտահոգությունը հետեւյալն է, որ նախ բավականին մեծ քանակով տիղմ կա, որի մեջ կարող են տարբեր վնասակար նյութեր լինել, մյուս կողմից, կան անկած կենդանիներ՝ հավեր, խոզեր, որոնց մի մասի մարմինները հայտնաբերվել են, մի մասինը՝ չէ։ Դրա համար առողջապահության ոլորտի մեր
Ներկայիս կազմով՝ երբ Խորհրդի 7 անդամներից 4-ը այս կամ այն կերպ կապված են գործող իշխանության հետ, անհամարժեք է Հանրային հեռարձակման անկախությունը երաշխավորող Սահմանադրության 42-րդ հոդվածին. Գարեգին Խումարյան
Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի ֆեյսբուքյան գրառումը Տիկնայք և պարոնայք, հարգելի բարեկամներ, մեկ րոպե ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ եմ խնդրում։ Քիչ առաջ ավարտվեց Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթը։ Մրցույթն անցկացնող մարմինը՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը (ՀՀԽ), մասնակիցներից ոչ ոքի հաղթող չճանաչեց, և շուտով հայտարարվելու է նոր մրցույթ, որին կրկին մասնակցելու եմ՝ օր առաջ
«Քաղաքացի Գալստանյանին ես բացարձակ չեմ տեսնում վարչապետի պաշտոնում»․ Զարեհ Սինանյան
«Մենք վերջին վեց ամսվա ընթացքում 13 հանձնակատար ենք նշանակել, եւ ամեն ամիս էլ դուք կտեսնեք՝ այդ թիվը կավելանա»։
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվում է չկայացած. մասնակիցներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ ձայների քանակը
Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելլա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդիայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։ Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չի ստացել հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ։
Հայտնի դերասան Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է «Արևորդի» փառատոնում
Հայտնի ամերիկացի դերասան, մոդել, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնում։ Օրերս փառատոնն ամփոփել է արդյունքները և բոլորին հայտնի են դարձել հաղթողները։ «Բարձրանալով խորքից» (Deep Rising) Ֆիլմը հաղթել է լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին անվանակարգում։ Փառատոնի շրջանակում մյուս անվանակարգերն ու հաղթողներն են․ Ջոն Բըրթոնի անվան մրցանակ, ֆիլմեր բնապահպանների մասին՝ «Իմ գողացված երկիրը», (ռեժիսոր՝ Մարկ Ուիզ, Գերմանիա), Կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանթյան պահպանության մասին՝ «Թռչունների արքա», (ռեժիսոր՝ Դարիա Ռազումնիկովա, Ռուսաստան), Ֆիլմեր երիտասարդների և երեխաների կողմից/համար բնապահպանության մասին՝ «Վտանգը վերևից», (ռեժիսոր՝ Մարիամ Խայաթ, Սաուդյան Արաբիա)։
ԱԳՆ-ի դիմաց ցույցի ընթացքում խուլիգանական արարքների համար հանրային քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 3-ը կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության առերևույթ 5 մասնակիցների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում հարուցվելու վերաբերյալ։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել էր դատարան ներկայացնելու հիմքով այդ անձանց ձերբակալելու վերաբերյալ որոշում։ Նշված
«Պետք չէ մեզ փնովել եւ մեր կատարած ահռելի աշխատանքը մոռացության տալ». Աշոտ Մելքոնյանը՝ Ժաննա Անդրեասյանին
Որոշ ժամանակ դադար ենք տվել, ասպարեզը տվել ուրիշներին, տեսաք, թե ինչ եղավ
Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում
Ermenihaber. Հունիսի 4-ին Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիրների և իշխանականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) խորհրդարանականների փոխնախագահ Գյուլիստան Քըլըչ Քյոչյիղիթի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ իր համակուսակցականներն ըդհանուր ժողովի ընթացքում ամբիոնի մոտ ակցիա են անցկացրել Հաքարիի համանահանգապետին ձերբակալելու և նրա փոխարեն իշխանական կուսակցության անդամին հոգաբարձու նշանակելու դեմ։
«Բագրատ սրբազանին պատրաստ եմ ընդունել որպես սրբազան, բայց ոչ թե որպես քաղաքական գործընթաց»․ Ռոբերտ Ղուկասյան
