Օրվա լրահոսը
«Շվիդկոյն ասաց՝ Խաչատրյանը ոչ մի օր չի ապրել Հայաստանում, ասացի՝ մենք չենք ուզում դառնալ ձեր ֆիլիալը». Արմեն Սմբատյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում
Շվիդկոյն ասաց՝ Արմենը ճիշտ է ասում, բայց թող կոլեգիան որոշի
Պատրաստ են անհրաժեշտ ջանքեր գործադրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր շրջանի փոխնախագահ, էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենին
«Իրենց էժան, անհայրենիք լինելու պատկերն է»․ Բագրատ սրբազանը՝ արցախցիներին հանրահավաքի ժամին մարզպետարան կանչելու մասին
«Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ սրբազանը, լրագրողներից լսելով, որ այսպիսի տեղեկություններ կան, ասաց․ «Ես նման տեղեկություն չունեմ, եթե կա նման բան, ուրեմն խստագույնս դատապարտելի է՝ կլինի մարզպետարան, քաղաքապետարան, տարբերություն չկա»։
Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Զբոսաշրջության կոմիտեի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Զբոսաշրջության կոմիտեի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Զեկույցով հանդես է եկել կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը: Նշվել է, որ Զբոսաշրջության կոմիտեի բյուջեն 2023 թվականին կազմել է 7,5 մլրդ դրամ, իսկ 2024-ին այն կկազմի 13,2 մլրդ, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ենթակառուցվածքների բարելավման ծրագրի առկայությամբ: Ներկայացվել է 2023 թ.
Կասկածելի զանգված՝ ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու թզբեհում
Հունիսի 4-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Տ․ Խ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա․Ք․-ն ցանկացել է իր անձնական թզբեհը փոխանցել Տ․Խ․-ին։ Ըստ սահմանված կարգի՝ թզբեհը զննվել է քրեակատարողական ծառայողների կողմից։ Արդյունքում՝ թզբեհի գլխիկում պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,79 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված։ Հայտնաբերվածն ուղարկվել
«Դուք ի՞նչ եք առաջարկում, որ Կուտականում, Կութում ու Սոթքում ադրբեջանական զորքը մնա կանգնա՞ծ»․ Գեղարքունիքի մարզպետը՝ Սրբազան շարժմանը
Հարցին, որ շարժումը պահանջում է այս իշխանության հրաժարականը, Գեղարքունիքի մարզպետը պատասխանեց․․․
Քննարկվել են Էքս-ան-Պրովանսը և Մասիսը քույր քաղաքներ ճանաչելու և համատեղ շարունակական ծրագրեր իրականացնելու հեռանկարները
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքի պատվիրակությանը
«Սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները հետ կգնան, եւ ՀՀ այն բնակավայրերը, որոնք այսօր ուղիղ թիրախավորված են, կլինեն անվտանգ»․ Կարեն Սարգսյան
Հարցին, իսկ եթե հետ չգնա՞ն, ի՞նչ են անելու, Կարեն Սարգսյանը պատասխանեց․ «Կօգտագործվի այլ գործիքակազմ, որով իրենց կստիպենք, որ հետ գնան»։
Ադրբեջանում տառապում են ոչ միայն կրոնական, այլև էթնիկ ռասիզմի անհաղթահարելի ախտով. «Գարդման Շիրվան Նախիջևան»
Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը շարունակում է փորձել սեփական իբր քաղաքակրթական դիմագիծը փրկել «բազմամշակութայնության» փաթեթավորմամբ արտերկրում միջազգային հանրությանը հրամցվող կեղծիքների միջոցով։ Ասվածի վառ ապացույցն է Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված «Քրիստոնեական ժառանգությունն Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը։ Ցուցադրության բացմանը ներկա են գտնվել Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն
Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկումները
Հաշվետու տարում նախարարությունն իրականացրել է 20 ծրագիր՝ 203 միջոցառմամբ: Սկզբնական հաստատված պլանը եղել է 250 մլրդ 268 հազար դրամ, տարեկան ճշտված պլանը կազմել է 232 մլրդ 998 մլն դրամ, փաստացի ծախսերը՝ 218 մլրդ 780 մլն դրամ: Ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 93.9 տոկոս, նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել 8.3 տոկոսով: Այս մասին ասել է
Գալուզին. Մինչ ՌԴ-ն իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմամբ, Արևմուտքի նպատակները լրիվ հակառակն են
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին։ Նա մասնավորապես նշել է․ «Ինչ էլ խոստանան Երևանին ավելի ու ավելի սիրաշահող արևմտականները, ՀԱՊԿ-ին, որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի, գործուն այլընտրանք այսօր չկա։ Ցավոք, հայկական ղեկավարությունը նախընտրեց հրավիրել Եվրամիության առաքելությանը, որը ոչ մի կերպ չի պաշտպանում պետության սահմանները, այլ զբաղվում է
Հոսանք մատակարարելն առայժմ վտանգավոր է, տների պատերը խոնավ են. Լոռու մարզպետը՝ աղետի գոտու մասին
Երկաթուղին եւս վերականգնվել է, պետք է կառուցվեն նոր կոյուղագծեր, նախատեսված է ջրագիծ անցկացնել M6 միջպետական ճանապարհից
Պապիկյանը և Բուլղարիայի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բուլղարիա համագործակցությանը վերաբերող հարցեր
Բուլղարիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բուլղարիա համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ
Նպատակն է խթանել լրատվամիջոցների՝ որակյալ բովանդակության ստեղծումը. մեկնարկել է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրը
Երեկ՝ հունիսի 4-ին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), իր գործընկերների՝ Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի (ԲՏԻ) և International Media Support (IMS) դանիական կազմակերպության հետ միասին պաշտոնապես մեկնարկեց «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է խթանել լրատվամիջոցների՝ որակյալ և պատասխանատու բովանդակության ստեղծումը՝ դրամաշնորհների, դասընթացների, շահերի պաշտպանության և բարենպաստ աշխատանքային միջավայրին աջակցելու միջոցով։ Ծրագրի
«Գեղարքունիքից ռուս սահմանապահ զորքերը դուրս են եկել 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերից մի քանի ժամ առաջ»․ մարզպետ
«Սեպտեմբերյան դեպքերից հետո երկու միջադեպ եւս եղել է, եւ մեր պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերը կարողացել են իրենց առաջ դրված խնդիրները պատշաճ իրականացնել»։
Վերականգնվել է Վրաստանից երկաթուղով վառելիքի մատակարարումը ՀՀ՝ Այրում կայարան
Կարճ ժամանակում հաջողվել է երկաթուղային հին կամուրջը վերափոխել տրանսպորտային միջոցների համար կամրջի, որն այսօր արդեն ծառայում է իր նպատակին։
Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս-2024» զեկույցը։ Այսպես՝ • 2024թ. ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման 3.73 ինդեքսով Հայաստանը 119 երկրների շարքում 72-րդն է։ 2019թ. համեմատ Հայաստանի ինդեքսը նվազել է 2.4%-ով, իսկ վարկանիշային դիրքի առումով արձանագրվել է հետընթաց՝ 8 հորիզոնականով։ • Հայաստանի ինդեքսը 5.9%-ով պակաս է
«Երեւանում երեք բնակարան ենք գնել, եթե եղբայրներիս աշխատանքը լավ գնա, երկրորդ, երրորդ առանձնատունը կկառուցենք»․ Գնել Սանոսյան
«Դուք կարող եք գովել ինձ, որ իմ եղբայրները չեն խառնվում այստեղ ոչ մի բանի եւ գովել իրենց, որ աշխատում, արարում են ու այդ գումարները տեղափոխում Հայաստան»։
Կարգալույծ է հռչակվել Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը
Սույն թվականի հունիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Շոխիկյան ավազանի անունով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի այցը Ալմելո արթնության կոչ էր ողջ համայնքին և հատկապես երիտասարդներին
Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի այցը Ալմելո․ եզակի անձնավորության և հոգևոր առաջնորդի հանդիպումը երիտասարդների հետ Հունիսի 1-ին, Հոլանդիայի Ալմելո քաղաքի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու անվանակոչության տոնի կապակցությամբ, տեղի հայ համայնքը պատիվ ունեցավ հյուրընկալելու Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին։ Ի դեպ, այս տարին հոբելյանական է, քանի որ սեպտեմբերին նշվելու է Ալմելոյի եկեղեցու 20-ամյակը: Սրբազանի այցի առիթով եկեղեցու սրահում հավաքվել