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ կհանդիպի՞ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հետ։
Քննարկվել է պետական գույքի մասնավորեցման գործընթացին վերաբերող նախաձեռնությունը
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցվել են «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը եւ ուղղակի վաճառքի
«Ռուս սահմանապահները Ներքին Հանդից դուրս են եկել, 1976 թվի քարտեզով ադրբեջանցիները Սյունիքից պետք է հետ գնան»․ մարզպետ
Ռոբերտ Ղուկասյանը նաեւ ասաց, որ Սյունիքում որեւէ բան տեղի չի ունենում, բացի այն, որ ռուս սահմանապահների դուրս են եկել։
Արտաշատում ամբարձիչի վրայից ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա
Հունիսի 5-ին, ժամը 11:04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցում ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս ամբարձիչի վրայից «Mercedes-Benz» մակնիշի ավտոբուսն ընկել է
Բագրատ սրբազանը շարժումը մաշեցնելու մասին խոսող փորձագետներին․ «Այսօր ամերիկյան քարոզչության մեջ են, վաղը ՌԴ-ից գումար ստանան՝ ՌԴ-ի մասին նույն ջանասիրությամբ կխոսեն»
Բագրատ սրբազանը վստահեցնում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մտնում է 3-րդ փուլ, որը պետք է դառնա փոփոխությունների փուլը
Բայրամովն անընդունելի է համարել Հայաստանի և Ադրբեջանի Սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու Արարատ Միրզոյանի փորձը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն անընդունելի է համարել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի Սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը։ «Այն, որ հայ հասարակությունում նման քննարկումներ են ընթանում (Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին – խմբ), ինքնին դրական է։ Սակայն զուգահեռներ անցկացնելն անընդունելի է, քանի որ Ադրբեջանը որևէ երկրի նկատմամբ որևէ տարածքային հավակնություն չունի», – ասել
«Շարժման մեջ ու կողքը կան մարդիկ, որոնք Հ1-ը ուզում են ներկայացնել մոնստր». Շիրինյանը՝ Պետրոս Ղազարյանի գրառումների ու ծաղկաման շպրտելու մասին
Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճերի ժամանակ, այդ կարծիքների համար մենք չենք կարող պատասխան տալ ու չենք էլ ուզում, որովհետեւ համարում ենք, որ ցանկացած կարծիք կարող է հնչի»:
Կոմիտասի պողոտայում` նորակառույց չբնակեցված շենքերից մեկի տանիքում հրդեհը մարվել է
Այրվել էին նորակառույց շենքերից մեկի տանիքում աշխատակիցների կողմից անզգուշությամբ լցված փայտերը
«Փետրվար ամսից ապահովագրական համակարգը փլուզված է, կարկուտից տուժած տնտեսությունների մոտ պրոբլեմ կա»․ Գեւորգ Պապոյան
«Եթե մենք գնահատման մեխանիզմները չփոխենք, մեր ապահովագրական ոլորտի ոչ մի ընկերություն չի մտնի այդ բեռի տակ»։
«Այն բաժանարար գիծը, որը նորմալ իշխանության դեպքում պետք է վերածվեր պետական սահմանի, ձեւավորվել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյունքում». ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով լուրերին, որ Կիրանցում արդեն քանդում են գյուղացիների տները, իշխանությունը մարդկանց ժամանակ է տալիս դուրս գալու՝ պատճառաբանելով, թե դրանք ադրբեջանական են եւ պետք է հանձնվեն, ասաց. «Շատ է ասվել եւ կարճ ամփոփեմ, թե ինչու այն, ինչ տեղի է ունենում հակասահմանադրական է եւ, ըստ էության, դավաճանություն։ Այն բաժանարար գիծը, որ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ
Վարչապետի տիկինը նվերներ է մատուցել տարբեր մանկատների և աջակցության կենտրոնների սաներին, մասնակցել տոնական միջոցառումների
Հունիսմեկյան միջոցառումների շարքը շարունակվում է: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 4-ին այցելել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Երեխաները վարչապետի տիկնոջը դիմավորել են աղավնի փուչիկներով, ապա դրանք միասին բաց են թողել երկինք՝ խաղաղության իղձով: Տոնական հանդեսից հետո կենտրոնի սաները Աննա Հակոբյանից ստացել են իրենց համար նախատեսված նվերները: Հյուրերի շարքում էր նաև 44-օրյա պատերազմում զոհված