Պապիկյան. «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդեսի շրջանակում կարճատև զրույց եմ ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի, մասնավորապես «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդեսի շրջանակում կարճատև զրույց եմ ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։
Գիշերային ժամերին կփակվի Ն. Ստեփանյան-Գայի պողոտա խաչմերուկից մինչև Թոթովենցի փ. խաչմերուկ հատվածը
Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 5-ից մինչև հունիսի 23-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Ն. Ստեփանյան փ. – Գայի պող. խաչմերուկից մինչև Ն. Ստեփանյան փ. – Թոթովենցի փ. խաչմերուկ ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար
Դանակի գործադրմամբ պարեկի գործունեությանը միջամտելու համար 23-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել, նա կալանավորվել է
Պարզվել են Երևանի 23–ամյա բնակչի կողմից, դանակի գործադրմամբ, ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի էական մի շարք հանգամանքներ։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2024թ․ մայիսի 26-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մայիսի լույս
«Շարժմանը մասնակցում եմ, որ Ձեր գլխի վերևում կախված զինանշանի Արարատ լեռը կիսալուսին չդառնա». պատերազմի մասնակիցը Գագիկ Համբարձումյանին
«Ազգային ճակատ». 4-օրյա և 44-օրյա պատերազմի մասնակից Գագիկ Համբարձումյանը դատարանին. «Հարգելի՛ դատարան, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը մասնակցել եմ, մասնակցում եմ, մասնակցելու եմ, որ Ձեր գլխի վերևում կախված զինանշանի վրայի Արարատ լեռը կիսալուսին չդառնա»։ Գագիկ Համբարձումյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով: Այս մասին գրում է փաստաբան Վարդուհի Սարգսյանը:
Նարե Սահակյանը առաջին մրցանակ է բերել հարավային Իտալիայից
Աննա Աճեմյանն ու Գեորգի Սարաջյանն ամեն տարի անհատապես են հրավիրվում Magnia Graecia մրցույթին
Տիգրան Խաչատրյանը և Միխայել Զիբերտը անդրադարձել են ճգնաժամերի կառավարման հետ կապված խնդիրներին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Միխայել Զիբերտին Հայաստան կատարած այցի համար և կարևորել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության
Առողջապահության նախարարն ու Լոռու մարզպետը հետևել են աղետի հետևանքների վերացման աշխատանքներին
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների շրջանակում հունիսի 4-ին այցելել են Ալավերդի համայնքի հեղեղումներից տուժած Թումանյան փողոց և Սանահին կայարան թաղամաս: Շրջայցի ընթացքում առողջապահության նախարարը, մարզի ղեկավարը ծանոթացել են Թումանյան փողոցում և Սանահին կայարան թաղամասում աղետի գոտու հետևանքով ստեղծված իրավիճակին:
Երդվել էր տեր լինել իր երկրին. պատերազմում ոտքերը կորցրած Արամն ամուսնացավ
Զույգ ոտքերի ամպուտացիայով Արամն ամուսնացավ 😊: Երջանկություն մաղթենք նրան ու իր ընտրյալին Խորանի առջև Արամը խոստացավ տեր և պաշտպան լինել Արևիկին: Ճիշտ նույնպես 2020-ի պատերազմից առաջ՝ զորակոչվելիս երդվել էր տեր լինել իր երկրին: Երդումը կատարել էր, պատերազմի ժամանակ էլ զույգ ոտքերը նվիրել հայրենիքին: «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն
«Ուզում են հակաժողովրդական պրոցեսները վերածնե՞լ այս երկրում, ես ձեզ վստահեցնում եմ, որ թույլ չենք տա»․ Ավինյան
Լրագրողները հիշեցրին, որ ՔՊ-ն իշխանության է եկել փողոցի ճնշման արդյունքում, սցենարի կրկնությունը բացառո՞ւմ են։
Ապրիլ-մայիսին Վրաստանից արտաքսվել է 42 օտարերկրացի՝ այդ թվում ՀՀ քաղաքացիներ
«Ազատություն». Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով դեպարտամենտը հայտնում է, որ ապրիլ-մայիս ամիսներին Վրաստանից արտաքսվել են տարբեր երկրների 42 քաղաքացի։ Միգրացիոն դեպարտամենտը հայտնում է, որ Վրաստանից արտաքսված 42 օտարերկրացիները Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Իրաքի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ են։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