Պարեկները սկզբում արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, ապա ծեծի ենթարկում. Ռոման Երիցյան
Փաստորեն ոստիկանի վահանը քաղաքացու գլխից բարձր արժեք ունի։
Առանց «հոգեմտավոր հեղափոխության» չի ստացվի
Միջնադարը, որով մեզ վախեցնում են, այնքան էլ «մութ» չէր ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում որպես առաջնային խնդիր նշել է, որ մարդկանց մտքի մեջ պետք է տրանսֆորմացիա կատարվի դեպի «սեր, հոգատարություն, որոշակի վարքագիծ, մտածելակերպ»: Հակառակ դեպքում՝ ինչ էլ փոխվի, մարդիկ նույնը կմնան: «2018 – ին արագ փոփոխություններն ինչի՞ բերեցին: Հին ձեւերին՝ ավելի
«էդ 206 մլն դրամն էլ տանք Հ1-ին, «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես, քանի՞ հոգի է նայում «Շողակաթ». ՔՊ-ականները՝ «Շողակաթը» փակելու մասին
Արա Շիրինյանն ասաց. «Այդ գումարը սարսափելի փոքր գումար է՝ որեւէ հեռուստատեսային գործունեության համար, մնացած մասը լրացվում է«Շողակաթ» ՍՊԸ մասնավոր ընկերությունը, որն իր տրամադրության տակ ունի շենքային պայմաններ եւ տեխնիկական միջոցներ»:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, սատարում է 10 օրենսդրական առաջարկների ընդունմանը
Քաղաքական առաջնահերթության շրջանակում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Արցախում ցեղասպանության և ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նպատակով, շարունակում է աշխատանքներն ամերիկյան Կոնգրեսում։ Ըստ այդմ՝ 2025թ․ ֆիսկալ տարվա համար ներկայացված «ԱՄՆ Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում» ներկայացվել են թվով տասը օրենսդրական առաջարկներ։ Կոնգրեսականների կողմից ներկայացված դրույթներում առաջարկվում են լուծումներ, որոնք արգելում են ԱՄՆ ռազմական օգնությունն
Սանահին կայարանից մինչև Այրում երկաթուղու վնասված 8 հատվածներից երկուսում գնացքների երթևեկությունը վերականգնվել է. Գնել Սանոսյան
Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով
Մեր հույսը Հայաստանում ենք գտնում
Բռնատեղահանված արցախցին՝ Հայաստանի գյուղում Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ արդեն ազատագրված էին Արցախը Հայաստանից անջրպետող՝ ադրբեջանցիներով բնակեցված Քաշաթաղի եւ Արցախի հարակից շրջանների տարածքները, ցավոք, պետական լուրջ եւ հետեւողական ծրագրեր չիրականացվեցին, որպեսզի տասնյակ հազարավոր ընտանիքներով համալրվեր եւ կրկին հայաբնակ դառնար պատմական մեր հայրենիքի այդ միջնաբերդը: Սկզբնական շրջանում Հայաստանից հարյուրավոր ընտանիքներ կամավոր կերպով վերաբնակվեցին այնտեղ, սակայն հետագայում
Ոստիկանների ուղղությամբ ծխարձակող գլանակ նետած երիտասարդը 2 ամսով կալանավորվեց
ՀՀԿ երիտթեւի անդամ Ժորա Ավետիսյանի տեսակցությունները դատարանի որոշմամբ կսահմանափակվեն
Աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարվել. ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել
Աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարվել. ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել: Հեղեղումից անմիջապես հետո` առայսօր, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարել: Ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել: Մշտադիտարկման արդյունքները փաստում են` այժմ չեզոքացված են նաև աղետի առաջին օրերին խմելու ջրում ի հայտ եկած սանիտարական
Ալիեւն իրենց վախն այնպես է բռնել, ո՞նց կարող են խոսել. խոսացող լինեին՝ կխոսեին էլի. Շարմազանով
Արարատ Միրզոյանը կողմնորոշվե՞լ է՝ իրենք ի՞նչ են ուզում. Շարմազանով
Հայտնաբերել են պատերազմում զոհված «Օմարի արծիվ» Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված մատուռը թալանած անձին. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ հունիսի 4-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պառավաքար բնակավայրում գտնվող՝ Արցախյան պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռը թալանել են: Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձիք մտել են հերոսի


















































